«Հունվարի 12–18: «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը». Ծնունդ 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Հունվարի 12–18: «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու Երկիրը»», Եկ, հետևիր ինձ. 2026
Հունվարի 12–18․ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու Երկիրը»
Ծնունդ 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5
Քանի որ մեզ շրջապատող աշխարհն այսքան գեղեցիկ է և փառահեղ, դժվար է պատկերացնել Երկիրը, երբ այն «անձեւ ու դատարկ էր», «դատարկ էր ու ամայի» (Ծնունդ 1.2, Աբրահամ 4.2): Արարչագործության պատմությունն ուսուցանում է, որ Աստված կարող է ժամանակի ընթացքում ստեղծել վեհասքանչ մի բան՝ չկազմավորված մի բանից: Սա օգտակար է հիշել, երբ կյանքը քաոսային է թվում: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը Արարիչներ են, և Նրանց արարչագործական աշխատանքը մեզ հետ չի ավարտվել: Նրանք կարող են լույս փայլեցնել մեր կյանքի խավար պահերին: Նրանք կարող են կյանքով լցնել մեր դատարկությունը: Նրանք կարող են մեզ վերածել այն աստվածային էակների, որոնք մենք պետք է լինեինք: Դա այն է, ինչ նշանակում է արարված լինել Աստծո պատկերով՝ Նրա նմանությամբ (տես Ծնունդ 1.26): Մենք ներուժ ունենք՝ դառնալու նրա նման՝ վեհացած, փառավորված, երկնային:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ծնունդ 1.1–25, Մովսես 2.1–25, Աբրահամ 4.1–25
«Իմ Միածին Որդու միջոցով ես ստեղծեցի այդ բաները»
Թեև մենք ամեն ինչ չգիտենք այն մասին, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, հետաքրքիր է նշել, թե Աստված ինչն է ընտրել՝ հայտնելու Արարչության մասին: Ի՞նչ է Աստված ձեզ ուսուցանում այդ մասին Ծնունդ 1․1–25, Մովսես 2․1–25 և Աբրահամ 4․1–25 հատվածներում։ Ինչո՞ւ է Նա ցանկանում, որ դուք իմանաք այդ բաները: Այս պատմությունների մասին խորհելիս՝ կարող եք նաև մտածել, թե ինչ են նրանք սովորեցնում ձեզ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի, աշխարհի և ձեր մասին:
Ձեր ուսումնասիրությունը հարստացնելու համար կարող եք կարդալ այս հատվածները՝ առանձնահատուկ լինելով Աստծո արարչագործությունների մեջ կամ լսելով հետևյալ երգը «All Creatures of Our God and King» (Hymns, no. 62)։ Կարող եք գտնել Նրա արարչագործությունների նկարները, որոնք օգնում են ձեզ ակնածանք զգալ Արարչի հանդեպ: Կարող եք այս նկարներով, ձեր վկայության հետ միասին կիսվել ուրիշների հետ:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 101․32–34։
Եդեմի պարտեզը, հեղինակ՝ Գրանթ Ռոմնի Քլաուսոն
Ծնունդ 1.26–27, Մովսես 2.26–27, Աբրահամ 4.26–27
Ես ստեղծվել եմ Աստծո պատկերով
Կարդալով Ծնունդ 1․26–27, Մովսես 2․26–27 և Աբրահամ 4․26–27 հատվածները՝ խորհեք, թե ինչ է նշանակում ստեղծվել Աստծո «պատկերով» կամ «նմանությամբ»՝ տղամարդ և կին։ Ինչո՞ւ է կարևոր, որ դուք իմանաք այս հատվածների ճշմարտությունները։ Օրինակ՝ ինչպե՞ս են այս ճշմարտություններն ազդում ձեր հասկացողության վրա այն մասին, թե ինչպես եք տեսնում ինքներդ ձեզ, ուրիշներին և Աստծուն: Ինչպե՞ս կարող են այս ճշմարտությունները օգնել ձեզ, երբ դուք ձեր հանդեպ բացասական զգացմունքներ ունեք:
Այս հարցերի շուրջ մտածելիս ձեզ կօգնի հետևյալը․ փորձեք ավարտել այս նախադասությունը. «Քանի որ ես գիտեմ, որ ստեղծվել եմ Աստծո պատկերով, ես ընտրում եմ …» Կարող է օգնել նաև «Your body is sacred» տեսանյութը վերանայելը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար ձեռնարկում (էջ 22–29)։ Կարող եք ընտրել մի բան, որը դուք կանեք՝ ցույց տալու Աստծուն, որ գիտեք, որ ձեր մարմինը սուրբ է:
«Աստծո մեծագույն արարչագործությունը» (Gospel Library) տեսանյութում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայում է հրաշալի մարդկային մարմնի մասին: Այս տեսանյութը դիտելիս հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս է Երկնային Հայրը ցանկանում, որ ես վերաբերվեմ իմ մարմնին»: Ինչո՞վ է դա տարբերվում այն ուղերձներից, որոնք դուք կարող եք լսել ուրիշներից:
God's Greatest Creation
Որոշ մարդիկ կարող են ասել, որ Աստծո պատկերով ստեղծված լինելը նշանակում է, որ մեր բոլոր մտքերը, զգացմունքները և ցանկությունները հավանություն են ստանում Նրա կողմից, և որ մենք կարիք չունենք (կամ չենք կարող) կատարելագործվել: Ի՞նչ կասեիք դրան: Ի՞նչ գաղափարներ եք ստանում Մոսիա 3.19 և Եթեր 12.27 հատվածներից:
Տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Your Body: A Magnificent Gift to Cherish», Լիահոնա, Օգս. 2019, 50–55:
Ծնունդ 1.27–28, 2.18–25, Մովսես 3.18, 21–24, Աբրահամ 5.14–18
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից
«Ադամն ու Եվան միմյանց միացան ամուսնությամբ` ժամանակի և ողջ հավերժության համար, հավիտենական քահանայության զորության միջոցով (Russell M. Nelson, “Lessons from Eve,” Ensign, Nov. 1987, 87)։ Խորհրդածեք սրա շուրջ, երբ կարդաք Ծնունդ 1.27–28, 2.18–25, Մովսես 3.18, 21–25 և Աբրահամ 5.14–19։ Ինչպե՞ս կարող եք վերաբերվել ամուսնությանն այն սրբությամբ, որն Աստված է տվել դրան:
Տես նաև Ա Կորնթացիներին 11․11, «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Gospel Library։
Ծնունդ 1.28, Մովսես 2.28, Աբրահամ 4.28
Ես պատասխանատու եմ Աստծո արարչագործությունների մասին հոգ տանելու համար
Ի՞նչ են հուշում Ծնունդ 1․28, Մովսես 2․28 և Աբրահամ 4․28 հատվածները Աստծո արարչագործությունների նկատմամբ մեր պատասխանատվության մասին։ Ի՞նչ են ավելացնում Վարդապետություն և Ուխտեր 59․16–21 և 104․13–18 հատվածները ձեր հասկացողությանը:
Տես նաև Ջեռալդ Կոսե «Տնտեսներ լինելու մեր երկրային կոչումը», Լիահոնա, նոյեմբեր 2022, 57–59, Թեմաներ և հարցեր, «Environmental Stewardship and Conservation», Gospel Library։
Ծնունդ 2.2–3, Մովսես 3.2–3, Աբրահամ 5.2–3
Աստված օրհնեց և սրբագործեց Հանգստության օրը
Աստված սուրբ դարձրեց Հանգստության օրը, և Նա խնդրում է մեզ այն սուրբ պահել: Երբ կարդաք Ծնունդ 2.2–3, Մովսես 3․2–3 և Աբրահամ 5․2–3 հատվածները, մտածեք, թե ինչն է Հանգստության օրը ձեզ համար «օրհնված» դարձնում։
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 59.9–13, «The Sabbath Is a Delight» (տեսանյութը), Gospel Library։
Highlight: The Sabbath Is a Delight
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ծնունդ 1.1–25, Մովսես 2.1–25, Աբրահամ 4.1–25
Հիսուսը ստեղծեց Երկիրը
-
Ինչպե՞ս կարող եք հետաքրքիր դարձնել Արարչագործության պատմությունը ձեր երեխաների համար: Դուք կարող եք դուրս տանել ձեր երեխաներին, որպեսզի գտնեն այն բաները, որոնք ստեղծվել են Արարչագործության պատմության յուրաքանչյուր փուլի ընթացքում։ Ձեր երեխաները կարող են նաև նայել Հիսուսի ստեղծած բաների նկարները (տես «The Creation of the Earth» Հին Կտակարանի Պատմություններում, 8–12): Այնուհետև դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչ զգացմունքներ ունեք Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ Արարչության մասին կարդալուց հետո:
-
Կարող եք միասին երգել մի երգ մեր գեղեցիկ աշխարհի մասին, օրինակ՝ «My Heavenly Father Loves Me», (Children’s Songbook, 228–29): Գուցե ձեր երեխաները ցանկանան երգին ավելացնել Աստծո ստեղծած այլ բաներ, որոնք օգնում են իրենց զգալ Նրա սերը:
Թույլ տվեք երեխաներին արտահայտել իրենց ստեղծագործելու ունակությունը։ «Երբ առաջարկում եք երեխաներին նկարել, կառուցել, գունավորել կամ գրել ինչ-որ բան, որը կապված է ավետարանի որևէ սկզբունքի հետ, դուք օգնում եք նրանց ավելի լավ հասկանալ սկզբունքը և տալիս եք նյութեղեն հիշեցում իրենց սովորածի մասին» (Ուսուցանել Փրկչի ձևով, 32)։
Ծնունդ 1.26–27, Մովսես 2.26–27, Աբրահամ 4.26–27
Ես ստեղծվել եմ Աստծո պատկերով
-
Ձեր երեխաները կարող են ակնածանքի և հարգանքի զգացում զարգացնել իրենց և ուրիշների մարմնի հանդեպ, երբ իմանան, որ մենք բոլորս ստեղծվել ենք Աստծո պատկերով: Որպեսզի օգնեք նրանց հասկանալ, թե դա ինչ է նշանակում, կարող եք հնարավորություն տալ, որ ձեր երեխաները նայեն իրենց պատկերին հայելու կամ նկարի մեջ, երբ դուք նրանց համար կարդում եք Մովսես 2.26–27 հատվածները: Կարող եք նաև ցուցադրել նրանց, թե ինչպես են հաճախ կենդանիների ձագերը ծնվում իրենց ծնողների «նմանությամբ» (օրինակ՝ տես այս նյութի նկարը): Դա կարող է տանել դեպի զրույցի այն կետը, թե ինչու է ձեզ համար կարևոր իմանալ, որ դուք ստեղծվել եք ձեր Երկնային Հոր պատկերով:
-
Ձեզ և ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել նկարել մարդու մարմինը և նկարները կտրտել՝ ստեղծելով փազլի կտորներ։ Երբ ձեր երեխաները միասին հավաքեն իրենց փազլները, նրանք կարող են ասել, թե ինչպես կարող են Երկնային Հորը ցույց տալ, որ իրենք երախտապարտ են իրենց մարմինների համար:
Ծնունդ 2.2–3, Մովսես 3.2–3, Աբրահամ 5.2–3
Հանգստության օրը սուրբ է
-
Կարդացեք Մովսես 3.2–3 հատվածները և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե Աստված ինչ արեց յոթերորդ օրը: Օգնեք ձեր երեխաներին պատմել կամ նկարել այն, ինչ իրենք կարող են անել կիրակի օրը, որպեսզի այն սուրբ օր լինի և տարբերվի մյուս օրերից: Կիսվեք միմյանց հետ, թե ինչու է ձեզ համար կարևոր Հանգստության օրը սուրբ պահելը:
-
Օգնեք երեխաներին դերախաղով ցույց տալ և բացատրել ընկերոջը, թե ինչու են ընտրել Հանգստության օրը կատարել գործողություններ, որոնք պատվում են Երկնային Հորն ու Հիսուսին: Առաջարկեք, որ նրանք օգտագործեն Ծնունդ 2.2–3 հատվածները իրենց բացատրություններում: Հանգստության օրը սուրբ պահելով՝ ինչպե՞ս ենք ցուցադրում մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։