Մաս 14. Օր 2
Մոսիա 27
Նախաբան
Մոսիա 27-ում շարադրվում է Ալմայի (Ալմայի որդու) և Մոսիա թագավորի որդիների դարձի գալու պատմությունը: Այն պատմում է նրանց ապստամբելու փորձերի, Աստծո Եկեղեցին կործանելու, հրեշտակի այցելության, Ալմայի հրաշալի փոփոխության և իրենց պատճառած վնասը փոխհատուցելու այս երիտասարդների ջանքերի մասին: Ալմայի դարձի գալու պատմությունը շեշտում է բոլոր մարդկանց նորից ծնվելու և արդար ապրելու անհրաժեշտությունը: Այս գլուխը նաև ցույց է տալիս նրանց համար աղոթելու օրհնությունները, ովքեր ընտրում են չհետևել Հիսուս Քրիստոսի ավետարանին:
Մոսիա 27.1–23
Հրեշտակը ապաշխարության է կանչում Ալմա կրտսերին և Մոսիայի որդիներին
Մտածեք նրանց մասին, ովքեր չունեն վկայություն ավետարանի մասին կամ հեռացել են Եկեղեցուց: Ինչ կանեիք դուք, եթե նրանցից մեկը մերժեր իրեն օգնելու ձեր բոլոր փորձերը: Այսօրվա ուսումնասիրությունների ժամանակ փնտրեք ներըմբռնումներ այս հարցի շուրջ:
Կարդացեք Մոսիա 27.8–10 և ներկայացրեք, թե ինչպես են այս հատվածները նկարագրում Ալմային և Մոսիայի որդիներին: Ի՞նչ էին փորձում անել Եկեղեցու և դրա անդամների դեմ Ալման և Մոսիայի որդիները:
Ալմայի և Մոսիայի որդիների նկարագրության ո՞ր մասն է ավելի տպավորիչ ձեզ համար: Ինչո՞ւ:
Երբեմն մենք կարող ենք գայթակղվել մտածելու, թե որոշակի մարդիկ երբեք չեն փոխվի և չեն գա դեպի Տերը: Մտածեք այս վերաբերմունքի մասին, մինչ դուք կշարունակեք Մոսիա 27–ի ձեր ուսումնասիրությունը:
Կարդացեք Մոսիա 27.11–14 և ընդգծեք, թե ինչու հրեշտակը եկավ Ալմայի և Մոսիայի որդիների մոտ:
Մոսիա 27.14-ն սովորեցնում է այս սկզբունքը. Տերն արձագանքում է ուրիշների համար մեր հղած հավատարիմ աղոթքներին: Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում Մոսիա 27.14–ի կողքին: Նշեք բոլոր նրանց, ովքեր պետք է ապաշխարեն, և նշեք բոլոր նրանց, ում համար, եթե մենք աղոթենք, կարժանանան հրեշտակի այցելությանը: Տերը արձագանքում է ուրիշների համար հղված մեր հավատարիմ աղոթքներին Իր իսկ իմաստությամբ:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ երկուսին.
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ ձեր աղոթքները փոխում են ինչ-որ մեկի կյանքը:
-
Ինչպե՞ս կարող է հավատալը, որ Տերը պատասխանում է ուրիշների համար հղված մեր հավատարիմ աղոթքներին, ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք աղոթում:
-
Խորհեք, թե ինչպես դուք կարող եք նմանեցնել Ալմայի և Մոսիայի որդիների պատմությունը ձեր կյանքին: Դուք կարող եք շարունակել աղոթելը նրանց համար, ում դուք գիտեք և սիրում եք, ովքեր ընտրել են գործել Տիրոջ ուսմունքներին հակառակ: Դուք կարող եք հիշել, որ Տերը լսում է ձեր աղոթքները և պատասխանում է Իր իսկ եղանակով և ժամանակին, բայց, այնուամենայնիիվ, յուրաքանչյուր անձնավորության տալիս է ազատ ընտրության հնարավորություն: Նաև մտածեք հետևյալ հարցերի մասին. Ո՞վ է աղոթում ձեր բարօրության համար: Տերն ի՞նչ փոփոխություն է ուզում տեսնել ձեր մեջ: Ի՞նչ պետք է դուք անեք, որպեսզի այդ փոփոխությունը կատարվի:
Կարդացեք Ալմային հղված հրեշտակի խոսքերի մնացած մասը, որ գրված են Մոսիա 27.15–16–ում: Հիշեք, որ հրեշտակը խոսեց «որոտի ձայնով, որից գետինը ցնցվեց» (Մոսիա 27.11): Պատկերացրեք, թե ինչպես ձեզ վրա կազդեր այս փորձառությունը, եթե դուք լինեիք Ալմայի և Մոսիայի որդիների հետ:
Ինչպե՞ս դուք կամփոփեիք հրեշտակի ուղերձը:
Հրեշտակի ուղերձից հետո Ալման չէր կարողանում խոսել: Նա թուլացել էր և նրան «տարան անօգնական» (Մոսիա 27.19) իր հոր մոտ: Երբ Ալմայի հայրը լսեց, թե ինչ էր պատահել, նա «ուրախացավ, քանզի նա գիտեր, որ դա Աստծո զորությունն էր» (Մոսիա 27.20): Նա ի մի հավաքեց մարդկանց, «որ նրանք կարողանային վկա լինել, ինչ որ Տերն արել էր իր որդու համար» (Մոսիա 27.21): Ալմայի հայրը խնդրեց քահանաներին ծոմ պահել և աղոթել, որպեսզի նրա որդին կարողանար ստանալ իր մարմնի ուժը և խոսելու ունակությունը (տես Մոսիա 27.22): Տերը պատասխանեց նրանց աղոթքներին:
Մոսիա 27.24–31
Ալմա կրտսերը և Մոսիայի որդիները ապաշխարում են և նորից ծնվում
Կարդացեք Մոսիա 27.23–24, 28–30, բացահայտելու համար, թե ինչպես փոխվեց Ալմա կրտսերը հրեշտակի հետ իր ունեցած փորձառության արդյունքում: Հետևյալ աղյուսակում գրեք բառեր կամ արտահայտություններ այս հատվածներից, որոնք նկարագրում են Ալմայի հոգևոր վիճակը նախքան նրա սրտի փոփոխությունը և դրանից հետո:
|
Նախքան |
Հետո |
|---|---|
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք մեկ արտահայտություն, որը դուք գրել եք Հետո սյունակում, որը դուք հուսով եք, որ կնկարագրի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում: Բացատրեք, թե ինչու:
Վերանայեք Մոսիա 27.24, 28 և նշեք, թե ինչ արեց Ալման և ինչ արեց Տերը, որ առաջ բերեց Ալմայի սրտի փոփոխությունը:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչու է կարևոր հասկանալը, թե ինչ պետք է մենք անենք, երբ փնտրում ենք փոխել մեր կյանքը, և նաև այն, թե ինչ կանի Տերը մեզ համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.
Կարդացեք Մոսիա 27.25–26 և ներկայացրեք, թե ով պետք է փոխվի Քավության միջոցով, կամ, այլ խոսքով ասած, ով պետք է ծնվի Աստծուց:
Այս հատվածները սովորեցնում են այս սկզբունքը. Մեզանից յուրաքանչյուրը պետք է նորից ծնվի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Աստծուց ծնվելը նշանակում է, որ Տիրոջ Հոգին զորեղ փոփոխություն է առաջացնում անհատի սրտում, այնպես որ նա այլևս ցանկություն չի ունենում չարիք գործելու, այլ դրա փոխարեն ցանկանում է փնտրել Աստծո բաները (տես Մոսիա 5.2): Ալման և Մոսիայի որդիները ունեցան սրտի զորեղ փոփոխություն արագ, սակայն մեզանից շատերը փոխվում են Քավության միջոցով ավելի դանդաղ, աստիճանաբար: Աստծուց ծնվելը ավելի շուտ գործընթաց է, քան իրադարձություն:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս եք դուք փոխվել Քավության միջոցով, երբ ապաշխարել եք և ամեն օր փորձել հետևել Փրկչին:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որ էլ առավել մոտենաք Տիրոջը և թույլ տաք Քավությանը փոխել ձեր կյանքը:
-
Մոսիա 27.32-37
Ալմա կրտսերը և Մոսիայի որդիները շրջում են ողջ երկրով մեկ` խոստովանելով իրենց մեղքերը և ամրացնելով Եկեղեցին
Հաջորդ հատվածները, որոնք դուք կուսումնասիրեք Մոսիա 27–ում, լուսաբանում են հետևյալ սկզբունքը. Կատարելապես ապաշխարելու համար մարդը պետք է անի ամեն հնարավոր բան` իր հասցրած վնասը փոխհատուցելու համար: Հատուցում նշանակում է անել ինչ կարող ենք, ուղղելու համար մեր վատ ընտրությունների հետևանքները, և վերականգնել այն, ինչը վնասվել էր մեր արարքների պատճառով: Օրինակ, եթե մեկը հարևանից գողացել էր մի բան, հատուցում կատարելը կներառի գողացված առարկան վերադարձնելը: Կարդացեք Մոսիա 27.32–37 և ներկայացրեք, թե ինչ արեցին Ալման և Մոսիայի որդիները` իրենց մեղքերը հատուցելու համար:
Գրեք, թե ինչպես կարող է մարդը հատուցել հետևյալ մեղքերի համար.
-
Ծնողին խաբելը.
-
Մեկ այլ անձնավորության մասին բամբասանքներ տարածելը.
-
Դպրոցում ստացած հանձնարարությունը կատարելիս անազնիվ վարվելը.
Երբ դուք մտածեք, թե ինչպես կարող եք փոխվել Քավության միջոցով, խորհեք, թե ինչպես կարող եք ապաշխարել և հատուցել ձեր մեղքերի համար:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մոսիա 27 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.