Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Հելաման


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՀելաման

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Հելամանի գրքի ձեր ուսումնասիրության ընթացքում դուք կսովորեք այնպիսի հիանալի մարդկանց օրինակներից և ուսմունքներից, ինչպիսիք են Հելամանը, Նեփին, Լեքին և Սամուել Լամանացին, ովքեր խիզախորեն հնազանդվեցին Տիրոջը և վկայեցին Հիսուս Քրիստոսի մասին: Այս մարդկանց ծառայությունները ցույց են տալիս, որ Աստված շնորհում է զորություն, որպեսզի օգնի Իր ծառաներին իրականացնել Իր կամքը, և որ արդար մարդկանց ջանքերը կարող են օրհնություններ բերել հազարավորների: Դուք նաև կսովորեք այն հետևանքների մասին, որոնք առաջանում են հպարտության, ամբարշտության և գաղտնի խմբակցությունների պատճառով:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորմոնը հավաքեց և կրճատեց հիշատակարանները Նեփիի մեծ թիթեղներից, որպեսզի ստեղծի Հելամանի գիրքը: Գիրքը կոչվում է Հելամանի անունով, ով Հելամանի որդին էր և Ալմա Կրտսերի թոռը: Հելամանը ստացավ հիշատակարանները իր հորեղբորից` Սիբլոնից, և Նեփիացիների համար ծառայեց որպես արդար գլխավոր դատավոր: Նա ուսուցանեց իր որդիներ Նեփիին ու Լեքիին հիշել իրենց Քավիչին` Հիսուս Քրիստոսին (տես Հելաման 5.9-14): Այս ուսմունքներն ավելի ուշ ոգեշնչեցին Նեփիին հրաժարվել իր գլխավոր դատավորի պաշտոնից Նեփիացիներին ու Լամանացիներին ապաշխարություն քարոզելու համար: Հազարավոր Լամանացիների դարձի գալուց հետո Սամուել անունով մի Լամանացի մարգարե ոգեշնչված էր քարոզել ապաշխարություն և մարգարեանալ Նեփիացիների մեջ նույն ժամանակահատվածում, ինչ որ Նեփին: Հելամանի գիրքն առաջ է եկել Հելամանի և Նեփիի կառավարման և ծառայության ընթացքում պահված հիշատակարաններից (Հելաման 1.3) և (Հելաման 4.16): Նեփիի հիշատակարաններն ընդգրկում են Սամուել Լամանացու մարգարեությունները և ուսմունքները: