Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 15: Օր 4, Ալմա 8–10


Մաս 15. Օր 4

Ալմա 8–10

Նախաբան

Այն բանից հետո, երբ Ալման քարոզեց Զարահեմլայում, Գեդեոնում և Մելեքում և շատերը ընդունեցին նրա ուղերձը, Ամմոնիայի ժողովուրդը մերժեցին նրա ուղերձը և դուրս գցեցին իրենց քաղաքից: Այնուամենայնիվ, Տիրոջ պատվիրանին հնազանդվելով, Ալման վերադառնում է Ամմոնիա: Տերը Ամուղեկին պատրաստում է դիմավորելու Ալմային Ամմոնիայում և միանալու նրան`վկայելու ժողովրդին: Ալման ու Ամուղեկը զգուշացնում են Ամմոնիայի ժողովրդին, որ եթե նրանք չապաշխարեն, նրանք կկործանվեն: Ամուղեկը հավատարմորեն ենթարկվում է Աստծուն և, օգտագործելով իր համբավը, բարի անունը և ազդեցությունը, աջակցում մարգարե Ալմային և վկայում Հիսուս Քրիստոսի մասին:

Ալմա 8

Ալման հնազանդորեն վերադառնում է Ամմոնիա քաղաքը, որտեղ նա Ամուղեկին պատրաստում է քարոզելու

Այն բանից հետո, երբ Ալման քարոզեց ավետարանը Զարահեմլայում և Գեդեոնում (տես Ալմա 5–7), նա ճամփորդում է դեպի Մելեք: Կարդացեք Ալմա 8.4–5 և պարզեք, թե ինչպես են Մելեքի ժողովուրդը ընդունում Ալմայի ուսմունքները: («Աստծո սուրբ կարգ» արտահայտությունը Ալմա 8.4 վերաբերվում է քահանայությանը, որը դուք կտեսնեք Ալմա 13:)

Այն բանից հետո, երբ Ալման վերջացնում է Մելեքում իր քարոզը, նա գնում է քարոզելու Ամմոնիա: Նա այնտեղի մարդկանց հետ ունենում է ամբողջովին տարբեր փորձառություն: Ուսումնասիրեք հետևյալ նկարները և սուրբ գրությունների հատվածները, իսկ հետո յուրաքանչյուրի համար գրեք վերնագիր, ամփոփելով այն, թե ինչ պատահեց Ալմայի հետ, երբ նա գտնվում էր Ամմոնիայում.

Ալման նստած է գետնին

Ալմա 8.8–13:

Ալման և հրեշտակը

Ալմա 8.14–16:

Ալման և Ամուղեկը

Ալմա 8.18–26:

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ (դուք կարող եք չգրել ձեր պատասխանները).

  • Այն հրեշտակը, ով երևաց Ալմային, նույն այն հրեշտակն էր, ով ավելի վաղ երևաց նրան և Մոսիայի որդիներին: Ինչպե՞ս կարող էին հրեշտակի խոսքերը մխիթարիչ լինեին Ալմայի համար (տես Ալմա 8.15):

  • Ինչո՞ւ էր Ալմայի համար դժվար վերադառնալու Ամմոնիա քաղաքը (տես Ալմա 8.16):

Չնայած պատվիրանի դժվարությանը` «Ալման շտապ վերադարձավ Ամմոնիա երկիրը» (Ալմա 8.18): Նախագահ Հովարդ Վ. Հանտերը ուսուցանել է, որ Տերը սիրում է այդպիսի հնազանդությունը. «Անշու՛շտ Տերը սիրում է, ավելի քան որևէ այլ բան, իր խորհրդին հնազանդվելու անսասան վճռականությունը» (“Commitment to God,” Ensign, Nov. 1982, 58):

  1. journal iconԸնտրեք հետևյալ իրավիճակներից մեկը կամ ավելին: Այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք, թե ինչպես անհատը իր հավատարմության շնորհիվ կարող է օրհնվել.

    1. Երբ երիտասարդ աղջիկը գնում է դպրոց, նրա մայրը խնդրում է նրան հագնել ավելի համեստ զգեստ:

    2. Իր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ հարցազրույցի ժամանակ, նոր քահանան դժվարանում է ստանալ իր Կատարել իմ պարտականությունը Աստծո առաջ մրցանակը:

    3. Երկու միսիոներներ իրենց ամենօրյա պլանավորման ընթացքում ոգեշնչում են զգում այցելելու ոչ ակտիվ ընտանիքի, որտեղ մայրը Եկեղեցու անդամ չէ:

Հետևյալ սկզբունքը կարող եք գրել սուրբ գրությունների Ալմա 8.18–20 հատվածների կողքին. Եթե մենք արագ ենք արձագանքում Տիրոջ խոսքին, Նա կօգնի մեզ իրագործել Իր պատվիրանները:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք այն մասին, երբ դուք զգացել եք, որ Տերը օգնել է ձեզ լինելու արդարակյաց և հնազանդ, անկախ դժվարին իրավիճակների:

Կարդացեք Ալմա 8.27–32, ուշադրություն դարձնելով այլ ձևերին, որոնցով Տերը օգնել է Ալմային անելու իրեն պատվիրվածը:

Ալմա 9

Ալման զգուշացնում է Ամմոնիայի ժողովրդին, որպեսզի ապաշխարեն և պատրաստվեն Հիսուս Քրիստոսի գալուստին:

Ալմա 9 գրված է Ամմոնիայի ժողովրդին ուսուցանելու Ալմայի ջանքերի մասին, նրանց ապաշխարելու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագրման անհրաժեշտության մասին: Փորձելով օգնել այդ ամբարիշտ ժողովրդին իրենց ապաշխարելու անհրաժեշտության մասին գիտակցություն ձեռք բերելիս` Ալման նրանց կոչ է անում հիշել, թե ինչ է Աստված արել նրանց համար և նրանց հայրերի համար:

Ալմա 9.8–10, 13 փնտրեք հիշեք և մոռանալ բառերի կրկնությունները: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կփոխվեին Ամմոնիայի բնակիչները, եթե նրանք հիշեին այն, ինչի մասին Ալման խոսում էր:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հիշել նախկինում ունեցած ձեր հոգևոր փորձառությունները: Այնուհետև գրեք մեկ հոգևոր փորձառություն, որը դուք չեք ցանկանում մոռանալ:

Ամմոնիայի ժողովրդին ապաշխարության կանչելուց հետո, Ալման նրանց ուսուցանեց, որ նրանք պետք է նախապատրաստվեն Փրկչի Երկիր գալստյանը: Կարդացեք Ալմա 9.26–27 և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ձեզ օգնում են ավելի լավ հասկանալ Փրկչի բնութագրերը: (Անաչառություն բառը նշանակում է արդարություն և արդարադատություն:) Ի՞նչ են այս բառերն ու արտահայտությունները ձեզ ուսուցանում Փրկչի մասին: Եկող շաբաթվա մեջ ժամանակ գտեք դրանց մասին մտածելու մասին:

Ալմա 10

Ամուղեկը նկարագրում է հրեշտակի հետ իր հանդիպումը և մարդկանց ապաշխարություն հորդորում

Շրջանակի մեջ առեք այն միտքը, որը լավագույն կերպով է նկարագրում, թե այս առավոտյան ինչպես եք դուք արթնացել.

  • Ես ինքնուրույն եմ արթնացել, առանց զարթուցիչի կամ մեկ ուրիշի օգնության:

  • Ես արթնացա իմ զարթուցիչի առաջին իսկ զանգից, կամ ինչ-որ մեկի առաջին իսկ ձայնից:

  • Իմ զարթուցիչը մի քանի անգամ հնչեց, կամ ինձ մի քանի անգամ կանչեցին, մինչև որ ես արթնացա:

Կարդացեք Ալմա 10.6 և ուշադրություն դարձրեք, թե քանի հոգևոր «զարթնեցնող կանչեր» էր Ամուղեկը ստացել, մինչդեռ նա շարունակում էր ապստամբել Տիրոջ դեմ: Նշված տողերում գրեք հետևյալ հարցի ձեր պատասխանը. Ձեր կարծիքով, ինչպե՞ս էին նկարագրում «ես չեմ կամեցել լսել» և «ես չէի կամենում իմանալ» արտահայտությունները Ամուղեկի հոգևոր վիճակը նախքան հրեշտակի հայտնվելը :

Ալմա 10.2–11 հատվածի համաձայն Ամուղեկը նկարագրում է իր կյանքը նախքան հրեշտակի իրեն հայտնվելը և նրա ավետարանի հանդեպ դարձի գալը: Ամուղեկի մասին ավելի շատ մանրամասներ իմանալու համար ուսումնասիրեք Ալմա 10.1–6:

Ամուղեկը քարոզում է

Ամուղեկը հիշեց, թե ինչպես մի հրեշտակ պատվիրեց նրան իր տուն ընդունել Ալմա անունով մի մարդու և հոգ տանել նրա համար: Կարդացեք Ալմա 10.7–11 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Ամուղեկը և այլ մարդիկ օրհնվեցին, քանի որ Ամուղեկը հնազանդվեց հրեշտակին:

Հետևյալ սկզբունքը գրեք Ալմա 10.11–12 հատվածների կողքին. Եթե մենք լսում ու հնազանդվում ենք Տիրոջ կանչին, օրհնություններ են տրվում մեզ և մյուսներին: Կան շատ միջոցներ, որոնցով Տերը կարող է «կանչել» մեզ—սուրբ հոգու հուշումների միջոցով, զգացումների միջոցով, երազի միջոցով, Եկեղեցու ղեկավարի, ուսուցչի կամ ծնողների խոսքերի միջոցով, Եկեղեցու կոչման կանչվելու միջոցով, դժվարությունների միջոցով կամ այլ եղանակներով:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք հետևյալ հարցի պատասխանը. Ե՞րբ եք զգացել, որ դուք օրհնված եք, քանի որ դուք հնազանդվել եք Տիրոջ «կանչին»:

Ինչպես գրված է Ալմա 10-ի մնացած մասում, Ամմոնիայի ժողովրդից շատերը չլսեցին Ամուղեկի խոսքերը: Ամուղեկը զգուշացրեց նրանց, որ եթե նրանք չապաշխարեն, կգա այն օրը, երբ նրանք կկործանվեն: Կարդացեք Ալմա 10.22–23 և պարզեք, թե ինչու մարդիկ այդ ժամանակ փրկվեցին կործանումից: Ի՞նչ են այդ հատվածները ուսուցանում ձեզ արդար մնալու կարևորության մասին, նույնիսկ, երբ ձեզ շրջապատողները այդպիսին չեն:

  1. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 8–10 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.