Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 19. Օր 4, Ալմա 38


Մաս 19. Օր 4

Ալմա 38

Նախաբան

Ալմայի որդի Սիբլոնը նրա հետ ծառայել էր զորամացիների մոտ միսիայի ժամանակ: Այդ միսիայի ավարտից հետո Ալման իր ուրախությունն արտահայտեց այն հաստատունության և հավատարմության համար, որը Սիբլոնը ցույց էր տվել զորամացիների մոտ հալածանքներից տառապելու ժամանակ: Ալման վկայում է Սիբլոնին Հիսուս Քրիստոսի ազատման զորության մասին և խորհուրդ է տալիս նրան շարունակելու ուսուցանել ավետարանը:

Ալմա 38.1–3

Ալման իր ուրախությունն է արտահայտում Սիբլոնի հավատարմության համար

Մի պահ մտածեք այն մասին, երբ ձեր ծնողներն ուրախացել են ձեր կամ ընտանիքի մեկ այլ անդամի կատարած ճիշտ որոշման կամ ձեր ճիշտ ապրելակերպի համար:

ընտանիքը ընթրիքի սեղանի շուրջ

Կարդացեք Ալմա 38.1–3 և փնտրեք այնպիսի արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ էր Ալման զգում Սիբլոնի հանդեպ և ինչու: Գրեք այդ արտահայտություններից մի քանիսը.

Այդ հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք մեր երիտասարդության ժամանակ հաստատուն ու հավատարիմ կերպով պահենք պատվիրանները, մենք մեծ ուրախություն կարող ենք պարգևել մեր ծնողներին:

  1. journal iconԺամանակ հատկացրեք` ձեր ծնողներին, խնամակալին կամ Եկեղեցու ղեկավարներին հարցնելու համար, թե ինչ ազդեցություն են թողել ձեր ճիշտ որոշումները նրանց վրա:

Ալմա 38.4–9

Ալման վկայում է Փրկչի ազատման զորության մասին

Ալման Սիբլոնին հիշեցնում է, որ նրանք երկուսն էլ տարբեր եղանակներով զգացել են Փրկչի ազատման զորությունը: Կարդացեք Ալմա 38.4–8 և լրացրեք ներքոնշյալ աղյուսակը: Նաև գրեք այն, թե ինչ գիտեք Սիբլոնի մասին Ալմա 38.2–3-ից, և Մորմոնի Գրքի այլ բաժիններից ինչ եք իմացել Ալմայի մասին, որը կօգնի ձեզ լրացնել աղյուսակը:

Սիբլոն (Ալմա 38.2–5)

Ալմա (Ալմա 38.6–8)

Ինչի՞ց նա ազատվեց:

Ինչպե՞ս նա ստացավ ազատման օրհնությունները:

Սիբլոնի փորձառությունից մենք իմանում ենք. Եթե մենք բոլոր բաներին դիմանանք Աստծո հանդեպ համբերությամբ և վստահությամբ, Նա մեզ կազատի փորձություններից, փորձանքներից և չարչարանքներից և կբարձրացնի մեզ վերջին օրը: Ալմայի փորձառությունից մենք իմանում ենք. Մեր մեղքերից թողություն ստանալու և մեր հոգիներում խաղաղություն գտնելու համար մենք պետք է գործադրենք հավատք առ Հիսուս Քրիստոսը և փնտրենք Նրա ողորմությունը:

Քրիստոսը
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. ի՞նչ եք սովորում Ալմայի և Սիբլոնի պատմությունից` ձեր հանդեպ Փրկչի ազատման զորության վերաբերյալ:

    2. Ընտրեք նախորդ պարբերությունում հաստ տառերով գրված սկզբունքներից մեկը և մի քանի նախադասությամբ գրեք, թե ինչպես կարող եք կիրառել այդ սկզբունքը ձեր կյանքում:

Կարդացեք Ալմա 38.9 և ուշադրություն դարձրեք, թե Ալման ինչ էր ցանկանում, որ Սիբլոնը սովորեր: Կարող եք նշել մի արտահայտություն այն հատվածում, որը ընդհանրացնում է այն, թե ինչ էր ցանակնում Ալման, որ իր որդին հասկանար:

Մտածեք այն մասին, երբ Փրկչի զորությունը ազատել է ձեզ ձեր փորձություններից, փորձանքներից կամ անարժանությունից: Ի՞նչ էիք արել, որպեսզի ստանայիք այդ ազատումը: Արդյո՞ք ձեր կյանքում այժմ ունեք մեղքեր կամ փորձություններ: Ինչպե՞ս կարող եք դիմել Փրկչի օգնությանը, որ Նա ազատի ձեզ դրանցից:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ միակ «ճանապարհը կամ միջոցը», որի շնորհիվ դուք կարող եք փրկվել, դա` Փրկիչն է: (տես Ալմա 38.9):

Ալմա 38.10–15

Ալման խորհուրդ է տալիս Սիբլոնին շարունակելու զարգացնել արդար հատկանիշներ

Մտածեք մի ուսուցչի կամ Եկեղեցու ղեկավարի մասին, ով դրական ազդեցություն է ունեցել ձեր կյանքում: Մտածեք ձեր այդ հավանած մարդու հատկանիշների մասին:

Ինչպես գրված է Ալմա 38.10–15, Ալման հորդորում է Սիբլոնին շարունակելու զարգացնել այնպիսի հատկանիշներ, որոնք կօգնեն նրան ավետարանն ուսուցանելու և ուրիշներին օգնելու ժամանակ: Սիբլոնին տված Ալմայի խորհուրդը կարող են բոլորը կիրառել, ովքեր ցանկանում են ուրիշների վրա լավ ազդեցություն թողնել` ծառայության, ուսուցման և այլ եղանակաների միջոցով: Կարդացեք Ալմա 38.10–15 և բացահայտեք որևէ խորհուրդ, որը ձեզ հատկապես կարող է օգտակար լինել: Կարող եք նշել դա:

  1. journal iconՆերքևում ուսուցման ուղեցույցն է, որ կօգնի ձեզ հասկանալ ու կիրառել իր որդի Սիբլոնին հղած Ալմայի խորհուրդը (տես Ալմա 38.10–15): Ձախ սյունակից ընտրեք Ալմայի խորհրդից երկու կամ երեք մաս, որոնք, ձեր կածիքով, ամենաարժեքավորն են ձեզ համար: Լրացրեք աջ սյունակի համապատասխան ուսուցանման վարժությունները: Ձեր պատասխանները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

    Ալմա 38.10–12 Ուսուցման ուղեցույց

    Ալմայի խորհուրդը

    Ուսուցանման վարժություններ

    «Եղիր ջանասեր և ժուժկալ բոլոր բաներում» (Ալմա 38.10):

    Այն մարդն, ով ջանասեր է, հետևողական և եռանդուն ջանքեր է դնում կյանքի իրավիճակներում։ Այն մարդն, ով ժուժկալ է, օգտագործում է զսպվածություն բոլոր բաներում և կիրառում է ինքնատիրապետում։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ուրիշներին ծառայելիս ինչու են այս երկու հատկանիշները կարևոր։ Գրեք, թե ինչպես կարող եք ավելի եռանդուն կամ ժուժկալ լինել ձեր կյանքի մեկ կամ ավելի ոլորտներում, և ինչպես է դա օգնում ձեզ ավելի արդյունավետ ծառայել ուրիշներին։

    «Տես որ դու չբարձրամտանաս մինչև հպարտություն. այո, տե՛ս որ դու չպարծենաս» (Ալմա 38․11):

    Հպարտությունը սուրբ գրություններում այն է, երբ անձն ավելի մեծ վստահություն է դնում իր վրա, քան Աստծո վրա։ Նաև նշանակում է, որ անձը մտածում է, որ ինքն առավել է մյուսներից։ Այդ անարդար հպարտության հականիշը խոնարհությունն է։ Նրանք, ովքեր խոնարհ են, ուրիշների մասին մտածում են նույն կերպ, ինչպես իրենց, և նրանք սիրում են Աստծուն և դնում Նրան առաջին տեղում իրենց կյանքում։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կպատահեր, եթե Եկեղեցու անդամն իր կոչումում լիներ հպարտ և պարծենկոտ։ Մտածեք Եկեղեցում ձեր կոչումների մասին կամ ծառայելու այլ հնարավորությունների մասին։ Գրեք մեկ կամ երկու եղանակներ, երբ դուք կձգտեք լինելու խոնարհ և խուսափել հպարտությունից ու պարծենկոտությունից, երբ դուք ծառայում եք։

    «Գործածի՛ր համարձակություն, բայց ոչ բռնադատություն» (Ալմա 38․12

    Համարձակ լինելը նշանակում է վստահ լինել, որ Աստված մեզ հետ է և կարող է մեզ օգնել Իր ծառայության մեջ գործել առանց վախի։ Բռնադատող լինել նշանակում է բարդել մեր համոզմունքները կամ դիրքորոշումներն ուրիշների վրա` առանց հաշվի առնելու նրանց կարիքներն ու զգացմունքները։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու է Տերը ցանկանում, որ մենք լինենք համարձակ։ Նաև գրեք հատուկ եղանակի մասին, որի միջոցով կարող եք կիրառել նրա խորհուրդը, ուրիշներին ծառայելու ժամանակ օգտագործելով համարձակություն, բայց ոչ բռնադատություն։

    «Սանձես քո բոլոր կրքերը» (Ալմա 38․12

    Սանձել նշանակում է կառավարել կամ վերահսկել։ Կիրքը ուժեղ զգացմունքն է։ Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և գրեք ձեր պատասխանները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար սանձելու մեր կրքերը.—այլ կերպ ասած` կառավարելու և վերահսկելու մեր ուժեղ զգացմունքները։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող եք ձեր կրքերը սանձելով լցվել սիրով։ Ի՞նչ կանեք, որպեսզի հետևեք Ալմայի խորհրդին` սանձելու ձեր կրքերը։

    «Զերծ մնաս անգործությունից» (Ալմա 38․12):

    Նայեք «Անգործ, անգործություն» վերնագրերը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.lds.org) կամ «Անգործ, անգործություն» վերնագրերը թեմաների ուղեցույցում, որպեսզի ավելին իմանաք անգործություն բառի մասին։ Ընտրեք թեմայի տակ գտնվող երկու հատվածներն ու ուսումնասիրեք դրանք։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք սովորել այդ հատվածներից։ Գրեք, թե անգործությունից զերծ մնալու խորհուրդն ինչպես է ձեզ օգնել ավելի արդյունավետ ծառայելու ուիշներին։ Ի վերջո, գրեք հատուկ եղանակներ, որոնցով դուք կձգտեք զերծ մնալ անգործությունից։

Ալմայի խորհուրդը Սիբլոնին Ալմա 38․10–15 հատվածներում ուսուցանում է հետևյալ սկզբունքը․ Զարգացնելով արդար հատկանիշներ` մենք պատրաստվում ենք ուսուցանել և ծառայել ուրիշներին: Խորհեք, թե Ալմա 38-ում սովորած հատկանիշները զարգացնելով ինչպես կարող եք օրհնել ձեր կյանքը և ձեզ շրջապատողների կյանքը:

  1. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 38 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.