Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 28. Օր 2, Մորմոն 1-2


Մաս 28. Օր 2

Մորմոն 1–2

Նախաբան

Թեպետ Մորմոնը ապրում էր շատ ամբարիշտ ժամանակներում, նա ընտրեց հավատարիմ լինելը: Իր հավատարմության շնորհիվ նա կանչվեց հոգ տանելու Նեփիացիների հիշատակարանների համար: 15 տարեկանում Մորմոնին այցելեց Տերը, և նա ճաշակեց և իմացավ Հիսուսի բարության մասին (տես Մորմոն 1.15): Նույն տարում Նեփիացիները նրան նշանակեցին իրենց զորքերի առաջնորդ (տես Մորմոն 2.1): Նա ցանկանում էր օգնել, որ Նեփիացիները ապաշխարեին, բայց նրանց դիտավորյալ ապստամբության պատճառով, Տերն արգելել էր նրան քարոզել այդ ժողովրդին: Նեփիացիները կորցրել էին Սուրբ Հոգու պարգևը և Աստծո այլ պարգևները, և Լամանացիների դեմ ճակատամարտում ապավինում էին միայն իրենց ուժին:

Մորմոն 1.1–5

Մորմոնին են հանձնվում սուրբ հիշատակարանները

Ինչպիսի՞ խոսքերով կցանկանայիք, որ մարդիկ ձեզ նկարագրեին:

Երբևէ ձեզ ներկայացրե՞լ են որպես Մորմոն: Ի՞նչ է նշանակում ձեզ համար, երբ մեկը ձեզ ներկայացնում է որպես Մորմոն:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խոսել է Մորմոն մականունի մասին, որը մարդիկ օգտագործում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին ներկայացնելիս.

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ճիշտ է, ես երբեմն ափսոսում եմ, որ մարդիկ չեն կոչում այս եկեղեցին իր իսկական անունով, սակայն ուրախ եմ, որ օգտագործում են այնպիսի մականուն, որը հարգանքի մեծ տուրք է մի հրաշալի մարդու և գրքի, որն աշխարհի Քավչի մասին մի անզուգական վկայություն է:

Երբ ճանաչում ես Մորմոն մարդուն` իր խոսքերը կարդալու և դրանց մասին խորհելու միջոցով, երբ կարդում ես պատմության այս թանկագին գանձարանը, որը կազմվել և պահպանվել է հիմնականում նրա կողմից, հասկանում ես, որ Մորմոն բառը չի նշանակում վատ համբավ, այլ իրենից ներկայացնում է մեծ բարիք, որը գալիս է Աստծուց» (“Mormon Should Mean ‘More Good,’” Ensign, Nov. 1990, 52–53):

Մորմոն մարգարեն ծնվել է այն ժամանակահատվածում, երբ երկրում ապրող գրեթե յուրաքանչյուր ոք ապրում էր ամբարշտության մեջ: Այդ ժամանակ Ամմարոն անունով մարգարեին պատվիրվել էր պահել բոլոր սուրբ հիշատակարանները (տես 4 Նեփի 1.47–49): Ամմարոնն այցելեց այն ժամանակ 10 տարեկան Մորմոնին և նրան ուսուցանեց հիշատակարանների հետ կապված նրա հետագա պարտականությունների մասին: Կարդացեք Մորմոն 1.2, և գտեք խոսքեր կամ արտահայտություններ, որոնցով Ամմարոնը նկարագրում էր պատանի Մորմոնին:

Ամմարոնը Մորմոնին բնութագրեց մեկ բառով` լրջամիտ: Լրջամիտ նշանակում է լուրջ, կարևոր, արդար կամ բարեպաշտ: Կարող եք այդ բնորոշումները գրել ձեր սուրբ գրության լուսանցքում: Ինչպիսի թեմաների քննարկման ժամանակ կամ կյանքի որ իրավիճակներում պետք է լրջամիտ լինել: Կարևոր է հասկանալ, որ լրջամիտ մարդիկ կարող են ուրախանալ և ծիծաղել, սակայն նրանք հասկանում են, երբ պետք է թեթևամիտ գտնվեն և երբ` ավելի լուրջ:

Ամմարոնը Մորմոնին ներկայացրել է նաև որպես` «արագ ընկալող» (Մորմոն 1.2): Ձեր կարծիքով, ինչ է նշանակում լինել արագ ընկալող: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, որ ընկալող բառը սուրբ գրություններում երկու իմաստով է օգտագործվում.

Թվացյալ պարզ և թերևս թերագնահատված հոգևոր պարգևը` արագ ընկալելու ունակությունը (Մորմոն 1.2)— էական կարևորություն ունի ձեր և ինձ համար մի աշխարհում, որտեղ այժմ ապրում ենք և դեռ ապրելու ենք: …

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս կարևոր հոգևոր պարգևին: Սուրբ գրություններում ընկալել բառը ունի երկու կարևոր կիրառում: Մեկը կիրառվում է որպես «տեսնել», ինչպես տրված է Եսայիա 42.20-ում: …

Ընկալել բառի երկրորդ կիրառումն է` «հնազանդվել» կամ «պահել», ինչպես տրված է` [Վարդապետություն և Ուխտեր 54.6] հատվածում: …

Ուստի երբ արագ ենք ընկալում, մենք անմիջապես տեսնում կամ նկատում ենք և հնազանդվում ենք: Այդ երկու հիմնական տարրերը` տեսնել և հնազանդվելը, կարևոր են արագ ընկալելու համար: Իսկ Մորմոն մարգարեն այդ պարգևը կիրառելու մի վառ օրինակ է» (“Quick to Observe,” Ensign, Dec. 2006, 31–32):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք ձեր մտքերը, թե ինչպես կարող է արագ ընկալելու բնավորության գիծն օգնել ձեզ ձեր ամենօրյա կյանքում:

Կարդացեք Մորմոն 1.3–5, և գտեք Մորմոնին ուղղված Ամմարոնի հրահանգները: Ինչպե՞ս կարող էին Մորմոնի լրջամիտ լինելու և արագ ընկալու գծերն օգնել իրեն այդ պատասխանատվություններում:

Մորմոն 1.6–19

Մորմոնին Տերը թույլ չի տալիս քարոզել` մարդկանց կանխամտածված ապստամբության պատճառով

Մորմոն

Երբևէ կորցրե՞լ եք ինչ-որ թանկարժեք բան: Դեռևս երիտասարդ տարիքում Մորմոնը նեփիացիների և լամանացիների միջև ճակատամարտերի և երկրի երեսին մեծ ամբարշտության տարածման ականատեսն է եղել (տես Մորմոն 1.6–13): Մորմոնը գրել է, որ նեփիացիների անչափ մեծ ամբարշտության պատճառով նրանք կորցրեցին Տիրոջ կողմից տրված շատ թանկ պարգևներ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում երկու սյունակ գծեք: Առաջինը վերնագրեք` «Նեփիացիների կորցրած պարգևները»: Կարդացեք Մորմոն 1.13–14, 18, և գտեք, թե ինչպիսի պարգևներ Տերը վերցրեց նեփիացիներից: Գրեք ձեր գտածը առաջին սյունակում: Երկրորդ սյունակը վերնագրեք` «Ինչո՞ւ Տերը վերցրեց Իր տված պարգևները»: Կարդացեք Մորմոն 1.14, 16–17, 19, և գտեք, թե ինչու Տերը նեփիացիներից վերցրեք Իր պարգևները: Գրեք ձեր գտածը երկրորդ սյունակում:

Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել, որ ամբարշտությունն ու անհավատությունը հեռացնում են Տիրոջ պարգևները և Սուրբ Հոգու ազդեցությունը: Թեպետ Նեփիացիների ապստամբությունը չափազանց մեծ էր, այդ սկզբունքը նաև վերաբերում է մեզ անհատապես, երբ մենք չենք հնազանդվում Աստծո պատվիրաններին:

Եթե ապրեիք Մորմոնի ժամանակներում, Մորմոն 1.13–14, 18 հատվածներում նշված Աստծո տված ո՞ր պարգևը կորցնելու դեպքում ամենաշատը կզղջայիք:

Կարդացեք Մորմոն 1.15, գտեք, թե ինչ էր Մորմոնը զգում, երբ մյուս Նեփիացիները կորցնում էին Սուրբ Հոգու պարգևը և Աստծո այլ պարգևները: Ձեր կարծիքով, ինչպե՞ս էր Մորմոնը կարողանում հոգևոր փարձառություններ ունենալ` մեծ ամբարշտության մեջ ապրելու հետ մեկտեղ:

Մորմոն 2.1–15

Մորմոնը առաջնորդում է նեփիացիների բանակները և վշտանում նրանց ամբարշտության համար

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ` 30-ամյա տղամարդը ապրում է տանը ծնողների հետ և չի փորձում աշխատանք գտնել: Փոխարենը, նա ապրում է իր ծնողների հաշվին և իր ժամանակը վատնում է զբաղվելով անօգուտ գործունեությամբ, օրինակ իր ժամանակի մեծ մասը տրամադրում է տեսախաղեր խաղալուն: Այս իրավիճակին հակադրեք պատանի Մորմոնին, երբ ուսումնասիրում եք Մորմոն 2-ը:

Կարդացեք Մորմոն 2.1–2, և գտեք, թե ինչ պատասխանատվություն էր Մորմոնին տրված և քանի տարեկանում նրան տրվեց դա:

Մորմոնի որպես Նեփիացիների բանակների ղեկավար նշանակվելուց շատ չանցած, Լամանացիների բանակը եկավ Նեփիացիների վրա այնպիսի ուժով, որ նեփիացիները վախեցան և նահանջեցին: Լամանացիները քշեցին նրանց քաղաքից քաղաք մինչև նեփիացիները հավաքվեցին մի վայրում: Ի վերջո, Մորմոնի բանակը դիմակայեց լամանացիներին և ստիպեց նրանց փախուստի դիմել (տես Մորմոն 2.3–9):

  1. journal iconԿարդացեք Մորմոն 2.10–15, գտեք ինչպիսի հոգևոր վիճակում էին գտնվում նեփիացիները` ճակատամարտերից հետո: Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ էին նեփիացիները վշտանում:

    2. Ըստ Մորմոն 2.14-ի , ինչպես Մորմոնն իմացավ, որ իրենց վիշտը ճշմարիտ ապաշխարության նշան չէր:

    3. Ի՞նչ տարբերություն եք տեսնում Մորմոն 2.13–14-ում նրանց մեջ, ովքեր վշտանում են ի ապաշխարություն, և նրանց, ում վիշտը տանում է դեպի նզովք (դադարում են առաջադիմել):

Այդ հատվածներն ուսուցանում են, որ մեղքի համար ի ապաշխարություն վշտանալը մեզ խոնարհ սրտով բերում է Քրիստոսի մոտ: Այդ հատվածները նաև լուսաբանում են այն սկզբունքը, որ միայն մեղքի հետևանքների համար վշտանալը տանում է դեպի նզովք (կամ դադարեցնում է դեպի հավերժական կյանք առաջընթացը):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է նա, ով մեղանչել է, վշտանալ աշխարհիկ կերպով, որը տանում է դեպի նզովք:

    2. Ինչպե՞ս կարող է մեղանչած մարդը ցույց տալ ապաշխարության հանգեցնող վիշտ:

Խորհեք, թե ինչպես եք արձագանքում, երբ հասկանում եք, որ սխալներ եք գործել կամ մեղանչել եք: Եթե գալիս եք դեպի Տերը խոնարհ սրտով և ապաշխարում եք, դուք կարող եք խաղաղություն ձեռք բերել և Աստծո հետ հաշտվել:

Մորմոն 2.16–29

Մորմոնը ձեռք է բերում թիթեղները և հիշատակարանները` իր ժողովրդի ամբարշտության պատմությունը

Երբ Լամանացիների հետ ճակատամարտերը շարունակում էին, Մորմոնը հայտնվեց այն բլրի մոտ, որտեղ Ամմարոնը պահել էր Նեփիի հիշատակարանները: Նա հանեց Նեփիի թիթեղները և սկսեց գրի առնել այն ամենը, ինչ նա մանկուց ի վեր տեսել էր այդ ժողովրդի մեջ (տես Մորմոն 2.16–18): Կարդացեք Մորմոն 2.18–19, և նշեք այն հատվածները, որոնք նկարագրում են այն հոգևոր պայմանները, որոնց մեջ մեծացել էր Մորմոնը:

Այն ամենը, ինչ սովորեցիք Մորմոնի մասին, ձեր կարծիքով, ինչո՞ւ էր նա վստահ, որ նա «բարձրացվելու էր վերջին օրը» (Մորմոն 2.19): (Այս համատեքստում, «բարձրացվել վերջին օրը» նշանակում է վեհացվել, հարություն առնել սելեստիալ մարմնով և բերվել Աստծո ներկայություն` Նրա հետ հավերժ ապրելու համար:)

Մորմոնի կյանքը վկայություն է, որ մենք կարող ենք արդար կյանքով ապրել, անգամ ամբարիշտ հասարակության մեջ:

Ուշադրություն դարձրեք հետևյալ խորհրդին. «Դուք պատասխանատու եք ձեր կատարած ընտրությունների համար: Աստված հոգ է տանում ձեզ համար և կօգնի ձեզ ճիշտ ընտրություններ կայացնել, նույնիսկ, եթե ձեր ընտանիքը և ընկերները սխալ են օգտագործում իրենց ազատ կամքը: Բարոյական քաջություն ունեցեք` ամուր կանգնել Աստծո կամքին հնազանդվելիս, անգամ եթե միայնակ պետք է կանգնեք: Այդպիսով, դուք օրինակ կծառայեք մյուսների համար» (For the Strength of Youth [booklet, 2011], 2):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի ժամանակահատվածի մասին, երբ ականատեսն եք եղել, թե ինչպես է ընկերը կամ ընտանիքի անդամը ամուր կանգնում հնազանդվելով Աստծո կամքին, անգամ երբ մյուսները այդպես չեն վարվում: Նաև գրեք, թե ինչպես կարող է այդ անձնավորության օրինակը և Մորմոնի օրինակը օգտակար լինել ձեզ համար:

Երիտասարդ Կանանց կարգախոսն է՝ «Պաշտպանել ճշմարտությունը և արդարակեցությունը»: Երիտասարդ կին եք, թե տղամարդ, մտածեք, թե ձեր կյանքի որ ոլորտում կարող եք ճշմարտությունն առավել վճռականորեն պաշտպանել: Տերը կօգնի ձեզ, երբ պայքարեք պաշտպանելով ճիշտը, անգամ երբ ձեր շրջապատի մարդիկ գուցե այդպես չվարվեն:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մորմոն 1 2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.