Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 12. Օր 2, Մոսիա 9–10


Մաս 12. Օր 2

Մոսիա 9–10

Նախաբան

Բենիամին թագավորի թագավորման ընթացքում Զենիֆը Զարահեմլայից մի խումբ նեփիացիների առաջնորդեց հաստատվելու լամանացիների մեջ Նեփիի երկրում: Քանի որ լամանացիների թագավորը ծրագրում էր ճորտության բերել Զենիֆի մարդկանց, նա թույլատրեց նրանց մնալ: Լամանացիների կեղծ ավանդությունները և նեփիացիների ատելությունը ի վերջո հանգեցրին պատերազմի: Երբ լամանացիները փորձեցին ճորտության բերել նրանց, Զենիֆի մարդիկ դարձան դեպի Տերը, ով ամրացրեց նրանց և օգնեց լամանացիներին քշել իրենց երկրից:

Մոսիա 9.1–13

Զենիֆն առաջնորդում է մի խումբ նեփիացիների` վերադառնալու Նեփիի երկիրը

Դուք երբևէ ցանկացե՞լ եք որևէ բան անչափ շատ: Այսօր դուք կսովորեք մի մարդու մասին, ով շատ էր ցանկանում մի բան, և այդ ցանկությունից ելնելով նրա կատարած գործողության հետևանքների մասին:

Նայեք անցած դասի ճամփորդությունների քարտեզին: Դուք հիշո՞ւմ եք Ամմոնի ճամփորդությունը, երբ նա գտավ Լիմքիին և նրա ժողովրդին: Ձեր սուրբ գրություններում բացեք Մոսիա 7–8 և նայեք տարեթիվը, երբ տեղի են ունեցել այս գլխի իրադարձությունները (որը գտնվում է կամ էջի ներքևի մասում, կամ գլխի ենթատեքստում): Համեմատեք այն Մոսիա 9.1–ի հետ առնչվող տարեթվի հետ: Քանի՞ տարով ենք մենք ետ վերադառնում Մոսիա 8 և Մոսիա 9–ի միջև:

Կարդացեք Մորմոնի գրած ներածական մասը Զենիֆի արձանագրության մասին Մոսիա 9–ից անմիջապես առաջ:

Զենիֆը` Լիմքիի պապը, առաջնորդեց մի խումբ նեփիացիների` վերադառնալու Նեփիի երկիրը: Նա այնքան շատ էր ցանկանում մի բան, որ նա միգուցե չէր մտածել այն մասին, թե ուր են տանելու իր ցանկությունները: Մոսիա 9.1–4-ում կարդացեք, թե ինչ արեց Զենիֆը իր ուզածին հասնելու համար: (Լինել «չափից ավելի գերեռանդ» նշանակում է լինել չափից ավելի փափագող կամ ինչ-որ մի բանի մասին չափից ավելի հետաքրքրվող:)

Զենիֆի չափից ավելի գերեռանդ լինելը հանգեցրեց այն բանին, որ նա մոլորության մեջ գցվեց լամանացիների թագավորի կողմից: Կարդացեք Մոսիա 9.5–7, 10, որպեսզի տեսնեք Զենիֆի չափից ավելի գերեռանդության արդյունքը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ի՞նչ չկարողացավ նկատել Զենիֆը` Նեփիի երկիրը ձեռք բերելու համար չափից ավելի գերեռանդ ցանկության պատճառով:

    2. Որո՞նք են որոշ ժամանակակից օրինակները նրա, ինչ կարող են որոշ երիտասարդներ ցանկանալ ձեռք բերել չափից ավելի գերեռանդորեն:

    3. Ձեր կարծիքով, որո՞նք են Տիրոջը լսելիս դանդաղ լինելու վտանգները, երբ դուք ընտրություններ եք կատարում ձեր կյանքում:

12 տարի հետո Զենիֆի ժողովուրդը դարձավ շատ հարուստ: Լամանացիների թագավորն անհանգստանում էր, որ նա չէր կարողանալու բերել նրաց ճորտության, համաձայն իր նախնական ծրագրի, ուստի թագավորը նախապատրաստեց իր ժողովրդին կրկին գնալ նրանց դեմ պատերազմի (տես Մոսիա 9.11–13):

Մոսիա 9.14–10.22

Լամանացիները փորձեցին ճորտության բերել Զենիֆի ժողովրդին

Շրջանի մեջ առեք ձեր կյանքի հետևյալ ոլորտներից ցանկացածը, որում դուք կցանկանայիք ունենալ ավելի շատ աջակցություն կամ ուժ՝ դպրոցական աշխատանք կատարելը, փորձությանը դիմակայելը, հարաբերություններ ընկերների հետ ձևավորելը, ղեկավարելը, աշխատելը, հարաբերություններ ընտանիքի անդամների հետ ձևավորելը, հմտություններ, տաղանդներ և ունակություններ զարգացնելը:

Երբ դուք ուսումնասիրեք Մոսիա 9–10, փնտրեք մի սկզբունք, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ անել, որ ավելի շատ ուժ ստանաք ձեր կյանքի այս ոլորտներում: Մոսիա 9–10-ը պարունակում է երկու տարբեր ժամանակահատվածների արձանագրություն, երբ լամանացիները եկել էին պատերազմելու Զենիֆի և նրա մարդկանց դեմ:

  1. journal iconՀետևյալ աղյուսակը գծեք ձեր սուրբ գրությունների օրագրում` յուրաքանչյուր սուրբ գրության հղման տակ բավականաչափ տեղ թողնելով պատասխանը գրելու համար: Ուսումնասիրեք նշած հատվածները և փնտրեք, թե ինչ արեցին Զենիֆի մարդիկ և լամանացիները ուժ գտնելու համար: Լրացրեք աղյուսակը` ձեր գտած տեղեկությունների հետ միասին:

Ի՞նչ արեցին մարդիկ ապաշխարելու համար:

Ի՞նչ արեցին նրանք Տիրոջն ապավինելու համար:

Ինչպիսի՞ն եղավ արդյունքը:

Զենիֆը և նրա մարդիկ

Մոսիա 9.14–16

Մոսիա 9.17

Մոսիա 9.18

Լամանացիները

Մոսիա 10.6–8

Մոսիա 10.11

Մոսիա 10.19–20

  • Ի՞նչ նմանություններ դուք կարող եք տեսնել Զենիֆի մարդկանց և լամանացիների միջև նախքան ճակատամարտը:

  • Ի՞նչ տարբերություններ դուք կարող եք տեսնել Զենիֆի մարդկանց և լամանացիների միջև նախքան ճակատամարտը:

Դասերից մեկը, որ մենք սովորում ենք Մոսիա 9.17–18-ում, այն է, որ Տերը կամրացնի մեզ, եթե մենք անենք այն, ինչ կարող ենք, և ապավինենք Նրան:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Իմ կյանքի ո՞ր ոլորտներում ես կարող եմ ավելի լիարժեք ձևով ապավինել Տիրոջը և խնդրել Նրան ամրացնել ինձ:

  2. journal iconՆշեք Մոսիա 9.18–ի առաջին երեք տողերը: Ապա խնդրեք մի վստահելի չափահասի (ծնողի, Եկեղեցու ղեկավարի կամ ուսուցչի) ձեզ հետ կիսվել փորձառությամբ այնպիսի ժամանակաշրջանի մասին, երբ նա խնդրել էր Տիրոջից օգնություն և իրեն ամրացված էր զգացել Նրա կողմից: Լսեք, թե ինչ է արել անձնավորությունը Տիրոջ ուժը ստանալու համար: Ձեր սովորածի մասին գրեք ձեր սուրբ գրությունների օրագրում:

Դուք երբևէ զայրացե՞լ եք մեկի վրա և ոխ պահել, զգացել եք, կարծես, չեք կարող ներել կամ մոռանալ այդ անձնավորության արածը: Դուք երբևէ ճանաչե՞լ եք մեկին, ով թվացել է, որ ատում է ձեզ: Նախքան Զենիֆը և իր ժողովուրդը գնացին պատերազմելու երկրորդ անգամ, Զենիֆը ուսուցանեց իր ժողովրդին, թե ինչու էին լամանացիները ատելությամբ լցված նեփիացիների հանդեպ: Երբ դուք ուսումնասիրեք Զենիֆի խոսքերը Մոսիա 10.11–18–ում, կարող է օգտակար լինել իմանալը, որ «անարդար վարվելը» նշանակում է վիրավորված զգալ կամ անիրավացիորեն կամ անարդար կերպով վարվել, իսկ «զայրացած» լինելը նշանակում է սաստիկ կերպով բարկացած լինել: Ուսումնասիրեք Մոսիա 10.11–18 և փնտրեք, թե ինչու էին Լամանի և Լեմուելի հետնորդները շարունակում ատել Նեփիի հետնորդներին: Կարդալիս նշեք անարդար վարվել և զայրանալ բառերը:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչո՞ւ էին լամանացիներն այդքան սաստկորեն ատում նեփիացիներին:

  • Ո՞ւմ է վնաս պատճառում, երբ դուք զայրանում եք կամ չեք ուզում ներել:

  • Ինչպե՞ս կարող է զայրույթը և ոխ պահելը ազդել ձեր ընտանիքի կամ ձեր ապագա երեխաների վրա:

Կարդացեք Յոթանասունի Նախագահությունից Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմի հետևյալ փորձառությունը, և փնտրեք, թե ինչ է նա մեզ խորհուրդ տվել անել, երբ մենք վիրավորվում ենք կամ բարկանում մեկի վրա.

Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմ

«Տարիներ առաջ ես ականատես եղա մի ցավալի դեպքի, որը դարձավ ողբերգություն: Մի երիտասարդ զույգ շուտով ունենալու էր իր առաջնեկին: Նրանց կյանքը լի էր սպասումով, և նրանք ոգևորված էին այդ սքանչելի իրադարձությամբ: Ծննդաբերության ժամանակ բարդություններ առաջացան և նորածինը մահացավ: Սրտի ցավը վերածվեց վշտի, վիշտը` բարկության, բարկությունը` մեղադրանքի, իսկ մեղադրանքը վերածվեց վրեժխնդրության` հանդեպ բժիշկը, որին լիովին պատասխանատու էին համարում: Ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները, միանալով, ձգտում էին խորտակել բժշկի համբավը և կարիերան: Երբ արդեն շաբաթներ և ապա ամիսներ տևած դառնությունը հյուծել էր ընտանիքին, նրանց դառնությունը դարձավ դեպի Տերը: «Ինչպե՞ս կարող էր Նա թույլ տալ նման սոսկալի բան»: Նրանք հրաժարվում էին Եկեղեցու ղեկավարների և անդամների հոգևոր սփոփանքից և ժամանակի ընթացքում հեռացան Եկեղեցուց: Դա այժմ արդեն իր ազդեցությունն է թողել այդ ընտանիքի չորս սերունդների վրա: Եթե մի ժամանակ Տիրոջ և Նրա Եկեղեցու հանդեպ հավատք և նվիրվածություն կար, այժմ արդեն տասնամյակներ է, ինչ այդ ընտանիքի ոչ մի անդամ հոգևոր ակտիվության մեջ չէ: …

Իմ հայրական տատիկն ու պապիկը երկու զավակ ունեին` որդի (իմ հայրը) և դուստր: … [Նրանց դուստրը] ամուսնացավ 1946թ. և չորս տարի անց երեխա էր սպասում: … Ոչ ոք չգիտեր, որ նա զույգ է սպասում: Ցավոք, նա և զույգերը մահացան ծննդաբերության ժամանակ:

Իմ տատիկն ու պապիկը վշտի մեջ էին: Սակայն, վիշտն անմիջապես նրանց դարձրեց դեպի Տերը և Նրա Քավությունը: Առանց խորանալու, թե ինչու դա պատահեց և ով էր մեղավոր, նրանք կենտրոնացան արդարակյաց կյանքով ապրելու վրա: …

[Պապիկի ու տատիկի] հավատարմությունը, հատկապես դժվարության պահին, իր ազդեցությունն է թողել իրենց այժմ արդեն չորս սերունդների վրա, ուղղակիորեն և խորապես այն ազդել է իրենց որդու (հայրիկիս) և մայրիկիս վրա, երբ ծնողներիս դուստրը, իրենց ամենափոքր երեխան, մահացավ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունների հետևանքով: … Իրենց նախորդ սերնդի օրինակն աչքի առաջ, իմ ծնողներն առանց տատանվելու սփոփանք փնտրեցին Տիրոջից: …

Եթե զգում եք, որ ճիշտ վերաբերմունքի չեք արժանացել ինչ-որ մեկի կողմից (կլինի ընտանիքի անդամ, ընկեր, Եկեղեցու անդամ, Եկեղեցու ղեկավար, թե գործընկեր), կամ սխալ բան է տեղի ունեցել (լինի դա սիրելիի մահ, առողջական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, բռնություն թե հակումներ), խնդրին նայեք ուղիղ և ձեր ողջ ուժով: … Եվ առանց հապաղելու դարձեք դեպի Տերը: Գործադրեք Նրա հանդեպ ձեր ողջ հավատքը: Թույլ տվեք, որ Նա կրի ձեր բեռը: Թույլ տվեք, որ Նրա շնորհը թեթևացնի ձեր բեռը: … Երբեք թույլ մի տվեք, որ աշխարհի հանգամանքները ձեզ հոգևոր վնաս պատճառեն» («Դարձեք դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 78–80):

Ուշադրություն դարձրեք, որ թե՛ լամանացիների և թե՛ երիտասարդ զույգի օրինակում, ովքեր կորցրել էին իրենց առաջին երեխային, զայրույթը և վիրավորանքը ազդեցին մարդկանց սերունդների վրա:

  1. journal iconՄտածեք այն պահերի մասին, երբ սխալ վերաբերմունքի եք արժանացել կամ զայրույթ եք զգացել մեկի հանդեպ: Դուք այժմ ունե՞ք նմանատիպ զգացողություններ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս ես կարող եմ օգնություն ստանալ, երբ ջանում եմ ներել:

    2. Ինչպե՞ս ես կարող եմ հետևել Երեց Հոլսթրոմի տատիկի ու պապիկի օրինակին և կիրառել նրա մեջբերման վերջին պարբերության խորհուրդն իմ կյանքում այսօր:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 9–10 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.