Մաս 31. Օր 4
Մորոնի 7.1–19
Նախաբան
Մորոնին գրեց տարիներ առաջ իր «սիրելի եղբայրներին» հղած իր հոր՝ Մորմոնի քարոզը (Մորոնի 7.2): Այս դասը ներկայացնում է Մորոնի 7-ում տրված Մորմոնի քարոզի առաջին մասը: Այն անդրադառնում է անկեղծ միտումով արդար գործեր կատարելու վերաբերյալ նրա ուսմունքներին և բացատրում է, թե ինչպես կարող ենք բարին տարբերել չարից: Հաջորդ դասին դուք կուսումնասիրեք Մորոնի 7-ում տրված Մորմոնի քարոզի մնացած մասը:
Մորոնի 7.1–10
Մորմոնը Հիսուս Քրիստոսի հետևորդներին ուսուցանում է գործերի և միտումի մասին
Դուք երբևէ հայտնաբերե՞լ եք, որ ինչ որ մի բան այնքան լավը չի ներքուստ, որքան երևում է արտաքուստ: Մի օրինակ կարող է լինել ինչ-որ միրգ ինչպիսին է խնձորը, որը թթու է կամ շատ հասած: Թվարկեք ձեր մտածած մեկ կամ մի քանի այլ օրինակներ.
Դիտարկեք, արտաքուստ լավ երևացող այդ օրինակները, որոնք սակայն իրականում լավը չեն, ինչպես կարող են համեմատվել մարդկանց արտաքին տեսքի և ներքին մղումների հետ: Մորոնին գրել է իր հոր Մորմոնի խոսքերը, որոնք վերաբերում են մեր սրտերի վիճակին, երբ մենք անում ենք արդար գործեր: Կարդացեք Մորոնի 7.2–3-ը հասկանալու համար, թե ում էր Մորմոնը դա հասցեագրում:
Մորմոնը դիմում է իր եղբայրներին, որոնց հետ խոսում է որպես «Քրիստոսի խաղաղ հետևորդներ» (Մորոնի 7.3): Ուսումնասիրեք Մորոնի 7.4–5 հայտնաբերելու համար, թե ինչպես Մորմոնը գիտեր, որ այդ Նեփիացիները Փրկչի իրական աշակերտներն էին:
Կարծում եք, որ մարդը կարո՞ղ է պարզապես ձևացնել, որ նա արդարամիտ է: Ինչո՞ւ և ինչու ոչ:
Մորմոնը անդրադարձել է այս խնդրին Մորոնի 7.6– ում: Այս հատվածը ուսումնասիրելիս դուք կուզենաք նշել «անկեղծ միտում» արտահայտությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալին Հ. Օուքսի բացատրությունը կարող է օգնել ձեզ հասկանալ ինչ է նշանակում ունենալ անկեղծ միտում: Ընդգծեք բացատրության այն մասերը, որոնք առանձնանում են ձեզ համար:
«Մենք պետք է ոչ միայն անենք այն, ինչ ճշմարիտ է: Մենք պետք է գործենք ճշմարիտ դրդապատճառներով: Ժամանակակից տերմինն է՝ բարի մղումներով: Սուրբ գրությունները հաճախ այդ համապատասխան մտածելակերպով մոտեցումը ներկայացնում են սրտի ողջ նվիրվածություն կամ անկեղծ միտում խոսքերով:
Սուրբ գրությունները հստակեցնում են, որ Աստված հասկանում է մեր մղումները և կդատի մեր գործերը համապատասխանաբար» (Pure in Heart [1988], 15):
Մորմոնը նկարագրում է արդյունքներն այն մարդու համար, ով ուզում է կատարել լավ գործեր առանց անկեղծ միտումի: Փնտրեք Մորոնի 7.7–10, և տեսեք ինչ է լինում, երբ մենք անում ենք արդար գործեր առանց անկեղծ միտումի: Այս հատվածներից մենք սովորում ենք, որ լավ գործերի համար օրհնված լինելու համար, մենք պետք է դրանք անենք սրտի անկեղծ միտումով: Անկեղծ միտումը ներառում է բարի գործեր անելը՝ ի սեր Աստծո և ուրիշների:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ տարբերություն եք դուք նկատել, երբ ճիշտ բան եք արել լավ մտադրությամբ ի տարբերություն նրա, որ լավ բան եք արել եսասիրությունից դրդված:
-
Որպեսզի ձեզ օգնենք ավելի լավ հասկանալ այն սկզբունքը, որ լավ գործերի համար օրհնված լինելու համար մենք պետք է դրանք անենք սրտի անկեղծ միտումով, դիտարկեք հետևյալ սցենարը. Մի ընկեր, ով կարդում է Մորմոնի Գիրքը ձեզանից օգնություն է խնդրում հասկանալու համար Մորոնի 7.9-ը և ասում է. «Ես կարդացել եմ, որ եթե աղոթում ես առանց անկեղծ միտումի, «դա նրան ոչ մի օգուտ չի տա, քանզի Աստված այդպիսի ոչ մեկին չի ընդունում»: Ես հաճախ զգում եմ, որ ես չեմ աղոթում անկեղծ միտումով: Պե՞տք է արդյոք ես թողնեմ աղոթելը»: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե դուք ինչպես կպատասխանեիք այդ հարցին և բացատրեք, թե ինչու դուք այդպես կպատասխանեիք:
Նախագահ Բրիգամ Յանգը տվել է այս օգտակար խորհուրդը, թե ինչպես կարող ենք ձեռք բերել անկեղծ միտումով աղոթելու ցանկություն. «Կարևորն այն չի, թե դուք կամ ես զգում եմ, որ արժե աղոթել, երբ աղոթելու ժամանակը գալիս է, ապա աղոթեք: Եթե մենք աղոթելու ցանկություն չենք զգում, ապա պետք է աղոթենք այնքան մինչև ցանկություն կունենանք» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 45):
Մտածեք, թե ինչպես կարող էր Նախագահ Յանգի խորհուրդը աղոթքից բացի վերաբերել նաև այլ պատվիրաններին: Հաճախակի ճիշտ բաներ անելը ցանկություն է առաջացնում հնազանդվելու այդ պատվիրանին ճիշտ պատճառներով:
-
Որպեսզի կիրառեք Մորմոնի ուսմունքները անկեղծ միտումով բարի գործեր կատարելու կարևորության մասին, ընտրեք հետևյալ պատվիրաններից մեկը. ծոմ, տասանորդ վճարել, ծառայել ուրիշներին, ուսումնասիրել սուրբ գրությունները, պատվել ծնողներին, մնալ բարոյապես մաքուր: (Բարոյապես մաքուր մնալը ներառում է համացանց կամ սոցիալական ցանցեր օգտագործելիս առաքինի մնալը: Դա նաև ներառում է զերծ մնալ այն ամենից, ինչը կարող է բերել սեռական մեղքի:) Այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Դուք ինչպե՞ս օրհնվեցիք, երբ ձգտեցիք անկեղծ միտումով հնազանդվել այդ պատվիրանին:
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր հասակակիցներին, թե ինչպես հնազանդվել այդ պատվիրանին անկեղծ միտումով:
-
Մորոնի 7.11–19
Մորմոնը ուսուցանում է՝ ինչպես տարբերել բարին չարից
Ինչպե՞ս կարող ենք ասել ինչ-որ բան չար է՝ առանց այն փորձելու: Մորմոնը մեզ խորհուրդ է տալիս, որը նման իրավիճակում կօգնի մեզ:
-
Կարդացեք Մորոնի 7.11–13, և փնտրեք ինչպես տարբերել բարին չարից: Կարող եք նշել ձեր համար առանձնացող արտահայտությունները: Ամփոփեք, թե ինչ սովորեցիք այս հատվածներից ավարտելով հետևյալ արտահայտությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Այն ինչ Աստծուց է …
-
Այն ինչ գալիս է չարից …
-
Մորմոնը հաստատել է, որ Աստված մեզ շարունակհրավիրում և հրապուրում է բարին կատարել: Նկատեք, որ ըստ Մորոնի 7.12-ի, չարը նույնպես հրավիրում և հրապուրում է մեզ: Մի քանի ձևեր մտածեք, որոնցով չարը ձեզ հրավիրում և հրապուրում է՝ ի մեղք:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը քննարկել է սատանայի շարժառիթները, որոնք փորձում են հրապուրել մեզ շարունակ անել այն, ինչ չար է. «Սատանան կամ Լյուցիֆերը կամ ստերի հայրը, ինչպես կկամենաք նրան անվանել, իրական է՝ չարի իրական մարմնացում: Նրա շարժառիթները, բոլոր դեպքերում, չարակամ են, և նա պրկվում է փրկագնող լույսի՝ ճշմարտության մտքի անգամ հայտնվելուց: Թիվ երկու՝ նա հավիտյանս դեմ է Աստծո սիրուն, Հիսուս Քրիստոսի Քավությանը և խաղաղության և փրկության աշխատանքին: Նա պայքարում է դրանց դեմ՝ երբ և որտեղ որ կարող է: Նա գիտի, որ ի վերջո նա պիտի պարտվի և դուրս գցվի, սակայն նա մտադիր է իր հետ վերցնել որքան կարող է շատերի» (“We Are All Enlisted,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 44):
-
Բարին չարից տարբերելու Մորմոնի ուսմունքները կիրառելուն ձեզ օգնելու համար, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք ձեր սիրելի հեռուստաշոուները, երգերը, երաժշտական խմբերը, Համացանցի կայքերը, ծրագրերը, տեսախաղերը կամ անձնական ունեցվածքը: (Դուք կուզենաք ձևափոխել այս ցուցակը ըստ ձեր հետաքրքրությունների:) Դասի ընթացքում դուք կանդրադառնաք ձեր օրագրի այս նշումներին:
Կարդացեք Մորոնի 7.15–17, և գտեք ճշմարտությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ որևէ բան գալիս է Աստծուց, թե չարից:
Քրիստոսի հոգին նաև կոչվում է Քրիստոսի Լույս (տես Մորոնի 7.18): Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, տվել է հետևյալ բացատրությունը, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Քրիստոսի Լույսը.
«Սուրբ Հոգին և Քրիստոսի Լույսը տարբեր են միմյանցից: Չնայած դրանք սուրբ գրություններում նկարագրված են նույն բառերով, դրանք երկու տարբեր և զատ էություններ են: …
Որքան շատ ենք մենք իմանում Քրիստոսի Լույսի մասին, այդքան շատ ենք հասկանում կյանքի մասին և այդքան շատ խորը սեր ենք ունենում մարդկության հանդեպ:
Անկախ նրանից, թե այդ ներքին լույսը, ճշտի և սխալի մասին այդ գիտելիքը կոչվում է Քրիստոսի Լույս, բարոյական զգացում, թե խիղճ, այն կարող է մեզ ուղղորդել չափավորելու մեր արարքները,- եթե չզսպենք կամ լռեցնենք այն: …
Ամեն ազգի, դավանանքի կամ մաշկի գույնի յուրաքանչյուր տղամարդ, կին կամ երեխա, անկախ իրենց ապրելու վայրից, իրենց համոզմունքներից կամ զբաղմունքից, իրենց ներսում ունեն Քրիստոսի անմար Լույսը: Այս առումով, բոլոր տղամարդիկ հավասարապես են ստեղծվել: Յուրաքանչյուրի մեջ Քրիստոսի Լույսը վկայություն է, որ Աստված անաչառ է անձերի հանդեպ» (“The Light of Christ,” Ensign, Apr. 2005, 8–10):
Եկեղեցու մկրտված անդամները ևս ունեն Սուրբ Հոգու պարգևը, որն օգնում է նրանց տարբերել բարին չարից: Նախագահ Փաքերն ուսուցանել է. «Սուրբ Հոգին կարող է աշխատել Քրիստոսի Լույսի միջոցով» (“Light of Christ,” 10):
Փնտրեք Մորոնի 7.18–19 գտնելու համար Մորմոնի խորհուրդը, թե ինչպես կարող ենք արձագանքել մեր մեջ գտնվող Քրիստոսի Լույսին: Կարող եք նշել այդ հատվածներում գտնվող այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ երբ մենք ջանասիրաբար փնտրում ենք հետևել Քրիստոսի Լույսին, մենք կարող ենք տարբերել բարին չարից:
Վերադարձեք առաջադրանք 5-ում սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատրաստած ցուցակին: Ուշադիր մտածեք ձեր ցուցակի կետերի մասին և «ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով» ( Մորոնի 7.19) պարզելու համար արդյոք այդ կետերը գալիս են Աստծուց: Օգտակար կլինի մտածել հետևյալ հարցերի մասին.
-
Որքանո՞վ են այս բաները դրդում ձեզ՝ կատարել բարի գործեր, հավատալ Քրիստոսին, սիրել Աստծուն և ծառայել Նրան:
-
Սրանցից որևէ մեկը համոզո՞ւմ է ձեզ «գործել չարիք, … չհավատալ Քրիստոսին, … ուրանալ Նրան, [կամ] չծառայել Աստծուն» ( Մորոնի 7.17):
-
Դուք զգո՞ւմ եք, որ ձեր կյանքից պետք է հեռացնեք այս կետերից որևէ մեկը: Եթե այո, ապա ինչպե՞ս դուք դա կանեք:
Մորմոնը առաջարկել է խոստում, որ երբ դուք ընտրեք վերացնել ձեր կյանքից այն, ինչը բարի չէ, և ձգտեք «որդեգրել այն ամենը, ինչ բարի է», դուք կդառնաք «Քրիստոսի զավակ» ( Մորոնի 7.19):
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Մորոնի 7.1–19 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.