Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 19. Օր 1, Ալմա 33–35


Մաս 19. Օր 1

Ալմա 33–35

Նախաբան

Օգտվելով սուրբ գրությունների ուսմունքներից` Ալման զորամացիներից շատերին օգնեց հասկանալ, որ նրանք կարող են երկրպագել Աստծուն անկախ իրենց հանգամանքներից: Նա նրանց խրախուսեց նայել Հիսուս Քրիստոսին և հավատալ Նրա Քավությանը: Ամուղեկը հաստատում է Ալմայի ուսմունքները և իր անձնական վկայությունն է բերում Հիսուս Քրիտսոսի մասին: Ամուղեկը շեշտում է, որ միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մարդկությունը կարող է փրկվել: Նա խոստացավ, որ մարդիկ կարող են ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության բոլոր օրհնությունները, եթե նրանք հավատք գործադրեն ապաշխարության հանդեպ: Շատ զորամացիներ լսեցին Ամուղեկի զգուշացումները, ապաշխարեցին և կրկին միացան նեփիացիներին:

Ալմա 33.1–10

Ալման սովորեցնում է մի խումբ զորամացիների, որ նրանք կարող են երկրպագել Աստծուն իրենց ժողովարաններից դուրս

Հիշեցնենք, որ ինչպես գրված է Ալմա 32, Ալման զորամացիներին ուսուցանեց սերմանել Աստծո խոսքը իրենց սրտերում և գործադրել հավատք Աստծո խոսքի հանդեպ: Կարդացեք Ալմա 33.1 և բացահայտեք այն հարցերը, որոնք զորամացիներն ունեին Ալմայի ուսուցանածի վերաբերյալ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես կպատասխանեիք զորամացիների այն հարցին, թե ինչպես նրանք կարող էին գործադրել իրենց հավատքը: Այնուհետև, երբ դուք ուսումնասիրեք Ալմա 33–34, ձեր պատասխանները համեմատեք նրա հետ, թե ինչ սովորեցրեցին զորամացիներին Ալման ու Ամուղեկը:

Երբ Ալման պատասխանեց զորամացիների հարցերին, նա ուղղեց կեղծ միտքը երկրպագության վերաբերյալ, որ նրանց խանգարում էր լիովին գործադրել իրենց հավատքը: Կարդացեք Ալմա 33.2 և գտեք այդ կեղծ միտքը: Հիշեցրեք, որ զորամացիները թույլ չէին տալիս աղքատներին մտնելու իրենց ժողովարանները երկրպագելու համար (տես Ալմա 32.1–3): Ըստ Ալմա 33.2 հատվածի, ի՞նչ Ալման ասեց, որ մարդիկ պետք է անեին, որպեսզի գտնեին այդ կեղծ միտքն ուղղելու պատասխանը:

Որպեսզի ուղղի Աստծուն երկրպագելու զորամացիների կեղծ միտքը, Ալման մեջբերեց մարգարե Զենոսի կողմից գրված սուրբ գրությունները: Զենոսը Հին Կտակարանի ժամանակներում ուսուցանել է Իսրայելի ժողովրդին, սակայն իր մարգարեությունները գրված են միայն Մորմոնի Գրքում: Կարդացեք Ալմա 33.3 և գտեք այն բառը, որն Ալման օգտագործեց երկրպագություն բառը նկարագրելու համար:

Հետևյալ սկզբունքը գրեք ձեր սուրբ գրություններում Ալմա 33.3 հատվածի կողքին կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Մենք անընդհատ կարող ենք երկրպագել Աստծուն աղոթքի միջոցով:

Կարդացեք Ալմա 33.4–11 և նշեք այն բոլոր հանգամանքները, որոնց ժամանակ Զենոսն աղոթեց: Ի՞նչ արեց Տերն ամեն անգամ, երբ Զենոսն աղոթեց: Որպեսզի նմանեցնեք այս հատվածները ձեր կյանքի հետ, ընդհանրություններ գտեք, համապատասխանեցնելով այն հանգամանքները, որոնց ժամանակ Զենոսն աղոթեց, ձեր կյանքում պատահած նմանատիպ հանգամանքների հետ: (Ընտրեք այնպիսի իրավիճակներ, որոնք լավագույնս են համապատասխանում ձեր կյանքին: Այս վարժության մեջ չկան սխալ ու ճիշտ պատասխանները:)

Զենոսի հանգամանքները

Ձեր հանգամանքները

Անապատում

Աշխատանքում

Իր թշնամիների վերաբերյալ

Եկեղեցում

Իր մասնագիտության մեջ

Ընտանեկան աղոթք

Իր տանը

Երբ դուք չգիտեք ինչ անել, կամ վախենում եք

Իր սենյակում

Երբ դուք միայնակ եք զգում

Տիրոջ ժողովներում

Անձնական աղոթք

Երբ նա դուրս էր գցված և արհամարհված

Ձեր բոլոր դժվարին հանգամանքներում

Իր ողջ չարչարանքների մեջ

Երբ խնդիրներ եք ունենում ընկերների հետ

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Այս բոլոր հանգամանքներում աղոթելը, ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը: Անձնական նպատակ գրեք, թե ինչպես կարող եք ավելի հաճախակի աղոթել:

Ալմա 33.4–5, 8–9-ում նշեք այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս Աստծո ողորմածությունը և մտածեք, թե ինչպես կարող է հաճախակի աղոթելը ձեզ օգնել զգալու Աստծո ողորմածությունն ու սերը: Փնտրեք, թե ինչու է այդ ողորմածությունը հասանելի, երբ դուք շարունակում եք ուսումնասիրել Ալմա 33:

Ալմա 33.11–23

Ալման սովորեցնում է զորամացիներին հավատալ Հիսուս Քրիստոսին

Խաչելությունը

Որոշ զորամացիների Աստծուն երկրպագելու կարգը չիմանալու պատճառներից մեկն այն էր, որ նրանք չգիտեին, որ իրենց հավատքը պետք է լինի առ Հիսուս Քրիստոսը: Նրանք չէին հասկանում կամ հավատում փրկության ծրագրում Նրա դերին (տես Ալմա 33.14): Կարդացեք Ալմա 33.12–16, որտեղ Ալման քննարկեց Զենոսի ուսմունքները և հետո ներկայացրեք Զենոքի` մեկ այլ Հին Կտակարանի մարգարեի խոսքերը: Ուշադրություն դարձրեք այն օրհնություններին, որոնք Ալման նշեց, որ մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Դուք կարող եք նշել «Որդու շնորհիվ» արտահայտությունն ամեն անգամ, երբ այն հանդիպում է: Այդ հատվածներից մենք իմանում ենք հետևյալ ճշմարտությունը. Մենք ստանում ենք Երկնային Հոր ողորմածությունը, այդ թվում և մեր մեղքերի ներումը, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Մտածեք այն ողորմածությունների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է ձեզ, այդ թվում ապաշխարելու կարողությունը և ձեր մեղքերից ներվելը Փրկչի Քավության շնորհիվ:

Զորամացիներին Զենոսի և Զենոքի ուսմունքներն ուսուցանելուց բացի, Ալման նրանց նաև հիշեցրել է այն մասին, երբ Մովսեսը սովորեցրել է Փրկչի Քավության վերաբերյալ: Երբ Մովսեսն ու Իսրայելի զավակները անապատում էին, թունավոր օձերը խայծում էին մարդկանց: Տերը Մովսեսին հանձնարարեց պղնձից օձ պատրաստել, կապել այն ձողին և պատվիրել այն իսրայելացիներին նայել դրան, ովքերը խայծվել էին: Ձողի վրայի պղնձյա օձը «նախատիպն էր» կամ խորհրդանիշը խաչի վրա բարձրացված Հիսու Քրիստոսի (տես Ալմա 33.19):

Մովսեսը և պղնձե օձը

Կարդացեք Ալմա 33․19–20 և բացահայտեք, թե ինչ պատահեց այն իսրայելացիներին, ովքեր նայեցին պղնձե օձին, երբ նրանք խայծվեցին, և ինչ պատահեց նրանց հետ, ովքեր չնայեցին պղնձե օձին։

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ․ Ի՞նչ է ուսուցանում իսրայելացիների և պղնձյա օձի պատմությունը այն մասին, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի հոգեպես բուժվեք։ Ի՞նչ կարող եք անել Փրկչին նայելու համար, որպեսզի Նա կարողանա բուժել ձեզ հոգեպես։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ձեր ամենօրյա կյանքում որոնք են այն հատուկ եղանակները, որոնցով դուք կարող եք նայել Հիսուս Քրիստոսին։

Կարդացեք Ալմա 33․22–23 և նշեք, թե Հիսուս Քրիստոսի ինչին պետք է հետևենք, որպեսզի գործադրենք հավատք առ Նա։

Ալմա 34․1–14

Ամուղեկը զորամացիներին ուսուցանում է Հիսուս Քրիստոսի Քավության մասին

Ամուղեկի վկայությունը զորամացիներին, ինչպես գրված է Ալմա 34, ներկայացնում է Ալմայի երկրորդ վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Կարդացեք Ամուղեկի վկայության մի մասը, որը գրված է Ալմա 34․8–9, և նշեք, թե ինչ ուսուցանեց Ամուղեկը Հիսուս Քրիստոսի Քավության անհրաժեշտության մասին։ Մտածեք այս հարցի շուրջ․ Ինչի՞ նման կլիներ իմ կյանքը, եթե Հիսուս Քրիստոսը չգար և չկատարեր իր հատուկ դերը։

Կարդացեք Ալմա 34․10–14 և նշեք այն արտահայտությունները, որոնց մեջ հանդիպում են անսահման և հավերժական բառերը։ Հետևյալ ճշմարտությունը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․ Հիսուս Քրիստոսի անսահման և հավերժական Քավությունը փրկություն է ապահովել ողջ մարդկության համար։

Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես կարող է Քավությունը լինել անսահման և հավերժական, Նախագահող Եպիսկոպոսությունից Եպիսկոպոս Ռիչարդ Ս․ Էդգլին ուսուցանել է․ «Ինչ վերաբերվում է Քրիստոսի Քավությանը, ինձ դուր է գալիս բառարանի մեկնաբանությունը անսահման և հավերժական բառերի վերաբերյալ, քանի որ ես գիտեմ, որ նրանք արտահայտում են այն, ինչը Աստված իսկապես նկատի է ունեցել։ Անսահման․ «Չունենալ սահմաններ կամ սահմանափակումներ»: Իսկ հավերժական բառի մեկնաբանությունն է՝ «Չունենալ սկիզբ և վերջ» (The American Heritage Dictionary of the English Language, 4th ed. [2000], “infinite,” “eternal,” 898, 611)» (“For Thy Good,” Ensign, May 2002, 66)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի Քավությունը լինել անսահման և հավերժական։

    2. Քավության անսահման և հավերժական լինելու մասին գիտելիքն ինչպե՞ս է մեծացնում Փրկչի հանդեպ ձեր երախտագիտությունը։ Ինչպե՞ս է այն մեծացնում Նրա հանդեպ ձեր հավատքը։

Ալմա 34․15–41

Ամուղեկն ուսուցանում է, թե ինչպես ստանալ Քավության օրհնությունները

Կարդացեք Ալմա 34․15–17, որպեսզի տեսնեք, թե Ամուղեկն ինչ ուսուցանեց Զորամացիներին, որ նրանք պետք է անեին, որպեսզի ստանային այն օրհնությունները, որոնք Փրկիչը ցանկանում էր տալ Իր Քավության միջոցով։ Ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ ճշմարտությունը․Որպեսզի ստանաք Քավության ողջ օրհնությունները, մենք պետք է մեր հավատքը գործադրենք ապաշխարության հանդեպ։

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ մեջբերումը․

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մենք առ Քրիստոս անսասան հավատքի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապաշխարել: … Եթե հավատանք, որ Աստված գիտի բոլոր բաները, սիրող և ողորմած է, մենք կկարողանանք անվարան վստահել Նրան մեր փրկության համար: Քրիստոսի հանդեպ հավատքը կփոխի մեր այն մտքերը, համոզմունքները և վարքագիծը, որոնք համահունչ չեն Աստծո կամքին։

«Անկեղծ ապաշխարությունը մեզ վերադարձնում է անելու այն, ինչ ճիշտ է: … Ապաշխարություն նշանակում է մտքի ու սրտի փոփոխություն` մենք դադարում ենք անել այն ամենը, ինչը սխալ է, և սկսում ենք անել այն, ինչ ճիշտ է: Դա նորոգում է Աստծո, մեր և ընդհանրապես կյանքի հանդեպ մեր մոտեցումը»: («Ապահով վերադարձի կետ»Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 100)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս ենք ապաշխարելով գործադրում հավատք առ Հիսուս Քրիստոսը։

Կարդացեք Ալմա 34․17–27 և ուշադրություն դարձրեք, թե ինչ ուսուցանեց Ամուղեկն այն մասին, թե երբ մենք պետք է աղոթենք և ինչի մասին մենք պետք է աղոթենք։ Ձեր կարծիքով ինչպե՞ս է այդ խորհուրդը օգնել Զորամացիներին, ովքեր կարծում էին, որ նրանք կարող են երկրպագություն անել շաբաթը միայն մեկ անգամ։ Ընտրեք մեկ հատված, որը, ձեր կարծիքով, հատկապես կարող է ձեզ օգնել։ Մտածեք, թե ինչպես կարող եք գալիք շաբաթվա մեջ հետևել աղոթքի մասին այդ խորհրդին։

Ամուղեկն ուսուցանեց, որ մենք պետք է ընդունենք Փրկչի Քավության օրհնությունները, ապաշխարելով մեր մեղքերից այժմ, և ոչ թե թողնելով ապաշխարությունը ապագայի վրա։ Կարդացեք Ալմա 34․30–35 և ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչու մենք չպետք է հետաձգենք մեր ապաշխարությունը։ Հատված 31-ում ուշադրություն դարձրեք, թե, ըստ Ամուղեկի խոսքերի, ինչ օրհնություն կստանան նրանք, ովքեր կապաշխարեն հիմա։ Ուշադիր վերանայեք հատված 32 և մտածեք․ Ինչպե՞ս կարող է այդ հատվածն ազդել իմ ամենօրյա կյանքի վրա։

Վերանայեք Ալմա 34․33 և մտածեք, թե ինչ է ասել Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը․ «Հետաձգումը, որը կիրառվում է ավետարանի սկզբունքներում, գողանում է մեզանից հավերժական կյանքը, որը Հոր և Որդու ներկայության մեջ ապրելն է։ Մեր մեջ կան շատերը, նույնիսկ Եկեղեցու անդամներ, ովքեր մտածում են, որ շտապելու կարիք չկա` պահպանելու ավետարանի սկզբունքները և պահելու պատվիրանները» (in Conference Report, April 1969, 121)։

Ալմա 35

Ապաշխարող զորամացիներն ապրում են արդարների մեջ

Զորամացիներից շատերը լսեցին Ամուղեկի զգուշացումները՝ իրենց ապաշխարությունը չհետաձգելու մասին, և նրանք ապաշխարեցին ու փոխեցին իրենց կյանքը։ Զորամացիների կառավարիչները դուրս գցեցին նրանց երկրից, և այդ մարդիկ եկան Երսոնի երկիրը, որտեղ նրանց դիմավորեցին Ամմոնի ժողովուրդը,—նաև կոչվում էին Անթի-Նեփի-Լեքիներ (տես Ալմա 35․6–7)։ Ամբարիշտ զորամացիներն ու լամանացիները բարկացան Ամմոնի ժողովրդի վրա, որ նրանք ընդունեցին ապաշխարող զորամացիներին և սկսեցին նախապատրաստվել` պատերազմ մղելու նեփիացիների դեմ (տես Ալմա 35․8–11

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 33–35 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.