Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 18. Օր 2, Ալմա 30


Մաս 18. Օր 2

Ալմա 30

Նախաբան

Լամանացիների հետ մեծ ճակատամարտից հետո Զարահեմլայի երկրում խաղաղություն հաստատվեց: Խաղաղության ժամանակահատվածի ընթացքում Կորիհոր անունով մի մարդ ուսուցանում էր, որ չկա Քրիստոս: Նրա սուտ ուսմունքները նրան հավատացողներին ստիպեցին մեղք գործել: Նա խոսեց Եկեղեցու ղեկավարների դեմ, ասելով, որ նրանք սովորեցնում են «հիմար ավանդույթներ» (Ալմա 30.27): Կորիհորը բերվում է Ալմայի առաջ, ով ուսուցանեց նրան, որ բոլոր բաները վկայում են Քրիստոսի մասին: Ի վերջո, Կորիհորը խոստովանում է, որ իր գործողությունները առաջնորդվում էին դևի կողմից:

Ալմա 30.1–29

Կորիհորը`հակաքրիստոսը, աղավաղում է Քրիստոսի վարդապետությունը

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ուտելիք է պատրաստել ձեզ համար: Այն լավ տեսք ունի և բուրում է համեղ, սակայն, երբ դուք ուտում եք այն, դուք ուժեղ հիվանդանում եք: Մի պահ մտածեք, թե ինչպես կարող են սուտ ուսմունքները նմանեցվել այն ուտելիքին, որը համեղ է երևում, սակայն գաղտնի կերպով այն թունավորված է:

Նախկինում դուք ուսումնասիրել եք Սերեմ (տես Հակոբ 7) և Նեոր (տես Ալմա 1) անուններով հակաքրիստոսների մասին: Հիշեք, որ հակաքրիստոսի սահմանումներից մեկն է. «Ամեն ոք, ով բացահայտորեն կամ ծածուկ ընդդիմանում է Քրիստոսին, կամ այն ամենը, որ ավետարանի և փրկության ճշմարիտ ծրագրի կեղծ արտահայտումն է» (Սուրբ գրությունների ուղեցույց, «հակաքրիստոս» scriptures.lds.org):

Կորիհորը սկսում է քարոզել նեփիացիների մեջ: Կարդացեք Ալմա 30.6, 12 և ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք ցույց են տալիս, որ Կորիհորը հակաքրիստոս էր:

Կարդացեք Ալմա 30.12–18 և համեմատեք Կորիհորի կեղծ ուսմունքները իրենց հետևանքների հետ:

Հակաքրիստոսի`Կորիհորի մի քանի կեղծ ուսմունքներ

Կեղծ ուսմունքների հնարավոր մեկնաբանություններն ու հետևանքները

  1. Ալմա 30.13–14

  1. Քանի դեռ դուք չունեք կրոնական ճշմարտությունների ֆիզիկական ապացույցը, դուք չպետք է հավատաք Հիսուս Քրիստոսին կամ Նրա ավետարանին: Չկա այնպիսի բան, ինչպիսին Սուրբ Հոգու միջոցով անձնական հայտնություն ստանալը:

  1. Ալմա 30.15

  1. Չկա այնպիս բան, ինչպիսին մեղքն է: Չկա ընդհանուր չափանիշ ճշտի ու սխալի մասին:

  1. Ալմա 30.16

  1. Մարդիկ միայն իրենց անձնական ջանքերի շնորհիվ են բարգավաճում: Կարիք չկա, որ Աստված օգնի մարդուն իր գործերում:

  1. Ալմա 30.17 («ամեն մարդ ընթանում էր …»)

  1. Մարգարեների և սուրբ գրությունների խոսքերը ճշմարիտ չեն, այնպես որ դուք չպետք է հավատաք նրանց մարգարեություններին:

  1. Ալմա 30.17 («ինչ-որ մարդ արել է …»)

  1. Չկա մեղքերից թողություն: Կարիք չկա Քավության միջոցով օգնելու, քանի որ Քավություն գոյություն չունի:

  1. Ալմա 30.18

  1. Մահից հետո կյանք չկա, այնպես որ կարիք չկա անհանգստանալու կյանքից հետո դատաստանի մասին:

(Այս համընկնող վարժության պատասխանները կարող եք գտնել այս դասի վերջում:)

Ալմա 30.18 ուսուցանում է հետևյալ սկզբունքը. Սատանան կեղծ վարդապետություններ է օգտագործում, որպեսզի գայթակղի մեզ մեղք գործելու:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր, Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ.

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Մեր վարքագիծը ամբողջովին չի վերահսկվում բնական ազդակների կողմից: Վարքագիծը նաև սկսվում է համոզմունքից:

Համոզմունքները ծնվում են փիլիսոփայություններից կամ վարդապետություններից: Վարդապետությունները կարող են լինել հոգևոր կամ աշխարհիկ, առողջ կամ կործանարար, ճշմարիտ կամ կեղծ: …

Ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է մտածելակերպը և վարքը » (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17):

  1. journal iconՀամընկնող վարժության աղյուսակի մեջ ընտրեք Կորիհորի թվարկած կեղծ ուսմունքներից: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե որոնք են ճշմարիտ վարդապետությունները և գրեք, թե ինչպես են այդ վարդապետությունները ազդում ձեր վերաբերմունքի և վարքագծի վրա:

Զարահեմլայի երկրում իր հաջողությունից հետո Կորիհորը գնաց Երսոնի երկիրը` Ամմոնի ժողովրդին այս բաները քարոզելու համար: Կարդացեք Ալմա 30.19–20 և պարզեք, թե արդյոք նրանք ընդունեցին նրա կեղծ ուսմունքները:

Ամմոնի ժողովուրդը «ավելի իմաստուն էին, քան նեփիացիներից շատերը» և «եղավ այնպես, որ նա դուրս տարվեր երկրից» (Ալմա 30.20–21): Ելնելով այն ամենից, ինչ սովորել եք Ամմոնի ժողովրդի մասին, ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք չէին հավատում Կորիհորի կեղծ ուսմունքներին:

Ալմա 30.21–29-ում ասվում է, թե ինչպես Կորիհորը այնուհետև գնաց Գեդեոնի երկիրը «և այստեղ նա չունեցավ մեծ հաջողություն» (Ալմա 30.21): Եկեղեցու հանդեպ Կորիհորի որոշ փաստարկներ կարող եք տեսնել Ալմա 30.24, 27-ի նրա ուսմունքներում, որոնցից երկուսն են. (1) նրանք, ովքեր հավատում են Աստծուն, ճորտության մեջ են և (2) կրոնը ազատությունը հեռու է տանում: Այդ փաստարկներն այժմ էլ կիրառվում են կրոնի հակառակորդների կողմից:

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը ուսուցանել է, որ Աստծո հանդեպ մեր հավատը տալիս է մեզ ազատություն. «Կորիհորը վիճում էր, ինչպես որ ի սկզբանե տղամարդիկ և կանայք սխալմամբ վիճաբանել են, որ Աստծո ծառաներից խորհուրդ հարցնելով հրաժարվում էին Աստծո տված իրավունքի անկախությունից: Սակայն փաստարկը սխալ է, քանի որ այն սխալ է մեկնաբանում իրականությունը: Երբ մենք մերժում ենք Աստծուց եկող խորհուրդը, մենք չենք ընտրում լինելու անկախ դրսի ազդեցությունից: Մենք ընտրում ենք այլ ազդեցություն: Մենք մերժում ենք կատարյալ սիրող, ամենազորեղ, ամենագետ Երկնային Հոր պաշտպանությունը, ում ողջ նպատակն է, այնպես ինչպես Նրա Սիրելի Որդու, մեզ տալ հավերժական կյանք, տալ մեզ այն ամենն, ինչ Նա ունի և կրկին մեզ տանի տուն մեր ընտանիքներով`Իր սիրո գիրկը: Մերժելով Նրա խորհուրդը մենք ընտրում ենք այլ զորություն, որի նպատակն է մեզ թշվառ դարձնելը և որի շարժառիթը ատելությունն է: Որպես Աստծո ընծա մենք ունենք բարոյական ազատ կամք: Բացի ազատ լինելու իրավունքից անքակտելի իրավունք է ներկայացնել մեզ այն դերում, որի լիազորությունից մենք ընտրում ենք»: (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն,ինչ դուք խորհուրդ կտայիք անձին անելու, որպեսզի պաշտպանի իրեն այնպիսի սուտ վարդապետություններից, որոնք ուսուցանվել էին Կորիհորի կողմից:

Ալմա 30.30–60

Կորիհորը Ալմայից նշան է պահանջում և Աստծո զորությամբ զարկվում համրությամբ

Ի վերջո Կորիհորը բերվեց Ալմայի առաջ: Կարդացեք Ալմա 30.30–31 և ուշադրություն դարձրեք այն մեղադրանքին, որը Կորիհորը արեց Ալմայի և Եկեղեցու այլ ղեկավարների հասցեին: «Ժողովրդի աշխատանքի միջոցով հագենալու համար» արտահայտությունը նշանակում է, որ Ալման և ուրիշները հարստանում էին Եկեղեցում իրենց ծառայության համար: Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների վերաբերյալ.

  • Ձեր Եկեղեցու ղեկավարների հետ կապված ձեր անձնական փորձից ելնելով, ինչո՞ւ են այդ մեղադրանքները կեղծ:

  • Եթե դուք լինեիք Ալման, ինչպե՞ս կպատասխանեիք Կորիհորի մեղադրանքներին:

Կարդացեք Ալմա 30.32–35 և բացահայտեք Կորիհորին ուղված Ալմայի պատասխանը: Մտածեք, թե ինչպես եք տեսել Ալմայի պատասխանի ճշմարտացիությունը այն մարդկանց կյանքում, ովքեր առաջնորդել են ձեր ծուխը կամ ճյուղը կամ այլ Եկեղեցու անդամների կյանքում, ում դուք վստահում եք:

Հնարավորության դեպքում, թող մի ընկեր կամ ընտանիքի որևէ անդամ ձեր հետ կարդա Ալմա 30.37–45: Ձեզանից մեկը թող կարդա Ալմայի խոսքերը, իսկ մյուսը Կորիհորի խոսքերը: Երբ երկուսդ էլ կարդաք, ուշադրություն դարձրեք, թե ինչ Ալման նշեց որպես Աստծո գոյության ապացույց: (Եթե հնարավորություն չկա կարդալ երկուսով, կարդալիս պատկերացրեք, որ խոսակցությունը գնում է երկու տարբեր մարդկանց միջև:)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունը.

    1. Գրեք, թե Ալմայի մեջբերած ապացույցներից որ մեկն է հատկապես Աստծո գոյության զորեղ ապացույց ձեզ համար և ինչու է դա Նրա գոյության զորեղ ապացույց:

    2. Գրի առեք առնվազն երեք այլ ապացույց ձեր կյանքից, որոնք «մատնանշում են, որ կա Աստված» (Ալմա 30.44) և նշեք, թե նրանցից յուրաքանչյուրը ինչպես են ամրապնդել Աստծո հանդեպ ձեր հավատքը:

Ձեր ուսումնասիրած հատվածներում գտնվող վարդապետություններից մեկն է. Բոլոր բաները վկայում են Աստծո մասին, որպես Գերագույն Ստեղծողի: Մտածեք, թե ինչ է տեղի ունենում ձեր հավատքի հետ, երբ դուք ընտրում եք հետևել և հիշել այս ապացույցներն ու վկայությունները:

Նկատեք, թե ինչ արեց մարգարե Ալման Կորիհորի հետ զրույցի ժամանակ. նա ուղղեց սխալ ուսմունքները (տես Ալմա 30.32–35), նա վկայեց ճշմարտության մասին (տես Ալմա 30.37–39), նա դրեց ապացույցի ծանրությունը Կորիհորի վրա (տես Ալմա 30.40–42), և նա տվեց Աստծո գոյության ապացույցը (տես Ալմա 30.44): Ի՞նչ կարող եք սովորել Ալմայի օրինակից այն մասին, թե ինչպես վարվել նրանց հետ, ովքեր վիճում են ճշմարտության դեմ:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Երբեմն միակ պաշտպանությունը, որ ունենք մեր հավատքը գրոհողների դեմ` ճշմարտության մասին մեր վկայությամբ կիսվելն է: Ոչ մի ամոթ բան չկա դրանում.—Ալման, Աստծո մարգարեն, կիրառեց այդ մոտեցումը Կորիհորի դեմ: Տասներկու Առաքյալներից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է. «Կորիհորի փաստարկները հնչում են շատ արդիական ժամանակակից ընթերցողին, սակայն Ալման օգտագործեց հավերժական և վերջնական անհերքելի զենքը պատասխանի փոխարեն`—անձնական վկայության զորությունը» (Christ and the New Covenant [1997], 121):

Ալման և Կորիհորը

Չնայած բազմաթիվ ապացույցներին կամ նշաններին, որոնցով Ալման կիսվեց Կորիհորի հետ, ապացուցելու համար Աստծո գոյությունը, Կորիհորը պահանջեց մեկ այլ նշան և զարկվեց համրությամբ (Տես Ալմա 30.45–50): Կարդացեք Ալմա 30.51–53, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչու Կորիհորն ասաց, որ նա ուսոցանել է այն, ինչը նա արել է:

Երբ Կորիհորն այլևս չէր կարողանում ուսուցանել կեղծ վարդապետություններ, նա ընդունեց, որ նա իր սուտ մտքերն ուսուցանել է, «որովհետև դրանք հաճելի էին մարմնական մտածողության համար» (Ալմա 30.53): «Մարմնական մտածողություն» ասելով հասկանում ենք կենտրոնացած լինել աշխարհիկ հաճույքների վրա կամ բավարարել մարմնական կրքերը: Նրանք, ովքեր հավատացին Կորիհորի ուսմունքներին, մտածեցին, որ կարող էին տրվել մարմնական հաճույքներին և նյութական բաներին, որոնց համար հետևանքներ չէին լինի: Այդ մտքերը բերեցին մեղսակից կյանքի (տես Ալմա 30.18):

Ալմա 30.54–59 –ում ասվում է, որ Կորիհորը դուրս գցվեց, շրջում էր տնից տուն, մուրալով սնունդ մինչև որ նա մեռավ: Կարդացեք Ալմա 30.60 և ուշադրություն դարձրեք այն կարևոր ճշմարտությանը, թե, ի վերջո, ինչ է պատահում Սատանայի հետևորդներին: Հետևյալ արտահայտությունը նշեք ձեր սուրբ գրություններում. «Վերջին օրում Սատանան չի աջակցի իր զավակներին [իրեն հետևողներին]» (այս հատվածում, զավակներ բառը նշանակում է հետևորդներ:)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է Ալմա 30.60 հատվածում ձեր նշած ճշմարտությունը արտահայտվել Կորիհորի կյանքում:

    2. Համեմատեք Ալմա 30.60հատվածը Ալմա 36.3 հատվածի հետ: Ի՞նչ ապացույց եք տեսել ձեր կամ ուրիշների կյանքում, որը ցույց է տալիս, որ Աստված կշարունակի օգնել նրանց, ովքեր ձգտում են հետևել Նրա պատվիրաններին:

Կրկնեք այսօրվա ճշմարիտ սկզբունքներն ու վարդապետությունները: Մտածեք, թե ինչպես կարող եք խուսափել կեղծ ուսմունքների խաբկանքից, ինչպես օրինակ Կորիհորինն էր:

  1. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 30 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

  • Համընկնող վարժության պատասխանները. (1) Դ, (2) Ա, (3) Ե, (4) Գ, (5) Բ, (6) Զ: