Մաս 17. Օր 3
Ալմա 21–22
Նախաբան
Ամմոնի եղբայրներից մեկը՝ Ահարոնը, սովորեցնում է Ամաղեկացիներին և Ամուղոնացիներին Հիսուս Քրիստոսի և Քավության մասին, սակայն մարդիկ մերժում են նրան։ Նա և իր ընկերներից ոմանք Միդդոնիի երկրում հայտնվում են բանտում։ Նրանք մնում են հավատարիմ իրենց չարչարանքների ժամանակ։ Այն բանից հետո, երբ Ամմոնը և թագավոր Լամոնին ազատում են նրանց, Ահարոնի եղբայրը Լամոնիի հորը ուսուցանում է, թե ինչպես «ծնվել Աստծուց» (Ալմա 22․15)։ Թագավորը սովորում է, որ իր մեղքերից ապաշխարելով նա կճանաչի Աստծուն և վերջում կստանա հավերժական կյանք։ Ահարոնի և նրա եղբայրների հավատարմությունը օգնում է լամանացիներից շատերին ճանաչել Աստծուն և փրկագնման Նրա ուղին։
Ալմա 21․1–23
Ահարոնը և նրա եղբայրները քարոզում են ավետարանը` չնայած փորձություններին ու ազատազրկմանը
Մտածեք մի ժամանակաշրջանի մասին, երբ դուք ձգտում էիք պահել պատվիրանները, սակայն դեռ հանդիպում էիք դժվարությունների։ Այնուհետև խորհեք հետևյալ հարցերի շուրջ․ Ի՞նչ էիք դուք անում հավատարիմ մնալու համար` անկախ ձեզ հանդիպած փորձությունների։ Երբ հետադարձ հայացք եք գցում այդ փորձառություններին, ձեր կարծիքով, ինչպես է Տերը օրհնել ձեզ այդ ժամանակ։
Մինչ Ամմոնը սովորեցնում էր թագավոր Լամոնիին և նրա ժողովրդին (տես Ալմա 17–19), Ահարոնը և նրա ուղեկիցները երկրի մյուս կողմում քարոզելու ժամանակ հանդիպեցին մեծ ձախորդությունների։ Ահարոնի և նրա ուղեկիցների բանտում չարչարանքների կարճ ակնարկի համար կարդացեք Ալմա 20․28–30։ Այնուհետև, Ալմա 21․1–17-ից կարդացեք հատվածներ, որոնք նշված են ներքոնշյալ վարժության մեջ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես վարվեցին Ահարոնն ու իր եղբայրները իրենց փորձությունների ժամանակ։
-
Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ ամեն մի հատվածից հետո տեղ թողնելով ձեր մեկնաբանության համար․
Մարտահրավեր թե դժվարություն
Ինչպես արձագանքեցին Ահարոնն ու իր ուղեկիցները
Սուրբ գրությունների բոլոր հատվածները կարդալուց հետո աղյուսակի ձախ սյունակում գրեք այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց Ահարոնը և իր ուղեկիցները հանդիպել են։ Աջ սյունակում գրեք, թե Ահարոնը և նրա ուղեկիցները ինչպես արձագանքեցին ։ Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին․
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր հուսահատվելը, հույսը կորցնելը և ընկերական միջավայր՝ նեփիացիների մոտ գնալը հեշտ նրանց համար։
-
Ինչպե՞ս կարող ենք մենք, որպես անդամ միսիոներներ, այս պատմությունից օգուտ քաղել։
-
Կարդացեք Ալմա 21․16–17 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Տերը օգնեց Ահարոնին և նրա եղբայրներին կատարելու Իր աշխատանքը, երբ նրանք շարունակեցին հավատալ։ Ահարոնի և նրա եղբայրների միջոցով մենք սովորում ենք այս սկզբունքը․ Եթե մենք հավատարմորեն դիմանում ենք մեր փորձություններին, Տերը կօգնի մեզ անելու Իր աշխատանքը։ Դուք կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ձեր օրագրում։
Մտածեք այն մասին, թե ինչպիսի աշխատանք է պատրաստել Տերը ձեզ համար անելու այսօր և ապագայում և ինչ դժվարությունների կարող եք հանդիպել այդ աշխատանքը կատարելիս։ Կարդացեք Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ ուղերձը, ով ուսուցանել է, որ մենք կունենանք փորձություններ Տիրոջ աշխատանքը կատարելիս։
«Հասնելու, ուսուցանելու և դիպչելու համար այն թանկագին հոգիներին, որոնց մեր Հայրը պատրաստել է Իր ուղերձի համար՝ փառահեղ հանձնարարություն է։ Հաջողությունը հեշտ չէ տրվում։ Սովորաբար դրան նախորդում են արցունքներ, փորձություններ, վստահություն և վկայություն։ …
… Աստծո ծառաները մխիթարություն են ստանում Վարդապետի հավաստիացումից․ «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» (Մատթեոս ԻԸ․20)։ Այս փառահեղ խոստումը աջակցում է ձեզ։ …Այն մխիթարում է ձեզ հուսահատության այն պահերին, որոնք բոլորն էլ ունենում են» (“Tears, Trials, Trust, Testimony,” Ensign, May 1987, 43)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն փորձառությունների մասին, երբ դուք դիմակայել եք դժվարություններին։ Կամ կարող եք գրել, թե ինչպես եք պատրաստվում մնալ հավատարիմ ներկայիս դժվարության ժամանակ՝ կիրառելով այս դասի սկզբունքը։ Նաև գրեք մի քանի ապագայում սպասվելիք իրադարձությունների մասին, երբ, ձեր կարծիքով, դուք կարիք կունենաք դիմակայելու փորձություններին, երբ կատարեք Տիրոջ աշխատանքը։
Կարդացեք Ալմա 21․18–23, որպեսզի տեսնեք, թե ինչ արեց Ամմոնը Ահարոնին և նրա եղբայրներին բանտից ազատելու համար։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես լամանացիների կյանքը փոխվեց, երբ Ամմոնը նրանց ուսուցանեց ավետարանը։
Մտածեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսի ավետարանը ինչպես է փոխել ինչ-որ մեկի կյանքը, ում դուք ճանաչում եք։ Խորհեք այն մասին, թե ինչպես կարող եք ավետարանով կիսվել ինչ-որ մեկի հետ, ում դուք ճանաչում եք, կամ մտածեք ինչ-որ մեկի մասին, որի համար դուք կարող եք այն նույն օրինակը ծառայել, ինչ-որ Ահարոնը և նրա եղբայրները։ Կարող եք այդ անձնավորության հետ կիսվել Ահարոնի և նրա եղբայրների օրինակով, երբ նրանք հավատարմորեն համառում էին Տիրոջ աշխատանքի մեջ։
Ալմա 22
Լամոնիի հայրը, ով ողջ երկրի թագավորն էր, հավատաց Ահարոնի ուսուցանած ավետարանին
Հիշեք Ամմոնի հանդիպումը Լամոնիի հոր հետ, որը դիտարկված է նախորդ դասին։ Կրկին կարդացեք Ամմոնին ուղված թագավորի հատուկ խնդրանքը, որը գրված էԱլմա 20․27։ Երբ դուք կարդաք Ալմա 22․1–3, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է թագավորը արձագանքում Ահարոնի այցին։
Կարդացեք Ալմա 22․4–6 և պարզեք, թե ինչն էր անհանգստացնում թագավոր Լամոնիի հորը։ Ուսումնասիրեք Ալմա 22․7–14 այն ճշմարտությունները, որոնք Ահարոնը սովորեցրեց Լամոնիի հորը։
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ (օգտակար կլինի վերհիշել նմանատիպ քննարկում թագավոր Լամոնիի մասին Ալմա 17–18).
-
Ինչո՞ւ պետք է թագավորը հավատար Աստծուն, որպեսզի հասկանար ապաշխարությունը։
-
Ինպե՞ս կարող է Անկման մասին իմանալը օգնել թագավորին հասկանալ ապաշխարությունը։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Ադամի Անկումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը, որպեսզի հասկանաք ապաշխարությունը։
Ուսումնասիրեք Ալմա 22․15, ուշադրություն դարձնելով, թե թագավոր Լամոնիի հայրը ինչի՞ց ցանկացավ հրաժարվել, որպեսզի ստանա հավերժական կյանքի ուրախությունը։ Կարող եք նշել դրանք ձեր սուրբ գրություններում։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր նրանց համար, ովքեր ցանկանում են գալ դեպի Աստված, ունենալ այն նույն վերաբերմունքը, ինչ-որ թագավոր Լամոնիի հայրը։
Կարդացեք Ալմա 22․16, որպեսզի տեսնեք, թե ինչպես պատասխանեց Ահարոնը թագավորի այն հարցին, թե ինչպես արժանանալ հավերժական կյանքին։(Կարող եք նշել այն կարևոր ճշմարտությունները, որոնք ուսուցանվել են այս հատվածում։) Ինչպե՞ս կարող են Ահարոնի ուսուցանած ճշմարտությունների ընդունումն ու դրանցով ապրելը մարդուն արժանացնել հավերժական կյանքին։
Կարդացեք Ալմա 22․17–18, ուշադրություն դարձնելով, թե ինչպես թագավորը արձագանքեց Ահարոնի ցուցումներին։ Խորհեք հետևյալ հարցի շուրջ․ Ի՞նչ կարող ենք սովորել թագավոր Լամոնիի հորից` Աստծուց ծնված լինելու մասին։
Կարող եք այդ արտահայտությունը նշել Ալմա 22․18․ «Ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից` քեզ գիտենալու համար»։ Խորհեք հետևյալ ճշմարտության շուրջ և գրեք այն ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․ Մենք պետք է պատրաստ լինենք թողնելու մեր մեղքերը, որպեսզի հոգեպես փոխվենք և ծնվեք Աստծուց։
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ արտահայտությունը․ «Հիսուս Քրիստոսի ավետարանը կոչ է անում մեզ փոխվել․ «Ապաշխարեք»՝ ամենահաճախ հնչող ուղերձն է և ապաշխարել նշանակում է հրաժավել բոլոր մեր սովորույթներից`—անձնական, ընտանեկան, էթնիկ և ազգային—, որոնք հակառակ են Աստծո պատվիրաններին։ Ավետարանի նպատակը կայանում է նրանում, որպեսզի վերափոխի սովորական մարդկային էակներին սելեստիալ էակների, և դա փոփոխություն է պահանջում» (“Repentance and Change,” Ensign or Liahona, Nov. 2003, 37)։
Խորհեք այն մասին, թե ինչ պետք է այսօր անեք ձեր կյանքում, որպեսզի հոգեպես փոխվեք։
Կարդացեք Ալմա 22․19–22, որպեսզի տեսնեք, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան թագավորի աղոթքից հետո։ Կարդացեք Ալմա 22․23–27, տեսնելու համար, թե ինչ արեց Լամոնիի հայրը սրտի փոփոխության և Տիրոջ Հոգին ստանալու շնորհիվ։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե թագավոր Լամոնիի հոր մասին կարդալուց ինչ եք սովորել կրկին ծնվելու մասին։ Բացատրեք, թե, ձեր կարծիքով, ինչպես կարող է նրա օրինակը օգնել այսօրվա երիտասարդներին փոխել իրենց կյանքը, որը կօգնի նրանց ծնվել Աստծուց։
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ալմա 21–22 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.