Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 16. Օր 4, Ալմա 14–16


Մաս 16. Օր 4

Ալմա 14–16

Նախաբան

Ալմայի ու Ամուղեկի քարոզը լսելուց հետո Ամմոնիայի ժողովրդի մի մասը հավատաց և ապաշխարեց, այդ թվումն և Զիզրոմը: Մյուսները բարկացած էին և Ալմային ու Ամուղեկին բանտարկեցին: Ամմոնիայի ամբարիշտ մարդիկ հավատացյալ մարդկանց դուրս են գցում, իսկ նրանց կանանց և երեխաներին այրում: Շատ օրեր անց Տերը Ալմային և Ամուղեկին դուրս է բերում բանտից և կործանում Ամմոնիայի ամբարիշտ ղեկավարներին: Սիդոմում Զիզրոմը տառապում էր մարմնապես և հոգեպես: Նա հայտարարում է Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքը Ալմային և բուժվում: Ի լրումն մարգարեության կատարման` լամանացիների բանակը կործանում է Ամմոնիա քաղաքը: Ալմայի մարգարեկան առաջնորդությունը թույլ է տալիս նեփիացիների բանակին կանգնեցնել լամանացիների հարձակումը: Ալման, Ամուղեկը և շատերը զորացնում էն Եկեղեցին նեփիացիների ողջ երկրով մեկ:

Ալման և Ամուղեկը բանտում

Ալմա 14

Ալման և Ամուղեկը բանտ են գցվում, իսկ հավատացյալները դուրս են գցվում կամ այրվում

Մտածեք մի իրավիճակի մասին, երբ դուք տեսել կամ լսել եք մեկին, ով անմեղորեն տառապում է մեկ ուրիշի ձեռքի տակ, —դեպք, երբ ինչ-որ մեկը հալածվում է իր հավատքի պատճառով: Խորհեք հետևյալ հարցի շուրջ.

  • Ինչպիսի՞ զգացումներ եք ունեցել այն անձի նկատմամբ, ով տառապում էր:

  • Ի՞նչ էիք զգում այն անձի հանդեպ, ով տառապանք էր հասցնում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են վատ բաները պատահում անմեղ և արդար մարդկանց հետ:

Երբ կարդաք Ալմա 14, կապեք այդ հարցերը Ալմայի ու Ամուղեկի հետ կատարվածի հետ:

Կարդացեք Ալմա 14.1–10, տեսնելու համար, թե ով տառապեց և ինչպես նրանք տառապեցին: Այնուհետև լրացրեք հետևյալ աղյուսակը.

Ո՞վ տառապեց:

Ինչպե՞ս նրանք տառապեցին:

Ըստ Ալմա 14.10, ի՞նչ էր ցանկանում Ամուղեկն անել: Կարդացեք Ալմա 14.11 և բացահայտեք մի ճշմարտություն, որը կօգնի ինչ-որ մեկին, ով աշխատում է իմանալ, թե ինչու է երբեմն ամբարիշտ մարդկանց թույլ տրվում վնասել նրանց, ովքեր անմեղ են կամ արդար:

Ալմա 14.11-ի ճշմարտությունը հայտնելու եղանակներից մեկը. Տերը թույլ է տալիս արդարներին տառապել ամբարիշտների ձեռքով, որպեսզի Նրա դատաստանը արդար լինի: Ուշադրություն դարձրեք, որ Ալմային հայտնի էր դարձվել, որ ովքեր մահացել էին, ընդունվել էին Տիրոջ «փառքի մեջ» (Ալմա 14.11): Հավերժական տեսանկյունից այս իրողությունը Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է, ասելով. «Ամուղեկը օրհնված է եղել նույնիսկ այդքան սարսափելի ողբերգության մեջ տեսնելու Աստծո բարությունն ու արդարությունը»: (“Amulek: The Blessings of Obedience,” in Heroes from the Book of Mormon [1995], 110):

Կարդացեք Ալմա 60.12–13 և հղում արեք Ալմա 14.10–11-ին: Մենք տեսնում ենք, որ պատճառներից մեկը, երբ թույլ է տրվում արդարներին տառապել`իրենց վկայությունները իրենց կյանքի հետ կնքելն (տես ՎևՈՒ 135.3) ու ամբարիշտների առջև որպես վկա կանգնելն է:

Հասկանալ այն, թե ինչու է Աստված թողնում արդարներին տառապել, կարող է մեզ համար դժվար հասկանալի սկզբունք լինել: Անդրադարձեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ մեջբերմանը, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչու է Աստված թույլ տալիս մարդկանց կիրառելու իրենց ազատ կամքը, նույնիսկ եթե նրանք սխալ որոշումներ են կայացնում.

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Եթե մենք դիտենք մահկանացու կյանքը որպես գոյության ամբողջականություն, ապա ցավը, վիշտը, ձախողումը և կարճ կյանքը կլիներ աղետ: Բայց եթե մենք նայում ենք կյանքին որպես հավերժական մի բանի, որը տարածվում է դեպի նախամահկանացու անցյալը և հետո դեպի հավերժական հետմահու ապագան, ապա բոլոր իրադարձությունները կարելի է դնել ճիշտ հեռանկարում»: …

…Եթե բոլոր արդարները պաշտպանված լինեին և բոլոր ամբարիշտները կործանվեին, ապա Հոր ողջ ծրագիրը զրոյին կհավասարեցվեր և ավետարանի հիմնական սկզբունքը` ազատ կամքը, կվերջանար: Ոչ մեկը ստիպված չէր լինի ապրել հավատքով» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 15):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք, թե ինչպես են Ալմա 14.11 –ում սովորած ճշմարտությունները և Նախագահ Քիմբալի մեջբերումը օգնել ձեզ հասկանալու, թե ինչու է Աստված երբեմն թույլ տալիս արդարներին տառապել ամբարիշտների ձեռքից:

Կարդացեք Ալմա 14.12–13 և ուշադրություն դարձրեք, թե ինչ ուսուցանեց Ալման Ամուղեկին, որպեսզի օգնի նրան հաղթահարելու իրեն պատահած փորձությունները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ալման պատասխանեց այդպիսի վստահությամբ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ հայտարարությունը, որպեսզի հասկանաք, թե ինչ էր ուսուցանում Ալման Ամուղեկին Տիրոջը վստահելու մասին. «Այս կյանքը մեծագույն վստահության փորձառություն է—Վստահություն Հիսուս Քրիստոսի, վստահություն Նրա ուսմունքների, վստահություն մեր ունակության վրա, ինչպես ուղորդում է Սուրբ Հոգին` հնազանդվելու այդ ուսմունքներին ներկայիս երջանկության և նպատակաուղված, շատ երջանիկ հավերժական գոյության համար: Վստահել նշանակում է հնազանդվել կամովին, առանց իմանալու սկզբից վերջը (տես Առակ. Գ.5–7): Որպեսզի պտուղներ բերի, ձեր վստահությունը Տիրոջ հանդեպ պետք է ավելի զորեղ և շարունակական լինի, քան ձեր վստահությունը ձեր անձնական զգացմունքների և փորձառությունների հանդեպ » (“Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 17):

Օգտակար կլինի շեշտել այդ ճշմարտությունը` գրելով Ալմա 14.12–13 հատվածների կողքին ձեր սուրբ գրություններում. Երբ մենք վստահում ենք Տիրոջը, Նա զորացնում է մեզ մեր փորձությունների միջով:

  1. journal iconԸնտրեք հետևյալ իրավիճակներից մեկը կամ մի քանիսը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես սուրբ գրություններում նոր գրված սկզբունքը կարող է օգնել նկարագրված անհատներին.

    1. Երիտասարդ տղայի սպորտային թիմից մի քանի խաղացողներ խուսափում են նրանից և բացահայտ ծաղրում նրան` ավետարանի չափանիշներին նրա հավատարմության համար: Նրանք կարծես միտումնավոր պլանավորել էին միջոցառումներ դասից դուրս ժամին, իմանալով, որ նա չի հաճախի իր համոզմունքներից ելնելով:

    2. Երիտասարդ կինը գործի համար դիմում է մի խանութ, որտեղ իր լավ ընկերն է աշխատում: Նա աշխատանքը չի ստանում և նրա ընկերը հետո ասում է, որ խանութի սեփականատերը ասում է, որ նա երբեք չի վարձի Մորմոնի:

    3. Երբ երիտասարդ տղան դպրոցի այլ երիտասարդ տղաների խմբին խնդրում է իր մոտ չօգտագործել գռեհիկ բառեր, նրանք հրում են նրան և սպառնում վնասել նրան, եթե նա մեկ անգամ էլ հանդգնի ասել նրանց, թե ինչպես խոսել:

Կարդացեք Ալմա 14.14–17 և մտածեք այն մասին, թե ինչպես Ալմայի ու Ամուղեկի հավատքը օգնեց նրանց, երբ նրանք շարունակում էին տառապել Ամմոնիայի ամբարիշտ ղեկավարների ձեռքից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անպատասխան թողնելը այդ իրավիճակում ամենալավ պատասխանը: (Տես նաև Մատթեոս 27.11–14:)

Ալմա 14.18–28 –ում ասվում է, թե ինչպես Ալման ու Ամուղեկը շատ տառապանքներ տարան, մինչև որ Աստված նրանց ազատեց և կործանեց Ամմոնիայի ամբարիշտ ղեկավարներից շատերին: «Կրճտացնելով իրեն ատամները» արտահայտությունը (հատված 21) նշանակում է` բարկությամբ ու զայրութով ատամները հարվածել իրար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք, թե Ալմա 14.18–25 հատվածներում նկարագրված Ալմայի ու Ամուղեկի տառապանքներից որոնք ձեզ համար ամենադժվարը կլինեին և ինչու: Այնուհետև, գրեք ձեր անձնական փորձառությունը կամ մեկ ուրիշինը, ում ճանաչում եք, ով ջանում է ապրել արադարակյաց, սակայն դեռ հանդիպում է փորձությունների:

Ըստ Ալմա 14.25, ի՞նչը թույլ տվեց Ալմային ու Ամուղեկին կանգնել իրենց ոտքերի վրա: Կարդացեք Ալմա 14.26–29 և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք, ձեր կարծիքով, լավագույնս են հաստատում այդ ճշմարտությունը. Եթե մենք հավատքով կանչում ենք Տիրոջը, Նա կզորացնի մեզ մեր չարչարանքների մեջ և կազատի մեզ Իր ձևով և Իր ժամանակին:

Տերը իր զորությունը կարող է կիրառել և ազատել ձեզ փորձություններից և չարչարանքներից Իր ձևով և Իր ժամանակին: Եթե մենք սովորենք վստահել Տիրոջ կամքին, մենք մեծ ուժ ու զորություն կգտնենք` դիմանալու մեր կյանքի դժվարություններին:

Ալմա 15–16

Զիզրոմը բժշկվում է, լամանացիների բանակը կործանում է Ամմոնիա քաղաքը, և Ալման ու Ամուղեկը շարունակում են քարոզել նեփիացիներին:

Ամմոնիայից հեռանալուց հետո Ալման ու Ամուղեկը գնում են մոտակա Սիդոմ քաղաքը, որտեղ նրանք գտնում են Ամմոնիայի հավատացյալներին, այդ թվում նաև Զիզրոմին: Կարդացեք Ալմա 15.3–5, որպեսզի բացահայտեք Զիզրոմի վիճակը:

Մտածեք հետևյալի մասին. Ի՞նչը առաջացրեց Զիզրոմի հիվանդությունը: Ի՞նչ արեց Զիզրոմը, որպեսզի բուժում ու խաղաղություն ստանար:

Ուշադիր կարդացեք Ալմա 15.6–10 և ընդգծեք երկու կամ երեք արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Ալման օգնեց Զիզրոմին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վրա: Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող են քահանայության ղեկավարները Քավության շնորհիվ օգնել ստանալու գթություն, կարդացեք Յոթանասունի Նախագահությունից Երեց Ջեյ Ե. Ջենսենի հետևյալ փորձառությունը:

«Ծառայելով որպես եպիսկոպոս` ես Քավության օրհնությունների ականատեսն եմ եղել Եկեղեցու անդամների կյանքում, ովքեր լուրջ զանցանքներ էին կատարել: …

Մեր ծխից մի երիտասարդ ամուրի ժամադրվում էր մի երիտասարդ կնոջ հետ: Նրանք թույլ էին տվել, որպեսզի իրենց մտերմությունը դուրս գա հսկողությունից: Տղան եկավ ինձ մոտ խորհրդի և օգնության համար: Հիմնվելով խոստովանության և իմ ստացած Հոգու ներգործության վրա, ես նրան թույլ չտվեցի որոշ ժամանակով ճաշակել հաղորդությունից: Մենք կանոնավոր հանդիպում էինք, որպեսզի հավաստիանանք, որ ապաշխարությունը տեղի է ունեցել, և համապատասխան ժամանակից հետո, ես թույլ տվեցի, որ նա կրկին ճաշակի հաղորդությունից:

Այդ հաղորդության ժողովին, նստած բեմահարթակի վրա, հայացքս ընկավ նրա վրա, երբ նա արժանիորեն ճաշակում էր հաղորդությունից: Ես տեսա, ինչպես ողորմածության, սիրո և ապահովության բազուկներն օղակել էին նրան, երբ Քավության ապաքինումը ջերմացրել էր նրա հոգին և բարձրացրել նրա բեռը` արդյունքում ունենալով խոստացված ներում, խաղաղություն և երջանկություն»: («Ապահովության բազուկներ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 49):

Քրիստոսի քղանցքին դպչող կինը

Եպիսկոպոսները և քահանայության այլ ղեկավարները կարող են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ օգնել մեզ ստանալու այն ողորմությունն և զորությունը, որոնք անհրաժեշտ են մեզ: Ալմա 15.11–12 հատվածներում ի՞նչ ապացույցներ եք գտել այն մասին, որ Զիզրոմը ապաշխարել է և ստացել Տիրոջ ողորմածությունը:

Մեկ սկզբունք, որը դուք կարող եք գրել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում Ալմա 15.6–12 վերաբերյալ այն է, որ. Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ, մենք կարող ենք բժշկվել և ամրացվել: Ըստ Ալմա 15.16, 18, ինչպես այս սկբունքը գործեց Ամուղեկի կյանքում:

Ալման ու Ամուղեկը հաստատում են Եկեղեցին Սիդոմի ժողովրդի համար և վերադառնում Զարահեմլա:

Ալմա 16 մենք կարդում ենք, որ լամանացիների բանակը հայտնաբերում է նեփիացիների հողերը և կործանում Ամմոնիա քաղաքը, իրագործելով Ալմայի ու Ամուղեկի մարգարեությունը այն մասին, որ եթե մարդիկ չապաշխարեն, նրանք կկործանվեն (տես Ալմա 9.12): Երբ դուք կարդաք Ալմա 16, ուշադրություն դարձրեք, թե ում դիմեցին նեփիացիները օգնության համար, որպեսզի կարողանային դիմադրել լամանացիների բանակին: Այդ օրինակը նմանեցրեք ձեր անձնական ճակատամարտերին և թշնամիներին:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 14–16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.