Մաս 15. Օր 4
Ալմա 8–10
Նախաբան
Այն բանից հետո, երբ Ալման քարոզեց Զարահեմլայում, Գեդեոնում և Մելեքում և շատերը ընդունեցին նրա ուղերձը, Ամմոնիայի ժողովուրդը մերժեցին նրա ուղերձը և դուրս գցեցին իրենց քաղաքից: Այնուամենայնիվ, Տիրոջ պատվիրանին հնազանդվելով, Ալման վերադառնում է Ամմոնիա: Տերը Ամուղեկին պատրաստում է դիմավորելու Ալմային Ամմոնիայում և միանալու նրան`վկայելու ժողովրդին: Ալման ու Ամուղեկը զգուշացնում են Ամմոնիայի ժողովրդին, որ եթե նրանք չապաշխարեն, նրանք կկործանվեն: Ամուղեկը հավատարմորեն ենթարկվում է Աստծուն և, օգտագործելով իր համբավը, բարի անունը և ազդեցությունը, աջակցում մարգարե Ալմային և վկայում Հիսուս Քրիստոսի մասին:
Ալմա 8
Ալման հնազանդորեն վերադառնում է Ամմոնիա քաղաքը, որտեղ նա Ամուղեկին պատրաստում է քարոզելու
Այն բանից հետո, երբ Ալման քարոզեց ավետարանը Զարահեմլայում և Գեդեոնում (տես Ալմա 5–7), նա ճամփորդում է դեպի Մելեք: Կարդացեք Ալմա 8.4–5 և պարզեք, թե ինչպես են Մելեքի ժողովուրդը ընդունում Ալմայի ուսմունքները: («Աստծո սուրբ կարգ» արտահայտությունը Ալմա 8.4 վերաբերվում է քահանայությանը, որը դուք կտեսնեք Ալմա 13:)
Այն բանից հետո, երբ Ալման վերջացնում է Մելեքում իր քարոզը, նա գնում է քարոզելու Ամմոնիա: Նա այնտեղի մարդկանց հետ ունենում է ամբողջովին տարբեր փորձառություն: Ուսումնասիրեք հետևյալ նկարները և սուրբ գրությունների հատվածները, իսկ հետո յուրաքանչյուրի համար գրեք վերնագիր, ամփոփելով այն, թե ինչ պատահեց Ալմայի հետ, երբ նա գտնվում էր Ամմոնիայում.
Մտածեք հետևյալ հարցերի շուրջ (դուք կարող եք չգրել ձեր պատասխանները).
-
Այն հրեշտակը, ով երևաց Ալմային, նույն այն հրեշտակն էր, ով ավելի վաղ երևաց նրան և Մոսիայի որդիներին: Ինչպե՞ս կարող էին հրեշտակի խոսքերը մխիթարիչ լինեին Ալմայի համար (տես Ալմա 8.15):
-
Ինչո՞ւ էր Ալմայի համար դժվար վերադառնալու Ամմոնիա քաղաքը (տես Ալմա 8.16):
Չնայած պատվիրանի դժվարությանը` «Ալման շտապ վերադարձավ Ամմոնիա երկիրը» (Ալմա 8.18): Նախագահ Հովարդ Վ. Հանտերը ուսուցանել է, որ Տերը սիրում է այդպիսի հնազանդությունը. «Անշու՛շտ Տերը սիրում է, ավելի քան որևէ այլ բան, իր խորհրդին հնազանդվելու անսասան վճռականությունը» (“Commitment to God,” Ensign, Nov. 1982, 58):
-
Ընտրեք հետևյալ իրավիճակներից մեկը կամ ավելին: Այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք, թե ինչպես անհատը իր հավատարմության շնորհիվ կարող է օրհնվել.
-
Երբ երիտասարդ աղջիկը գնում է դպրոց, նրա մայրը խնդրում է նրան հագնել ավելի համեստ զգեստ:
-
Իր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ հարցազրույցի ժամանակ, նոր քահանան դժվարանում է ստանալ իր Կատարել իմ պարտականությունը Աստծո առաջ մրցանակը:
-
Երկու միսիոներներ իրենց ամենօրյա պլանավորման ընթացքում ոգեշնչում են զգում այցելելու ոչ ակտիվ ընտանիքի, որտեղ մայրը Եկեղեցու անդամ չէ:
-
Հետևյալ սկզբունքը կարող եք գրել սուրբ գրությունների Ալմա 8.18–20 հատվածների կողքին. Եթե մենք արագ ենք արձագանքում Տիրոջ խոսքին, Նա կօգնի մեզ իրագործել Իր պատվիրանները:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք այն մասին, երբ դուք զգացել եք, որ Տերը օգնել է ձեզ լինելու արդարակյաց և հնազանդ, անկախ դժվարին իրավիճակների:
Կարդացեք Ալմա 8.27–32, ուշադրություն դարձնելով այլ ձևերին, որոնցով Տերը օգնել է Ալմային անելու իրեն պատվիրվածը:
Ալմա 9
Ալման զգուշացնում է Ամմոնիայի ժողովրդին, որպեսզի ապաշխարեն և պատրաստվեն Հիսուս Քրիստոսի գալուստին:
Ալմա 9 գրված է Ամմոնիայի ժողովրդին ուսուցանելու Ալմայի ջանքերի մասին, նրանց ապաշխարելու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագրման անհրաժեշտության մասին: Փորձելով օգնել այդ ամբարիշտ ժողովրդին իրենց ապաշխարելու անհրաժեշտության մասին գիտակցություն ձեռք բերելիս` Ալման նրանց կոչ է անում հիշել, թե ինչ է Աստված արել նրանց համար և նրանց հայրերի համար:
Ալմա 9.8–10, 13 փնտրեք հիշեք և մոռանալ բառերի կրկնությունները: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կփոխվեին Ամմոնիայի բնակիչները, եթե նրանք հիշեին այն, ինչի մասին Ալման խոսում էր:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հիշել նախկինում ունեցած ձեր հոգևոր փորձառությունները: Այնուհետև գրեք մեկ հոգևոր փորձառություն, որը դուք չեք ցանկանում մոռանալ:
Ամմոնիայի ժողովրդին ապաշխարության կանչելուց հետո, Ալման նրանց ուսուցանեց, որ նրանք պետք է նախապատրաստվեն Փրկչի Երկիր գալստյանը: Կարդացեք Ալմա 9.26–27 և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ձեզ օգնում են ավելի լավ հասկանալ Փրկչի բնութագրերը: (Անաչառություն բառը նշանակում է արդարություն և արդարադատություն:) Ի՞նչ են այս բառերն ու արտահայտությունները ձեզ ուսուցանում Փրկչի մասին: Եկող շաբաթվա մեջ ժամանակ գտեք դրանց մասին մտածելու մասին:
Ալմա 10
Ամուղեկը նկարագրում է հրեշտակի հետ իր հանդիպումը և մարդկանց ապաշխարություն հորդորում
Շրջանակի մեջ առեք այն միտքը, որը լավագույն կերպով է նկարագրում, թե այս առավոտյան ինչպես եք դուք արթնացել.
-
Ես ինքնուրույն եմ արթնացել, առանց զարթուցիչի կամ մեկ ուրիշի օգնության:
-
Ես արթնացա իմ զարթուցիչի առաջին իսկ զանգից, կամ ինչ-որ մեկի առաջին իսկ ձայնից:
-
Իմ զարթուցիչը մի քանի անգամ հնչեց, կամ ինձ մի քանի անգամ կանչեցին, մինչև որ ես արթնացա:
Կարդացեք Ալմա 10.6 և ուշադրություն դարձրեք, թե քանի հոգևոր «զարթնեցնող կանչեր» էր Ամուղեկը ստացել, մինչդեռ նա շարունակում էր ապստամբել Տիրոջ դեմ: Նշված տողերում գրեք հետևյալ հարցի ձեր պատասխանը. Ձեր կարծիքով, ինչպե՞ս էին նկարագրում «ես չեմ կամեցել լսել» և «ես չէի կամենում իմանալ» արտահայտությունները Ամուղեկի հոգևոր վիճակը նախքան հրեշտակի հայտնվելը :
Ալմա 10.2–11 հատվածի համաձայն Ամուղեկը նկարագրում է իր կյանքը նախքան հրեշտակի իրեն հայտնվելը և նրա ավետարանի հանդեպ դարձի գալը: Ամուղեկի մասին ավելի շատ մանրամասներ իմանալու համար ուսումնասիրեք Ալմա 10.1–6:
Ամուղեկը հիշեց, թե ինչպես մի հրեշտակ պատվիրեց նրան իր տուն ընդունել Ալմա անունով մի մարդու և հոգ տանել նրա համար: Կարդացեք Ալմա 10.7–11 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Ամուղեկը և այլ մարդիկ օրհնվեցին, քանի որ Ամուղեկը հնազանդվեց հրեշտակին:
Հետևյալ սկզբունքը գրեք Ալմա 10.11–12 հատվածների կողքին. Եթե մենք լսում ու հնազանդվում ենք Տիրոջ կանչին, օրհնություններ են տրվում մեզ և մյուսներին: Կան շատ միջոցներ, որոնցով Տերը կարող է «կանչել» մեզ—սուրբ հոգու հուշումների միջոցով, զգացումների միջոցով, երազի միջոցով, Եկեղեցու ղեկավարի, ուսուցչի կամ ծնողների խոսքերի միջոցով, Եկեղեցու կոչման կանչվելու միջոցով, դժվարությունների միջոցով կամ այլ եղանակներով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք հետևյալ հարցի պատասխանը. Ե՞րբ եք զգացել, որ դուք օրհնված եք, քանի որ դուք հնազանդվել եք Տիրոջ «կանչին»:
Ինչպես գրված է Ալմա 10-ի մնացած մասում, Ամմոնիայի ժողովրդից շատերը չլսեցին Ամուղեկի խոսքերը: Ամուղեկը զգուշացրեց նրանց, որ եթե նրանք չապաշխարեն, կգա այն օրը, երբ նրանք կկործանվեն: Կարդացեք Ալմա 10.22–23 և պարզեք, թե ինչու մարդիկ այդ ժամանակ փրկվեցին կործանումից: Ի՞նչ են այդ հատվածները ուսուցանում ձեզ արդար մնալու կարևորության մասին, նույնիսկ, երբ ձեզ շրջապատողները այդպիսին չեն:
-
Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ալմա 8–10 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.