Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 15: Օր 3, Ալմա 6–7


Մաս 15. Օր 3

Ալմա 6–7

Նախաբան

Զարահեմլայի ժողովրդին քարոզելուց և Եկեղեցին կարգավորելուց հետո Ալման գնաց Գեդեոն քաղաքը: Նա այնտեղի ժողովրդին գտավ ավելի հավատարիմ դրության մեջ, քան Զարահեմլայի ժողովուրդը: Այդուհանդերձ, նա հորդորեց Գեդեոնի ժողովրդին մշտապես ապավինել Տիրոջը և ձգտել կիրառել Նրա Քավությունը իրենց կյանքում: Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Ալմայի վկայությունը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավության խորությունը և կսովորեցնի ձեզ, թե ինչպես ամեն օր ստանալ Նրա Քավության օրհնությունները, եթե դուք շարունակեք քայլել Աստծո արքայություն տանող ուղով:

Ալմա 6

Ալման ամրացնում է Զարահեմլայի Եկեղեցին և գնում է քարոզելու Գեդեոն քաղաքը

Շարունակեք հետևյալ նախադասությունը. Ես հաճախում եմ եկեղեցի, որովհետև :

Ալմա 6 գլուխը ուսումնասիրելիս մտածեք այն մասին, թե ինչպես է եկեղեցու ժողովների նպատակի հասկացողությունը ավելի կարևոր դարձնում ժողովները ձեր համար:

Նախքան Զարահեմլայից հեռանալը Ալման ամրապնդեց այնտեղի Եկեղեցին: Կարդացեք Ալմա 6.1–4 և գտեք երկու կամ երեք արտահայտություններ, որոնք նկարագրում են Եկեղեցու քահանայության ղեկավարների պարտականությունները:

Մի կարևոր սկզբունք, որ սովորում ենք Ալմայի փորձառությունից, այս է. Մեր օրերում, ինչպես նաև Մորմոնի Գրքի ժամանակներում, Եկեղեցին հիմնադրված է բոլոր մարդկանց բարօրության համար: Կարդացեք Ալմա 6.5–6 և նշեք հետևյալ երկու արտահայտությունները. «լսելու Աստծո խոսքը» և «հավաքվեին միասին հաճախ, և միանային ծոմով ու զորավոր աղոթքով, այն հոգիների բարօրության համար, ովքեր չգիտեին Աստծուն»: Այս արտահայտությունները բացահայտում են այն եղանակները, որոնց դեպքում Եկեղեցին հնարավորություն է ընձեռնում բոլոր մարդկանց զարգանալու և օգնելու ուրիշներին: Մտածեք, թե ինչպես կշարունակեին Զարահեմլայի Եկեղեցու անդամները այն նախադասությունը, որը դուք վերևում լրացրեցիք:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք մի քանի գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող է Ալմա 6.5–6–ում նշված պատճառներով եկեղեցի հաճախելը տարբերություն մտցնել եկեղեցում ձեր փորձառության վրա:

Եկեղեցու անդամության օրհնությունները Աստծո բոլոր զավակների համար են: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Բոլորը աղոթում են միսիոներների համար: Թող դա այսուհետ այդպես լինի: Այդ նույն ոգով մենք պետք է նաև աղոթենք նրանց համար, ովքեր հանդիպում են միսիոներների հետ (կամ, ովքեր պետք է հանդիպեն): Զարահեմլայում անդամներին պատվիրված էր «միանալ ծոմով ու զորավոր աղոթքով» [Ալմա 6.6] բոլոր նրանց համար, ովքեր դեռ չէին միացել Աստծո Եկեղեցուն: Մենք նույնպես կարող ենք այդպես անել:

Մենք նաև ամեն օր կարող ենք աղոթել մեր անձնական միսիոներական փորձառությունների համար: Աղոթեք, որ աստվածային առաջնորդության ներքո ձեր երազած միսիոներական հնարավորությունը սերմանվի ինչ-որ մեկի սրտում, ով կարոտում և փնտրում է այն, ինչ դուք ունեք: «Քանզի երկրի վրա դեռ շատերը կան, … որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»: [ՎևՈՒ 123.12:] Աղոթեք, որ նրանք գտնեն ձեզ: Իսկ հետո եղեք զգոն, քանի որ ձեր աշխարհում կան շատերը, ովքեր զգում են սով իրենց կյանքում, ոչ թե հացի սով, ոչ թե ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով» [տես Ամոս 8.11]” (“Witnesses unto Me,” Ensign, May 2001, 15):

Երեց Հոլլանդի խորհրդին հետևելիս աղոթեք Երկնային Հորը, օգնելու ձեզ գտնել և գործել միսիոներական այն հնարավորությունների համար, որոնք պատրաստված են ձեզ համար: Գտեք հնարավորություններ հրավիրելու ուրիշներին կիսելու այն օրհնությունները, որոնք ունեք որպես Եկեղեցու անդամներ:

Ալմա 7.1–13

Ալման Գեդեոնի երկրի մարդկանց ուսուցանում է Հիսուս Քրիստոսի քավության մասին

Պատկերացրեք, որ դուք ապաշխարության վերաբերյալ զրույց եք ունենում Եկեղեցու ակտիվ անդամ ընկերների հետ։ Ձեր ընկերները չեն կարծում, որ նրանք որևէ մեծ մեղք են գործել և մտածում են, թե ինչպես կարող են իրականում զգալ Քավության զորությունը։ Մտածեք, թե ինչով կարող եք կիսվել այդ ընկերների հետ։ Այդ գաղափարները հիշեք Ալմա 7․1–13 ուսումնասիրելիս։

Զարահեմլայից հեռանալուց հետո Ալման խոսեց Գեդեոն քաղաքի մարդկանց հետ։ Կարդացեք Ալմա 7․3–6, որպեսզի իմանաք, թե հոգևոր ինչ կարգավիճակում Ալման հույս ուներ գտնելու Գեդեոն քաղաքի մարդկանց։ Այնուհետև կարդացեք Ալմա 7․17–19, իմանալու համար, թե արդյոք Ալմայի հույսերը արդարացան։ Հետևյալ տողերում նկարագրեք Գեդեոն քաղաքի մարդկանց հոգևոր կարգավիճակը։

Կարդացեք Ալմա 7․7–10 և ուշադրություն դարձրեք այն փաստին, որն, ըստ Ալմայի մարդկանց, ամենակարևորն էր, որպեսզի իմանային և թե մարդկանց ինչ էր հարկավոր դրան նախապատրաստվելու համար։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին․ Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Ալման ապաշխարություն աղաղակում այն մարդկանց (տես Ալմա 7․17), ովքեր արդեն հավատում էին և ունեին ուժեղ հավատք: (Տես Հռովմայեցիս Գ․23։)

Ալման Գեդեոն քաղաքի մարդկանց ուսուցանեց մի կարևոր սկզբունք․ Հիսուս Քրիստոսը տանջվեց, որպեսզի փրկի մեզ մեղքից ու մահից և օգնի մեզ մահկանացու կյանքի դժվարությունների ժամանակ։ Կարդացեք Ալմա 7․11–13 և ձեր սուրբ գրություններում նշեք այն բաները, որոնք Փրկիչը ցանկանում էր «վեր առնի» Իր վրա մեր իսկ օգտի համար։

Օգտակար կլինի իմանալ, որ թուլությունները թերություններ են, անկարողություններ կամ հիվանդություններ,—բառը շատ խնդիրներում է օգտագործվում։ Սատարել բառը նշանակում է օգնել մեկին կարիքի կամ ճգնաժամի դեպքում։ Ունի լատինական արմատ, որը նշանակում է ապահովել օգնություն ինչ-որ մեկի համար, որը հաղորդում է Աստծո մեծ ցանկությունը օգնելու մեզ:

Ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրում Ալմա 7․11–13 հատվածների կողքին կարող եք գրել Յոթանասունի անդամ Բրյուս Ս․ Հեֆենի հետևյալ մեջբերումը․ «Քավությունը միայն մեղավորների համար չէ» (“Beauty for Ashes: The Atonement of Jesus Christ,” Ensign, Apr. 1990, 7)։ (Ալմա 7․11–13 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են։ Կարող եք այն նկատելի ձևով նշել, որպեսզի հետագայում հեշտ գտնեք։)

  1. journal iconՀետևյալ աղյուսակը պարունակում է բառեր Ալմա 7․11–13 հատվածներից, որոնք նկարագրում են այն բաները, որոնք Փրկիչն Իր վրա վերցրեց։ Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գծեք աղյուսակը և ընտրեք այս բառերից մի քանիսը և գրեք օրինակներ, թե ինչպես եք դուք կամ ձեր ծանոթ մարդիկ զգացել այդ հանգամանքները։ Մտածեք, թե ինչ է նշանակում այն, որ Հիսուս Քրիստոսը վերցրեց այդ բաներն Իր վրա։

Ցավ

Չարչարանքներ

Գայթակղություններ

Հիվանդություններ

Մահ

Թուլություններ

Մեղքեր

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը կիսել է հետևյալ վկայությունը, որ Քավությունը կարող է մեր բեռը թեթևացնել․

«Արդյո՞ք դուք պայքարում եք վատ սովորույթների դևի՝ ծխախոտի, թմրամոլության, խաղամոլության կամ ժամանակակից վնասակար պոռնոգրաֆիայի ժանտախտի դեմ: Արդյո՞ք ձեր ամուսնությունը կամ երեխան վտանգի տակ են։ Արդյո՞ք ձեզ շփոթեցնում են գենդերային նույնականացումները կամ ինքնաբավարարման ձգտումը: Արդյո՞ք դուք— կամ ձեր սիրած էակը— հիվանդության, մահի կամ դեպրեսիայի առաջ եք կանգնել: Ինչպիսին էլ որ լինեն այս խնդիրները լուծելու հետագա քայլերը, առաջին հերթին եկեք դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Վստահեք երկնային խոստումներին։ Այդ առիթով Ալմայի վկայությունը իմ վկայությունն է․ «Ես իսկապես գիտեմ»,- ասել է նա,- «որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ»։ [Ալմա 36․3

Այս վստահությունը Աստծո բարեգութ բնավորության վրա, գտնվում է Քրիստոսի ուսուցանած ավետարանի հիմքում: Ես վկայում եմ, որ Փրկչի Քավությունը ոչ միայն ազատում է մեզ մեր մեղքերի բեռից, այլ նաև՝ մեր հիասթափությունների և տխրությունների, մեր տառապանքների և հուսահատությունների բեռից [տես՝ Ալմա 7.11–12]: Ի սկզբանե ապավինումը այդպիսի օգնության հանդեպ պետք էր մեզ տար և՛ պատճառ, և՛ ուղի կատարելագործվելու, խթանելու մեզ ցած դնել մեր մեղքերը և մեզ վրա վերցնել մեր փրկությունը» (“Broken Things to Mend,” Ensign կամ Լիահոնա, May 2006, 70–71)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացումների մասին և այն մասին, թե Քավության շնորհիվ ինչ է Նա արել ձեզ համար։ Այնուհետև պատասխանեք այս երկու զույգ հարցերից որևիցե մեկին կամ երկուսին էլ։

    1. Ե՞րբ է Քավությունը օգնել ձեզ Ալմա 7․11–13-ում Ալմայի նշած եղանակներից որևիցե մեկով: Ինչպե՞ս է քավությունը օգնել ձեզ այդ ժամանակ։

    2. Ինչպե՞ս կարող է Փրկչի Քավությունը օգնել ձեզ այն դժվարության դեպքում, որին բախվել եք։ Այս դժվարությանը բախվելիս, ի՞նչ կանեք դուք ապավինելու Քավության վրա։

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում—Ալմա 7․11–13

Մինչդեռ Ալմա 7․11–13 –ը սուրբ գրությունների սերտման երկար հատված է, այն պարունակում է որոշակի բառեր, որոնք կօգնեն ձեզ ձեր ամբողջ կյանքում հիշել Քավության զորությունը ու նրա կիրառության շրջանակը: Որպեսզի հիշեք այս հիմնական բառերը, գրեք Ալմա 7․11–13 տեքստը մեկ այլ թղթի վրա՝ թողնելով դատարկ այս դասի սկզբում տեղ գտած բառերը։ Կարդացեք ձեր գրածը այնքան ժամանակ, մինչև որ առանց սուրբ գրություններից օգտվելու կարողանաք լրացնել դատարկ հատվածները։ Մի քանի օր հետո կարող եք վերանայել այս հատվածները, որոնք կօգնեն ձեզ վերհիշելու, թե ինչ կարող է Փրկիչը անել ձեզ համար և ուրիշների համար ձեր ողջ կյանքի ընթացքում։ Ստուգեք Ալմա 7․11–13 սուրբ գրության սերտումը, այն բարձրաձայն արտասանելով ձեր համար կամ ընտանիքի անդամների ու ընկերների համար, կամ էլ գրելով այն սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում։

Ամենից մեծագույնը

Ալմա 7.14–27

Ալման հորդորում է մարդկանց շարունակելու Աստծո արքայություն տանող ճանապարհը

Կարդացեք Ալմա 7.19 հիշելու համար, թե ինչպես Ալման նկարագրեց Գեդեոն քաղաքի ժողովրդի հոգևոր վիճակը: Ալման ուսուցանում էր այս կարևոր սկզբունքը. Ավետարանի սկզբունքներով ապրելով` մենք հետևում ենք Աստծո արքայություն տանող շավիղին: (Աստծո արքայությունը սելեստիալ արքայությունն է:) Ուսումնասիրեք Ալմա 7.14–16 և ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք մեզ ցույց են տալիս, թե ինչ պետք է անենք, որպեսզի հետևենք այն ուղուն, որը մեզ կտանի դեպի Աստծո թագավորությունը: Այնուհետև ուսումնասիրեք Ալմա 7.22–25 և ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք մեզ ցույց են տալիս, թե ինչպիսին պետք է լինենք, որպեսզի հետևենք այդ ուղուն:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում նկարեք մի ճանապարհ, որը սկսվում է էջի ներքևի ձախ անկյունից և վերջանում էջի վերևի աջ անկյունում: Ճանապարհի ներքևում գրեք Մահկանացու կյանք, իսկ վերևում գրեք Աստծո թագավորություն: Ճանապարհի վրա գրեք, թե ինչ պետք է դուք անեք և ինչպիսին պետք է դուք լինեք, որպեսզի առաջնորդվեք Աստծո թագավորություն:

  2. journal iconՃանապարհից ընտրեք մեկ գործողություն և գրեք, թե ինչպես եք դուք տեսել ինչ-որ մեկին դա անելուց: Այնուհետև ընտրեք մեկ հատկություն ճանապարհից և գրեք, թե ինչպես եք տեսել ինչ-որ մեկին լինելու դա: Մի նպատակ դրեք, որը կօգնի ձեզ բարելավվել այս երկու ոլորտներում, որպեսզի մի օր դուք կարողանաք մտնել Աստծո արքայություն:

Կարդացեք Ալմա 7.27 և ուշադրություն դարձրեք այն օրհնություններին, որոնք Ալման գիտեր, որ մարդիկ կստանային, եթե շարունակեին ապրել հավատքով և անել բարի գործեր: Հիշեք, որ եթե դուք հավատարմորեն հետևեք այն ուղուն, որը տանում է դեպի Աստծո թագավորություն, դուք նույնպես կարող եք ստանալ այդ օրհնությունները:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 6–7 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.