«Վարդապետության սերտման վարժություն 7․ Մտապահել հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Վարդապետության սերտման վարժություն 7․ Մտապահել հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86․ Դաս 106
Վարդապետության սերտման վարժություն 7
Մտապահել հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել վարդապետության սերտման հատվածների սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել Հին Կտակարանի Վարդապետության սերտման հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, որոնք հասանելի են Ավետարանի գրադարան հավելվածում։ Ուսանողները կարող են ընտրել մեկ հատված և սուրբ գրության հիմնական արտահայտություն: Ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե հատկացնել՝ մտապահելու իրենց ընտրած հատվածը և սուրբգրային հիմնական արտահայտությունը: Մտապահելու համար նրանք կարող են որպես գործիք օգտագործել վարդապետության սերտման բջջային հավելվածը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Մտապահել
Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել վարդապետության սերտման հատվածների սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Հին Կտակարանից, կարող եք բաժանել նրանց չորս հոգանոց խմբերի։ Յուրաքանչյուր ուսանողի տվեք չորս թերթիկ՝ դակիչով միասին ամրացված: Բացատրեք, որ ուսանողներն իրենց խմբի ներսում միմյանց հետ փոխանակվելու են թերթերով: Այս վարժության ընթացքում ուսանողները նկարներ կնկարեն: Հիշեցրեք, որ իրենց նկարներում աստվածություն չներկայացնեն:
Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգներն առանձին առանձին՝ յուրաքանչյուր վարժությունն ավարտելուց հետո: (1-ին և 3-րդ քայլերը կատարելու համար ուսանողներին մեկ րոպե տրամադրեք: 2-րդ և 4-րդ քայլերը կատարելու համար՝ 30 վայրկյան:)
-
Առանց ձեր խմբի հետ կիսվելու, ընտրեք սուրբ գրության հիմնական արտահայտություն վարդապետության սերտման հղումից: Առաջին թղթի վրա նկարեք մի պարզ պատկեր, որը ցույց է տալիս սուրբ գրության հիմնական արտահայտությունը:
-
Թղթերը ժամացույցի սլաքի ուղղությամբ փոխանցեք խմբի մյուս անդամներին: Նայեք առաջին էջի նկարին։ Երկրորդ էջի վրա գրեք վարդապետության սերտման հղումը, որն, ըստ ձեզ, կապված է նկարի հետ:
-
Թղթերը փոխանցեք ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Առանց առաջին էջի նկարին նայելու, կարդացեք երկրորդ էջի վրա գրված վարդապետության սերտման հղումը: Երրորդ թղթի վրա նկարեք մի պարզ պատկեր, որը ցույց է տալիս սուրբ գրության հիմնական արտահայտությունը:
-
Թղթերը փոխանցեք ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Առանց երկրորդ էջի վրա գրված վարդապետության սերտման հղումը կարդալու, նայեք երրրորդ էջի նկարին: Չորորդ էջի վրա գրեք վարդապետության սերտման հղումը, որն, ըստ ձեզ, կապված է նկարի հետ:
Ուսանողներին հանձնարարեք վերադարձնել թղթերն իրենց սկզբնական տերերին։ Յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք իր խմբի հետ կիսվել իր թղթերի վրայի նկարներով և ենթադրություններով: Ուսանողներից յուրաքանչյուրը կարող է կիսվել իր ընտրած սկզբնական սուրբ գրության հիմնական արտահայտությունով:
Ուսանողներին առաջարկեք իրենց խմբերի հետ բարձրաձայն արտասանել այս վարժության մեջ օգտագործվող վարդապետության սերտման հատվածները և հիմնական արտահայտությունները: Նրանք կարող են կրկնել դրանք մի քանի անգամ:
Եթե ժամանակը թույլ տա, կրկին նկարներ նկարեք՝ կապված սուրբ գրությունների այլ հիմնական արտահայտությունների հետ: Համոզվեք, որ ուսանողները բավարար ժամանակ ունեն (25–30 րոպե) ստորև բերված «Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները» բաժնում տրված վարժությունները կատարելու համար:
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Ուսանողներին օգնեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Կրկնության համար առաջարկվող վարժությունները ներառված են հավելվածի «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: Այս կրկնությունը շատ ժամանակ չի պահանջի, սակայն ուսանողները պետք է կանոնավոր կերպով կրկնեն այս սկզբունքները, որպեսզի կարողանան դրանք օգտագործել իրենց կյանքում: Սկզբունքների նկարագրությունները կարելի է գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) 5–12 պարբերություններում։ Կրկնելուց հետո ուսանողներին հանձնարարեք կիրառել այդ սկզբունքները հետևյալ սցենարում։
Վերջերս կիրակնօրյա դպրոցում տաճար գնալու կարևորության մասին դասից հետո Պողոսը գիտակցում է, որ երկար ժամանակ տաճարում չի եղել: Իր գործած որոշ սխալների պատճառով նա իրեն արժանի չի համարում մտնել Տիրոջ տուն: Պողոսն իր մտքում ասում է. «Աստված չի ցանկանա, որ ես Իր տաճարում լինեմ այն ամենից հետո, ինչ արել եմ»:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգնել մեկին, ով զգում է այն, ինչ Պողոսն է զգում:
Խրախուսեք ուսանողներին ցույց տալ, թե ինչպես կարող է սկզբունքներից յուրաքանչյուրն օգնել Պողոսին: Այս դասի մնացած մասը կենտրոնացած է՝ օգնելու ուսանողներին քննել հարցերը հավերժության հեռանկարից: Եթե կարծում եք, որ ուսանողներն ավելի շատ ուսուցման կարիք ունեն այլ սկզբունքներ կիրառելու մասին, հարմարեցրեք դասը՝ ավելի լավ համապատասխանեցնելու այն նրանց կարիքներին:
Եղանակներից մեկը, որով մենք կարող ենք քննել հարցերը հավերժության հեռանկարից, այդ հարցերը վերաձևակերպելն է (կամ դրանց այլ տեսանկյունից նայելը)՝ հիմնվելով Տիրոջ ուսմունքների վրա (տես Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի [2023] պարբերություններ 8–9-ը):
Բացի ուսանողներին դեպի Հիմնական փաստաթուղթն ուղղորդելը, կարող եք նաև նշել «Փնտրել ձեր հարցերի պատասխանները» թեմայի «Աստծո փրկության ծրագիրը հեռանկար է տրամադրում» նյութը «Կենտրոնացրեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի շուրջ» հոդվածից Ավետարանի գրադարան հավելվածի Թեմաներ և հարցեր բաժնում: Որպեսզի ուսանողները կարողանան մոդելավորել Պողոսի վերաբերյալ հարցը, ցուցադրեք «Examining Questions with an Eternal Perspective» (2:56) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Գրատախտակին շրջանակ նկարեք: Շրջանակի մեջտեղում գրեք Պողոսի մտահոգությունը: Ուսանողները կարող են շրջանակի շուրջ գրել հետևյալ հարցերի պատասխանները:
-
Ի՞նչ եզրահանգումների կարող է գալ Պողոսը Երկնային Հոր, Նրա ծրագրի վերաբերյալ և, թե ինչպես է Նա վերաբերվում Իր զավակներին: Ի՞նչ եզրահանգումների կարող է գալ Պողոսն իր մասին:
Ուսանողների հնարավոր պատասխանները կարող են ներառել հետևյալը․ «Աստված ինձ չի սիրում», «տաճարը միայն նրանց համար է, ովքեր կատարյալ են» և «իմ սխալները սահմանում են, թե ով եմ ես»:
-
Ինչպե՞ս կարող են այդ եզրահանգումներն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ Պողոսի հարաբերությունների վրա:
Ջնջեք այդ եզրահանգումները և գրատախտակին գծեք նոր շրջանակ: Հաջորդիվ ուսանողները կարող են վերաիմաստավորել Պողոսի մտահոգությունը: Ուսանողներին առաջարկեք գրատախտակին նոր շրջանակի շուրջ գրել ճշմարտություններ և վարդապետության սերտման հատվածների հղումներ:
-
Երկնային Հոր ծրագրի կամ Փրկչի ուսմունքների մասին ո՞ր ճշմարտությունները կարող են օգնել Պողոսին վերաիմաստավորել իր մտահոգությունը կամ տեսնել այն Աստծո տեսանկյունից:
-
Վարդապետության սերտման սուրբ գրությունների ո՞ր հատվածներով կարող եք կիսվել Պողոսի հետ: Ինչո՞ւ։
Ուսանողների հնարավոր պատասխանները ներառում են.
-
Մենք պետք է արժանի լինենք տաճար մտնելուն (տես Սաղմոսներ 24․3–4)։
-
Տերը կարող է մաքրել մեզ մեր մեղքերից և արժանի դարձնել (տես Եսայի 1․18, 53․3–5)։
-
Մենք՝ որպես Աստծո զավակներ, ճանաչվում ենք մեր ինքնությամբ (տես Ծնունդ 1․26–27), այլ ոչ թե մեր մեղքերով և սխալներով:
Կիսվեք երեց Քվենթին Լ. Քուքի հայտարարությամբ «Լրացուցիչ նյութերից»:
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել իրենց սովորածի մասին, առաջարկեք նրանց անել հետևյալը.
Օգտագործելով ձեր այսօրվա սովորածը և զգացածը՝ գրեք պատասխան Պողոսին, որը կօգնի նրան դիտարկել իր հարցը Երկնային Հոր ծրագրի և Հիսուս Քրիստոսի ուսմունքների հավերժության հեռանկարից:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ: Երբ ուսանողները լսեն իրենց համադասարանցիների պատասխանները, առաջարկեք նրանց պատկերացնել, թե Պողոսն ինչ կարող է զգալ՝ այս պատասխանները լսելիս:
Եթե հիշում եք որևէ փորձառություն, կարող եք կիսվել, թե ինչպես է հավերժության հեռանկարից գաղափարները և հարցերը քննելու սկզբունքն օգնել ձեզ գտնել հարցերի կամ մտահոգությունների պատասխանները: