Սեմինարիա
Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86․ Ակնարկ


«Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86

Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86

Ակնարկ

Լուրջ մեղքեր գործելուց հետո Դավիթը մի սաղմոսում հայտնեց ապաշխարելու և մաքրվելու իր ցանկության մասին (տես Սաղմոսներ 51)։ Սուրբ գրությունների մեծ մասում Աստված է խոսում մարդու հետ, բայց Սաղմոսներից շատերն Աստծո հետ խոսող մարդու արտահայտությունն են: Սաղմոսներում սաղմոսերգուներն իրենց հույսերն ու զգացմունքներն արտահայտում են աղոթքի լեզվով։ Ուսումնասիրելով սաղմոսերգուների աղոթքները, մենք կարող ենք իմանալ, թե ինչպես խորացնել Երկնային Հոր հետ մեր հարաբերություններն աղոթքի միջոցով:

սեմինարիայի պատկերակՈւսուցանեք վարդապետությունը։ Երբ Փրկիչն ուսուցանում էր՝ օգտագործելով առակներ, Նա թույլ էր տալիս սովորողին տեսնել իրենց պատմության տարբեր հատվածներում: Դա օգնեց սովորողներին գտնել անձնական համապատասխանություն Նրա ուսմունքներում: Փրկչի վարդապետությունն ուսուցանելիս մենք կարող ենք օգնել ուսանողներին անձնական համապատասխանություն գտնել այն ամենի մեջ, ինչ նրանք սովորում են: Դա անելու եղանակներից մեկն է՝ օգնել ուսանողներին սուրբ գրություններն ուսումնասիրելիս հաշվի առնել իրենց անձնական հանգամանքները: Ավելին իմանալու համար տես «Փրկիչն օգնեց մարդկանց անձնական համապատասխանություն գտնել Իր վարդապետության մեջ» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, 23): Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 105. «Սաղմոսներ 61–86»-ում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Սաղմոսներ 51

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, որ եթե իրենք ապաշխարեն, Փրկիչը կարող է մաքրել իրենց:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատկերացնել իրենց հետևյալ իրավիճակում. պատկերացրեք, որ ձեր ընկերը կիսվում է, որ գիտի, որ պետք է ապաշխարի, բայց չգիտի, թե ինչպես: Ի՞նչ կցանկանաք, որ նա հասկանար ապաշխարության և մեղքի հաղթահարման վերաբերյալ Փրկչի դերի մասին:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի ենթադրական հարցին պատասխանելու հրահանգներ, Սաղմոսներ 51.1–19-ն ուսումնասիրելու հրահանգներ

Սաղմոսներ 61–86

Դասի նպատակը. օգնել ուսանողներին աղոթքի միջոցով ավելի իմաստալից հաղորդակցվել Երկնային Հոր հետ:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մինչև հաջորդ դասն ուշադրություն դարձնել, թե ինչպես են զգում Երկնային Հոր հետ կապն իրենց աղոթքներում:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Սաղմոսների սուրբգրային հղումներ և ուղեկցող հարցեր, գծապատկեր՝ օգնելու ուսանողներին կիրառել այն, ինչ սովորել են աղոթքի մասին

Վարդապետության սերտման վարժություն 7

Դասի նպատակը. օգնել ուսանողների հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել Հին Կտակարանի Վարդապետության սերտման հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, որոնք հասանելի են Ավետարանի գրադարան հավելվածում։ Ուսանողները կարող են ընտրել մեկ հատված և սուրբ գրության հիմնական արտահայտություն: Ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե հատկացնել՝ մտապահելու իրենց ընտրած հատվածը և սուրբգրային հիմնական արտահայտությունը: Մտապահելու համար նրանք կարող են որպես գործիք օգտագործել վարդապետության սերտման բջջային հավելվածը:

  • Նախապատրաստման նյութեր. իրար ամրացված չորս փոքր թերթիկներ յուրաքանչյուր ուսանողի համար

  • Բովանդակություն ցուցադրման համար. մտապահելու վարժությունների հրահանգներ, երկու շրջանակի գծապատկերներ։

  • Տեսանյութ. «Examining Questions with an Eternal Perspective» (2:56)