Սեմինարիա
Սաղմոսներ 61–86. «Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը»


«Սաղմոսներ 61–86. «Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Սաղմոսներ 61–86. «Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86․ Դաս 105

Սաղմոսներ 61–86

«Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը»

A women with her hands together, she is praying

Հավանաբար կարող եք հիշել ձեր կյանքի այն պահերը, երբ ցանկացել եք մոտենալ Երկնային Հորը: Սաղմոսներից շատերը սրտից բխող աղոթքներ են, որոնք խոնարհ հավատքով Երկնային Հորը մոտենալու օրինակ են: Աղոթքը հզոր գործիք է, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին ցանկացած պահի դիմել Աստծուն մխիթարության, զորության կամ առաջնորդության համար: Այլ գործիքների նման մենք կարող ենք սովորել ավելի արդյունավետ օգտագործել աղոթքը: Այս դասը կօգնի ուսանողներին աղոթքի միջոցով ավելի իմաստալից հաղորդակցվել Երկնային Հոր հետ:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մինչև հաջորդ դասն ուշադրություն դարձնել, թե ինչպես են զգում Երկնային Հոր հետ կապն իրենց աղոթքներում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Զգոնությունն ի հակադրություն անփութության

Դասից առաջ գրատախտակին գրեք «զգոնություն» և «անփութություն» բառերը։ Համոզվեք, որ ուսանողները հասկանում են այս բառերի հետևյալ իմաստը: Զգոնություն․ նշանակում է մտածված կամ ուշադիր: Անփութություն․ նշանակում է հանգիստ կամ անհոգ։

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի կամ փոքր խմբերի, որպեսզի կիսվեն, թե, ըստ իրենց, ինչպես կարող են զգուշությամբ կամ անփույթ կատարել հետևյալ գործողությունները: Որպես այլընտրանք, կարող եք զուգընկերներին կամ խմբերին առաջարկել որպեսզի նրանք ասեն այնպիսի բաներ, որոնց վերաբերվում են զգուշությամբ և այնպիսի բաներ, որոնց վերաբերվում են անփութորեն:

Տիրապետել որևէ սպորտաձևի

Նվագել որևէ գործիք

Կատարել դպրոցական աշխատանք

Երբ ուսանողները կիսվեն, գրատախտակին գրեք «աղոթք» բառը։

  • Ի՞նչ է նշանակում աղոթել զգոնությամբ կամ անփութորեն։

Ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե ներկայումս ինչպես են մոտենում իրենց անձնական աղոթքներին: Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է: Հավաստիացրեք ուսանողներին, որ նրանք կարող են չկիսվել իրենց պատասխաններով մեկ ուրիշի հետ:

Լուռ խորհեք հետևյալ հարցերի ձեր պատասխանների շուրջ.

  • Արդյո՞ք կարծում եք, որ աղոթում եք ավելի զգոն, թե անփույթ: Ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կարող եք օրհնվել, եթե աղոթեք ավելի զգոն և իմաստալից:

Նախորդ հարցերը կարող են օգնել ուսանողներին մտածել իրենց ներկայիս կյանքի հանգամանքների մասին:

սեմինարիայի պատկերակԵրբ ուսանողները տեսնեն, թե ինչպես է իրենց սովորածն առնչվում իրենց կյանքի հանգամանքներին, ամենայն հավանականությամբ նրանք կկիրառեն Փրկչի ուսմունքներն իրենց կյանքում: Կարող եք օգնել ուսանողներին գտնել իրենց անձնական համապատասխանությունը՝ տրամադրելով հուշումներ, որոնք կօգնեն ուսանողներին մտածել իրենց ընթացիկ կյանքի հանգամանքների մասին: (Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես ձեռք բերել ուսման համապատասխան փորձառություններ տես «Help learners find personal relevance in the doctrine of Jesus Christ» բաժինն Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում [2022]։)

Ուսանողներին առաջարկեք տալ աղոթքի վերաբերյալ հարցեր, որոնք կարող են առաջանալ իրենց մոտ:

Սաղմոսներից շատերը սրտից բխող աղոթքներ են, որոնք խոնարհ հավատքով Երկնային Հորը մոտենալու օրինակ են: Այս սաղմոսներն ուսումնասիրելիս ուշադիր լսեք Սուրբ Հոգուն մտքերի և զգացմունքների համար, թե ինչպես ավելի իմաստալից հաղորդակցվել Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով:

Սաղմոսները կարող են մեզ ուսուցանել աղոթքի մասին

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են աղոթքի ժամանակ ավելի իմաստալից հաղորդակցվել Երկնային Հոր հետ, գրատախտակին ցուցադրեք սուրբ գրություններից հետևյալ հատվածները և հարցերը: Ուսանողները կարող են կարդալ հատվածներից մեկը, ապա մտածել, թե ինչպես է այն պատասխանում հարցերից մեկին կամ մի քանիսին:

Օգտակար կլինի ուսանողների ուսումնասիրության ժամանակ նվագարկել հանգիստ գործիքային երաժշտություն:

Կարդացեք սուրբ գրության հետևյալ հատվածներից առնվազն երեքը՝ փնտրելով հաջորդող հարցերից մեկի կամ մի քանիսի պատասխանները:

Սաղմոսներ 55․16–17

Սաղմոսներ 61․1–3

Սաղմոսներ 63․1–7

Սաղմոսներ 69․13–18

Սաղմոսներ 86․3–12

  • Ե՞րբ պետք է աղոթեմ Երկնային Հորը:

  • Ինչպե՞ս կարող եմ ավելի ուշադիր լինել իմ աղոթքներում:

  • Ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենամ, երբ մոտենամ Երկնային Հորն աղոթքում:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց բացահայտումներով: Քննարկման ընթացքում գրատախտակին գրեք հետևյալ անավարտ պնդումը. Մեր աղոթքները Երկնային Հորը կարող են ավելի իմաստալից դառնալ, եթե մենք …

Խնդրեք ուսանողներին ավարտել պնդումը՝ օգտագործելով այն, ինչ սովորել են աղոթքի մասին իրենց կարդացած սաղմոսներից: Ահա այն օրինակներից մի քանիսը, որոնք կարող են բերել ուսանողները.

աղոթենք օրվա ցանկացած ժամի (տես Սաղմոսներ 55․16–17

աղոթենք, երբ թուլացած ենք զգում (տես Սաղմոսներ 61․2

աղոթենք ազատման համար (տես Սաղմոսներ 69․13–18

աղոթենք ողորմածության համար (տես Սաղմոսներ 86․3–5

աղոթենք սիրով, ակնածանքով և գովաբանելով (տես Սաղմոսներ 63․4–6, 86․8–13

Աղոթենք Երկնային Հորը սիրով և ակնածանքով

Դասի այս հատվածը կենտրոնանում է հետևյալ ճշմարտության վրա. մեր աղոթքները Երկնային Հորը կարող են ավելի իմաստալից դառնալ, եթե մենք աղոթենք սիրով, ակնածանքով և գովաբանությամբ:

Երկնային Հորն ավելի մեծ սիրով և ակնածանքով աղոթելու եղանակներից մեկը մեր աղոթքի հնչերանգն ու լեզուն է:

Առաջին նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Աղոթքի հատուկ լեզուն տարբեր լեզուներում տարբեր ձևեր ունի, բայց սկզբունքը միշտ նույնն է: Մենք պետք է աղոթքներ ուղղենք մեր Երկնային Հորը այնպիսի բառերով, որոնք այդ լեզվով խոսողները կապում են սիրո, հարգանքի, ակնածանքի ու մտերմության հետ: …

… Մենք ցանկանում ենք հետևել Փրկչի ուսմունքին. «Երբ դու աղոթում ես, մի գործածիր զուր կրկնություններ, ինչպես հեթանոսները, քանզի նրանք կարծում են, որ իրենք լսելի կլինեն իրենց շատ խոսելու համար»: [Մատթեոս 6․7, տես նաև 3 Նեփի 13․7:] Մեր աղոթքները պետք է լինեն պարզ, հստակ և անկեղծ։ («The Language of Prayer», Ensign, մայիս 1993, 16)

Բացատրեք, որ մենք կարող ենք սեր, հարգանք և ակնածանք ցուցաբերել Երկնային Հոր հանդեպ՝ Նրան դիմելիս օգտագործելով դու և քո բառերը: Լրացուցիչ տեղեկությունների համար տես «The Language of Prayer» հոդվածը Ensign ամսագրում, մայիս 1993։

Մտածեք այն լեզվի մասին, որն օգտագործում եք ձեր աղոթքներում և ինչպես է այն արտացոլում ձեր զգացմունքները Երկնային Հոր հանդեպ:

  • Ինչո՞ւ է կարևոր ջանքեր գործադրել՝ ձեր աղոթքներում հարգալից և ակնածանքով արտահայտվելու համար:

Կարդացեք Մատթեոս 6.5–13 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Հիսուս Քրիստոսն Իր աղոթքներում սեր և ակնածանք դրսևորեց Երկնային Հոր հանդեպ:

  • Ի՞նչ սովորեցիք Փրկչի ուսմունքներից և օրինակից, որը կարող է ազդել ձեր աղոթելու եղանակի վրա:

  • Անկեղծ աղոթքն ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը։

Կիրառում

Հետևյալ գծապատկերը կարող է օգնել ուսանողներին մտածել աղոթքի մասին իրենց սովորածը կիրառելու եղանակների վերաբերյալ: Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում նկարել այդ գծապատկերը։ Ապա առաջարկեք նրանց գծապատկերի յուրաքանչյուր բաժնում գրել հարցերի պատասխանները:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ իրենց գրածն իրենք կարող են սկսել կիրառել այսօր: Առաջարկեք նրանց կատարել իրենց գրածներից մեկը կամ երկուսը: Եթե ուսանողները հնարավորություն ունեն, առաջարկեք նրանց լուսանկարել իրենց գծապատկերը, որպեսզի հիշեն իրենց գրածը:

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես կարող ենք աղոթքի միջոցով իմաստալից հաղորդակցվել Երկնային Հոր հետ: