«Սաղմոս 51. «Սրբիր ինձ իմ մեղքից»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Սաղմոս 51. «Սրբիր ինձ իմ մեղքից»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86․ Դաս 104
Սաղմոս 51
«Սրբիր ինձ իմ մեղքից»
Դավիթը սաղմոս գրեց՝ արտահայտելով իր ցանկությունը՝ ներվելու իր գործած մեղքերից։ Նա ցուցաբերեց անկեղծորեն ապաշխարելու իր ցանկությունը։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ եթե իրենք ապաշխարեն, Փրկիչը կարող է մաքրել իրենց:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատկերացնել իրենց հետևյալ իրավիճակում. պատկերացրեք, որ ձեր ընկերը կիսվում է, որ գիտի, որ պետք է ապաշխարի, բայց չգիտի, թե ինչպես: Ի՞նչ կցանկանաք, որ նա հասկանար ապաշխարության և մեղքի հաղթահարման վերաբերյալ Փրկչի դերի մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ապաշխարություն
Հետևյալ վարժությունն ուսանողներին հնարավորություն է տալիս խորհելու ապաշխարության իրենց ներկայիս հասկացողության շուրջ: Կարող եք ցուցադրել հրահանգները։
Պատկերացրեք, որ մի երիտասարդի հետևյալ անանուն հարցը ներառված է Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում․
«Վերջերս ես մի քանի շատ լուրջ մեղք գործեցի, որոնց համար շատ վատ եմ զգում ինձ: Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես ապաշխարել: Անկեղծ ասած, ես նույնիսկ մտածում եմ, ապաշխարության հասանելիության սահմաններից հեռացել եմ: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկն օգնել ինձ»:
Օգտագործելով այն, ինչ գիտեք ապաշխարության մասին, ձեր օրագրում գրեք, թե, ըստ ձեզ, այդ մարդու համար ինչի մասին օգտակար կլիներ իմանալ և հասկանալ:
Երբ ուսանողները կարդան անանուն հարցը և գրեն իրենց պատասխանները, իրենց մտքում կարող են ունենալ լրացուցիչ հարցեր: Կարող եք առաջարկել նրանց գրել ցանկացած այլ հարց, որը կարող են ունենալ ապաշխարության վերաբերյալ: Օգնեք նրանց իմանալ, որ դասի ընթացքում իրենք հնարավորություններ կունենան ավելի շատ ուսումնասիրելու ապաշխարության մասին: Վկայեք, որ Հոգին կարող է նրանց տալ ապաշխարության վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները, եթե ուսումնասիրելիս՝ դասարանում և դասից դուրս, աղոթքով պատասխաններ փնտրեն:
Անկեղծ ապաշխարություն
Հարցրեք ուսանողներին, թե ինչ գիտեն Դավիթ թագավորի մասին: Խնդրեք նրանց կիսվել Դավիթի կատարած մեծ գործերի, ինչպես նաև նրա գործած որոշ մեղքերի մասին: Ուսանողների հետ կիսվեք հետևյալ ցանկացած համատեքստով, որը չեն նշել իրենց ամփոփումներում:
Դավիթը «մեղավոր էր մեծ հանցանքների մեջ, բայց…ընդունակ էր անկեղծ զղջման և ուստի կարողացավ ներում գտնել, բացի Ուրիայի մահից» (Աստվածաշնչի բառարան, «Դավիթ», տես նաև Վարդապետություն և Ուխտեր 42.18)։ Սաղմոսներ 51-ում Դավիթը գրել է Աստծուն ուղղված սաղմոս, որտեղ նա արտահայտել է իր զղջումը Բերսաբեի հանդեպ կատարած իր մեղքից հետո (տես Բ Թագավորների 11–12)։ Դավիթի խոնարհությունը և Աստծո բարեհաճությունն ու ընդունումը ստանալու սրտառուչ ցանկությունը, ցույց է տալիս այն մարդու վերաբերմունքը, որը ձգտում է անկեղծորեն ապաշխարել:
Ուսանողները կարող են նախ ինքնուրույն ուսումնասիրել Սաղմոսներ 51-ը՝ փնտրելով, թե ինչ կարող են սովորել ապաշխարության մասին, ապա կարող եք նրանց հնարավորություն տալ՝ կիսվելու իրենց բացահայտածով և սովորածով: Ահա մի քանի հրահանգ, որոնք կարող եք ցուցադրել ուսանողներին՝ հետևելու համար: Կարող եք հարմարեցնել այս հրահանգներից ցանկացածը՝ ձեր ուսանողների կարիքներին և ունակություններին ավելի լավ համապատասխանցնելու համար:
Ինքնուրույն ուսումնասիրեք Սաղմոսներ 51․1–19-ը՝ փնտրելով, թե ինչ կարող ենք սովորել Դավիթի գրած սաղմոսից (1) Աստծո կամ (2) ապաշխարության մասին։ Նշեք այն, ինչ կգտնեք:
Գտեք ձեր նշած երեք արտահայտություն և կատարեք հետևյալ քայլերից մեկը.
-
Գրեք ճշմարտության պնդում, որի արտահայտությունն ուսուցանում է Աստծո կամ ապաշխարության մասին:
-
Գտեք խաչաձև հղում, որը հաստատում կամ խորացնում է ձեր հասկացողությունն այդ արտահայտության նշանակության մասին:
-
Գտեք Եկեղեցու ղեկավարի մեջբերում, որը կօգնի ավելի լավ հասկանալ արտահայտությունը:
-
Այդ արտահայտության վերաբերյալ մի հարց գրեք։
Եղանակներից մեկը, որով կարող եք օգնել ուսանողներին պատրաստվել կիսվելուն, գրատախտակին 1-19-ը թվերը գրելն է։ Ուսանողներին առաջարկեք գրել իրենց անուններն այն հատվածների համարների կողքին, որոնք պարունակում են արտահայտություն, որով կցանկանային կիսվել խաչաձև հղման, մեջբերուման կամ հարցի միջոցով: Երբ նրանք ավարտեն, կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել: Երբ ուսանողները կիսվեն, կարող եք գրատախտակին գրել ճշմարտության պնդումները:
Ստորև բերված է բովանդակություն, որով կարող եք կիսվել քննարկման ընթացքում: Սուրբ գրություններն ու պնդումները դասավորված են ըստ հատվածների խմբերի և թավագիր ճշմարտությունների: Ձգտեք հետևել Հոգու ցանկացած հուշումներին, որոնք կարող եք ստանալ այն մասին, թե ինչով կիսվել կամ ինչ խնդրել:
Սաղմոսներ 51․1–2, 7, 9․ Աստված զորություն ունի մաքրելու ինձ իմ մեղքից
Եսայի 1.18
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայել է.
[Ո]րքան էլ որ շատ սխալներ գործած լինեք կամ … որքան էլ տնից և ընտանիքից ու Աստծուց հեռացած լինեք, ես վկայում եմ, որ դուք չեք հեռացել աստվածային սիրո հասանելիության սահմաններից։ Որքան էլ խորը լինի ձեր անկումը, Քրիստոսի Քավության անսահման լույսի շողը ձեզ հասանելի է: («Այգու մշակները», Լիահոնա, մայիս 2012, 33)
Սաղմոսներ 51․3–4․ Աստծո առաջ մեր մեղքն ընդունելն անհրաժեշտ է ապաշխարության համար
Վարդապետություն և Ուխտեր 58.42–43
Ընդհանուր ձեռնարկը բացատրում է․
Ապաշխարությունը պահանջում է, որ մեղքերը խոստովանվեն Երկնային Հոր մոտ: …
Երբ Եկեղեցու անդամները ծանր մեղքեր են գործում, նրանց ապաշխարությունը ներառում է նաև խոստովանություն իրենց եպիսկոպոսին կամ ցցի նախագահին: Ապա նա կարող է գործադրել ապաշխարության ավետարանի բանալիները նրանց անունից (տես Վարդապետություն և Ուխտեր 13.1, 84.26–27, 107.18, 20): Սա օգնում է նրանց բժշկվել և վերադառնալ ավետարանի ուղի՝ Փրկիչի Քավության զորության միջոցով:
… Կամավոր խոստովանությունը ցույց է տալիս, որ մարդը ցանկանում է ապաշխարել: (Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 32.4.1, Gospel Library)
Սաղմոսներ 51․10–12․ Երբ մենք ապաշխարում ենք, Աստված կարող է օգնել մեզ փոխվել, ուրախանալ և ունենալ Սուրբ Հոգին մեզ հետ
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք ընտրում ենք փոխվելը։ Մենք թույլ ենք տալիս Փրկչին վերափոխելու և դարձնելու մեզ մեր անձի լավագույն տարբերակը: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ստանալ ուրախություն՝ փրկագնման ուրախությունը Նրանում։ Երբ ընտրում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին։ («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67)
Սաղմոսներ 51․16–17․ Ես պետք է կոտրված և փշրված սիրտ և հոգի ունենամ, որպեսզի իսկապես ապաշխարեմ Աստծո առաջ
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը բացատրել է.
Կոտրված սիրտ ունենալը նշանակում է լինել խոնարհ, ապաշխարող և հեզ, հաճույքով ընդունել Աստծո կամքը: Փշրված հոգին անձնական շահերը դնում է Աստծո ձեռքում՝ հավատալով, որ Նրա կամքը, ոչ թե մերը, կօգնի մեզ դառնալ այնպիսին, ինչպիսին պետք է դառնանք: (Ներման Աստվածային պարգևը [2019], 153)
Բացատրեք ապաշխարությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին ցուցաբերել անկեղծ ապաշխարության և դրանում Փրկչի դերի մասին իրենց հասկացողությունը, առաջարկեք նրանց վերանայել այսօր դասարանում իրենց սովորածը:
Հիշեք, թե ինչ եք գրել դասի սկզբում Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի հարցի վերաբերյալ: Օգտագործելով այսօրվա ձեր սովորածն անկեղծ ապաշխարության մասին, ավելացրեք երկու կամ երեք նախադասություն ձեր սկզբնական պատասխանին:
Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչպես իրենք կպատասխանեն հարցին: Խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց ուղերձով ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, որոնք, ըստ իրենց, կօրհնվեն՝ լսելով դա:
Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին դառնալ դեպի Փրկիչը ապաշխարության միջոցով և վկայել մեզ մաքրելու Նրա զորության մասին, եթե ապաշխարենք: