«Սաղմոսներ 102–3, 110, 116–19, 127–28, 135–39, 146–50․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Սաղմոսներ 102–3, 110, 116–19, 127–28, 135–39, 146–50․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սաղմոսներ 102–3, 110, 116–19, 127–28, 135–39, 146–50
Սաղմոսներ 102–3, 110, 116–19, 127–28, 135–39, 146–50
Ակնարկ
Սաղմոսներում մենք գտնում ենք համեմատություններ, որոնք օգնում են մեզ հասկանալ Աստծո խոսքի զորությունը, և մենք խրախուսանք ենք գտնում` երախտագիտություն հայտնելու Տիրոջ, Նրա օրհնությունների և Նրա հավերժական սիրո համար:
Առաջարկեք ուսանողներին պատրաստվել սովորելու: Հոգևոր պատրաստությունը կարևոր է ձեր և այն մարդկանց համար, որոնց ուսուցանում եք: Ամերիկա մայրցամաք այցելելու ժամանակ Փրկիչն ասաց բազմությանը. «Գնացեք ձեր տները և … պատրաստեք ձեր մտքերը վաղվա օրվա համար» (3 Նեփի 17.3)։ Փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք հետևել Փրկչի օրինակին և խրախուսել ձեր ուսանողներին պատրաստվել սովորելու սեմինարիայում: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչը հրավիրեց ուրիշներին պատրաստվել ուսուցանվելու» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 25)։ Ուսանողներին սովորելուն նախապատրաստելու օրինակ կարելի է գտնել Դաս 107․ «Սաղմոս 119»-ի Ուսանողի նախապատրաստում բաժնում՝ (տես ստորև)։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Սաղմոս 119
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Աստծո խոսքն ուսումնասիրելու ծրագիր կազմել։
Մինչև հաջորդ դասը սովորողներին փոքր առաջադրանքներ կամ վարժություններ կատարել առաջարկելը կպատրաստի նրանց սովորել ավելին։ Այս վարժությունները ուսանողներին հնարավորություն կտան ուսումնասիրելու սուրբ գրությունները, խորհելու ավետարանի թեմաների շուրջ և ուսուցանվելու Սուրբ Հոգով: Ուսանողի նախապատրաստության հետևյալ վարժությունը օրինակներից մեկն է:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին անհատապես ուսումնասիրել սուրբ գրությունները մինչև հաջորդ դասը: Խնդրեք նրանց խորհել, թե արդյոք իրենք զգում են Տիրոջ ուղղորդումը սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության ժամանակ: Եթե այո, կարո՞ղ են բերել օրինակներ։
Ուսանողի նախապատրաստության վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Create invitations that help learners prepare for the next learning experience» նյութը Teacher Development Skills ձեռնարկում։
-
Ուսանողի լրացուցիչ նախապատրաստություն․ Կարող եք նաև խնդրել ուսանողներին բերել մի առարկա, որը կօգնի ավարտել հետևյալ արտահայտությունը. «Սուրբ գրությունները նման են , որովհետև »։
-
Առարկաներ․ ճրագ կամ լապտեր, օրհներգերի ժողովածու, մետաղադրամներ (կամ հարստություն խորհրդանշող որևէ բան), մեղր (կամ որևէ քաղցր բան), արահետի նկար, խորհրդականի նկար (օրինակ՝ Եկեղեցու Առաջին Նախագահության խորհրդականի կամ դպրոցի խորհրդականի)
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Հրահանգներ ուսանողների համար՝ ուսումնասիրելու հինգ հատվածներից մեկը
-
Տեսանյութ. «Ինչպես եմ ես #ԼսումՆրան. երեց Դեյվիդ Ա. Բեդնար» (1:15)
Սաղմոս 136
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են, երբ դուք երախտագիտություն եք արտահայտում Իրենց հանդեպ։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին աղոթել՝ շնորհակալություն հայտնելով Երկնային Հորը՝ փոխարենը ոչինչ չխնդրելով: Ուսանողները կարող են պատրաստվել դասարանի հետ կիսվելու այդ փորձառությունից ստացած տպավորություններով:
-
Աշխատաթերթ․ «Սաղմոս 136. Երախտագիտություն Տիրոջը»
-
Տեսանյութ․ «Principles of Peace: Gratitude» (2:32)