«Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46
Սաղմոս 1–2, 8, 19–33, 40, 46
Ակնարկ
Սաղմոսների գիրքը պարունակում է Հորը և Որդուն երկրպագելու բանաստեղծական արտահայտություններ, ինչպես նաև մարգարեություններ Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության մասին: Սաղմոս 23-ում Դավիթը նկարագրում է իր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ մի շարք գեղեցիկ պատկերների միջոցով։ Սաղմոս 24-ում Դավիթն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք պատրաստվել «գնալ դեպի վեր՝ Տիրոջ լեռը» (Սաղմոս 24․3)։
Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի ուսանողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով: Ոգեշնչող երաժշտությունը կարող է հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը և դասարանում ստեղծել ակնածանքի զգացում: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 100. «Սաղմոսների նախաբան․ Մաս 1»-ում։
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելին իմանալ Սուրբ Հոգով ուսուցանվելու մասին, կարդացեք «Փրկիչը Սուրբ Հոգով ուսուցանվելու հնարավորություններ է տվել մարդկանց» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, էջ 17–18)։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Սաղմոսների նախաբան, Մաս 1
Դասի նպատակը. օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի կյանքն ու առաքելությունը, ինչպես մարգարեացվել էր Սաղմոսներում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես են իրենց սիրելի օրհներգերն ուսուցանում և վկայում Հիսուս Քրիստոսի մասին: Առաջարկեք նրանց պատրաստվել՝ դասարանում կիսվելու Հիսուս Քրիստոսի մասին սիրելի օրհներգով: Եթե ուսանողները կարծում են, որ չունեն իրենց սիրելի օրհներգը, առաջարկեք նրանց օրհներգերի գրքում փնտրել երգեր, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ մտորելու հարցեր՝ Փրկչի և օրհներգերի վերաբերյալ, սուրբգրային հատվածներ Սաղմոսներից
-
Տեսանյութ. «My Kingdom Is Not of This World» (05:25), դիտել 0:00-03:18
Սաղմոսների նախաբան, Մաս 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին արտահայտել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ երկրպագության իրենց զգացմունքները:
-
Ուսանողի նախապատրաստում. այս դասին իրենց զգացումներով կիսվելուն պատրաստվելիս՝ ասեք ուսանողներին, որ իրենք հնարավորություն կունենան խորհել Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և սուրբ բաների մասին իրենց մտքերի և զգացմունքների մասին։ Խրախուսեք ուսանողներին լսել հաճելի երաժշտություն և կրկնել սիրելի սուրբ գրությունները, մեջբերումները կամ վերհիշել սուրբ պատկերները՝ փնտրելով որոշակի բաներ, որոնցով կարող են կիսվել: Դա կարող է պատրաստել նրանց սրտերն ու մտքերն այս դասի վարժությունները կատարելուն։
-
Պատրաստվեք՝ կիսվելու ուսանողների հետ․ ձեր սիրելի եղանակներից մի քանիսով, որոնցով մարդիկ արտահայտել են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց երկրպագության զգացումը, օրինակ՝ միտք, բանաստեղծություն, սիրված տեսանյութ կամ հոգևոր երաժշտության հատված
-
Բովանդակություն ցուցադրման համար. Սաղմոսների ցանկ՝ ուսումնասիրման համար և հարցեր քննարկման համար, տարբերակներ ուսանողների համար՝ դասի վերջում արտահայտելու իրենց զգացմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ
-
Տեսանյութեր․ «Trust in the Lord: Music Video» (4:11), «Here I Am, I Will Follow Jesus Christ» (3:07), «Peace in Christ» (4:09), Sister Kristen Yee shares her painting of the Savior on Facebook (1:25)
-
Նյութեր ուսանողների համար. թուղթ, գունավոր մատիտներ, մարկերներ և այլն այն ուսանողների համար, որոնք ցանկանում են ստեղծել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց զգացմունքների տեսողական պատկերը
Սաղմոս 23
Դասի նպատակը. օգնել ուսանողներին զգալ Քրիստոսի քնքուշ, սիրող էությունը՝ սուրբ գրությունների պատմությունները պատկերավորելու միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես է այն, ինչ իրենք տեսնում են ամեն օր, հիշեցնում իրենց Փրկչի մասին: Օրինակ՝ «Անձրևն ինձ հիշեցնում է Փրկչի մասին, քանի որ …»: Ապա առաջարկեք նրանց կարդալ Սաղմոս 23-ը և ընտրել Դավթի սիրելի համեմատությունը Փրկչի հետ կամ այն ամենի, ինչ Փրկիչն անում է մեզ համար:
-
Նկարներ. մարդը վշտացած է, մարդը պարում է, Հիսուս Քրիստոսը՝ պատկերված որպես հովիվ
-
Նյութեր ուսանողների համար. թղթեր յուրաքանչյուր ուսանողի համար, գունավոր մատիտներ կամ մարկերներ
-
Բովանդակություն ցուցադրման համար. պատկերավորում սովորելու հրահանգներ՝ օգտագործելով Սաղմոս 23․2–6-ը
Սաղմոս 24
Դասի նպատակը. օգնել ուսանողներին պատրաստվել արժանիորեն մտնել տաճար և, ի վերջո, ապրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել տաճարային երաշխավորագիր ստանալու համար հարցազրույցի հարցերը՝ մտածելով տաճար այցելելու իրենց հոգևոր պատրաստվածության մասին: Այդ հարցերը կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկում [2022]։
-
Նկարներ․ ցեխոտ դեռահաս, տաճարի ներքին հարդարանք
-
Առարկաներ ցուցադրման համար. ցեխով տարա՝ որպես ցեխոտ դեռահասի նկարը ցուցադրելու այլընտրանք
-
Բովանդակություն ցուցադրման համար. Սաղմոս 24․4 հատվածի արտահայտություններն ուսումնասիրելու հրահանգներ
-
Տեսանյութ՝ «Կանգնեք սուրբ տեղերում» (5:36)