Սեմինարիա
Սաղմոսների նախաբան․ Մաս 2. Երկրպագել Տիրոջը և գովաբանել Նրա Սուրբ անունը


«Սաղմոսների նախաբան․ Մաս 2. Երկրպագել Տիրոջը և գովաբանել Նրա Սուրբ անունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Սաղմոսների նախաբան․ Մաս 2. Երկրպագել Տիրոջը և գովաբանել Նրա Սուրբ անունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46․ Դաս 101

Սաղմոսների նախաբան․ Մաս 2

Երկրպագել Տիրոջը և գովաբանել Նրա Սուրբ անունը

Photos taken of David A. Bednar during his visit to Africa South East area in October & November 2013.Youth Devotional held in Durban, South Africa.  Some youth singing in the congregation.  Similar outtakes, also some exterior shots of the chapel.

Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու եղանակներից մեկը՝ նրանց հանդեպ ձեր սերն ու նվիրվածությունն արտահայտելն է: Սաղմոսներից շատերը բանաստեղծական օրինակներ են՝ երկրպագելու Հորը և Որդուն գովաբանության, աղերսանքների և աղոթքների մեջ: Այս դասը կօգնի ուսանողներին արտահայտել երկրպագության իրենց զգացմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ուսանողի նախապատրաստում. այս դասին իրենց զգացումներով կիսվելուն պատրաստվելիս՝ ասեք ուսանողներին, որ իրենք հնարավորություն կունենան խորհել Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և սուրբ բաների մասին իրենց մտքերի և զգացմունքների մասին։ Խրախուսեք ուսանողներին լսել հաճելի երաժշտություն և կրկնել սիրելի սուրբ գրությունները, մեջբերումները կամ վերհիշել սուրբ պատկերները՝ փնտրելով որոշակի բաներ, որոնցով կարող են կիսվել: Դա կարող է պատրաստել նրանց սրտերն ու մտքերն այս դասի վարժությունները կատարելուն։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երկրպագեք Աստծուն

Նշում․ Այս դասի վերջում տրամադրված վարժությունը կկատարվի Դաս 112․ «Գնահատեք ձեր գիտելիքները 7» ուսումնասիրելու ժամանակ։ Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրեք, որպեսզի դասի ընթացքում նրանք կարողանան աշխատել այդ վարժության վրա:

Դասի սկզբում ուսանողներին մեկ րոպե տրամադրեք՝ խորհելու հետևյալ հարցի շուրջ.

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում «երկրպագել Աստծուն»:

Նախագահող եպիսկոպոսությունում ծառայելիս երեց Դին Մ. Դեյվիսն ուսուցանել է, թե ինչպես կարող ենք երկրպագել Աստծուն.

Former Official Portrait of Dean M. Davies.  Portrait was replaced in May 2016.  Bishop Davies was sustained as second counselor in the Presiding Bishopric at the April 2012 General Conference.  He was called and sustained as first counselor in the Presiding Bishopric during the October 2015 General Conference.  Former Managing Director for Temple and Special Projects Department..

Աստծուն երկրպագելիս մենք մոտենում ենք Նրան ակնածալից սիրով, խոնարհությամբ և խոր պաշտամունքով: Մենք ճանաչում և ընդունում ենք Նրան՝ որպես մեր ինքնիշխան Թագավոր, տիեզերքի Արարիչ, մեր սիրելի և անսահման սիրող Հայր:

Մենք հարգում և մեծարում ենք Նրան:

Մենք ենթարկվում ենք Նրան:

Հզոր աղոթքով մենք բարձրացնում ենք մեր սրտերը, փայփայում ենք Նրա խոսքը, ցնծում Նրա շնորհով և պարտավորվում նվիրված հավատարմությամբ հետևել Նրան: («Երկրպագության օրհնությունները», Լիահոնա, նոյ․ 2016, 94)

  • Ի՞նչ տարբերություն կա եկեղեցի, տաճար կամ սեմինարիա պարզապես հաճախելու և այդ վայրեր հաճախելիս Աստծուն երկրպագելու միջև:

Ուսանողների հետ համառոտ կիսվեք ձեր սիրելի եղանակներից մեկով կամ երկուսով, որոնցով մարդիկ արտահայտել են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ երկրպագության իրենց զգացմունքները: Օրինակները կարող են ներառել բանաստեղծություն, տեսանյութ, նկար, տեքստ կամ հոգևոր երաժշտություն: Կարող եք ներառել այն, ինչ գրել կամ ստեղծել եք ինքներդ: Ուսանողներին բացատրեք, որ կան բազմաթիվ եղանակներ, որոնցով մարդը կարող է արտահայտել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ երկրպագության իր զգացմունքները:

Խրախուսեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես կարող են արտահայտել երկրպագության իրենց զգացմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Դասի ողջ ընթացքում նրբանկատ և ուշադիր եղեք այն ուսանողների նկատմամբ, որոնք կարող են չզգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ կապն այս պահին:

Ձեր ուսումնասիրության օրագրում ընտրեք հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը և պատասխանեք դրանց: Կարող եք օգտագործել երեց Դեյվիսի ուղերձներից մի քանիսը կամ ձեր խոսքերը՝ ձեր զգացմունքներն ամփոփ ներկայացնելու համար:

  • Ի՞նչ եք մտածում Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և սրբազան բաների մասին:

  • Ինչպե՞ս կարող եք լավագույնս արտահայտել ձեր սերը, հարգանքը կամ ակնածանքը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի կամ հոգևոր օրհնությունների հանդեպ:

Այսօրվա դասի վերջում դուք կսկսեք արտահայտել ձեր զգացմունքները: Մտապահեք այս ամենն ուսումնասիրության ժամանակ։ Մտածեք, թե ինչպես կարող եք արտահայտել այն, ինչ սովորում և զգում եք: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ ձեր ջանքերում:

Երկրպագեք Տիրոջը Սաղմոսներում

Սաղմոսներից շատերը դրանց հեղինակների սրբազան մտքերի, զգացմունքների, հույսերի և ցանկությունների պոետիկ, աղոթքային արտացոլումն են: Թեև շատ սուրբ գրություններ արձանագրում են մեզ ուղղված Տիրոջ խոսքերը, Սաղմոսները հաճախ արտացոլում են Նրան ուղղված հեղինակների խոսքերը: Կարդացեք Սաղմոսներ 18․1–6-ը՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք Դավիթն օգտագործում էր Տիրոջ հանդեպ իր զգացմունքներն արտահայտելու համար:

Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել իրենց բացահայտած բառերն ու արտահայտությունները: Ուսանողները կարող են բացահայտել մի քանի արտահայտություն, օրինակ՝

  • Տերն է իմ զորությունը (հատված 1

  • Տերն է իմ վեմը, ամրոցը, ազատարարը, Աստվածը, զորությունը, ապաստանը, փրկության եղջյուրը կամ ապավենը (հատված 2

  • Տերը արժանի է գովաբանության (հատված 3

  • Տերը լսում է Իրեն ուղղված մեր աղաղակները (հատված 6

Այն ուսանողները, որոնք գրել են արտահայտություններ, կարող են կիսվել, թե ինչու էր Դավիթը ցանկանում, որ իրեն շրջապատող մարդիկ իմանան Տիրոջ մասին: Կարող եք ուսանողներին հարցնել, թե ինչպես է Տերը կատարել այս դերերն իրենց կյանքում:

Ուսանողներին առաջարկեք ընտրել հետևյալ հատվածներից մեկը՝ զուգընկերոջ հետ ուսումնասիրելու համար: Խրախուսեք նրանց հաճախակի դադար տալ և կիսվել միմյանց հետ իրենց մտքերով և զգացմունքներով:

Սաղմոսները ցուցադրում են բազմաթիվ եղանակներ, որոնցով մենք կարող ենք կիսվել Տիրոջ հանդեպ մեր զգացմունքներով: Դանդաղորեն ուսումնասիրեք հետևյալ հատվածներից մեկը՝ նշելով բառեր և արտահայտություններ, որոնք արտացոլում են ձեր զգացմունքները Տիրոջ հանդեպ:

Սաղմոսներ 8․1–9

Սաղմոսներ 27․1–9

Սաղմոսներ 30․1–12

Սաղմոսներ 46․1–11

Գրելուց բացի կարող եք ուսանողներին իրենց երկրպագությունն արտահայտելու այլ եղանակներ ցուցադրել: Կարող եք ընտրել մի տեսանյութ, որն արտահայտում է զգացմունքներ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ պարի, երաժշտության կամ կերպարվեստի միջոցով, օրինակ՝ հետևյալ տեսանյութերը, որոնք հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։ Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ըստ իրենց, տեսանյութերի հեղինակներն ինչ էին ցանկանում արտահայտել բառերի, նկարների միջոցներով և այլ կերպ:

4:11
4:10

Արտահայտեք ձեր երկրպագության զգացմունքները

Ուսանողներին տրամադրեք դասի մնացած ժամանակը, որպեսզի նրանք սկսեն ստեղծել մի բան, որը կարտացոլի այն, թե ինչ են իրենք մտածում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Գնահատեք ձեր ուսանողների կարիքները և ցուցադրեք հետևյալ տարբերակներից մի քանիսը կամ բոլորը:

Այն ուսանողներին, որոնք ցանկանում են պատկերավոր ներկայացնել իրենց զգացմունքները, կարող եք տրամադրել նկարչական պարագաներ, օրինակ՝ թուղթ, գունավոր մատիտներ, մարկերներ և այլն:

Քանի որ սա անհատական նախագիծ է, կարող եք շրջել սենյակով և անհրաժեշտության դեպքում առաջարկել ձեր օգնությունը, առաջնորդությունը և խրախուսել նրանց: Անհրաժեշտության դեպքում վարժությունը կատարելու ընթացքում կարող եք նվագարկել մեղմ, հոգևոր երաժշտություն:

Դա կարող է օգնել արտահայտել ձեր սերն ու վստահությունն այն ուսանողների հանդեպ, որոնք, հնարավոր է, դժվարություններ են ունենում Տիրոջ մասին խորհելու կամ Նրա հանդեպ իրենց զգացմունքները դրսևորելու հարցում։ 6-րդ վարժությունը լավ տարբերակ է այն ուսանողների համար, որոնք դեռ վստահ չեն իրենց հավատքի հարցում:

Բավարար ժամանակ տրամադրեք, որպեսզի արտահայտեք ձեր մտքերն ու զգացմունքները Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և սրբազան բաների հանդեպ: Օգտագործեք հետևյալ տարբերակներից մեկը կամ առաջարկեք ձերը: Հնարավոր է, որ այսօր ժամանակ չունենաք ավարտելու ձեր աշխատանքը դասարանում, սակայն կարող եք սկսել հորինել երգ կամ բանաստեղծություն, ստեղծել նկար կամ տեսանյութ։ Կարող եք շարունակել աշխատել ձեր պատկերացումների վրա դասարանից դուրս: Կարող եք ընտրել մեկ սուրբ գրություն Սաղմոսներից, որը ձեզ համար հատկապես իմաստալից է։

  1. Հորինեք բանաստեղծություն կամ երգ, որը կարտահայտի ձեր զգացմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  2. Տեսանյութ կամ աուդիո ձայնագրություն պատրաստեք, որտեղ կարող եք կիսվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացմունքներով: Տեսանյութում կարող եք ներառել ձեր սիրելի սրբազան պատկերները Ավետարանի գրադարան հավելվածից:

  3. Սաղմոսերգուները հաճախ Փրկչին համեմատում էին մեկ այլ բանի հետ, որպեսզի ցուցադրեն, թե Նա ինչ է նշանակում իրենց համար: Օրինակ՝ «Տերն իմ վեմն է և իմ ամրոցը» (Սաղմոսներ 18․2) և «Տերն իմ լույսն է» (Սաղմոսներ 27․1)։ Թվեք ձեր կյանքից այն բաները, որոնք կարող են ներկայացնել, թե ինչ եք զգում Տիրոջ հանդեպ:

  4. Ստեղծեք նկար, մեմ, նկարազարդում կամ նկարչական այլ գործ, որն արտացոլում է ձեր զգացմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  5. Փնտրեք մի քանի սրբազան պատկերներ և ստեղծեք կոլաժ: Ընտրեք այն պատկերները, որոնք ներկայացնում են ձեզ համար կարևոր բաներ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ավետարանի մասին: Յուրաքանչյուր պատկերի համար նշում կատարեք՝ ամփոփ ներկայացնելով ձեր մտքերն ու զգացմունքները:

  6. Գրեք ձեր մտքերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք կիսվել այն փորձառությամբ, որն ազդել է Նրանց հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու այն ամենով, ինչ ստեղծել են այսօր: Երբ ուսանողներն ավարտեն իրենց աշխատանքները, նրանց ժամանակ տրամադրեք՝ կիսվելու դրանցով հետագա դասերի ընթացքում: Ուսանողներին առաջարկեք լրացնել իրենց աշխատանքները՝ շարունակելով Հիսուս Քրիստոսի մասին իրենց ուսումնասիրությունը հաջորդ մի քանի դասերի ընթացքում: Տեղեկացրեք ուսանողներին, որ նրանք կանդրադառնան այս ստեղծագործական փորձառությանը Դաս 112․ «Գնահատեք ձեր գիտելիքները 7» ուսումնասիրելու ժամանակ։