«Սաղմոսներ 23․ «Տերն իմ Հովիվն է»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Սաղմոսներ 23․ «Տերն իմ Հովիվն է»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46․ Դաս 102
Սաղմոսներ 23
«Տերն իմ Հովիվն է»
Սուրբ գրությունների հատվածներում նկարագրություններն ու համեմատությունները պատկերավորելու համար դադարներով կարդալը գեղեցկություն և զորություն կհաղորդի մեր կարդացած բառերին: Սաղմոսներ 23-ում Դավիթ թագավորը նկարագրել է իր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ մի շարք պատմությունների միջոցով, որոնք պատկերում են Փրկչի սերն ու հոգատարությունը: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Քրիստոսի սիրող էությունը՝ սուրբ գրությունների պատմությունները պատկերավորելու միջոցով:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես է այն, ինչ իրենք տեսնում են ամեն օր, հիշեցնում իրենց Փրկչի մասին: Օրինակ՝ «Անձրևն ինձ հիշեցնում է Փրկչի մասին, քանի որ …»: Ապա առաջարկեք նրանց կարդալ Սաղմոս 23-ը և ընտրել Դավթի սիրելի համեմատությունը Փրկչի հետ կամ այն ամենի, ինչ Փրկիչն անում է մեզ համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատկերավորեք սուրբ գրությունների պատմությունները
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել սուրբ գրությունների պատմությունների օգնությամբ, կարող եք դասի սկզբում ցուցադրել նկարներ, որտեղ պատկերված են վշտացած մարդիկ և պարող մարդիկ: Ապա հարցրեք ձեր ուսանողներին, թե իրենք ինչ մտքեր կամ զգացմունքներ են ունենում՝ վշտի մասին մտածելիս։ Ուսանողները կարող են կիսվել հետևյալով․ արցունքներ, մարդու կորուստ, ցավ կամ տխրություն: Կրկնեք նույն հարցը՝ պարելու վերաբերյալ:
Կարդացեք Սաղմոսներ 30․11-ը՝ փնտրելով, թե Դավիթն ինչպես օգտագործեց վշտի և պարի պատմությունները՝ նկարագրելու Հիսուս Քրիստոսի զորությունը և Նրա Քավությունը:
-
Ինչպե՞ս են այդ պատկերներն օգնում ձեզ հասկանալ, թե ինչ ուսուցանվեց Դավթին Հիսուս Քրիստոսի մասին, երբ նա ասաց. «Դու իմ սուգը ցնծության փոխեցիր»:
Ուսանողներին բացատրեք, որ այս պատկերների օգտագործումը ուսումնասիրության հմտության՝ պատկերավորման լավ օրինակ է հատված 11-ն ավելի լավ հասկանալու համար։ Ուսանողներից մեկին առաջարկեք կարդալ այս ուսումնասիրության հմտության հետևյալ նկարագրությունը:
Պատկերացումն ուսումնասիրության հմտություն է, որը մտավոր պատկեր է ստեղծում սուրբ գրությունների նկարագրական մանրամասներից: Մենք կարող ենք պատկերացնել, որ ներկա ենք սուրբ գրության մեջ նկարագրվող իրադարձություններին: Կարդալիս մենք կարող ենք դադար առնել և պատկերացնել հետևյալ արտահայտությունը՝ «Դու իմ սուգը ցնծության փոխեցիր» (Սաղմոսներ 30․11)։ Հաջորդ քայլը՝ խորհելն է այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք սովորել այդ պատմություններից: Դա անելը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն, եթե մենք չշտապենք և ձգտենք հասկանալ մեր մտքով և սրտով:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Որքա՞ն հաճախ դուք չեք շտապում, որպեսզի պատկերացնեք այն, ինչ ուսումնասիրում եք սուրբ գրություններում:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է ձեր կարդացածն անշտապ պատկերացնելն օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Փրկչին:
Այսօր Սաղմոսներ 23-ում նկարագրված պատմությունները պատկերացնելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կօգնեն ձեզ սովորել Հիսուս Քրիստոսի մասին։
«Տերն իմ Հովիվն է»
Դասի այս հատվածն ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել պատկերավորել պատմություններն ամբողջ դասարանով՝ նախքան նրանք կփորձեն անել դա ինքնուրույն:
Կարդացեք Սաղմոսներ 23․1-ը և նշեք այն պատմությունը, որն օգտագործվում է Հիսուս Քրիստոսին նկարագրելու համար:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելին իմանալ Փրկչի մասին, կարող եք առաջարկել նրանց Եզեկիել 34․11–16 կամ Հովհաննես 10․11–15 հատվածները կարդալիս կամ դասարանով «Dear to the Heart of the Shepherd» օրհներգը երգելիս (Hymns, հ. 221) պատկերացնել Նրան որպես մեր Հովիվ։ Նրանք կարող են նաև ցանկանալ խաչաձև հղում կատարել կամ կապել այդ հատվածները Սաղմոսներ 23․1-ի հետ։
Մեկ րոպե տրամադրեք՝ փորձելու պատկերացնել, թե ինչպես է հովիվը հոգ տանում իր ոչխարների մասին կամ պաշտպանում նրանց:
Ապա գրեք Հիսուս Քրիստոսի մասին մի արտահայտություն, որը սովորեցիք՝ Նրան որպես ձեր Հովիվ պատկերացնելիս:
Կարող եք գրատախտակին ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը, որտեղ Նա պատկերված է որպես հովիվ, օրինակ՝ այս դասի սկզբում ցուցադրված նկարը: Ուսանողներներից մի քանիսին առաջարկեք գրատախտակին նկարի շուրջը գրել Նրա մասին ճշմարտության իրենց պնդումները: Ուսանողները կարող են կիսվել հետևյալ պնդումով․ Տերը հոգ է տանում իմ կարիքների մասին։
-
Ինչպիսի՞ հովիվ է եղել Հիսուս Քրիստոսը ձեր կամ ձեզ շրջապատող մարդկանց կյանքում։
Ճանաչեք Հիսուս Քրիստոսին
Ուսանողներին հնարավորություն տվեք ավելի լավ ճանաչել Փրկչին՝ սովորելով պատկերավորել ինքնուրույն կամ փոքր խմբերով: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց: Նախքան ուսանողները կսկսեն վարժությունը, յուրաքանչյուր ուսանողի տվեք դատարկ թերթիկ: Կարող եք նաև տրամադրել գունավոր մատիտներ կամ մարկերներ, որոնք ուսանողները կարող են օգտագործել նկարներ նկարելու համար:
-
Ուսումնասիրեք Սաղմոսներ 23․2–6-ը։ Ապա ընտրեք մի հատված, որն առավել տպավորիչ է ձեզ համար և կենտրոնացեք դրա վրա մինչև այս վարժության վերջը:
-
Ձեր ընտրած հատվածից պատկերավորեք այն պատմությունը, որն օգտագործել է Դավիթ թագավորը՝ նկարագրելու Հիսուս Քրիստոսի հատկանիշը կամ որևէ բան, որը Նա անում է մեզ համար: Նկարեք այն, ինչ պատկերացնում եք կամ գտեք թվային պատկեր, որը կարող է ներկայացնել այն, ինչ պատկերացնում եք ձեր մտքում:
-
Ձեր թղթի վրա գրեք Փրկչի մասին ճշմարտության առնվազն մեկ պնդում, որը սովորեցիք Դավթի նկարագրությունը պատկերավորելուց:
-
Անհատականացրեք ձեր սովորածը՝ խորհելով (կամ քննարկելով ձեր խմբի հետ) այն բանի շուրջ, թե ինչու է դա կարևոր ձեզ համար կամ ինչպես կարող է դա ամրապնդել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Երբ ուսանողներն աշխատում են, կարող եք շրջել դասասենյակով՝ սովորելու նրանցից և օգնելու նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Եթե ուսանողները դժվարանան պատկերավորել պատմությունը, կարող եք տալ հետևյալ հարցերը․ «Ինչպիսի՞ զգացողություն կարող եք ունենալ՝ գտնվելով հանդարտ ջրի կողքին» կամ «Ըստ ձեզ, ի՞նչ կարող են խորհրդանշել Նրա գավազանն ու ցուպը»: Բացի այդ, ուսանողների նկարները կամ գաղափարները գովելը հիանալի միջոց կլինի նրանց խրախուսելու և նրանց հետ ձեր հարաբերություններն ամրապնդելու համար:
Ուսանողները կարող են գրել Փրկչի մասին հետևյալ ճշմարտության պնդումները. Տերը վերականգնում է մաշված և կոտրված հոգիները (հատված 3) կամ Տերը կսնուցի մեզ, նույնիսկ դժվար իրավիճակներում (հատված 5)։
Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը, առաջարկեք նրանց կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց սովորածով: Դա անելու համար նրանք կարող են ցուցադրել իրենց նկարներն ամբողջ դասարանին, կիսվել իրենց սովորածով այլ ուսանողների կամ այլ խմբերի հետ կամ ավելացնել իրենց սովորածը գրատախտակին: Երբ ուսանողները կիսվեն, կարող եք տալ հետևյալ հարցերը:
-
Հիսուս Քրիստոսի մասին ձեր սովորածից որևէ բան բաց կթողնեիք, եթե դադար չտայիք պատկերավորելու Սաղմոսներ 23-ի պատմությունները: Եթե այո, ապա ի՞նչ։
-
Այս պատմություններից ո՞րն է ամենից շատ օգնում ձեզ տեսնել Հիսուս Քրիստոսի սիրող էությունը: Ինչո՞ւ։
Վերջում կարող եք խրախուսել ուսանողներին օգտագործել սուրբ գրություններից իրենց ուսումնասիրած պատմությունների պատկերավորումը՝ Փրկչին ավելի լավ ճանաչելու համար: Կարող եք կիսվել Սաղմոսներ 23-ում նկարագրված Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ։