«Վարդապետության սերտման վարժություն 6․ Հասկանալ վարդապետության սերտման սուրբգրային հատվածները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Վարդապետության սերտման վարժություն 6․ Հասկանալ վարդապետության սերտման սուրբգրային հատվածները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դ Թագավորների 16–25․ Դաս 89
Վարդապետության սերտման վարժություն 6
Հասկանալ վարդապետության սերտման սուրբգրային հատվածները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը կարող է օգնել ուսանողներին կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման հատված, որը կցանկանան ավելի լավ հասկանալ: Խրախուսեք նրանց փնտրել ծանոթագրությունները կամ օգտագործել բառարան՝ հատվածի բառերը փնտրելու համար: Doctrinal Mastery հավելվածը կարող է օգտակար աղբյուր լինել: Ուսանողները կարող են գտնել վարդապետության սերտման հատվածների ցանկը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022)։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Հասկանալ
Կարող եք սկսել դասը՝ քննարկելով, թե ինչ են անում ուսանողները, երբ չեն հասկանում սուրբգրային հատվածները:
-
Երբևէ կարդացե՞լ եք սուրբ գրություն և չեք հասկացել դրա իմաստը, նույնիսկ մեկից ավելի անգամ կարդալուց հետո:
-
Ինչպե՞ս եք արձագանքում, երբ դա տեղի է ունենում։
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ուրախանում են, երբ մենք փորձում ենք հասկանալ սուրբ գրությունը:
Ուսանողներին օգնեք գիտակցել, որ նորմալ է չհասկանալ այն ամենն, ինչ գրված է սուրբ գրություններում: Բացատրեք, որ ժամանակի ընթացքում և սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունների կիրառումով, սուրբ գրությունները հասկանալու մեր կարողությունը կմեծանա:
Ցուցադրեք վարդապետության սերտման հատվածների ցանկը, որոնք ուսանողներն ուսումնասիրել են Հին Կտակարանից: Ուսանողներին առաջարկեք ընտրել մի հատված, որը նրանք կցանկանային լավ հասկանալ: Ապա խնդրեք ուսանողներին կատարել հետևյալ վարժություններից մեկը:
Վարժություն Ա. Խաչաձև հղումներ
Գտեք այլ սուրբ գրություններ, որոնք կարող են մեծացնել ձեր հասկացողությունը վարդապետության սերտման հատվածի վերաբերյալ: Կարող եք օգտագործել հատվածի ծանոթագրությունները: Կարող եք նաև նշել հատվածում ուսուցանվող վարդապետությունը և օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը կամ թեմաների ուղեցույցը՝ գտնելու սուրբ գրություններ, որոնք ավելին են ուսուցանում այդ վարդապետության մասին: Կարող եք ձեր գտած այլ սուրբ գրությունները կապել կամ խաչաձև հղում կատարել ձեր վարդապետության սերտման հատվածի հետ:
Կարող եք նաև ձեր օրագրում կամ Gospel Library հավելվածում գրել, թե ինչպես է այս նյութերի օգտագործումն օգնել ձեզ մեծացնել վարդապետության սերտման հատվածի ձեր հասկացողությունը:
Վարժություն Բ. Բառերի սահմանում
Վարդապետության սերտման հատվածում նշեք այն բառերը, որոնք չեք հասկանում: Փնտրեք այդ բառերի սահմանումները մատչելի նյութերում: Կարող եք ստուգել Սուրբ գրքերի ուղեցույցի, Աստվածաշնչի բառարանի կամ ընդհանուր բառարանի միջոցով: Գրեք ձեր նշած սահմանումները ձեր օրագրում, սուրբ գրությունների լուսանցքներում կամ Gospel Library հավելվածում։ Կրկին կարդացեք սուրբգրային հատվածը՝ օգտագործելով ձեր գտած սահմանումները:
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո մի քանի ուսանողի խնդրեք կիսվել, թե ինչպես է մեծացել վարդապետության սերտման հատվածի իրենց հասկացողությունը: Կարող եք տալ հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս են ձեր գտած խաչաձև հղումները մեծացրել վարդապետության սերտման հատվածի ձեր հասկացողությունը:
-
Սահմանված բառերն ինչպե՞ս օգնեցին ձեզ այլ կերպ հասկանալ այս սուրբ գրությունները:
Ուսանողներին առաջարկեք օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության այս հմտությունները սուրբ գրությունների իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում:
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կրկնությունը կարող է ուսանողներին պատրաստել՝ կիրառելու դրանք կյանքի իրական իրավիճակում: «Վարդապետության սերտման կրկնության վարժություններից» ընտրեք մեկ վարժություն, որը գտնվում է հավելվածում: Ուսանողները կարող են գտնել այս սկզբունքների նկարագրությունը «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ում՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023):
Ուսանողները չեն ուսումնասիրել վարդապետության սերտման նոր հատվածները Հեսու 24․15 հատվածից սկսած։ Հետևյալ վարժության նպատակն է՝ օգնել ուսանողներին կիրառել իրենց վերջերս ուսումնասիրած բովանդակությունը, որը կարող է ներառել Ա Թագավորների 3․4–10 կամ Գ Թագավորների 19․9–13 հատվածները։ Վարդապետության սերտման հատվածները ներառելու համար ուսանողներին առաջարկեք նշել վարդապետության սերտման հատվածները սուրբ գրությունների այլ գրքերից, որոնք կարող են օգնել այս սցենարում: Օրինակ՝ Հակոբոս 1․5–6, 2 Նեփի 28․30 և Վարդապետություն և Ուխտեր 8.2–3 հատվածները։
Օգտագործեք կամ հարմարեցրեք հետևյալ սցենարը, որը կօգնի ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։
Վերջերս Երիտասարդ կանանց դասարանի ժողովի ժամանակ Քելլին լսեց, որ բազմաթիվ երիտասարդ կանայք կիսվում են անձնական փորձառություններով, երբ Աստված ուղղորդել էր իրենց Սուրբ Հոգու միջոցով: Քելլին ուրախ էր նրանց համար, բայց նա չի զգում, որ անձնական առաջնորդություն է ստանում Սուրբ Հոգուց: Նա զգում է, որ պետք է կայացնի կարևոր որոշումներ և երկնային առաջնորդության կարիք ունի:
-
Ի՞նչ պատճառներով Քելլիի համար կարող է դժվար լինել ճանաչել անձնական հայտնությունը:
Ուսանողները կարող են նշել տարբեր մարդկանց, որոնց Քելլին կարող է դիմել օգնության համար: Օրինակ՝ ծնողներին, Եկեղեցու ղեկավարին, քրոջը կամ եղբորը կամ ընկերոջը։ Ուսանողներին առաջարկեք ընտրել ցանկացած դեր: Խնդրեք նրանց պատրաստվել օգնելու Քելլիին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ օգտագործելով այդ դերը:
Կարող եք ուսանողներին բաժանել խմբերի՝ ըստ նրանց ընտրած դերերի: Մեծ խմբեր ստեղծելու փոխարեն կարող եք ստեղծել մի քանի փոքր խումբ՝ նույն դերակատարման համար:
-
Ինչո՞վ կարող եք կիսվել Քելիի հետ: Ինչպե՞ս կարող եք խրախուսել նրան օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, առաջարկեք նրանց գտնել որոշակի պնդումներ «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ում Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում։ Նրանք կարող են նաև ուսումնասիրել «Ընդունեք հայտնությունը որպես գործընթաց» հոդվածը Ավետարանական թեմաների «Փնտրել ձեր հարցերի պատասխանները» բաժնում Gospel Library հավելվածում։
Հետևյալ հարցերը կարող են նաև օգնել ուսանողներին պատրաստել պատասխանը:
-
Ի՞նչ կարող է անել Քելլին, որպեսզի գործի հավատքով՝ Աստծուց առաջնորդություն ստանալու համար: Դա ինչպե՞ս կարող է օգնել նրան։
-
Քեյլին ի՞նչ գիտի արդեն Երկնային Հոր, Նրա ծրագրի և այն մասին, թե ինչպես է Նա վարվում Իր զավակների հետ: Ինչպե՞ս կարող եք օգնել Քելլիին կիրառել այս գիտելիքներն իր ներկայիս իրավիճակում:
-
Ո՞ր սուրբ գրությամբ, Եկեղեցու ղեկավարի խոսքերով կամ ավետարանական այլ նյութերով կարող եք կիսվել Քելլիի հետ: Ըստ ձեզ, այս նյութն ինչպե՞ս կարող է օգնել նրան:
Երբ ուսանողները ժամանակ ունենան պատրաստելու պատասխանը, նրանցից մեկին առաջարկեք ներկայանալ որպես Քելլի: Խնդրեք նրան ընտրել այնպիսի մարդու, որին կարող է դիմել օգնության համար: Ուսանողներին, որոնք ընտրել են այդ դերը, առաջարկեք կիսվել իրենց պատրաստածով: Օրինակ՝ եթե Քելլիին ներկայացնող ուսանողն ասի, որ կարող է դիմել իր ծնողներին, ուսանողները, որոնք պատրաստվել են պատասխանել որպես ծնող, կարող են կիսվել Քելլիի հետ իրենց պատրաստածով:
Եթե ժամանակը թույլ տա, կրկնեք վարժությունը մեկ այլ ուսանողի հետ, որը ներկայացնում է Քելլին: Այդ ուսանողը կարող է ընտրել մեկ այլ դեր՝ կիսվելու իր պատրաստած պատասխաններով:
Դերախաղից հետո քննարկեք հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին մշակել իրենց սովորածը:
-
Ի՞նչ սովորեցիք՝ Սուրբ Հոգու միջոցով աստվածային առաջնորդություն ստանալու մասին:
-
Ի՞նչ սովորեցիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգտագործելու մասին:
Ուսանողներին առաջարկեք խորհել մի իրավիճակի մասին, որին նրանք բախվում են: Առաջարկեք նրանց այսօր անել մի բան՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը կամ մի քանիսն այդ իրավիճակում կիրառելու համար: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են օգնել ուսանողներին անձնական դժվարությունների ժամանակ, եթե նրանք ուղղորդում խնդրեն Իրենցից: