Սեմինարիա
Դ Թագավորների 21–23. Հովսիա թագավորը և օրենքի գիրքը


«Դ Թագավորների 21–23. Հովսիա թագավորը և օրենքի գիրքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Դ Թագավորների 21–23. Հովսիա թագավորը և օրենքի գիրքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դ Թագավորների 16–25․ Դաս 87

Դ Թագավորների 21–23

Հովսիա թագավորը և օրենքի գիրքը

King Josiah Reads the Book of the Law to the people

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կարող էր լինել ձեր կյանքը, եթե չունենայիք սուրբ գրությունները: Երբ Հուդայի թագավորությունը հեռացավ Աստծուց, «օրենքի գիրքն» (Դ Թագավորներ 22․8, 11) անտեսվեց և, ի վերջո, կորսվեց տաճարում։ Հովսիայի կողմից տաճարի վերանորոգման ժամանակ Քեղկիա քահանայապետը գտավ օրենքի գիրքը, որը Հովսիան կարդաց ժողովրդի համար։ Սուրբ գրություններն օգնեցին Հովսիային և նրա ժողովրդին կրկին դառնալ դեպի Տերը: Այս դասը կօգնի ուսանողներին դառնալ դեպի Տերը՝ սուրբ գրություններն անձամբ ուսումնասիրելու միջոցով:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անձնական նպատակները և Հին Կտակարանից հանձնարարված գլուխները կարդալու իրենց ջանքերը: Խրախուսեք նրանց շարունակել աշխատել իրենց նպատակների վրա կամ աղոթքով կատարել անհրաժեշտ փոփոխությունները՝ հաջողության հասնելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կյանքն առանց սուրբ գրությունների

Դասից առաջ կարող եք Աստվածաշնչում էջանշան դնել Դ Թագավորների 22․8 հատվածի վրա։ Աստվածաշունչը պահեք դասարանում, որպեսզի այն օգտագործեք ավելի ուշ՝ դասի ընթացքում:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ հարցը.

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց ։

Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թերթիկ։ Առաջարկեք նրանց գրել սովորական իրի անվանում կամ գործողություն, որի օգնությամբ կարող են ավարտել հարցը: Օրինակ՝ նրանք կարող են գրել հետևյալ բառերը․ կոշիկներ, ատամի խոզանակներ, դպրոց կամ սպորտ։ Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի։ Առաջարկեք նրանց քննարկել, թե ինչպես կպատասխանեին հարցին, եթե այն ավարտված լիներ իրենց գրած բառերով: Երբ ուսանողները կիսվեն, ժամանակ տրամադրեք նրանց՝ լուռ մտածելու հետևյալի մասին.

Մտածեք ձեր անձնական փորձառությունների մասին՝ խորհելով հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց սուրբ գրությունների:

  • Սուրբ գրությունների ձեր վերջին ուսումնասիրությունն ինչպե՞ս է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կիսվել իրենց պատասխաններով: Ի հավելումն այս քննարկմանը՝ կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ.Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է մեր կյանքում սուրբ գրությունների անհրաժեշտության մասին:

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Նրանք, ովքեր չունեն կամ անտեսում են Աստծո գրված խոսքը, ի վերջո դադարում են հավատալ Նրան և մոռանում իրենց գոյության նպատակի մասին: («The Blessing of Scripture», Լիահոնա, նոյ․ 2010, 33)

Դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացահայտել և կիսվել սուրբ գրությունների հատվածներով և խորհել իրենց անձնական ուսումնասիրության նպատակների շուրջ: Կարող եք հարմարեցնել այս դասի հատվածները, որպեսզի բավարար ժամանակ տրամադրեք «Ուսանողների՝ կիսվելու վարժություն» և «Սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակներ» բաժինների ուսումնասիրությանը:

Սուրբ գրությունների ազդեցությունը

Ժամանակի ընթացքում սուրբ գրությունները կորսվեցին, և Հուդայի թագավորությունը հեռացավ Տիրոջից: Մանասե և Ամոն թագավորների ժամանակ ժողովուրդը զբաղված էր կռապաշտությամբ և այլ ամբարիշտ սովորություններով, ներառյալ երեխաների զոհաբերությունները (տես Դ Թագավորների 21)։ Ամոնի մահից հետո նրա որդին՝ Հովսիան, ութ տարեկանում դարձավ թագավոր։ Հովսիան արդար էր։ Իր թագավորության 18-րդ տարում Հովսիան կազմակերպեց Երուսաղեմի տաճարը վերանորոգնող աշխատողների վճարումը (տես Դ Թագավորների 22․1–7

Եթե ​​դասից առաջ դասասենյակում պահել եք Աստվածաշունչը, ուսանողներին բացատրեք, որ դասասենյակում ինչ-որ տեղ կորսված սուրբ գրություններ կան: Ուսանողներին առաջարկեք գտնել դրանք: Աստվածաշունչը գտած ուսանողին խնդրեք գտնել էջանշանը: Ապա տրամադրեք հետևյալ հրահանգները․

Կարդացեք Դ Թագավորների 22․8–13 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատահեց տաճարի վերանորոգման ժամանակ։

  • Ի՞նչ գտավ Քեղկիա քահանայապետը։

  • Ինչպե՞ս արձագանքեց Հովսիա թագավորը գրքի կամ սուրբ գրությունների խոսքերը լսելուց հետո։

Հովսիան որոշեց գիրքը կարդալ Երուսաղեմի բոլոր մարդկանց համար (տես Դ Թագավորների 22․14–20, 23․1–2

Օգնեք ուսանողներին պատկերացնել կարդացածը՝ դիտելով «Josiah and the Book of the Law» (12:25) տեսանյութը 7:02-8:37։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

12:25

Կարդացեք Դ Թագավորների 23․1–3 հատվածները՝ փնտրելով սուրբ գրությունների ընթերցանության ազդեցությունը Հովսիայի և նրա ժողովրդի վրա: Կարող եք նշել ձեր գտածը:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ազդեցության մասին մեր կյանքում:

Ի թիվս իրենց կիսված գաղափարների, ուսանողները կարող են բացահայտել, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ դառնալ դեպի Տերը մեր ամբողջ սրտով։ Սա կարելի է գրել գրատախտակին և անդրադառնալ դրան դասի մնացած հատվածում:

Այս սկզբունքն ավելի լավ հասկանալու համար ուսանողները կարող են կատարել հետևյալն իրենց զուգընկերների հետ: Յուրաքանչյուր ուսանող կարող է ուսումնասիրել հատվածների մեկական հավաքածու: Ապա զուգընկերները կարող են կիսվել միմյանց հետ իրենց սովորածով և քննարկել ուղեկցող հարցերը:

Երբ Հովսիան և նրա ժողովուրդը սովորեցին սուրբ գրությունները և դարձան դեպի Տերը, նրանք ոգեշնչվեցին փոփոխություններ կատարել իրենց կյանքում: Կարդացեք ձեզ հանձնարարված հատվածները՝ փնտրելով նրանց կատարած փոփոխությունները:

Ուսանող 1

Դ Թագավորների 23․4, 24։

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ էր մարդկանց անհրաժեշտ հրաժարվել իրենց բոլոր կուռքերից, որպեսզի կարողանան ամբողջ սրտով դառնալ դեպի Տերը:

  • Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել մեզ չենթարկվել չար ազդեցություններին մեր կյանքում:

Ուսանող 2

Դ Թագավորների 23․21–22։

  • Ի՞նչ կրոնական սովորության հետևեցին Հովսիան և նրա ժողովուրդը սուրբ գրությունները կարդալուց հետո։

  • Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել մեզ հիշել Փրկչին և ապրել Նրա ավետարանով:

Կարող եք ավարտել Հովսիայի պատմությունը՝ դիտելով «Josiah and the Book of the Law» տեսանյութը 08:37-10:20։

12:25

Ուսանողների վարժություն՝ կիսվելու համար

Դասի այս հատվածը նախատեսված է անձնական մտորումների և կիսվելու համար: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչպես են սուրբ գրություններն օգնել (կամ կարող են օգնել) իրենց դառնալ դեպի Տերը:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն (1895–1985) ուսուցանել է սուրբ գրությունների ուսումնասիրության ազդեցության մասին իր կյանքում.

Portrait of President Spencer W. Kimball. He is holding an open book in his hands.

Կարծում եմ, որ երբ թերանում եմ Աստծո հետ իմ հարաբերություններում, և երբ թվում է, որ ոչ մի աստվածային ականջ չի լսում և ոչ մի աստվածային ձայն չի խոսում, նշանակում է, որ ես շատ, շատ հեռու եմ: Երբ ես խորասուզվում եմ սուրբ գրություններում, հեռավորությունը կրճատվում է, և հոգևորը վերադառնում է։ (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 67)

Նշեք սուրբ գրության մի հատված, որն օգնել է (կամ կարող է օգնել) ձեզ դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Դա կարող է լինել սուրբ գրությունների ձեր անձնական կամ ընտանեկան ուսումնասիրությունից կամ մի հատված սեմինարիայի նախորդ դասից կամ կարող է լինել վարդապետության սերտման հատվածը: Պատրաստվեք կիսվել հետևյալով.

  • Ինչպե՞ս է այս հատվածն օգնել (կամ ինչպե՞ս կարող է օգնել) ձեզ ամբողջ սրտով դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Երբ ուսանողները պատրաստ լինեն կիսվելու, նրանցից յուրաքանչյուրին առաջարկեք գրել իրենց հատվածները գրատախտակին այն ճշմարտության շուրջ, որը նշել են ավելի վաղ: Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կարդալ իրենց հատվածը և կիսվել իրենց գաղափարներով կամ փորձառություններով: Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև կիսվել հատվածներով, որոնք օգնել են ձեզ դառնալ դեպի Տերը:

Կարող եք նշել գրատախտակին գրված հատվածները, որոնցով նրանք դեռ չեն կիսվել: Հարցրեք, թե արդյոք այն ուսանողները, որոնք գրել են դրանք, կցանկանան կիսվել: Կամ կարող եք առաջարկել ամբողջ դասարանով կարդալ հատվածը և քննարկել, թե ինչպես դա կարող է օգնել մեզ դառնալ դեպի Տերը:

Երբ ուսանողները կիսվեն, կարող եք լրացուցիչ հարցեր տալ՝ դասարանում քննարկումը խրախուսելու համար: Օրինակ՝ կարող եք հարցնել. «Որևէ մեկն ունի՞ փորձառություն՝ կապված այդ հատվածի հետ: Պատրա՞ստ եք արդյոք կիսվել» կամ «Ի՞նչ մտքեր և զգացմունքներ ունեցաք, երբ լսում էիք միմյանց»:

Սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակները

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, որ ձեր ուսանողները կարող են ունենալ նույն փորձառությունը, որն ունեցել է Հովսիան՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները (տես Դ Թագավորների 23․25)։ Ուսանողներին առաջարկեք վերհիշել սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության իրենց նպատակները և Հին Կտակարանից հանձնարարված գլուխները կարդալու իրենց առաջընթացը: Նրանց ժամանակ տրամադրեք՝ հետևյալ հարցերի շուրջ մտածելու համար.

  • Արդյո՞ք կարծում եք, որ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ներկայիս նպատակն է՝ օգնել ձեզ լիովին դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Եթե ​​այո, ապա ինչպե՞ս եք դա նկատել: Եթե ​​ոչ, ապա ի՞նչ փոփոխություններ կանեք:

  • Ի՞նչ նշանակալից փորձառություններ եք ունեցել՝ Հին Կտակարանից հանձնարարված գլուխները կարդալիս: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի համոզված լինեք, որ կատարել եք հանձնարարված ընթերցումները:

Խրախուսեք ուսանողներին շարունակել ամեն օր ջանասիրաբար ուսումնասիրել սուրբ գրությունները։