Սեմինարիա
Դ Թագավորների 16–25․ Ակնարկ


«Դ Թագավորների 16–25․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Դ Թագավորների 16–25․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դ Թագավորների 16–25

Դ Թագավորների 16–25

Ակնարկ

Քանի որ նրանք խախտեցին Տիրոջ հետ իրենց կապած ուխտերը և մերժեցին Նրա ծառաներին՝ մարգարեներին, Տերը պատժեց և ցրեց Իսրայելի թագավորությունը կամ Հյուսիսային թագավորությունը: Ասորեստանի բանակը նվաճեց Հյուսիսային թագավորությունը և գերևարեց Իսրայելի տասը ցեղին, որոնք ընդհանուր առմամբ բնակեցնում էին թագավորությունը։ Սա բերեց նրան, որ այդ ցեղերը կոչվեցին տասը կորած ցեղ: Երբ ասորիները փորձեցին գրավել Երուսաղեմը, Եզեկիա թագավորը խնդրեց իր ժողովրդին վստահել Աստծուն։ Տերը խնայեց Հուդային՝ ոչնչացնելով ասորիների բանակը։ Հետագայում մեկ այլ արդար թագավոր՝ Հովսիան, գլխավորեց Հարավային թագավորությունը։ Նա գտավ օրենքի գիրքը և օգնեց իր ժողովրդին ապրել ըստ Տիրոջ պատվիրանների: Հովսիայից հետո Հարավային թագավորությունը կառավարում էին ամբարիշտ թագավորները։ Բաբելոնացիներն ավերեցին Երուսաղեմը և գերության տարան նրա բնակիչներին։

սեմինարիայի պատկերակՕգնեք սովորողներին անձնական համապատասխանություն գտնել Հիսուս Քրիստոսի վարդապետության մեջ: Առակներով ուսուցանելիս Փրկիչը թույլ տվեց սովորողին բացահայտել, թե ինչպես են ուսմունքները վերաբերում անձամբ իրենց: Փրկիչը հրավիրում է մեզ անձնական համապատասխանություն գտնել Իր ուսմունքներում: Մենք կարող ենք օգնել ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի ավետարանի համապատասխանությունը՝ օգնելով կապել Նրա ավետարանն իրենց կյանքի հետ: Ավելին իմանալու համար տես «Փրկիչը օգնեց մարդկանց անձնական համապատասխանություն գտնել Իր վարդապետության մեջ» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 23)։ Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 86․ «Դ Թագավորների 18–19» հատվածներն ուսումնասիրելու ժամանակ։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Դ Թագավորների 18–19

Դասի նպատակը. օգնել ուսանողներին մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ Տերը կօգնի իրենց դիմակայել դժվարություններին:

Բ Թագավորներ 21–23

Դասի նպատակը. օգնել ուսանողներին դառնալ դեպի Տերը սուրբ գրություններն անձամբ ուսումնասիրելու միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անձնական նպատակները և Հին Կտակարանից հանձնարարված գլուխները կարդալու իրենց ջանքերը: Խրախուսեք նրանց շարունակել աշխատել իրենց նպատակների վրա կամ աղոթքով կատարել անհրաժեշտ փոփոխությունները՝ հաջողության հասնելու համար:

  • Նախապատրաստման նյութ. Աստվածաշնչում էջանշան տեղադրեք Դ Թագավորների 22․8 հատվածի վրա և Աստվածաշունչը պահեք դասարանում։

  • Տեսանյութ․ «The Last Supper» (12:25) 7:02-8:37 և 8:37-10:20

Դ Թագավորների 17, 24–25

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին օգտագործել Իսրայելի ցրումը՝ բացահայտելու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հատկանիշները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Մտքեր հիշելու համար. «Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան 2026։ Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ կիսվելու Իսրայելի ցրման մասին մտքերով կամ հարցերով:

  • Աշխատաթերթ․ «Տիրոջը վստահելու օրինակ»

  • Նախապատրաստման նյութեր. դասասենյակը բաժանեք մի քանի մասի և անվանեք դրանք՝ Հյուսիսային թագավորություն (Իսրայել), Հարավային թագավորություն (Հուդա), Ասորեստան, Ամերիկա աշխարհամաս և Բաբելոն/Պարսկաստան։ Ուսանողների համար ստեղծեք պաստառներ հետևյալ անվանումներով․ Կորած ցեղեր, Սամարացիներ, Լեքին և նրա ընտանիքը, Դանիել, Սեդրակ, Միսաք, Աբեդնագով, Եզեկիել, Եզրաս և Նեեմիա։

  • Բովանդակություն ցուցադրման համար. «Իսրայելի և Հուդայի թագավորությունները մեկ հայացքից»

Վարդապետության սերտման վարժություն 6

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման հատված, որը կցանկանան ավելի լավ հասկանալ: Խրախուսեք նրանց փնտրել ծանոթագրությունները կամ օգտագործել բառարան՝ հատվածի բառերը փնտրելու համար: Doctrinal Mastery հավելվածը կարող է օգտակար աղբյուր լինել: Ուսանողները կարող են գտնել վարդապետության սերտման հատվածների ցանկը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022)։

  • Բովանդակություն ցուցադրման համար. ուսանողների կողմից արդեն ուսումնասիրված վարդապետության սերտման հատվածների ցանկ: