«Բ Մնացորդաց 14–20, 26, 30․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Բ Մնացորդաց 14–20, 26, 30․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Մնացորդաց 14–20, 26, 30
Բ Մնացորդաց 14–20, 26, 30
Ակնարկ
Ասան՝ Հուդայի երրորդ թագավորը, փնտրեց Տիրոջը և խաղաղ, և դժվար ժամանակներում: Թեև Ասայի հավատքը իր հետագա կյանքում տատանվեց, նրա որդի Հովսափատը ոչ միայն ձգտում էր հետևել Տիրոջը, այլև օգնեց Նրա ժողովրդին վերադառնալ դեպի Տերը: Երբ ամմոնացիները և մյուսները հարձակվեցին Հուդայի վրա, Տերը Հուդայի կողմից էր նրանց մարտերում։
Խրախուսեք սովորողներին ճանաչել Փրկչին՝ ամեն օր ուսումնասիրելով ավետարանը: Ամեն օր սուրբ գրություններում Տիրոջ խոսքն ուսումնասիրելը կարևոր է ավետարանը ջանասեր, ինքնուրույն սովորելու համար: Ամենօրյա ուսումնասիրությունը խրախուսելու եղանակներից մեկն այնպիսի հարցեր տալն է, որոնք օգնում են սովորողներին սուրբ գրությունների իրենց անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը կապել դասարանում ուսումնասիրության հետ: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 91. «Բ Մնացորդաց 17–20»։ Ավելին իմանալու համար տես «Փրկիչը խրախուսեց մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որոնք նրանք սովորում էին» նյութը (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 25):
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Բ Մնացորդաց 14–16
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ծրագիր կազմել՝ Տիրոջը որոնելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին կազմել ցանկ, թե ինչպես կարող են Տիրոջը փնտրել իրենց կյանքում։
-
Առարկաներ ցուցադրման համար․ մի քանի բան, որոնք ունեն տարբեր արժեք, օրինակ՝ մատիտ, կարևոր տնային առաջադրանք, բջջային հեռախոս, սիրելի մարդու նվեր և այլն
-
Նյութեր ուսանողների համար. Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկի օրինակներ (2022)
-
Տեսանյութ. «Ժամանակ տրամադրեք Տիրոջը» (05:49), դիտել 1:00-3:29
Բ Մնացորդաց 17–20
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին սովորել բացահայտել ավետարանի սկզբունքները սուրբ գրություններում:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ են իրենք սովորում սուրբ գրությունների իրենց անհատական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Նրանք կարող են գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել իրենց գտած սկզբունքով և բացատրությամբ, թե ինչպես է այն օգնում իրենց:
-
Նկար․ մարդը մագլցում է ժայռն ի վեր