Սեմինարիա
Բ Մնացորդաց 14–16. «Եթե դուք Նրան որոնեք, կգտնեք Նրան»


«Բ Մնացորդաց 14–16. «Եթե դուք Նրան որոնեք, կգտնեք Նրան»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Բ Մնացորդաց 14–16. «Եթե դուք Նրան որոնեք, կգտնեք Նրան»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Բ Մնացորդաց 14–20, 26, 30․ Դաս 90

Բ Մնացորդաց 14–16

«Եթե դուք Նրան որոնեք, կգտնեք Նրան»

Jesus Christ

Որոշ մարդիկ կարող են որոնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է ընթանում: Մյուսները կարող են աղաղակել Նրանց օգնությունը ստանալու համար՝ միայն դժվարության ժամանակ: Ինչպես Ասան՝ Հուդայի թագավորը, մենք կարող ենք որոնել Տիրոջը և խաղաղ, և դժվար ժամանակներում: Այս դասը կօգնի ուսանողներին ծրագիր կազմել՝ Տիրոջը որոնելու համար:

Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին կազմել ցանկ, թե ինչպես կարող են Տիրոջը փնտրել իրենց կյանքում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Որոնեք, որ գտնեք

Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես ենք մենք որոնում կորած բաները: Կարող եք նշել կամ ցուցադրել մի քանի բան, որոնք ունեն տարբեր արժեք, օրինակ՝ մատիտ, կարևոր տնային առաջադրանք, բջջային հեռախոս, սիրելի մարդու նվեր և այլն: Հարցրեք ուսանողներին, թե ինչ ջանքեր կգործադրեն իրենք՝ այդ բաներից յուրաքանչյուրը գտնելու համար, եթե այն կորչի:

  • Ինչո՞ւ են տարբեր որևէ բան գտնելու ձեր ջանքերը՝ կախված նրանից, թե ինչ եք փնտրում:

    Կարող եք գրատախտակի վերևի մասում գրել Որոնել Տիրոջը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում որոնել Տիրոջը:

Եթե ​​ուսանողները դժվարանան պատասխանել, կարող եք հարցնել նրանց, թե ինչպես են իրենք ծանոթանում և լավ հարաբերություններ զարգացնում մադկանց հետ: Ապա հարցրեք, թե նրանք ինչպես կարող են ձգտել ճանաչել Տիրոջը և զարգացնել հարաբերություններ Նրա հետ: Կարող եք բացատրել, որ որոնել բառը այն հատվածներում, որ նրանք կուսումնասիրեն այսօր (Բ Մնացորդաց 14․4, 15.2, 12, 6.12) եբրայերեն darash բառն է, և այն նշանակում է փնտրել, հարցնել, այցելել, ձգտել, խորհրդակցել կամ ջանքեր գործադրել։

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․

  • Ի՞նչ եք արել դուք կամ ձեր ծանոթները Տիրոջը փնտրելու համար:

  • Որքա՞ն ջանք եք գործադրում Տիրոջը փնտրելու համար:

Այսօրվա ուսումնասիրության ժամանակ փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք որոնել Տիրոջը: Գրի առեք այն մտքերը կամ զգացումները, որոնք գալիս են ձեզ Սուրբ Հոգուց։

Տիրոջը փնտրելու օրինակ

Կարող եք կարդալ կամ համառոտ ներկայացնել ստորև բերված պարբերությունը:

Մնացորդաց և Թագավորների գրքերն ընդգրկում են մոտավորապես նույն ժամանակահատվածը: Բ Մնացորդաց 14–16 և Գ Թագավորների 15 հատվածներում մենք կարդում ենք Ասա թագավորի՝ Հուդայի երրորդ արքայի պատմությունը։

Կարող եք գծել հետևյալ աղյուսակը գրատախտակին, որպեսզի օգնեք ուսանողներին կատարել հաջորդ վարժությունը: Ուսանողները նույնպես կարող են գծել աղյուսակը իրենց օրագրերում։

Ինչպես էին Ասան և նրա ժողովուրդը փնտրում Տիրոջը

Ինչպե՞ս Տերն օրհնեց նրանց

Ինչպես էին Ասան և նրա ժողովուրդը փնտրում Տիրոջը

Ինչպե՞ս Տերն օրհնեց նրանց

Կարող եք ուսանողներին բաժանել չորս տարբեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի խնդրեք կարդալ հետևյալ հատվածների մի հավաքածու։ Յուրաքանչյուր խմբից մեկ ուսանող կարող է գրատախտակին գրել այն, ինչ իրենք սովորել են:

Եթե ​​ուսանողներն օգնության կարիք ունեն՝ հասկանալու «պուրակներ» բառը Բ Մնացորդաց 14․3 հատվածում, բացատրեք, որ դրանք վայրեր էին, որտեղ մարդիկ պաշտում էին կեղծ աստվածներին:

Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը՝ փնտրելով, թե ինչ արեցին Ասան և նրա ժողովուրդը և ինչպես Աստված օրհնեց նրանց.

  • Բ Մնացորդաց 14․3–7։ Խաղաղ ժամանակ

  • Բ Մնացորդաց 14․9–13։ Երբ եթովպացիները հարձակվեցին

  • Բ Մնացորդաց 15․1–9։ Խաղաղ ժամանակ

  • Բ Մնացորդաց 15․10–12, 15։ Խաղաղ ժամանակ

    Տվեք հետևյալ հարցը՝ օգնելու ուսանողներին իրենց ուսումնասիրածից բացահայտել հետևյալ ճշմարտությունը: Երբ ուսանողները կիսվեն, կարող եք ավելացնել նրանց պատասխանները գրատախտակի սաղյուսակում։

  • Ի՞նչ սովորեցիք Ասայի և նրա ժողովրդի փորձառություններից:

Օգտագործելով ուսանողների բառերը՝ կարող եք օգնել նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունները.

  • Երբ ես ամբողջ սրտով փնտրեմ Տիրոջը, Նա ինձ հանգստություն կտա (Բ Մնացորդաց 14․7, 15․15)

  • Եթե ես փնտրեմ Տիրոջը, ես կգտնեմ Նրան (Բ Մնացորդաց 15․2)

Երբ ուսանողները կիսվեն, կարող եք լրացուցիչ հարցեր տալ՝ օգնելու նրանց մտածել, թե ինչ կարող են նշանակել որոշ բառեր կամ արտահայտություններ: Օրինակ, դուք կարող եք հարցնել. «Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գտնել Տիրոջը» կամ «Ինչպե՞ս Տերը կարող է մեզ հանգստություն տալ»։

Գտնելու համար այն ուսմունքները, որոնք կարող են օգնել պատասխանել այս կամ այլ հարցերի, տես Լրացուցիչ նյութեր բաժինը:

Փնտրել և գտնել Տիրոջը

Օգնեք ուսանողներին կապ տեսնել Ասայի կյանքի և իրենց կյանքի միջև: Կարող եք գրատախտակին գծած աղյուսակում գրել Ինչպես ես կարող եմ փնտրել Տիրոջը վերնագիրը ձախ սյունակում և Ինչպես կարող է Տերը օրհնել ինձ վերնագիրը՝ աջ անկյունում։ Այնուհետև առաջարկեք ուսանողներին խմբերով կամ ինքնուրույն անել հետևյալը։

Ի լրումն այն բաների, որ արեցին Ասան և նրա ժողովուրդը, ձեր ցուցակի ձախ կողմի սյունակում ավելացրեք այն եղանակները, որոնցով դուք կարող եք փնտրել Տիրոջը: Այդ եղանակները կարող են լինել ձեր սեփական փորձից, սուրբ գրությունների կամ Եկեղեցու պատմության մեջ պարունակվող օրինակներից կամ Եկեղեցու ղեկավարների ելույթներից։

Ուսանողները կարող են իրենց օրինակներն ավելացնել գրատախտակի ձախ կողմի սյունակում:

Եթե ​​կարծում եք, որ հետևյալ վարժությունները կօգնեն ուսանողներին բացահայտել Տիրոջը փնտրելու բովանդակալից եղանակներ, կարող եք կատարել դրանցից որևէ մեկը կամ երկուսն էլ.

5:49

Կարող եք օգնել ուսանողներին մտածել այն խոչընդոտների մասին, որոնց նրանք կարող են բախվել՝ փորձելով անել այն գործողությունները, որոնց մասին հենց նոր ասացին: Դա անելու համար կարող եք տալ հետևյալ հարցերը:

  • Ի՞նչը կարող է շեղել մեզ Տիրոջը փնտրելուց:

  • Ի՞նչն է օգնում ձեզ փնտրել Տիրոջը՝ չնայած շեղող հանգամանքներին։

    Կարող եք առաջարկել, որ Բ Մնացորդաց 15․2 հատվածում ուսանողները նշեն «կգտնեք Նրան» արտահայտությունը։ Օգնելու համար ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք գտնել Տիրոջը, հարցրեք հետևյալը։

  • Տերն ինչպե՞ս է օրհնել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդկանց, երբ դուք փնտրել եք Նրան։

Ուսանողների կիսվելուց հետո խրախուսեք նրանց գրել իրենց մտքերը աղյուսակի աջ սյունակում: Կարող եք վկայել, որ ուսանողների կողմից նշված օրհնությունները վկայում են այն մասին, որ իրենք գտել են Նրան:

Ծրագիր կազմեք

Օգնեք ուսանողներին գործել որևէ բանի հիման վրա, որը նրանք զգացել կամ սովորել են դասի ընթացքում: Դա անելու համար խրախուսեք նրանց մտածել այն տպավորությունների մասին, որ իրենք գուցե ստացել են Հոգուց՝ դասի ընթացքում: Նաև դաս 87-ում ուսանողները վերանայել են սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց նպատակները՝ որպես Տիրոջն ավելի մոտենալու եղանակ։ Եթե ​​օգտակար լինի, նրանք կարող են գնահատել, թե ինչպես են իրականացվում իրենց նպատակները և որոշել, թե արդյոք ցանկանում են օգտագործել իրենց նպատակները նաև այս ծրագրում:

Ընտրեք մի բան, որ կարող եք անել՝ Տիրոջը փնտրելու համար: Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին: Պլանավորեք, թե ինչպես կարող եք ներառել այդ գործողությունը ձեր կյանքում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ այս գործողությունը կարող է օգնել ձեզ ավելի լավ գտնել Տիրոջը ձեր կյանքում:

  • Ի՞նչ դժվարությունների կարող եք հանդիպել, երբ ձգտեք դա անել:

  • Չնայած այդ դժվարություններին՝ ի՞նչ հատուկ քայլեր կարող եք ձեռնարկել դա անելու համար:

Կարող եք ավարտել դասը՝ Տիրոջը փնտրելու օրհնությունների մասին ձեր վկայությամբ: