«Դ Թագավորների 2–7․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դ Թագավորների 2–7. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դ Թագավորների 2–7
Դ Թագավորների 2–7
Ակնարկ
Տերը Եղիսեին տվեց զորություն և իշխանություն՝ որպես Իր մարգարե, Եղիային հաջորդելու համար: Տերը նաև հրաշալի կերպով բժշկեց Նեեմանին բորոտությունից և հրեղեն կառքեր ուղարկեց՝ Եղիսեին սիրիական բանակից պաշտպանելու համար:
Հաճախ վկայություն բերեք և ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց զգացմունքներով, փորձառություններով և վկայություններով: Երբ ուսանողներն արտահայտեն իրենց զգացմունքները, փորձառությունները և վկայությունները, Սուրբ Հոգին կվկայի նրանց այն ճշմարտությունների մասին, որոնցով նրանք կիսվում են իրենց սրտերի և ուրիշների հետ: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 84. «Դ Թագավորների 5» ուսումնասիրելու ժամանակ։
Վկայությամբ կիսվելու զորության մասին ավելին իմանալու համար տես «Փրկիչը վկայություն բերեց նրանց համար, ում ուսուցանում էր» (Ուսուցանել Փրկչի ձևով, [2022], 19)։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Դ Թագավորների 2–4
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, որ Տերը իշխանություն է տալիս այն մարդկանց, որոնց Նա կանչում է, և զորություն է տալիս նրանց, ովքեր ծառայում են արդարորեն:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել այն ժամանակի մասին, երբ իրենք կամ իրենց ծանոթը ծառայել է Եկեղեցու կոչումներում: Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ. «Ե՞րբ եմ ես տեսել Տիրոջ զորությունը և իշխանությունը՝ Եկեղեցու կոչումները կատարելիս»:
-
Նկար․ բժշկի կամ մեկ այլ մասնագետի նկար, որն իշխանություն ունի գործել ի պաշտոնե
-
Նյութեր ուսանողների համար. Եղիայի և Եղիսեի նկարները Հորդանան գետի մոտ
-
Տեսանյութ․ «Jesus Calls Twelve Apostles to Preach and Bless Others» (1:38)
Դ Թագավորների 5
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հնազանդվել փոքր և հասարակ բաներին, որոնք Տերը խնդրում է մեզ անել:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 37․6–7 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարող են սովորել փոքր և հասարակ բաների մասին: Կամ կարող եք խրախուսել ուսանողներին ուշադրություն դարձնել փոքր բաների վրա, որոնք նրանք հաճախ անում են, որոնք մեծ փոփոխություն են առաջացնում իրենց կյանքում կամ ազդում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների վրա:
-
Բովանդակություն ցուցադրման համար. բույս կամ բույսի պատկեր՝ կաթիլային ոռոգումով, պաստառներ դասասենյակում, որոնք կբաժանեն դասասենյակը մի քանի մասի՝ «Սիրիա», «Եղիսեի տունը» և «Հորդանան գետ», սցենար և հարցեր դասի վերջում
-
Նյութեր ուսանողների համար. Թուղթ և մկրատ ուսանողների խմբերի համար՝ կտրելու ջրի երեք մեծ կաթիլ, որոնք տեղադրվելու են գրատախտակին
-
Տեսանյութեր․ «Փոքր և հասարակ բաներ» (17:35) 4:46-5:40, «Մնացեք այդ օրը Քրիստոսում» (10:33) 2:30-4:23
Դ Թագավորների 6
Դասի նպատակը. օգնել ուսանողներին ավելի մեծ վստահություն զգալ Տիրոջ մշտական և զգոն հոգատարության հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել կիսվելու փորձառությամբ, երբ Տերը օրհնել կամ պաշտպանել է իրենց կամ իրենց ծանոթին:
-
Բովանդակություն ցուցադրման համար. հրահանգներ, սուրբ գրությունների հղումներ և նախագահ Այրինգի խոսքեր՝ օգնելու ուսանողներին լրացնել աղյուսակը, քույր Քրեյգի խոսքերը, հրահանգներ և կիրառման վերաբերյալ հուշումներ դասի վերջում
-
Տեսանյութ․ «Աչքեր՝ որ տեսնեք» (9:44) 0:52-1:27