Սեմինարիա
Դ Թագավորների 5. Փոքր և հասարակ բաներ


«Դ Թագավորների 5. Փոքր և հասարակ բաներ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Դ Թագավորների 5. Փոքր և հասարակ բաներ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դ Թագավորների 2–7․ Դաս 84

Դ Թագավորների 5

Փոքր և հասարակ բաներ

Երբեմն մենք կարող ենք հասկանալ այն փոքր բաներն անելու հոգևոր արժեքը, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հրավիրում են մեզ անել: Դ Թագավորների 5 գլխում Տերը բժշկեց Նեեմանին՝ սիրիացի զորավարին, իր բորոտությունից, քանի որ նա հետևեց մարգարեի պարզ խորհրդին՝ յոթ անգամ լվացվել Հորդանան գետում: Այս դասը կօգնի ուսանողներին հնազանդվել փոքր և հասարակ բաներին, որոնք Տերը խնդրում է մեզ անել:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 37․6–7 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարող են սովորել փոքր և հասարակ բաների մասին: Կամ կարող եք խրախուսել ուսանողներին ուշադրություն դարձնել փոքր բաների վրա, որոնք նրանք հաճախ անում են, որոնք մեծ փոփոխություն են առաջացնում իրենց կյանքում կամ ազդում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կաթիլային ոռոգում

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը կամ դասարան բերել որևէ բույս և ցույց տալ, թե ինչպես է աշխտաում կաթիլային ոռոգումը: Հաջորդ պարբերության տեղեկությունը կարող է օգնել ձեզ բացատրել դա:

Կաթիլային ոռոգումը բույսերը ջրելու մեթոդ է: Ի տարբերություն ոռոգման այլ ձևերի, որտեղ մեծ քանակությամբ ջուր հազվադեպ է կիրառվում, կաթիլային ոռոգումն իրենից ներկայացնում է փոքր քանակությամբ ջրի դանդաղ կաթոցը հողի վրա: Ջրի մշտական ​​կաթոցը հողը խոնավ է պահում այնտեղ, որտեղ այն առավել օգտակար է բույսերի համար:

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի՝ հետևյալ հարցի պատասխանները քննարկելու համար:

  • Ինչպե՞ս կարող են կաթիլային ոռոգման սկզբունքները կիրառվել Երկնային Հոր ծրագրում մեր հոգևոր առաջընթացի համար:

Մի քանի խմբի առաջարկեք կիսվել, թե ինչ են քննարկել։ Ապա ցուցադրեք հետևյալ ինքնագնահատումը և ուսանողներին առաջարկեք մտածել, թե որքան ճշգրիտ է այն առնչվում իրենց կյանքին:

Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի մտածեք այն փոքր ջանքերի մասին, որոնք գործադրում եք որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ և այն արդյունքների մասին, որոնք ստանում եք: Ապա խորհեք ձեզ համար կարևոր այս պնդման ճշմարտացիության մասին.

  • Ես հասկանում եմ, թե ինչպես են իմ արած կամ չարած փոքր և հասարակ բաներն ազդում իմ կյանքի և Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ իմ հարաբերությունների վրա:

Ուսանողներին առաջարկեք ընկալունակ լինել այն մտքերի և զգացմունքների հանդեպ, որոնք ստանում են Սուրբ Հոգուց փոքր և հասարակ բաների վերաբերյալ, որոնք կարող են անել՝ ամրացնելու իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Նեեմանը բժշկվեց իր բորոտությունից

Դ Թագավորների 5 գլուխը պարունակում է մի պատմություն Նեեմանի՝ սիրիացի զորավարի մասին, որը կարևոր դաս էր քաղել Տիրոջ պատվիրած փոքր և հասարակ բաներն անելու մասին:

Կարդացեք Դ Թագավորների 5․1 հատվածը՝ փնտրելով այն ամենը, ինչ կարող եք սովորել Նեեմանի մասին:

  • Ի՞նչ գտաք:

Կարող եք բացատրել, որ բորոտությունը սարսափելի մաշկային հիվանդություն էր: Այն կարող եր Նեեմանի մոտ սարսափելի վերքեր առաջացնել և հանգեցնել մահվան։

Որպես այլընտրանքյին եղանակ այն ուսանողների համար, որոնք պարզապես կարդում են հետևյալ հատվածները, կարող եք ձեր դասասենյակը բաժանել երեք մասի և անվանել դրանք՝ «Սիրիա», «Եղիսեի տունը» և «Հորդանան գետ»: Չորս պատրաստակամ ուսանողի առաջարկեք ներկայացնել հետևյալ մարդկանց՝ բարձրաձայն կարդալով ուղեկցող հատվածները դասասենյակի նշված վայրերում: Նեեմանին և նրա ծառային ներկայացնող ուսանողները կարող են տեղից տեղ տեղափոխվել, մինչդեռ փոքրիկ աղախինը և Եղիսեի սուրհանդակը պետք է մնան իրենց տեղերում:

  • Սիրիա. փոքրիկ աղախինը կարդում է հատվածներ 2–4

  • Եղիսեի տունը. Եղիսեի սուրհանդակը կարդում է հատվածներ 9–10

  • Եղիսեի տունը. Նեեմանը կարդում է հատվածներ 11–12

  • Հորդանան գետ. Նեեմանի ծառան կարդում է հատվածներ 13–14

Կարդացեք Դ Թագավորների 5․2–4, 9–14 հատվածները՝ փնտրելով, թե Եղիսեն՝ որպես Աստծո մարգարե, ինչ ասաց Նեեմանին, որ նա անի՝ իր բորոտությունից բժշկվելու համար:

  • Ինչպիսի՞ կարևոր դասեր կարող է դեռահասը սովորել այսօր Նեեմանի փորձառությունից։

Ուսանողները կարող են ասել նմանատիպ մի ճշմարտություն․ Տիրոջ՝ փոքր և հասարակ բաներ անելու հրավերներին հնազանդվելը մեծ օրհնություններ է բերում։ Կարող եք առաջարկել նրանց գրել այս ճշմարտությունը՝ որպես նշում իրենց սուրբ գրություններում Դ Թագավորների 5․13–14 հատվածների կողքին և նշել այս հատվածների արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը: Իրենց սուրբ գրություններում նշումներ կատարելը կարող է օգնել ուսանողներին հիշել իրենց սովորած ճշմարտությունները: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կարդալ Ալմա 37․6–7 հատվածները և այս հատվածները կապել կամ խաչաձև հղում կատարել Դ Թագավորների 5․13–14 հատվածների հետ։

Փոքր և հասարակ բաներ

Հետևյալ վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին բացահայտել փոքր և հասարակ բաները, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խնդրել են մեզ անել և քննարկել, թե ինչպես կարող ենք օրհնվել՝ անելով դրանք:

Այս վարժությունը կատարելու եղանակներից մեկը՝ ուսանողներին փոքր խմբերի բաժանելն է և յուրաքանչյուր խմբին թուղթ և մկրատ տրամադրելը: Յուրաքանչյուր խմբի առաջարկեք նկարել և կտրել ջրի երեք մեծ կաթիլ: Ստորև ներկայացված 1-ին քայլի համար խմբերը կարող են յուրաքանչյուր կաթիլի վրա գրել մեկական տարբեր փոքր և հասարակ բան, որոնք Տերը հրավիրել է մեզ անել, ապա տեղադրել դրանք գրատախտակի վրա:

  1. Գրեք փոքր և հասարակ բաներ, որոնք Տերը խնդրել է մեզ անել և որոնք կարող են բերել մեծ օրհնություններ:

    Անհրաժեշտության դեպքում, հետևյալ խոսքերը կարող են օգնել խմբերին նշել փոքր և հասարակ բաներ, որոնք Տերը խնդրել է մեզ անել, ինչպես նաև այն եղանակները, որոնցով մենք օրհնվում ենք՝ անելով դրանք:

    Առաջին Նախագահությոինից նախագահ Դալլին Հ. Օուքսը կիսվել է փոքր և հասարակ բաների մի քանի օրինակով, որոնք Տերը հրավիրել է մեզ անել:

    17:36
    Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

    Մտածեք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին, որոնք մեզ ուսուցանել են կիրառել դրանք մեր առօրյա կյանքում: Կամ մտածեք անձնական աղոթքների և ընտանեկան ծնկաչոք աղոթքների մասին, որոնք կանոնավորապես գործադրվում են հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի կողմից: Մտածեք սեմինարիայի կամ ինստիտուտի դասերին չափահաս երիտասարդների հաճախելու մասին: Չնայած այս գործողություններից յուրաքանչյուրը կարող է թվալ փոքր և հասարակ, ժամանակի ընթացքում դրանք կարող են առաջացնել հզոր հոգևոր վերելքներ և աճ: Սա տեղի է ունենում, որովհետև այս փոքր և հասարակ բաներից յուրաքանչյուրը հրավիրում է Սուրբ Հոգու՝ Վկայողի ընկերակցությունը, ով լուսավորում է մեզ և առաջնորդում դեպի ճշմարտություն։ («Փոքր և հասարակ բաներ», Լիահոնա, մայիս 2018, 90)

    Նախքան հաջորդ քայլը կատարելը, յուրաքանչյուր խմբի առաջարկեք ընտրել մեկ այլ խմբի կողմից գրատախտակին տեղադրված մեկ կաթիլ:

  2. Ուսումնասիրեք սուրբ գրություններ ու մարգարեների խոսքեր՝ փնտրելով այն մեծ օրհնությունները, որոնք Տերը առաջարկում է, եթե մենք անենք այս փոքր և հասարակ բանը:

    Մի քանի խմբի առաջարկեք կիսվել իրենց սովորածով:

    Այս քննարկման ընթացքում կարող եք առաջարկել ուսանողներին խորհել այն փորձառությունների շուրջ, որոնք ունեցել են փոքր և հասարակ բաներ անելիս: Ապա պատրաստակամ ուսանողներին առջարկեք կիսվել, թե ինչպես է Տերը օրհնել իրենց և ինչպես է դրա արդյունքում ամրացել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

    սեմինարիայի պատկերակ Նախորդ հուշումը կարող է օգնել ուսանողներին բանավոր արտահայտել իրենց զգացմունքները, փորձառությունները և վկայությունը: Կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ կամ փորձառություններով՝ փոքր և հասարակ բաներ անելու մասին, որոնք Տերը ակնկալում է մեզանից: Լրացուցիչ ուսուցման համար տես «Հաճախ վկայություն բերեք և առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց զգացումներով, փորձառություններով և վկայություններով» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։

    Կարող եք նաև դիտել «Մնացեք այդ օրը Քրիստոսում» տեսանյութը 2:30-4:23 (ChurchofJesusChrist.org)։ Ուսանողները կարող են նշել, թե Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդական քույր Էմի Ա. Ռայթը և նրա ընտանիքն ինչպես են ամրացել իրենց արած փոքր ու հասարակ բաների շնորհիվ:

    10:33

    Կարող եք նաև ուսանողներին առաջարկել կարդալ Դ Թագավորների 5․15 հատվածը, որպեսզի տեսնեն Նեեմանի վկայության օրհնությունը, որը նա ստացել է՝ հնազանդվելով այն փոքր և հասարակ բանին, որը հրավիրել էր անել մարգարեն:

Փոքր և հասարակ բաներն իմ կյանքում

Որպեսզի օգնեք ուսանողներին ծրագիր կազմել՝ հնազանդվելու փոքր և հասարակ բաներ անելու Տիրոջ պատվիրանին, ցուցադրեք հետևյալ հրահանգները:

Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  1. Մտածեք մի փոքր և հասարակ բանի մասին, որը Տերը խնդրել է ձեզ անել և որը դուք զգում եք, որ արդեն լավ եք անում: Տիրոջ հրահանգին հնազանդվելն ինչպե՞ս է ամրացրել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

  2. Ընտրեք մի փոքր և հասարակ բան, որը Տերը խնդրել է ձեզ անել և որը դուք զգում եք, որ ոգեշնչված եք ավելի լավ անել: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի կատարելագործեք ձեր հնազանդությունը Տիրոջ հրավերին: Ինչպե՞ս կարող է դա ամրացնել ձեր հավատքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել առաջին հարցի իրենց պատասխաններով: Խրախուսեք ուսանողներին հետևել իրենց կատարելագործման ծրագրին: