«Հռութ, Ա Թագավորների 1–7․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հռութ, Ա Թագավորների 1–7․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հռութ, Ա Թագավորների 1–7
Հռութ, Ա Թագավորների 1–7
Ակնարկ
Հռութի, Նոեմիի և Բոոսի պատմությունը փրկագնման մասին պատմություն է: Այն ցույց է տալիս, թե ինչպես Փրկիչը կարող է փրկագնել մեզ: Աննան խոնարհաբար աղոթելու օրինակ է ծառայում մեզ համար, երբ նա Աստծուց որդի էր խնդրում։ Աստված պատասխանեց նրա աղոթքներին։ Երբ Աննայի որդին՝ Սամուելը մեծացավ, նա ձայն լսեց։ Հեղի քահանայի օգնությամբ Սամուելը ճանաչեց այն որպես Տիրոջ ձայնը:
Պատշաճ եղանակներ գտեք՝ ձեր սերն արտահայտելու համար։ Դուք կարող եք պատշաճ կերպով արտահայտել ձեր սերը ուսանողների հանդեպ բազմաթիվ եղանակներով: Երբ ուսանողները զգան ձեր սերը, նրանք կարող են իրենց ավելի լավ զգալ դասարանում և բացել իրենց սրտերը՝ Սուրբ Հոգու տպավորությունների համար: Փրկիչը սիրո դրսևորման կատարյալ օրինակ է։ Ավելին իմանալու համար տես «Փրկիչն արտահայտեց Իր սերն այն մարդկանց հանդեպ, որոնց Նա ուսուցանում էր» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով։ Սերը պատշաճ կերպով արտահայտելու եղանակներից մեկը կիրառելու համար տես «Send a message to a student’s parent about something positive you have noticed about their child» դասընթացը Teacher Development Skills ձեռնարկում։
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Հռութ
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ վստահելու Հիսուս Քրիստոսին և Նրա քավիչ զորությանը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչու է Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մեկը Քավիչ: Խրախուսեք նրանց խորհել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը փրկագնում մեզ ֆիզիկական և հոգևոր մահից: (Օգնության համար նրանք կարող են որոնել «Փրկագնել, փրկագնված, փրկագնում» բառերը՝ Սուրբ գրքերի ուղեցույցում:) Խրախուսեք նրանց գալ պատրաստված՝ իրենց մտքերով կիսվելու դասարանի հետ:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Հիսուս Քրիստոսի նկարը
-
Աշխատաթերթ․ «Հռութը և Նոեմին փրկագնվում են»
-
Տեսանյութեր․ «Finding Your Purpose in Life: Does Faith Matter?» (5:08), «Moving on from Past Mistakes» (3:43)
Ա Թագավորների 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը կլսի իրենց խոնարհ աղոթքները և կօրհնի իրենց:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հիշել մի փորձառություն, երբ իրենք կամ իրենց ծանոթ մեկը ստացել է իր աղոթքի պատասխանը: Ուսանողները կարող են պատրաստվել կիսվել այդ փորձառությամբ ուսումնական վարժության ընթացքում։
-
Հնարավոր տեսանյութեր․ «Are You Really There?» (3:46), «Abide with Me» (3:08), «Hannah’s Faith» (3:08), «How I #HearHim: Elder D. Todd Christofferson» (2:25), «One–on–One (Ministering with Love)» (13:02)՝ 7:24-9:00։
Ա Թագավորների 3
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին փնտրել և ճանաչել անձնական հայտնությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ Տվեք ուսանողներին հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք լսում Տիրոջ ձայնը ձեր կյանքում» Առաջարկեք նրանց մտածել, թե իրենք ինչպես կպատասխանեն այդ հարցին։ Նրանք կարող են նաև հարցնել ընկերներին կամ ընտանիքի անդամներին:
-
Նախապատրաստման նյութեր․ աչքերի կապիչ
-
Աշխատաթերթ․ «Ինչպե՞ս կարող եմ ճանաչել Տիրոջ ձայնը»