Սեմինարիա
Հռութ. «Քեզ լիարժեք վարձատրություն կտրվի Տիրոջից»


«Հռութ. «Քեզ լիարժեք վարձատրություն կտրվի Տիրոջից»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հռութ. «Քեզ լիարժեք վարձատրություն կտրվի Տիրոջից»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հռութ, Ա Թագավորների 1–7. Դաս 68

Հռութ

«Քեզ լիարժեք վարձատրություն կտրվի Տիրոջից»

Ruth (Old Testament figure) gleaning wheat in the fields of Boaz.  Naomi, the mother-in-law of Ruth and kinswoman of Boaz, is bringing a cup of water or refreshment to Ruth as she works.  There are other men and women working in the fields.  These people are depicted in the background.  The painting depicts Ruth gleaning in the fields in hopes of gaining the favor of Boaz.  Boaz is not depicted in the painting.

Քանի որ փրկության գինը չափազանց բարձր է, որպեսզի կարողանանք միայնակ վճարել այն, մեզանից յուրաքանչյուրը փրկագնման կարիք ունի: Հին Կտակարանում Հռութի, Նոեմիի և Բոոսի մասին պատմությունը ֆիզիկական փրկագնման մասին պատմություն է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես մեր անձնական Քավիչ: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ վստահելու Հիսուս Քրիստոսին և Նրա քավիչ զորությանը:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչու է Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մեկը Քավիչ: Խրախուսեք նրանց խորհել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը փրկագնում մեզ ֆիզիկական և հոգևոր մահից: (Օգնության համար նրանք կարող են որոնել «Փրկագնել, փրկագնված, փրկագնում» բառերը՝ Սուրբ գրքերի ուղեցույցում:) Խրախուսեք նրանց գալ պատրաստված՝ իրենց մտքերով կիսվելու դասարանի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է

Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով Հիսուս Քրիստոսի նկարը կամ ձեր ընտրած նկարներից մեկը և գրատախտակին գրել Քավիչ բառը։

Ցուցադրեք երեց Քրիստոֆերսոնի մեջբերումը և ուսանողներին առաջարկեք իրենց օրագրում պատասխանել նշված երկու հարցին:

Jesus Christ depicted teaching a Samaritan woman at a well. Christ is portrayed sitting on the edge of the well. The woman is seated on the ground before Him.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է․

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Հիսուս Քրիստոսին նկարագրող տիտղոսներից ամենից կարևորների շարքում Քավիչն է: … Փրկագնել բառը նշանակում է վճարել պարտավորությունը կամ պարտքը: Փրկագնել կարող է նաև նշանակել փրկել կամ ազատ արձակել: («Փրկագնում», Լիահոնա, մայիս 2013, 109)

  • Ինչպե՞ս կարող եք դուք և այլ մարդիկ ունենալ Հիսուս Քրիստոսի կողմից փրկագնվելու կարիքը:

  • Որքա՞ն եք ցանկանում վստահել Հիսուս Քրիստոսի քավիչ զորությանը ձեր կյանքում: Ինչո՞ւ։

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որքանով են վստահ իրենց պատասխաններում և ինչը կցանկանային ավելի լավ հասկանալ կամ զգալ Փրկչի և Նրա քավիչ զորության վերաբերյալ:

Կարող եք հաջորդ պարբերությունն ամփոփել ձեր բառերով: Կարող եք նաև գրատախտակին գրված Քավիչ բառի կողքին մի ճշմարտություն ավելացնել։

Փրկագնումը Հռութի պատմության մեջ ամենաուշագրավ թեմաներից մեկն է։ Հռութի պատմությունն ուսումնասիրելիս մտածեք, թե այդ պատմությունը մեր կյանքին համադրելն ինչպես կարող է օգնել մեզ հասկանալ, որ եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը, Նա կփրկագնի մեզ: Սուրբ Հոգուց օգնություն խնդրեք՝ իմանալու, թե մենք ինչու ենք նման Հռութին՝ ունենալով փրկագնման կարիք, և այն, թե Բոոսը ինչու է նման Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որը փրկագնում է մեզ։

Հռութի պատմությունը

Կարող եք կարդալ կամ բացատրել հետևյալ ամփոփումը:

Սովի ժամանակ Նոեմի անունով մի իսրայելացի կին, նրա ամուսինը և երկու որդիները Բեթլեհեմից տեղափոխվեցին Մովաբ՝ այլ մշակութային և կրոնական համոզմունքներ ունեցող հարևան երկիր։ Այնտեղ նրա որդիներն ամուսնացան մովաբացի կանանց՝ Հռութի և Որփայի հետ։

Ցավոք, Նոեմիի ամուսինն ու երկու որդիները մահացան՝ երեք կանանց թողնելով այրի։ Նոեմին որոշեց վերադառնալ Բեթլեհեմ։ Չկարողանալով հոգ տանել իր հարսների մասին՝ Նոեմին հորդորեց նրանց վերադառնալ իրենց հայրական ընտանիքներ՝ Մովաբ։ Որփան վերադարձավ իր հայրական ընտանիք։

Կարդացեք Հռութ 1.8–9, 14–17 հատվածները՝ փնտրելով Հռութի պատասխանը Նոեմիին։

  • Ինչպիսի՞ անորոշությունների և դժվարությունների կարող էր բախվել Հռութը՝ Նոեմիի հետ Բեթլեհեմ գնալով։

    Ուսանողների պատմածը լսելուց հետո կարող եք բացատրել հետևյալ իրավիճակներից մի քանիսը.

    • Գնալով Նոեմիի հետ՝ Հռութը պետք է թողներ իր ընտանիքը Մովաբում։

    • Հռութն այլ մշակույթ ունեցող անծանոթ երկրում պետք է լիներ օտարերկրացի:

    • Առանց ամուսինների՝ Հռութն ու Նոեմին պետք է բախվեին ծայրահեղ աղքատության։

    • Հռութի ընտրությունը ցույց տվեց, որ նա պատրաստ է երկրպագել և ապավինել Եհովային (Հիսուս Քրիստոսին), այլ ոչ թե մովաբացիների կեղծ աստվածներին։ (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել «և քո Աստվածն իմ Աստվածն է» արտահայտությունը հատված 16-ում։)

  • Իմանալով Հռութի իրավիճակների մասին՝ ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ նրա պատասխանում։

Բոոսը փրկագնում է Հռութին

սեմինարիայի պատկերակՀռութի պատմությունը շարունակելու համար կարող եք առաջարկել ուսանողներին լրացնել «Հռութը և Նոեմին փրկագնվում են» վերնագրով աշխատաթերթը։ Ուսանողները կարող են աշխատել զույգերով՝ գրելով կարևոր մանրամասներ այդ պատմությունից: Մեկ այլ տարբերակ է՝ ուսանողներին բաժանել աշխատաթերթում ներկայացված սուրբգրային հատվածների շարքերը և նրանց հնարավորություն տալ զուգընկերոջ հետ ամփոփել այդ հատվածներն իրենց բառերով:

Երբ ուսանողները լրացնեն աշխատաթերթը, կարող եք բացատրել հետևյալներից որևէ մեկը, որն, ըստ ձեզ, օգտակար կլինի.

  • Ըստ Մովսեսի օրենքի, իսրայելացիներից պահանջվում էր չհնձված հացահատիկ թողնել դաշտերում՝ աղքատների մասին հոգ տանելու համար (տես Ղևտական 19․9–10

  • Նոեմին ասաց Հռութին, որ Բոոսը նրանց «ազգատոհմից» էր (տես Հռութ 2․20) կամ մոտիկ ազգականներից: «Մոտիկ ազգական» եզրույթն առաջացել է եբրայերեն go-el բառից, որը նշանակում է «քավիչ»։ Ակնկալվում էր, որ «մոտիկ ազգականը» պետք է հոգ տաներ իրենց ընտանիքի այրիների մասին (կամ նույնիսկ ամուսնանար նրանց հետ)՝ վերականգնելու նրանց ապահովությունն ու անվտանգությունը:

  • Քանի որ կար մեկ այլ՝ ավելի մոտ ազգական, որն իրավունք ուներ ամուսնանալ Հռութի հետ, Բոոսը գնեց այդ իրավունքը նրանից (տես Հռութ 3․12–13) նախքան Հռութի հետ ամուսնանալը (տես Հռութ 4․9–10, 13

Օգտակար կլինի գրատախտակին երկսյունակ աղյուսակ գծել: Առաջին սյունակը վերնագրեք՝ Հռութ/Մենք, իսկ երկրորդը՝ Բոոս/Հիսուս Քրիստոս։ Ուսանողները կարող են գրատախտակին գրել իրենց գտածը։

  • Ինչո՞վ ենք մենք նման Հռութին:

    Եթե ​​ուսանողները դժվարանան պատասխանել, խնդրեք նրանց մտածել, թե իրենք ինչ չեն կարող ինքնուրույն բավականաչափ ունենալ կամ բավականաչափ լինել: (Դա կարող է ներառել բավարար արդարություն կամ հնազանդություն չունենալը, մեղքը կամ թուլությունը հաղթահարելու համար բավարար ուժ չունենալը, բավարար աջակցություն չունենալը՝ շարունակելու անել այն, ինչ ճիշտ է և այլն:) Դուք կարող եք նաև հարցնել, թե ինչ արեց Հռութը, որպեսզի փրկագնում ստանա և մենք ինչպես կարող ենք նմանվել նրան:

  • Ինչո՞վ էր Բոոսը նման Հիսուս Քրիստոսին:

    Եթե ​​ուսանողները դժվարանան պատասխանել, առաջարկեք նրանց կրկնել Հռութ 2․12, 15–16 հատվածները։ Կարող եք նաև նշել, որ Բոոսն ամուսնության կամ հարաբերությունների ուխտ է կապել Հռութի հետ, որպեսզի միշտ սիրի նրան և հոգ տանի նրա մասին:

    Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ Փրկիչը փրկագնում է մեզ այն ամենից, ինչի կարիքը մենք ունենք: Ուսանողներին առաջարկեք կարդալ Մոսիա 15․7–9 կամ Հելաման 5․9–11 հատվածները՝ բացահայտելու, թե ինչպես է Փրկիչը փրկագնում մեզ: Կարող եք նաև ավելացնել, որ Փրկչի փրկագնող աշխատանքը ներառում է՝ օգնել մեզ լուծել մեր խնդիրները երկրի վրա (տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Փրկագնում», Լիահոնա, մայիս 2013, 109–110)։

  • Ինչպե՞ս կնկարագրեք տարբերությունը, թե ինչ իրավիճակում էր Հռութը մինչ Բոոսից օգնություն ստանալը և նրա հետ ամուսնանալը և դրանից հետո։

  • Ի՞նչ դասեր կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների մասին Հռութի և Բոոսի պատմության միջոցով:

Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է

Հնարավորություն տալով ուսանողներին նախապատրաստվել պատասխանելու հաջորդ երեք հարցին, կարող եք հրավիրել Սուրբ Հոգուն: Երբ ուսանողները կիսվեն և լսեն միմյանց, Սուրբ Հոգին կարող է օգնել նրանց ավելի մեծ ցանկություն զգալ՝ վստահելու Հիսուս Քրիստոսին և Նրա քավիչ զորությանը: Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել պատասխանելու առաջին հարցին, կարող եք ցուցադրել «Finding Your Purpose in Life: Does Faith Matter?» (5:08) կամ «Moving on from Past Mistakes» (3:43) տեսանյութը, որոնք հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

5:9
3:43
  • Ե՞րբ եք դուք կամ ձեզ ծանոթ որևէ մեկը զգացել Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը:

  • Ինչո՞ւ կարող եք Հռութի նման ցանկանալ ապավինել Հիսուս Քրիստոսին և Նրա քավիչ զորությանն ապագայում:

  • Ըստ ձեզ, ի՞նչ կարող է անել մարդը, որպեսզի մեծացնի Փրկչի քավիչ զորությանը վստահելու իր ցանկությունը:

Այս դասն ավարտելու համար ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ մտքեր կամ տպավորություններ ստացան Սուրբ Հոգուց՝ Տիրոջը և Նրա քավիչ զորությանը վստահելու վերաբերյալ: Նրանք կարող են ցանկանալ մտքեր ավելացնել այն հարցերին, որոնց պատասխանել են դասի սկզբում իրենց օրագրերում: