Սեմինարիա
Ա Թագավորների 1. «Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից»


«Ա Թագավորների 1. «Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ա Թագավորների 1. «Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հռութ, Ա Թագավորների 1–7․ Դաս 69

Ա Թագավորների 1

«Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից»

Hannah with her son Samuel as a baby.

Դուք երբևէ Երկնային Հորից խնդրե՞լ եք օրհնություն, որի համար, ձեր կարծիքով, պահանջվում է ձեր համբերությունն ու հավատքը: Աննան՝ արդարակյաց իսրայելացի կինը, ցանկանում էր երեխա ունենալ։ Թեև Աննայի ազնիվ ցանկություններն «ամեն տարի» անկատար էին մնում (Ա Թագավորների 1․7), նա շարունակում էր գործել հավատքով և խնդրել Երկնային Հորը՝ այդ օրհնությունը ստանալու համար: Աննայի խոնարհ աղոթքները պատասխան ստացան՝ նա ստացավ խաղաղություն, ուրախություն և մի երեխա ունեցավ, որին անվանեց Սամուել։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը կլսի իրենց խոնարհ աղոթքները և կօրհնի իրենց:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հիշել մի փորձառություն, երբ իրենք կամ իրենց ծանոթ մեկը ստացել է իր աղոթքի պատասխանը: Ուսանողները կարող են պատրաստվել կիսվել այդ փորձառությամբ ուսումնական վարժության ընթացքում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երբ աղոթքներն անպատասխան են մնում

Հաճելի երաժշտությունը կարող է Սուրբ Հոգուն հրավիրել ձեր դասարան և պատրաստել ուսանողների սրտերն ու մտքերն ուսումնական փորձառությանը: Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին ընտրել իրենց սիրելի օրհներգը, որն ուսուցանում է Երկնային Հորը աղոթելու զորության մասին: Բացման աղոթքից առաջ ուսանողները կարող են երգել կամ լսել «A Child’s Prayer» (Children’s Songbook, 12–13) կամ «Աղոթեցի՞ր դու» (Hymns, no. 140) օրհներգի առաջին հատվածը։ Ուսանողները կարող են նաև դիտել «Are You Really There?» (3:46) կամ «Abide with Me» (3:08) օրհներգների համապատասխան տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

3:45
3:9

Դասի սկզբում կարող եք ցուցադրել հետևյալ սցենարը կամ նման մի բան, որը լավագույնս համապատասխանում է ձեր դասարանի կարիքներին: Կարող եք դրանք գրել գրատախտակին:

Աղոթքի մասին սեմինարիայի դասից հետո ձեր ընկերը մոտենում է ձեզ և անկեղծանում. «Ես աղոթում եմ, բայց վստահ չեմ, թե արդյոք կստանամ դրանց պատասխանները»: Ձեր խոսելու ժամանակ նա երեք հարց է տալիս։

  1. Ինչպե՞ս կարող եմ հասկանալ՝ արդյոք Երկնային Հայրը լսում է իմ աղոթքները և պատասխանում է դրանց:

  2. Որո՞նք են այն եղանակները, որոնցով Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին:

  3. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի իմաստալից դարձնեմ Երկնային Հորը ուղղված իմ աղոթքները:

Հետևյալ վարժությունն ինքնագնահատման վարժություն է: Այն հնարավորություն է տալիս ուսանողներին գնահատել իրենց ներկայիս հասկացողությունն այն ճշմարտությունների մասին, որոնք պետք է իրենք ուսումնասիրեն դասարանում: Դա նաև կօգնի ուսանողներին տեսնել, թե ինչ կարող է իրենց անհրաժեշտ լինել կամ ինչ կարող են ցանկանալ սովորել:

1-ից (ցածր) 5-ը (բարձր) սանդղակով գնահատեք, թե որքանով եք վստահ, որ կարող եք պատասխանել սցենարի յուրաքանչյուր հարցին:

Ընտրեք մեկ հարց, որի մասին կցանկանայիք ավելին իմանալ այսօր: Գրեք այդ հարցը ձեր օրագրում: Ուսումնասիրելիս փնտրեք Հոգու առաջնորդությունը, որը կօգնի պատասխանել ձեր ընտրած հարցին:

Աննան ցանկանում է երեխա ունենալ

Եփրեմի շրջանում Եղկանա անունով մի արդարակյաց իսրայելացի էր ապրում իր երկու կանանց՝ Փենանայի և Աննայի հետ (բազմակնությունն այդ ժամանակ հազվադեպ չէր և ընդունելի էր Տիրոջ կողմից):

Կարդացեք Ա Թագավորների 1․1–8 հատվածները՝ փնտրելով այն դժվարությունները, որոնց բախվել էր Աննան: («Նախանձորդը» հատված 6-ում հավանաբար Փենանան էր:)

  • Ի՞նչ գտաք:

  • Եթե դուք հայտնվեիք ​​Աննայի իրավիճակում և պայքարեիք անձնական դժվարությունների դեմ, ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք:

Չնայած ուսանողների իրավիճակները կարող են շատ տարբեր լինել, հարցրեք նրանց, թե ինչպես են դրանք առնչվում Աննային:

Հաջորդ հատվածն ուսումնասիրելիս ուսանողները կարող են նշել, որ սկզբում Հեղին՝ քահանայապետը, սխալ էր հասկացել Աննայի խոնարհ աղոթքը: Օգնեք ուսանողներին կենտրոնանալ Աննայի վրա՝ տեսնելու, թե ինչպես նա պատասխանեց Հեղիին և այն օրհնությունը, որը նա ստացավ Տիրոջից (տես հատված 20)։ Եթե ​​օգտակար կլինի, նշեք, որ երբ նրանք անկեղծորեն խոսեցին միմյանց հետ, Հեղին արագորեն ուղղեց իր սխալը:

Ուսանողները կարող են դիտել «Hannah’s Faith» (3:08) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում և հետևել տեքստին իրենց սուրբ գրություններում: Կարող եք դադարեցնել տեսանյութի դիտումը 1:03-ից և ուսանողներին առաջարկել կիսվել հատվածներ 9–13-ի վերաբերյալ իրենց մտքերով, ապա կրկին դադրեցնել դիտումը 1։30-ից՝ առաջարկելու ուսանողներին կիսվել հատվածներ 14–20-ի վերաբերյալ իրենց գաղափարներով։

3:9

Կարդացեք Ա Թագավորների 1․9–20 և 2․1–2 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեց Աննան՝ ի պատասխան իր դժվարությունների:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր և աղոթքի մասին այս պատմությունից:

    Ուսանողները կարող են կիսվել տարբեր մտքերով: Շնորհակալություն հայտնեք նրանց և հարցրեք, թե ինչու է կարևոր իմանալ այն, ինչ իրենք բացահայտել են: Եթե ​​ուսանողները չնշեն հետևյալ ճշմարտությունը, գրեք այն գրատախտակին և հարցրեք, թե Աննայի պատմությունն ինչպես է վկայում դրա մասին. Երբ մենք խնդրում ենք Երկնային Հորը խոնարհ աղոթքով, Նա լսում և օրհնում է մեզ:

  • Ա Թագավորների 1․9–20 հատվածների ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս, որ Աննայի աղոթքները խոնարհ և իմաստալից էին:

  • Ըստ հատվածներ 17–18-ի Տերը ի՞նչ մխիթարություն է տվել Աննային, երբ նա սպասում էր երեխա ունենալու օրհնությանը:

Օգտակար կլինի նշել, որ մենք, Աննայի նման, գուցե կարիք ունենանք վստահել Տիրոջը և համբերատար սպասել Նրա օրհնություններին: Նա կարող է ոչ միշտ արձագանքել այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, բայց մենք կարող ենք վստահել, որ Նա պատասխանում է աղոթքներին ըստ Իր կամքի և ըստ նրա, ինչը լավագույնն է մեզ համար:

Կարող եք կիսվել խոնարհ, իմաստալից աղոթքի մասին տեսանյութով, որտեղ նկարարագրված է, որ աղոթքը չի պատասխանվել սպասված եղանակով, օրինակ՝ «How I #HearHim: Elder D. Todd Christofferson» (2:25) ChurchofJesusChrist.org կայքում կամ «One–on–One (Ministering with Love)» (7:24-9:00)։ Որպես այլընտրանք, կարող եք կիսվել ձեր կյանքից որևէ օրինակով:

2:25
13:2

Երկնային Հայրը լսում է մեր աղոթքները և օրհնում է մեզ

Կարող եք օգտագործել հետևյալ վարժությունը, որպեսզի խորացնեք ուսանողների հասկացողությունը վերը նշված ճշմարտության մասին և պատասխանեք դասի սկզբում ներկայացված երեք հարցին: Դա կարող եք անել՝ յուրաքանչյուր հարցի համար (Ա, Բ և Գ)՝ տրամադրելով կամ ներկայացնելով հետևյալ հրահանգները: Ուսանողներին հնարավորություն տվեք ուսումնասիրել անհատապես կամ աշխատել փոքր խմբով այլ ուսանողների հետ, որոնք ընտրել են նույն հարցը: Կարող եք նաև ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի, որոնցում յուրաքանչյուր ուսանող ընտրել է ուսումնասիրելու համար մեկ այլ հարց: Նրանք կարող են խմբի հետ կիսվել իրենց գտածով:

Հարց Ա․ Ինչպե՞ս կարող է Աննայի պատմությունն օգնել մարդուն հավատալ, որ Երկնային Հայրը լսում է իր աղոթքները և օրհնում է իրեն:

Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության հետևյալ գործիքները՝ Թեմաների ուղեցույցը, Սուրբ գրքերի ուղեցույցը և Gospel Library հավելվածը՝ գտնելու սուրբ գրությունների մի քանի հատված կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձ, որը կարող է օգնել մարդուն հասկանալ, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին (օրինակ՝ Հակոբոս 1.5 –6, Ենովս 1.2–10, 3 Նեփի 18.20, Վարդապետություն և Ուխտեր 90.24

Հարց Բ․ Ինչպե՞ս կարող է Աննայի պատմությունն օգնել մարդուն հասկանալ, թե ինչպես է Երկնային Հայրը պատասխանում իրենց աղոթքներին:

Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության հետևյալ գործիքները՝ Թեմաների ուղեցույցը, Սուրբ գրքերի ուղեցույցը և Gospel Library հավելվածը՝ գտնելու սուրբ գրությունների մի քանի պատմություն կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձ, որը կարող է օգնել մարդուն հասկանալ, թե ինչպես է Երկնային Հայրը պատասխանում աղոթքներին (օրինակ՝ Ղուկաս 22․39–44, Ա Կորնթացիներին 12.7–9, Մոսիա 24․10–16, Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8․2–3

Հարց Գ․ Ինչպե՞ս կարող է Աննայի պատմությունն օգնել մարդուն փորձել իր աղոթքները դարձնել ավելի խոնարհ և իմաստալից:

Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության հետևյալ գործիքները՝ Թեմաների ուղեցույցը, Սուրբ գրքերի ուղեցույցը և Gospel Library հավելվածը՝ գտնելու սուրբ գրությունների մի քանի պատմություն կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձ, որը կարող է օգնել մարդուն, որը ցանկանում է իր աղոթքները դարձնել ավելի խոնարհ և իմաստալից (օրինակ՝ Ենովս 1․2–10, Ալմա 5․45–46, Եթեր 3․1–5, Վարդապետություն և Ուխտեր 46.30

Հասկացողություն ցուցաբերեք

Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ սովորել և զգացել են այսօր, առաջարկեք նրանց համագործակցել այն ուսանողների հետ, որոնք ուսումնասիրել են մեկ այլ հարց և ուսուցանել միմյանց: Կարող եք խորացնել քննարկումը՝ առաջարկելով ուսանողներին կիսվել իրենց մտքերով դասարանի հետ և խրախուսել այն ուսանողներին, որոնք ուսումնասիրել են այլ հարցեր, ավելացնել լրացուցիչ գաղափարներ:

Դասի ավարտին հավաստիացրեք ուսանողներին, որ մենք, Աննայի նման, երբեմն պետք է սպասենք, որ Երկնային Հայրը պատասխանի մեր աղոթքներին: Իր ժամանակին և Իր ձևով Երկնային Հայրը լսում է նրանց աղոթքները և կօրհնի նրանց: