Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 14–20-ը։ «Աստված է իմ փրկությունը». Եսայի 1–12


«Սեպտեմբերի 14–20-ը։ «Աստված է իմ փրկությունը»․ Եսայի 1–12», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Սեպտեմբերի 14–20-ը։ «Աստված է իմ փրկությունը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Եսային գրում է մագաղաթի վրա

Եսայի մարգարեն կանխատեսում է Քրիստոսի ծնունդը, հեղինակ՝ Հարի Անդերսոն

Եսայի 14–20․ «Աստված է իմ փրկությունը»

Եսայի 1–12

Նույնիսկ եթե Եսայու գիրքն առաջին անգամ եք կարդում, գուցե ծանոթ հատվածներ գտնեք: Դա այն պատճառով է, որ Հին Կտակարանի բոլոր մարգարեներից Եսային ամենաշատն է մեջբերվում այլ սուրբ գրքերում, այդ թվում՝ անձամբ Փրկչի կողմից: Եսայու խոսքերը հաճախ են հնչում օրհներգերում և այլ սուրբ երաժշտության մեջ:

Ինչո՞ւ են հաճախ մեջբերում Եսայու խոսքերը։ Վստահաբար, պատճառներից մեկն այն է, որ Եսային Աստծո խոսքը վառ, հիշվող լեզվով արտահայտելու շնորհ ուներ: Բայց դա ամենը չէ: Եսային սերունդներ շարունակ ոգեշնչել է մարգարեներին, քանի որ ճշմարտությունները, որոնք նա ուսուցանում էր, հատում էին իր իսկ սերնդի ժամանակային սահմանները (մ․թ․ա․ 740–701 թվականները): Նա գրել է Աստծո փրկագնման մեծ գործի մասին, որը շատ ավելի մեծ է, քան մեկ ազգը կամ մեկ ժամանակաշրջանը: Եսայուց Նեփին իմացավ, որ ինքը և իր ժողովուրդը, չնայած բաժանված էին մնացած Իսրայելից, այնուամենայնիվ, Աստծո ուխտի ժողովրդի մի մասն էին: Եսայու գրքում Նոր Կտակարանի գրողները գտան Մեսիայի մասին մարգարեություններ, որոնք կատարվում էին հենց նրանց աչքի առաջ: Եվ Եսայու գրքի շնորհիվ Ջոզեֆ Սմիթը ոգեշնչվեց Իսրայելի հավաքման և Սիոնի կառուցման վերջին օրերի աշխատանքով: Դուք ի՞նչ եք գտնում Եսայու գիրքը կարդալիս։

Եսայու և նրա գրածների մասին ավելին իմանալու համար, տես «Եսայի» նյութը Սուրբ գրքերի ուղեցույցում։ Եսայու ապրած ժամանակի մասին տեղեկանալու համար տես Դ Թագավորների 15–20 և Բ Մնացորդաց 26–32 գլուխները։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Եսայի 1–12

Եսայու բոլոր խոսքերը կիրականանան

Փրկիչն ուսուցանել է, որ «բոլոր բաները, որ [Եսային] ասել է, եղե՛լ են և կլինեն, հենց այն խոսքերի համաձայն, որոնք նա ասել է» (3 Նեփի 23․3)։ Եսայու գիրքը ուսումնասիրելիս կարող եք մարգարեությունների աղյուսակ կազմել՝ հետևյալ գլխագրերով. Եսայու օրը, Փրկչի մահկանացու ծառայությունը և Վերջին օրերը։ Նկատի ունեցեք, որ Եսայու մարգարեություններից շատերը կատարվում են մեկից ավելի եղանակներով (տես Աստվածաշնչի բառարան, «Եսայի»):

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Եսայու գիրքը պարունակում է բազմաթիվ մարգարեություններ, որոնք, կարծես, բազմակի իրականացումներ ունեն: Նշանակություններից մեկը, կարծես, վերաբերում է Եսայու օրերի մարդկանց կամ հաջորդ սերնդի հանգամանքներին։ Մեկ այլ իմաստ, հաճախ խորհրդանշական, կարծես թե վերաբերում է ժամանակների գագաթնակետի իրադարձություններին, երբ Երուսաղեմը ավերվեց, և նրա ժողովուրդը ցրվեց Աստծո Որդու խաչելությունից հետո: Նույն մարգարեության մեկ այլ նշանակություն կամ իրականացում, կարծես թե, վերաբերում է Փրկչի Երկրորդ Գալուստի ժամանակ կատարվող իրադարձություններին: Փաստը, որ այդ մարգարեություններից շատերը կարող են տարբեր նշանակություններ ունենալ, շեշտում է այն բանի կարևորությունը, որ մենք պետք է հայտնություն փնտրենք Սուրբ Հոգուց՝ դրանք մեկնաբանելու համար» («Scripture Reading and Revelation», Ensign, հուն. 1995, 8)։

Ինչպես հասկանալ Եսայուն Փրկիչն ասել է. «Փնտրեք այս բաները ջանասիրաբար. քանզի մեծ են Եսայու խոսքերը» (3 Նեփի 23․1, տես նաև հատվածներ 2–3)։ Սակայն շատերի համար Եսայուն հասկանալը դժվար է։ Հետևյալ գաղափարները կարող են օգնել․

  • Խորհեք Եսայու օգտագործած խորհրդանիշների և փոխաբերությունների մասին:

  • Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ եմ ես սովորում Հիսուս Քրիստոսի մասին» (տես 1 Նեփի 19.23):

  • Փնտրեք թեմաներ, որոնք համապատասխանում են մեր ժամանակներին:

  • Օգտագործեք ուսումնական օժանդակ նյութեր, օրինակ՝ բառարան, Աստվածաշնչի ծանոթագրությունները, գլուխների նախաբանները և Սուրբ գրքերի ուղեցույցը։

Եսայի 1, 3–5

սեմինարիայի պատկերակ
Մարգարեները նախազգուշացնում են մեղքի մասին և հույս են խոստանում ապաշխարության միջոցով

Բոլոր ժամանակների մարգարեների նման Եսային շարունակ նախազգուշացնում էր մարդկանց իրենց հոգևոր վիճակի վերաբերյալ։ Եսայի 1, 35 գլուխները կարդալիս փնտրեք արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էին մարդիկ հոգևոր առումով (տես օրինակ՝ Եսայի 1․2–4, 21–23, 3․9, 16–17; 5․11–12, 20–23)։ Ի՞նչ նմանատիպ խնդիրներ եք տեսնում մեր ժամանակներում: Կարող եք նաև փնտրել հատվածներ, որոնք նախազգուշացնում են իսրայելացիների հոգևոր վիճակի հետևանքների մասին (օրինակ՝ Եսայի 1․7, 3․17–26, 5․5–7, 13–15):

Ի հավելումն նախազգուշացումների, Եսային Փրկչի միջոցով փրկագնման հույսի ուղերձներ է տվել (տես օրինակ՝ Եսայի 1․16–19, 25–27, 3․104): Ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին այս ուղերձներից: Ինչո՞վ է այս հատվածների Տիրոջ ուղերձը տարբերվում նրանից, ինչին սատանան է ուզում, որ մենք հավատանք:

Եսայու նման այսօր մարգարեները նախազգուշացնում են մեզ մեղքի և դրա հետևանքների մասին և ուղերձներ են տալիս՝ հույս գտնելու Հիսուս Քրիստոսի միջոցով: Ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք մտածել։ Կարող եք վերանայել անցյալ գերագույն համաժողովի ուղերձը՝ փնտրելով նման նախազգուշացումներ և խոստումներ:

Եսայի 2, 4, 11–12

Վերջին օրերին Աստված մեծ գործ կկատարի

Եսայու մարգարեություններից շատերը հատուկ նշանակություն ունեն մեր օրերի համար: Դրանք գտնելու համար փնտրեք ապագա ժամանակի բայեր (օրինակ՝ «կլինի» կամ «կգնա»): Օրինակ՝ Եսայի 2, 4, 11–12 հատվածները կարդալիս փնտրեք հետևյալ բայերը։ Կարող եք փորձել դրանք փոխարինել ներկա ժամանակի բայերով (օրինակ՝ կա կամ գնում է)։ Ո՞ր մարգարեություններն են հատկապես ոգեշնչող ձեզ համար: Այս մարգարեություններից ի՞նչ եք իմանում Սիոնի, տաճարներ կառուցելու և Իսրայելը հավաքելու մասին:

Եսայի 2․2–3 հատվածները հատկապես վերաբերում են Վերջին Օրերի Սրբերին։ Եսայու մարգարեություններն ինչպե՞ս են իրականանում: Ի՞նչ եք իմանում Տիրոջ «ճանապարհների» և «արահետների» մասին Նրա տանը (հատված 3):

Տես նաև Եսայի 5․26, «High on the Mountain Top», Հիմներ, հմր. 5։

Եսայի 6

Մարգարեները կանչվում են Աստծո կողմից

Եսայի 6 գլխում Եսային պատմում է մարգարե լինելու իր կոչման մասին: Այս գլուխը կարդալիս ի՞նչն է տպավորում ձեզ Եսայու փորձառություններում: Այս գլուխը կարդալիս ի՞նչ մտքեր եք ունենում Տիրոջ, Նրա մարգարեների և այն գործի վերաբերյալ, որը նրանք կանչված են կատարելու:

Մարիամը գրկել է մանուկ Հիսուսին

«Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց» (Եսայի 9․6

Եսայի 7–9

Աստված խոստացավ ուղարկել Հիսուս Քրիստոսին՝ իմ Փրկիչը լինելու համար

Եսայու ծառայության ընթացքում Իսրայելը դաշինք կազմեց Սիրիայի հետ, որպեսզի պաշտպանվի Ասորեստանի դեմ պայքարում։ Իսրայելն ու Սիրիան ցանկանում էին ստիպել Հուդայի թագավոր Աքազին միանալ իրենց: Բայց Եսային մարգարեացավ, որ դաշինքը ձախողվելու է, և Աքազին խորհուրդ տվեց վստահել Տիրոջը (Եսայի 7․7–9, 8․12–13

Աքազին խորհուրդներ տալիս Եսային մի քանի հայտնի մարգարեություններ հայտնեց, օրինակ՝ Եսայի 7․14, 8․13–14, 9․2, 6–7 հատվածներում զետեղված մարգարեությունները։ Թեև լիովին պարզ չէ, թե ինչ էին նշանակում այս մարգարեությունները Աքազի ժամանակներում, սակայն դրանք հստակ վերաբերում են Հիսուս Քրիստոսին (տես նաև Մատթեոս 1․21–23, 4․16, 21․44, Ղուկաս 1․31–33)։ Օրինակ՝ ինչո՞ւ է «Էմմանուելը» լավ տիտղոս Փրկչի համար (տես Մատթեոս 1․23)։ Ինչպե՞ս է Նա ձեզ համար «Խորհրդատու» կամ «Խաղաղության իշխան» եղել: (Եսայի 9․7) Այդ հատվածներից ուրիշ ի՞նչ ենք սովորում Փրկչի մասին:

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Եսայի 1.2–4, 16–19

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ ապաշխարել և մաքուր լինել

  • Եսայի 1․2–4 հատվածներում դուք և երեխաները կարող եք գտնել այն պատճառները, թե ինչու Տերը գոհ չէր մարդկանցից: Ուշադրություն դարձրեք կենդանիների հետ համեմատությանը հատված 3-ում. ո՞վ է մեր «տերը»: Ինչպե՞ս ենք ցույց տալիս Աստծուն, որ ճանաչում ենք Նրան։

  • Եսայի 1․16–18 հատվածները պատկերացնելու համար դուք և ձեր երեխաները կարող եք նայել վառ կարմիր և մաքուր սպիտակ որևէ բանի: Կամ գուցե միասին որևէ բան լվանաք: Ինչպե՞ս ենք մենք դառնում հոգևոր առումով անմաքուր: Ինչպե՞ս է Հիսուսն օգնում մեզ դառնալ մաքուր: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Փրկչի մասին: Կիսվեք ձեր երեխաների հետ, թե ինչ եք զգում Նրա հանդեպ, և ինչ է Նա արել ձեզ համար:

Եսայի 2․2–4

Տաճարում ես սովորում եմ Հիսուս Քրիստոսի մասին

  • Եսային կանխատեսում էր մի ժամանակ, երբ տաճարը՝ «Տիրոջ տան սարը», գրավիչ են համարելու «բոլոր ազգերը» (Եսայի 2․2)։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին ոգևորություն զգալ Տիրոջ տուն գնալու առիթով: Կարող եք առաջարկել նրանց նկարել իրենց տան նկարը: Ապա միասին կարդացեք Եսայի 2․2-ը և հրավիրեք նրանց նկարել «Տիրոջ տունը», որը տաճարն է։ Միասին կարդացեք Եսայի 2․3 հատվածը։ Առաջարկեք նրանց իրենց նկարում ավելացնել շատ մարդկանց, որոնք գալիս են տաճար իրենց ընտանիքներով։

  • Կարող եք նաև միասին կարդալ Եսայի 2․2–3 հատվածները և նշել մի բան, որը ոգեշնչում է ձեզ և ձեր երեխաներին գնալ տաճար: Այնուհետև, Եսայի 2․4 հատվածը միասին կարդալուց հետո կարող եք քննարկել, թե ինչպես է տաճարը խաղաղություն բերում նրանց։ Երգեք որևէ երգ տաճարի մասին, օրինակ՝ «I Love to See the Temple» (Children’s Songbook, 95): Օգնեք երեխաներին երգի մեջ գտնել բառեր, որոնք ուսուցանում են, թե ինչ է տաճարը, և մենք ինչ ենք անում այնտեղ։

Սոլթ Լեյքի տաճարը մթնշաղում

Սոլթ Լեյքի տաճարը

Եսայի 7․14, 9․6–7

Հիսուս Քրիստոսը աշխարհ է եկել՝ իմ Փրկիչը լինելու համար

  • Քրիստոսի մասին Եսայու մարգարեությունները ներկայացնելու համար դուք և ձեր երեխաները կարող եք խոսել մարդկանց տիտղոսների մասին, օրինակ՝ նախագահ, եպիսկոպոս կամ ուսուցիչ: Այս տիտղոսներն ի՞նչ են ասում մեզ այդ մարդկանց մասին։ Օգնեք ձեր երեխաներին գտնել Հիսուս Քրիստոսի տիտղոսները Եսայի 7․14 և 9․6–7 հատվածներում (տես նաև այս շաբաթվա վարժությունների էջը): Այս տիտղոսներից յուրաքանչյուրն ի՞նչ է ուսուցանում մեզ Նրա մասին։ Ուրիշ ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին։

  • Կարող եք նաև կիսվել ձեր երեխաների հետ «Եսայի մարգարե» նյութով (Հին Կտակարանի պատմություններում, 150–51): Պարբերաբար դադար տվեք և հարցրեք, թե Եսային ինչ գիտեր Հիսուս Քրիստոսի մասին՝ նրա ծնվելուց շատ տարիներ առաջ։ Այնուհետև կարող եք օգտագործել Մատթեոս 1.21–23, Ղուկաս 1․31–33 հատվածները՝ խոսելու այն մասին, թե ինչպես կատարվեցին Եսայի 7․14, 9․6–7 հատվածների Եսայու մարգարեությունները։

    1:18

    Isaiah the Prophet

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Կայծակը փայլատակում է երկնքում՝ տաճարի վերևում

Եսային ուսուցանել է, որ տաճարը կլինի «ապաստարան» և «ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ» (Եսայի 4․6)։ Այդահո Ֆոլսի (Այդահո) տաճարը

Երեխաների միության վարժությունների էջ. Եսային մարգարեացել է Հիսուս Քրիստոսի մասին