Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 7–13-ը։ «Նա կուղղի քո ճանապարհները»․ Առակներ 1–4, 15–16, 22, 31, Ժողովող 1–3, 11–12


«Սեպտեմբերի 7–13-ը։ «Նա կուղղի քո ճանապարհները»․ Առակներ 1–4, 15–16, 22, 31 Ժողովող 1–3; 11–12», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Սեպտեմբերի 7–13-ը։ «Նա կուղղի քո ճանապարհները»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Հիսուսը երեխաների հետ

Հիսուսը երեխաների հետ, հեղինակ՝ Դիլին Մարշ

Սեպտեմբերի 7–13․ «Նա կուղղի քո ճանապարհները»

Առակներ 1–4, 15–16, 22, 31, Ժողովող 1–3, 11–12

Կարող եք մտածել «Առակներ» գրքի մասին` որպես սիրող ծնողների իմաստուն խորհուրդների հավաքածու (տես Առակներ 1․8)։ Նրա հիմնական ուղերձն այն է, որ եթե դուք իմաստություն եք փնտրում, հատկապես Աստծո իմաստությունը, ձեր կյանքը լավ կընթանա: Բայց Առակներ գրքին հաջորդում է Ժողովող գիրքը, որը կարծես ասում է. «Դա այնքան էլ հեշտ բան չէ»: Ժողովող գրքի քարոզիչն ասում է, որ նա «[իր] սիրտը տվեց իմաստություն հասկանալու», բայց, թերևս, գտավ «շատ տրտմություն» և շատ «վիշտ» (Ժողովող 1․17–18)։ Տարբեր ձևերով գիրքը հարցնում է. «Կարո՞ղ է իրական իմաստ լինել մի աշխարհում, որտեղ ամեն ինչ կարծես թե ունայն է, ժամանակավոր և անորոշ»:

Չնայած երկու գրքերը կյանքին տարբեր տեսանկյուններից են նայում, դրանք ուսուցանում են նույնանման ճշմարտություններ: Ժողովողը հայտարարում է․ «Ամբողջ խոսքի վախճանը լսենք․ Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը» (Ժողովող 12․13)։ Սա նույն սկզբունքն է, որը հանդիպում է Առակներում. «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը» (Առակներ 3․5, տես նաև հատված 7)։ Կյանքը միշտ ավելի լավ է ընթանում, եթե ոչ միշտ կատարյալ, երբ մենք ապավինում և հետևում ենք Տեր Հիսուս Քրիստոսին:

Այս գրքերի մասին ակնարկը տես «Առակներ, գիրք» և «Ժողովող» նյութերում՝ Ավետարանի բառարանում:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Առակներ 1–4, 15–16, Ժողովող 1–3, 11–12

«Ականջ դնես իմաստությանը»

Առակներ և Ժողովող գրքերը լի են իմաստության վերաբերյալ գաղափարներով։ Առակներ 1–4, 15–16, Ժողովող 1–3; 11–12 գլուխները կարդալիս նշեք «իմաստություն» բառը և դրա հետ կապված այլ բառեր, ինչպես օրինակ՝ «գիտելիք», «հասկացողություն»։ Այս գլուխներն ինչպե՞ս են ազդում իմաստության մասին ձեր մտքերի վրա։ Հիմնվելով նրա վրա, ինչ գտաք՝ ինչպե՞ս կնկարագրեք «Տիրոջ տված» իմաստությունը։ (Առակներ 2․6) Ի՞նչ օրհնություններ են գալիս Աստծո իմաստությունից:

Տես նաև Մատթեոս 7․24–27, 25․1–13։

Օգնեք սովորողներին կիսվել իրենց սովորածով: «Սովորողներին հնարավորություններ տվեք միմյանց հետ կիսվելու այն ամենով, ինչ սովորում են Փրկչի և Նրա ավետարանի մասին: Դա կօգնի նրանց յուրացնել իրենց սովորած ճշմարտությունները և արտահայտել դրանք: Դա նաև կօգնի նրանց վստահություն ձեռք բերել այլ միջավայրում՝ ճշմարտություններով կիսվելու համար» (Ուսուցանել Փրկչի ձևով26)։ Օրինակ՝ կարող եք առաջարկել սովորողներին դուրս գրել Առակներ կամ Ժողովող գրքից մի քանի հղում, որտեղ իրենք գաղափարներ են գտել Աստծո իմաստության մասին: Առաջարկեք նրանց խոսել իրենց սովորածի մասին:

Առակներ 1․7, 2․5, 3․7, 15․33, 16․6, 31․30, Ժողովող 12․13

«Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից»

Մեկ այլ թեմա, որը հանդիպում է Առակներ և Ժողովող գրքերում, «Տիրոջ երկյուղն է»։ Կարդալիս ուշադրություն դարձրեք այս արտահայտությունը: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում վախենալ Տիրոջից: Փնտրեք գաղափարներ երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը» ուղերձում (Լիահոնա, մայիս 2015, 46–49): Տիրոջ երկյուղն ինչպե՞ս է տարբերվում մյուս վախերից։

Տես նաև Առակներ 8․13

Առակներ 3․5–74

սեմինարիայի պատկերակ
«Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը»

Ինչպե՞ս կփորձեիք համոզել որևէ մեկին, որ ավելի լավ է «ապավինել Տիրոջը», քան «ապավինել … [մեր] սեփական հասկացողությանը»: (Առակներ 3․5) Ի՞նչ համեմատություններ կամ առարկայական դասեր կօգտագործեիք: Խորհելով Առակներ 3․5–7 հատվածների շուրջ, մտածեք, թե ինչպես կարող եք ավարտել հետևյալ նախադասությունները. Տիրոջը ապավինելը նման է … Մեր հասկացողությանը ապավինելը նման է …

Ինչո՞ւ խելամիտ չէ ապավինել մեր սեփական հասկացողությանը: Ինչպե՞ս եք համոզվել, որ պետք է ապավինել Տիրոջը:

Այնուամենայնիվ, մենք երբեմն կարող ենք դժվարանալ ապավինել Տիրոջը: Ինչո՞ւ է այդպես։ Երեց Գերիթ Վ. Գոնգը առաջարկում է մի քանի պատճառ՝ օգտակար խորհուրդների հետ միասին «Վստահեք կրկին» ուղերձում (Լիահոնա, նոյ․ 2021, 97–99): Ի՞նչ պատմություններ կամ ուսմունքներ եք գտնում այս ուղերձում, որոնք կարող են օգնել մարդուն վերականգնել իր վստահությունը Տիրոջ հանդեպ:

Առակներ 3․6 և Առակներ 4 գլուխներում կյանքը համեմատվում է «արահետի» կամ «ճանապարհի» հետ: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հնարավորություն տալ Տիրոջը «ուղղել [ձեր] ճանապարհները»: (Առակներ 3․6)։ Ի՞նչ եք գտնում գլուխ 4-ում, որը օգնում է ձեզ «խորհել [ձեր] ոտքերի ուղու մասին» (հատված 26)։ Օրինակ՝ հատվածներ 11–12-ը և 18–19-ը ի՞նչ են ձեզ ուսուցանում ճիշտ ճանապարհով քայլելու օրհնությունների մասին: Ի՞նչ նշանակություն ունեն ձեզ համար հատվածներ 26–27-ը։

Տես նաև 2 Նեփի 31․18–21 հատվածները և «Lord, I Would Follow Thee», Հիմներ, հմր․ 220։

Առակներ 15, 16․24–32

«Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է»

Առակներ 15–16 գլուխների որոշ առակներ կարող են ոգեշնչել ձեզ բարելավել ձեր շփումը մարդկանց հետ, հատկապես՝ մտերիմների։ Օրինակ՝ հիշեք որոշակի դեպքեր, երբ «մեղմ պատասխանը» օգնել է «հանգստացնել ցասումը» (Առակներ 15․1

Կարող եք նաև հիշել այն դեպքերը, երբ Փրկիչը օրինակ է հանդիսացել Առակներ 15.1–4, 18 հատվածների ուսմունքների համար (տես Մարկոս 12.13–17, Հովհաննես 8.1–11): Ինչպե՞ս կարող եք հետևել Նրա օրինակին, երբ շփվում ենք ուրիշների հետ:

Ինչպե՞ս կարող է Առակներ 15, 16․24–32 հատվածների խորհուրդը կիրառվել այսօրվա թվային հաղորդակցության համար: Տեսեք, թե արդյոք կարող եք գտնել մի հատված այս գլուխներում, որ կարող եք վերափոխել խորհրդի, որը կիրառելի է սոցիալական ցանցերի կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով շփվելու դեպքում:

Տես նաև Նիլ Լ. Անդերսեն «Հետևենք Հիսուսին. լինենք խաղաղարար», Լիահոնա, մայիս 2022, 17–20, Ռոնալդ Ա. Ռասբանդ «Խոսքերը կարևոր են» Լիահոնա, մայիս 2024, 70–77, Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար (2022), 11–12:

կինը և ճայերը

Առաքինի կին ո՞վ կարող է գտնել։ II, հեղինակ՝ Լուիս Փարքեր

Առակներ 31.10–31

«Այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի»

Առակներ 31․10–31 հատվածներում նկարագրվում է «առաքինի կինը»․ կին, որը ունի հոգևոր մեծ ուժ, ունակություն և ազդեցություն։ Փորձեք ձեր բառերով ամփոփել, թե այս հատվածներից յուրաքանչյուրն ինչ է ասում առաքինի կանանց մասին: Այս հատկանիշներից ո՞րը կարող եք ընդօրինակել:

Ժողովող 1–3, 12

Մահկանացու կյանքը ժամանակավոր է

Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար հիշել, որ ինչպես հավաստիացնում են Ժողովող 1–2 գլուխները, այս աշխարհում շատ բաներ «ունայն» են (կամ ժամանակավոր և ոչ կարևոր)։ Ի՞նչ եք գտնում Ժողովող 12 գլխում, որը կյանքին հավերժական արժեք է տալիս։

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Առակներ 1․7, 2․5, 15․33, 16․6, Ժողովող 12․13

«Աստծուց վախենալ» նշանակում է սիրել և հնազանդվել Նրան

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ Աստծուց վախենալու մասին հատվածները, կարող եք «վախ» բառը փոխարինել այլ բառերով, օրինակ՝ ակնածանք, սեր կամ հնազանդություն (տես նաև Եբրայեցիներին 12․28): Ի՞նչ ազդեցություն է դա ունենում այս հատվածների վերաբերյալ մեր մտքերի վրա։ Մենք ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ վախենում ենք Տիրոջից:

Առակներ 3.5–7

Ես կարող եմ ապավինել Տիրոջը իմ ողջ սրտով

  • Դուք և երեխաները կարող եք կատարել գործողություններ Առակներ 3․5–7 հատվածների տեքստին համապատասխան, օրինակ՝ ձեռքերով սիրտ ցույց տալ, մի կողմի վրա թեքվել, տեղում քայլել և ցույց տալ ձեր աչքերը: Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ապավինում ենք Հիսուս Քրիստոսին մեր ամբողջ սրտով։

  • Ցույց տալու համար, թե ինչ է նշանակում «մի ապավինիր քո հասկացողությանը (Առակներ 3․5), կարող եք երեխաներին առաջարկել հենվել ամուր և կայուն մի բանի վրա, օրինակ՝ պատի: Այնուհետև նրանք կարող են փորձել հենվել մի բանի վրա, որը կայուն չէ, օրինակ՝ ավելի վրա: Կամ նրանք կարող են փորձել փայտը կամ մատիտը հենել տարբեր ամրության առարկաների, օրինակ՝ գրքի կամ թղթի կտորի վրա։ Ինչո՞ւ է կարևոր «Տիրոջն ապավինել» (հատված 5) և չապավինել մեր «հասկացողությանը»։

մտախոհ կինը՝ ծաղիկով

Սովորենք ապավինել Տիրոջը, հեղինակ՝ Քեթլին Պիտերսոն

Առակներ 15․1, 18

Ես կարող եմ օգտագործել բարի խոսքեր

  • Դուք և երեխաները կարող եք մտածել այնպիսի իրավիճակների մասին, երբ դուք կամ իրենք զայրույթի զգացում կարող են ունենալ: Միասին կարդացեք Առակներ 15․1 հատվածը և օգնեք ձեր երեխաներին կիրառել այս հատվածը այն իրավիճակներում, որոնց մասին իրենք մտածել են: Գուցե նրանք կարողանան գտնել մի քանի «մեղմ պատասխան»: Բարության մասին երգը, օրինակ՝ «Love Is Spoken Here» (Children’s Songbook, 190–91), կարող է ամրացնել այդ սկզբունքը:

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «հանգստացնում է վեճը» (Առակներ 15․18) արտահայտությունը, պատմեք անձնական պատմություն այն մասին, երբ դուք (կամ ձեր ծանոթը) զայրույթ եք զգացել, բայց նախընտրել եք բարի լինել։ Օգնեք ձեր երեխաներին մտածել, թե ինչ կարող ենք մենք անմիջապես անել, որպեսզի «հանգստացնենք վեճը»: Օրինակ՝ մենք կարող ենք անմիջապես մտածել Հիսուսի մասին, օգնություն խնդրել Երկնային Հորից, հիշել Երեխաների միության մի երգ կամ, եթե հնարավոր է, հեռանալ:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Հիսուսը ուղղորդում է երկու ոչխարի

«Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները» (Առակներ 3.6): Նա ինձ առաջնորդում է, հեղինակ՝ Յոնսուն Կիմ Նկարը՝ havenlight.com-ից

Երեխաների միության վարժությունների էջ. Ես կարող եմ օգտագործել բարի խոսքեր