Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 20–26։ «Տիրոջ բոլոր ասածները կանենք». Ելք 19–20, 24, 31–34


«Ապրիլի 20–26։ «Տիրոջ բոլոր ասածները կանենք»․ Ելք 19–20, 24, 31–34», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Ապրիլի 20–26։ «Տիրոջ բոլոր ասածները կանենք»», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026

Մովսեսը կրում է Տասը պատվիրանների տախտակները

Մովսեսը և տախտակները, Ջերի Հարսթոն (հատված)

Ապրիլի 20–26․ «Տիրոջ բոլոր ասածները կանենք»

Ելք 19–20, 24, 31–34

Թեպետ նախկինում Իսրայելի որդիները տրտնջացին և անվճռականություն ցուցաբերեցին, սակայն, երբ Մովսեսը կարդաց օրենքը Սինա լեռան ստորոտում, նրանք կապեցին այս ուխտը. «Տիրոջ բոլոր ասածները կանենք» (Ելք 24․7)։ Ապա Աստված Մովսեսին կանչեց լեռան վրա և ասաց նրան, որ խորան կառուցի, «որպեսզի բնակվեմ իրենց մեջ» (Ելք 25․8

Բայց մինչ Մովսեսը սարի գագաթին սովորում էր, թե ինչպես Աստված կարող է բնակվել իսրայելացիների մեջ, իսրայելացիները դրա փոխարեն սարի ստորոտում ոսկե կուռք էին պատրաստում, որպեսզի երկրպագեն դրան։ «Ուրիշ աստվածներ չունենալու» խոստումից անմիջապես հետո նրանք «շուտով շեղվեցին» իրենց տված խոստումից (Ելք 20․3, 32․8, տես նաև Ելք 24․3)։ Զարմանալի շրջադարձ էր, բայց մենք փորձից գիտենք, որ վախն ու կասկածը երբեմն կարող են հաղթել հավատին և նվիրվածությանը: Երբ մենք փնտրում ենք Տիրոջ ներկայությունը մեր կյանքում, դա քաջալերում է այն միտքը, որ Տերը չհուսահատվեց հին Իսրայելից և Նա չի հրաժարվի մեզանից և այն մարդկանցից, որոնց մենք սիրում ենք, քանի որ Նա է «ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ» Աստվածը (Ելք 34․6

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ելք 19.3–6

Տիրոջ ուխտի ժողովուրդը Նրա համար գանձ է

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Հին Կտակարանում եբրայերեն դարձվածքը, որից peculiar բառն է թարգմանվել segullah բառն է, որը նշանակում է «արժեքավոր ունեցվածք», կամ «գանձ»: … Մեզ համար Տիրոջ ծառաների կողմից որպես Նրա յուրահատուկ ժողովուրդ համարվելը բարձրակարգ հաճոյախոսություն է» («Children of the Covenant», Ensign, մայիս 1995, 34): Ինչպե՞ս են նախագահ Նելսոնի խոսքերն ազդում Ելք 19.3–6 հատվածների ձեր ըմբռնման վրա։ Ինչպե՞ս է Տերը ցույց տվել, որ գնահատում է ձեզ:

Ելք 19.10–11, 17

Սրբազան փորձառությունները պահանջում են նախապատրաստվածություն

Տերն ասաց Մովսեսին, որ Իսրայելի որդիները պետք է պատրաստվեն, նախքան կկարողանան «հանդիպել Աստծուն» (Ելք 19.10–11, 17) և պահեն Նրա ուխտը (տես Ելք 19.5): Ինչպե՞ս եք պատրաստվում հոգևոր փորձառություններին, ներառյալ հաղորդությանը և տաճարային արարողություններին: Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին պատրաստվել դրան։ Ի՞նչ սովորեցիք պատրաստության մասին Ղուկաս 6.12–13, Ենովս 1․2–6, Ալմա 17․2–3 հատվածներից։

Սինա լեռ, Եգիպտոս

Ավանդաբար համարվում է, որ այս լեռը Եգիպտոսում՝ Սինա սարն է:

Ելք 20.1–17

սեմինարիայի պատկերակ
Աստծո պատվիրաններին հնազանդվելն օրհնություններ է բերում

Երբ իսրայելացիները հավաքված էին Սինա լեռան ստորոտում, նրանք լսեցին Աստծո ձայնը, որը տալիս էր Տասը պատվիրանները (տես Բ Օրենք 4․12–13)։ Սրանք, իհարկե, Աստծո միակ պատվիրանները չեն. սուրբ գրություններում կան նաև շատ ուրիշ պատվիրաններ: Ուստի, Ելք 20․1–17 հատվածները կարդալիս հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու է Աստված շեշտում հատկապես այս Տասը պատվիրանները: Այս աղյուսակը կարող եք օգտագործել՝ ձեր կյանքում Տասը պատվիրանների կարևորության մասին խորհելիս.

Պատվիրան

Այլ կերպ ասած, Տերը խնդրում է ինձ …

Օրհնություններ, որոնք գալիս են այս պատվիրանով ապրելուց

  • Այս Տասը պատվիրանները պահելն ինչպե՞ս է օգնում ձեզ պահել այն երկու մեծ պատվիրանները, որոնք Հիսուսը տվել է Մատթեոս 22․34–40 հատվածներում։

  • Որո՞նք են այն բաները, որոնցով կարող եք գայթակղվել և գերադասել դրանք Աստծուց։ Ի՞նչ օրհնություններ եք տեսել Աստծուն առաջին տեղում դնելուց:

  • Ինչպե՞ս կպատասխանեք այն մարդուն, որն ասում է, որ Տասը պատվիրանները վաղուց են տրվել և այսօր չեն կիրառվում: Ձեր պատասխանում ձեր կյանքի ո՞ր օրինակներով կարող եք կիսվել: Ինչպե՞ս կարող է «How Gentle God’s Commands» (Հիմներ, հ. 125) օրհներգն ազդել Աստծո պատվիրաններն ուրիշներին բացատրելու ձեր եղանակի վրա:

  • Ինչպե՞ս է Տերը կատարել Ելք 20․6 հատվածում տված Իր խոստումը ձեր կյանքում։

Տես նաև «Սիրեք Տիրոջը՝ մեծ պատվիրանը» Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն (2014) ուսմունքում, 37–45, Դալլին Հ. Օուքս, «Ուրիշ աստվածներ չունենաս» հոդվածը Լիահոնա ամսագրի նոյ. 2013, 72–75 համարներում, Թեմաներ և հարցեր բաժնի «Պատվիրաններ» ենթաբաժինը Gospel Library հավելվածում։

Ելք 24․1–11

Ուխտեր կապելը ցույց է տալիս Աստծո օրենքին հնազանդվելու իմ պատրաստակամությունը

Ելք 24․3–8 հատվածները կարդալիս մտածեք Աստծո հետ կապած ձեր ուխտերի մասին: Թեև Իսրայելի ուխտը ներառում էր ծեսեր, որոնք տարբերվում են այն ամենից, ինչ Աստված այսօր ակնկալում է, կարող եք նկատել որոշ նմանություններ։ Օրինակ՝ 4, 5, և 8-րդ հատվածներում նշվում է զոհասեղանը, կենդանիների զոհաբերությունները և արյունը: Ի՞նչ կարող էին խորհրդանշել դրանք և ինչպե՞ս են դրանք վերաբերում ձեր ուխտերին:

Ելք 32–34

Մեղքը՝ Աստծուց հեռանալն է, ապաշխարությունը՝ դեպի Նա դառնալը և չարից հեռանալը

Փորձեք ձեզ դնել իսրայելացիների տեղը. դուք անապատում եք, իսկ Մովսեսն արդեն 40 օր բացակայում է և ձեզ քանանացիների հետ առճակատում է սպասվում ավետյաց երկրի համար (տես Ելք 32․1–8)։ Ըստ ձեզ, ինչի՞ համար էին իսրայելացիները ցանկանում ոսկե կուռք ունենալ: Ելք 33․11–17 հատվածներում Տիրոջը ուղղված Մովսեսի աղոթքում ի՞նչն է ոգեշնչում ձեզ։

Թեպետ իսրայելացիների մեղքը լուրջ էր, այս պատմությունը ներառում է նաև Աստծո ողորմածության և ներման ուղերձ: Ի՞նչ են ձեզ ուսուցանում Ելք 34․1–10 հատվածները Փրկչի մասին (տես Ելք 32․30–32, Մոսիա 14․4–8, 15․9, Վարդապետություն և Ուխտեր 45.3–5

Ելք 31․13–16

Հանգստության օրը նշան է

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը բացատրել է. «Իմ երիտասարդության վաղ տարիներին ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատանքը, որոնք կազմել են գործերի ցուցակ, որոնք կարելի է անել և չանել Հանգստության օրը։ Միայն ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ հանդիսանում է մի նշան իմ և Երկնային Հոր միջև [տես Ելք 31.13, Եզեկիել 20.12, 20]: Դա իմանալով՝ ես այլևս այդ ցուցակի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում» («Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 130)։ Խորհեք, թե ինչ նշան եք ուզում տալ Աստծուն՝ պահելով Հանգստության օրը:

Ելք 34․1–4

Ո՞րն էր Մովսեսի պատրաստած երկու զույգ քարե տախտակների միջև տարբերությունը

Երբ Մովսեսը սարից իջավ, բերեց քարե տախտակների վրա գրված օրենքը: Տեղեկանալով, որ իսրայելացիները խախտել են իրենց ուխտը, Մովսեսը կոտրեց տախտակները (տես Ելք 31․18, 32․19)։ Ավելի ուշ, Աստված Մովսեսին պատվիրեց պատրաստել մեկ այլ զույգ քարե տախտակներ և դրանք հետ տանել դեպի սարը (տես Ելք 34․1–4Ելք 34.1–2-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն-ը (Աստվածաշնչի հավելվածում) պարզաբանում է, որ քարե տախտակների առաջին զույգը ներառում էր Աստծո «սրբագույն կարգի» կամ Մելքիսեդեկյան քահանայության արարողությունները: Երկրորդ զույգը ներառում էր «մարմնավոր պատվիրանների օրենքը»: Սա ավելի փոքր օրենք էր, որը սպասավորվում էր «փոքրագույն քահանայության» կողմից (տես Վարդապետություն և Ուխտեր 84․17–27), որի նպատակն էր իսրայելացիներին պատրաստել մեծագույն օրենքի և ավելի մեծ քահանայության համար, որպեսզի նրանք կարողանան մտնել Աստծո ներկայություն:

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ելք 20.3–17

Աստված ինձ պատվիրաններ է տալիս, քանի որ Նա ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ

  • Ինչպե՞ս կարող եք հետաքրքիր դարձնել Տասը պատվիրանների մասին ուսումնասիրությունը ձեր երեխաների համար: Ելք 20․3–17 հատվածները միասին կարդալիս ձեր երեխաներին հնարավորություն տվեք օգնելու ձեզ գտնել կամ նկարել Տասը պատվիրաններից յուրաքանչյուրը ներկայացնող նկար: Ապա ձեր երեխաները կարող են հերթով ընտրել նկարները և պատմել այն մասին, թե ինչպես կարող են ապրել այդ պատվիրանով: Կիսվեք միմյանց հետ, թե այդ պատվիրանով ապրելն ինչպես է ձեզ երջանկություն պարգևում:

  • Կարող եք երգել «Keep the Commandments» երգը (Children’s Songbook, 146–47)։ Օգնեք ձեր երեխաներին երգում գտնել բառեր, որոնք կուսուցանեն նրանց, թե ինչու է Աստված ցանկանում, որ մենք պահենք Իր պատվիրանները:

Երբ երեխաները կիսվում են հոգևոր փորձառություններով, նրանց վկայությունը մեծանում է: Ձեր տված հարցերը կարող են խրախուսել ձեր երեխաներին կիսվել, թե իրենք ինչպես են վերաբերվում Փրկչին, և ավետարանով ապրելն ինչպես է օրհնել իրենց (տես Ուսուցանել Փրկչի ձևով32)։ Այդպիսով նրանք կբերեն իրենց վկայությունը: Մտածեք, թե ինչպես կարող եք դա անել, երբ քննարկում եք այն օրհնությունները, որոնք գալիս են Տասը պատվիրաններով ապրելուց:

Ելք 20.12

Տերը ցանկանում է, որ ես պատվեմ իմ ծնողներին

  • Օգնեք երեխաներին սովորել «Պատվիր քո հորն ու քո մորը» արտահայտությունը (Ելք 20.12): Բացատրեք, որ «պատվել» որևէ մեկին՝ նշանակում է հարգանք ցուցաբերել նրա հանդեպ կամ երջանկացնել նրան: Ի՞նչ է արել Հիսուսը՝ Իր մահկանացու մորը և Իր Երկնային Հորը պատվելու համար (տես Ղուկաս 2․48–51, Հովհաննես 19.26–27)։ Ձեր երեխաները կարող են հերթով դերակատարել գործողություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են պատվել իրնեց ծնողներին, մինչ մյուս երեխաները կարող են կռահել, թե նրանք ինչ են անում:

Ելք 31․13, 16–17

Հանգստության օրը պատվելն իմ սիրո նշանն է Տիրոջ հանդեպ

  • Ձեր երեխաների համար գուցե հետաքրքիր լինի ուսումնասիրել ճանապարհային նշանները կամ շենքերի վրա տեղադրված նշանները: Որո՞նք են նշանների նպատակները: Ապա ձեր երեխաները կարող են գտնել «նշան» բառը Ելք 31․13, 16–17 հատվածներում։ Ըստ Տիրոջ, ո՞րն է նշանը մեր և Իր միջև։ Կիսվեք միմյանց հետ, թե դուք և ձեր ընտանիքն ինչպես եք փորձում Հանգստության օրը ցույց տալ ձեր սերը Տիրոջ հանդեպ։

Մովսեսը պահում է Տասը պատվիրանները

Մովսեսը պահում է Տասը պատվիրանները, հեղինակ՝ Սեմ Լոլոր (հատված)

Ելք 32․1–8, 19–24, 34․6–7

Ես չեմ «շեղվի» Աստծո ճանապարհներից

  • Կարող եք օգտագործել «Moses on Mount Sinai» պատմությունը (Հին Կտակարանի պատմություններ գրքից, 77–82)՝ օգնելու ձեր երեխաներին սովորել Ելք 32․1–8, 19–24 հատվածների պատմությունը: Իսրայելացիների համար ինչո՞ւ էր սխալ Աստծո փոխարեն պաշտել կուռքին:

    2:55

    Moses on Mount Sinai

  • Հետաքրքիր կլինի հատակին նկարել մի ճանապարհ (կամ գտնել այն ձեր տան մոտ)՝ ցույց տալու Ելք 32․8 հատվածում ներառված հետևյալ խոսքերը․ «Նրանք շուտով շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց»։ Ճանապարհով քայլելիս ձեր երեխաները կարող են խոսել գայթակղությունների մասին, որոնց բախվում ենք՝ հեռանալով Աստծուց: Ի՞նչն է օգնում մեզ մնալ Աստծո ուղու վրա և վերադառնալ դրան, եթե շեղվել ենք (տես Ելք 34․6–7

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Մովսեսը հրաժարվում է Տասը պատվիրաններից

Հորթի երկրպագումը, հեղինակ՝ Վ․ Ս․ Սիմոնդսի

Երեխաների միության վարժությունների էջ․ Աստված ինձ պատվիրաններ է տալիս, քանի որ Նա ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ