«Ապրիլի 6–12։ «Հիշեք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից»․ Ելք 7–13», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)։
«Ապրիլի 6–12։ «Հիշեք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Մովսեսը և Ահարոնը փարավոնի պալատում, հեղինակ՝ Ռոբերտ Տ․ Բարրեթ
Ապրիլի 6–12․ «Հիշեք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության տնից»
Ելք 7–13
Պատուհասը պատուհասի հետևից քայքայում էին Եգիպտոսը, բայց փարավոնը այնուամենայնիվ հրաժարվեց ազատ արձակել իսրայելացիներին: Եվ այնուամենայնիվ, Աստված շարունակեց ցույց տալ Իր զորությունը և փարավոնին հնարավորություն ընձեռեց ընդունել, «որ ես եմ Տերը», և «ինձ նման մեկը չկա ամբողջ երկրում» (Ելք 7.5, 9.14): Մովսեսը և իսրայելացիները պետք է երկյուղածությամբ տեսնեին հանուն իրենց կատարվող Աստծո զորության այս դրսևորումները: Անշուշտ, այս շարունակական նշանները ամրապնդեցին նրանց հավատը Աստծո հանդեպ և ուժեղացրին Աստծո մարգարեին հետևելու պատրաստակամությունը: Այնուհետև, երբ ինը սարսափելի պատուհասները չկարողացան ազատել իսրայելացիներին, տեղի ունեցավ տասներորդ պատուհասը` առաջնեկների մահը, ներառյալ փարավոնի առաջնեկը, և այս պատուհասը վերջ դրեց գերությանը: Դա, ըստ երևույթին, տեղին էր, քանի որ հոգևոր գերության յուրաքանչյուր դեպքում իսկապես փախչելու միայն մեկ ճանապարհ կա: Միայն Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը՝ անբիծ Գառան արյունն է, որ կփրկի մեզ:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ելք 7–11
Ես կարող եմ որոշել փափկացնել իմ սիրտը
Հուսով ենք՝ ձեր կամքը երբեք այնպես չի հակադրվի Աստծո կամքին, ինչպես փարավոնի դեպքում էր: Սակայն, մենք բոլորս էլ ունենում ենք ժամանակներ, երբ մեր սրտերը այնքան փափուկ չեն, որքան պետք է լինեն: Ի՞նչն է ձեզ համար առանձնահատուկ փարավոնի արձագանքում Ելք 7․14–25, 8․5–32, 9․1–26, 10․12–29, 12․29–33 հատվածների պատուհասներին։ Ուշադրություն դարձրեք Ելք 7․3, 13, 9․12 հատվածների՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության պարզաբանմանը։
Ինչո՞ւ է «կարծր» բառը լավ նկարագրում փարավոնի սիրտը։ Մտածեք, թե ինչ եք սովորում այս հատվածներից փափուկ սիրտ ունենալու մասին. 1 Նեփի 2․16, Մոսիա 3․19, Ալմա 24․7–8, 62․41, Եթեր 12․27։ Երբ կարդում եք փարավոնի կարծրասրտության հետևանքների մասին, խորհեք, թե ինչպիսին է ձեր սիրտը։ Ձեր կարծիքով, ի՞նչ փոփոխություններ եք ոգեշնչվում կատարել։
Ելք 12.1–42
Հիսուս Քրիստոսը կարող է փրկել ինձ Իր Քավության շնորհիվ
Միակ ուղին, որը իսրայելացիներին կխնայեր տասներորդ պատուհասից, նկարագրված Ելք 11.4–5-ում, հրահանգներին ճշգրիտ հետևելն էր, որոնք Տերը տվել էր Մովսեսին Ելք 12 գլխում, ծես, որը հայտնի է որպես Զատիկ: Խորհրդանիշերի միջոցով Զատիկն ուսուցանում է մեզ, որ ճիշտ այնպես, ինչպես Տերը իսրայելացիներին փրկեց Եգիպտոսի ստրկությունից, Նա կարող է նաև մեզ ազատել մեղքի գերությունից: Ելք 12․1–42 հատվածներում այս խորհրդանշականությունն ուսումնասիրելու համար կարող եք օգտագործել հետևյալ աղյուսակը.
|
Խորհրդանիշ |
Հնարավոր իմաստները |
Աստծո ուղերձն ինձ |
|---|---|---|
Խորհրդանիշ Ամիսների սկիզբը (հատված 2, Տերը պատվիրեց իսրայելացիներին օգտագործել այս իրադարձությունը՝ նշելու իրենց օրացույցի սկիզբը): | Հնարավոր իմաստները Սա Իսրայելի համար նոր սկիզբ էր լինելու։ Նրանք պետք է «նորից ծնվեին»։ | |
Խորհրդանիշ Գառը (հատվածներ 3–5)։ | Հնարավոր իմաստները Տես Հովհաննես 1․29, 6․54, Ա Պետրոս 1․19։ | |
Խորհրդանիշ Գառան արյունը դրանդիների վրա (հատվածներ 7, 13, 23)։ | Հնարավոր իմաստները Տես Մոսիա 4․2, Հայտնություն 12․11: | |
Խորհրդանիշ Բաղարջ հաց (հատվածներ 8, 15, 19–20)։ | Հնարավոր իմաստները Թթխմորը կամ խմորիչը կարող է լինել ապականության խորհրդանիշ, քանի որ այն հեշտությամբ փչանում է: Տես Մատթեոս 16․6–12, Հովհաննես 6.35։ | |
Խորհրդանիշ Դառը խոտեր (հատված 8)։ | Հնարավոր իմաստները Մեղքի ու գերության դառնության մասին հիշեցում։ Տես Ելք 1․14, Մովսես 6․55։ | |
Խորհրդանիշ Ուտել շտապով՝ դուրս գալու համար հագնված (հատված 11)։ | Հնարավոր իմաստները Մեղքի գերությունից հեռանալու շտապողականության խորհրդանիշ։ Տես Ծնունդ 39․12, Բ Տիմոթեոսին 2․22: | |
Խորհրդանիշ Սատակիչ (հատվածներ 13, 23)։ | Հնարավոր իմաստները | |
Խորհրդանիշ Իսրայելացիները ազատ արձակվեցին (հատվածներ 29–32)։ | Հնարավոր իմաստները | |
Ի՞նչ եք գտնում Զատիկի հրահանգներում և խորհրդանիշներում, որոնք ձեզ հիշեցնում են Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը: Ի՞նչ են ձեզ հուշում այս խորհրդանիշներն այն մասին, թե ինչպես ստանալ Նրա Քավության օրհնությունները:
Եկեք Քրիստոսի մոտ՝ բացահայտելով խորհրդանիշները, որոնք վկայում են Նրա մասին: «Բոլոր բաները»,- հայտարարեց Տերը,- «ստեղծվել և արարվել են իմ մասին վկայելու համար» (Մովսես 6.63, տես նաև 2 Նեփի 11.4): Ելք 12 բաժնում այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են գառը, արյունը, բաղարջ հացը, հրաշքները և ազատագրումը՝ բոլորը մատնանշում են Քրիստոսին: «Երբ մենք հասկանանք, թե ինչպես են այս առարկաները կապված Փրկչի հետ, նրանք մեզ կուսուցանեն Նրա զորության և հատկանիշների մասին» (Ուսուցանել Փրկչի ձևով, 7)։
Իմ հիշատակի համար, հեղինակ՝ Վոլթեր Ռեյն
Ելք 12.14–17, 24–27, 13.1–16
Հաղորդությունն օգնում է ինձ հիշել իմ ազատումը Հիսուս Քրիստոսի միջոցով
Փրկիչը պատվիրեց իսրայելացիներին ամեն տարի տոնել Զատիկը, որպեսզի հիշեն, որ Ինքն է ազատել իրենց, նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց գերությունը կդառնա հեռավոր հիշողություն: Երբ կարդաք Նրա հրահանգները Ելք 12.14–17, 24–27, 13.1–16 հատվածներում, մտածեք թե դուք ինչ եք անում` հիշելու ձեզ տրված Աստծո օրհնությունները: Ինչպե՞ս կարող եք պահպանել այդ հիշողությունը «ձեր սերունդների մեջ» (տես Ելք 12.14, 26–27):
Ի՞նչ նմանություններ եք տեսնում Զատիկի տոնի և հաղորդության միջև: Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի «միշտ հիշեք» Հիսուս Քրիստոսին։ (Մորոնի 4․3, 5․2)։
Խորհեք նաև այլ բաների շուրջ, որոնք Տերը կամենում է, որ դուք հիշեք, տես օրինակ. Հելաման 5.6–12, Մորոնի 10.3, Վարդապետություն և Ուխտեր 3.3–5, 10, 18.10, 52.40:
Տես նաև Քեվին Վ. Փիրսոն «Դուք դեռ հոժա՞ր եք», Լիահոնա, նոյ․ 2022, 67–69, «Always Remember Him» (տեսանյութ), Gospel Library, «In Memory of the Crucified», Հիմներ, հմր. 190։
Միշտ հիշենք Նրան
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ելք 7–11
Տերը զորություն ունի բոլոր բաների վրա
-
Ելք 7–11 հատվածներում նկարագրված պատուհասները ցույց տվեցին եգիպտացիներին և իսրայելացիներին, որ Տերը մեծ զորություն ունի: Տերը կօգնի ձեր երեխաներին ողջ կյանքում, եթե նրանք հավատք ունենան Նրա զորության հանդեպ: Որպեսզի օգնեք նրանց սովորել այս պատմությունից, կարող եք յուրաքանչյուր երեխայի տալ 10 մասի բաժանած թուղթ և առաջարկել նրանց նկարել հետևյալ հատվածներում նկարագրված պատուհասները. Ելք 7․17–18, 8․1–4, 8․16–17, 8․20–22, 9․1–6, 9․8–9, 9․22–23, 10․4–5, 10․21–22, 11․4–7 (տես նաև «The Plagues of Egypt»՝ Հին Կտակարանի պատմություններում, 67–69)։ Միասին կարդացեք Ելք 7.5 և 9.14 հատվածները՝ բացատրելով, թե Տերն ինչու պատուհասներ ուղարկեց Եգիպտոսի վրա:
2:3The Plagues of Egypt
-
Երեխաների հետ կիսվեք, թե Տերն ինչպես է ցույց տվել ձեզ, որ «բոլոր երկրի մէջ [Իր] նմանը չկայ» (Ելք 9.14): Հնարավորություն տվեք երեխաներին կիսվելու, թե որտեղից գիտեն, որ Տերը հզոր է:
Ելք 8.28–32, 9.7
Տերը կօգնի ինձ փափուկ սիրտ ունենալ
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատկերացնել, թե ինչ է նշանակում ունենալ փափուկ սիրտ, կարող է օգտակար լինել ցույց տալ նրանց մի առարկա, որը կարծր է, օրինակ՝ քարը, և մեկ այլ առարկա, որը փափուկ և ներծծող է, օրինակ՝ սպունգ: Կարող եք նաև ջուր լցնել այս առարկաների վրա՝ ցույց տալու համար, թե փափուկ սիրտը որքան հեշտությամբ է ընդունում Տիրոջ խոսքը: Այնուհետև կարող եք միասին կարդալ մի քանի հատված, որոնք նկարագրում են, թե փարավոնն ինչպես արձագանքեց Տիրոջ կողմից ուղարկված պատուհասներին (տես Ելք 8․28–32, 9․7): Առարկաներից ո՞րն է լավագույնս ներկայացնում փարավոնի սիրտը կամ վերաբերմունքը: Ի՞նչ է նշանակում ունենալ փափուկ սիրտ (տես Մոսիա 3.19):
-
Դուք և երեխաները կարող եք կազմել մի քանի գործողությունների ցանկ, որոնք կարող են ցույց տալ, որ մենք կարծր սիրտ ունենք (օրինակ՝ անբարյացակամ բառեր օգտագործելը կամ կիսվել չցանկանալը): Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք ցանկանում ենք փափուկ սիրտ ունենալ։
Ելք 12․1–13
Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին
-
Զատիկը ուսուցանեց իսրայելացիներին սպասել Փրկչին և մեզ համար կատարած Նրա զոհաբերությանը: Երբ միասին ուսումնասիրեք Ելք 12.1–13 հատվածները, օգնեք ձեր երեխաներին կապեր տեսնել Զատիկի և Հիսուս Քրիստոսի Քավության մանրամասների միջև (տես նաև «The Passover»՝ Հին Կտակարանի Պատմություններում, 70–74): Օրինակ՝ ինչո՞ւ է Հիսուսը նման հատված 5-ում նկարագրված գառին:
2:54The Passover
-
Այսօր մենք ընդունում ենք հաղորդությունը, որպեսզի հիշենք Հիսուսի զոհաբերությունը։ Կարող եք ցույց տալ ձեր երեխաներին հաղորդության նկար և խոսել այն մասին, թե ինչպես է այս արարողությունն օգնում մեզ հիշել Հիսուս Քրիստոսին: Կարող եք օգնել ձեր երեխաներին գտնել «հիշել» բառը հաղորդության աղոթքներում (տես Մորոնի 4–5): Կամ միասին երգեք հաղորդության մասին սիրելի մի օրհներգ և օգնեք ձեր երեխաներին նկատել խաղաղության զգացումը, որ իրենք ունենում են, երբ մտածում են Փրկչի մասին: Ինչպե՞ս կարող ենք գտնել այդ զգացումը, երբ ընդունում ենք հաղորդություն:
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։