Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 13–19: «Կանգնեք ձեր տեղում և տեսեք Տիրոջ փրկությունը»․ Ելք 14–18


«Ապրիլի 13–19։ «Կանգնեք ձեր տեղում և տեսեք Տիրոջ փրկությունը»․ Ելք 14–18», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար. Հին Կտակարան 2026 (2026)

«Ապրիլի 13–19։ «Կանգնեք ձեր տեղում և տեսեք Տիրոջ փրկությունը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Կարմիր ծով

Ապրիլի 13-19․ «Կանգնեք ձեր տեղում և տեսեք Տիրոջ փրկությունը»

Ելք 14–18

Իսրայելացիները ծուղակի մեջ էին: Մի կողմում Կարմիր ծովն էր, իսկ մյուս կողմում փարավոնի առաջ ընթացող բանակն էր: Նրանց փախուստը Եգիպտոսից, թվում էր, կարճատև էր լինելու: Բայց Աստված մի ուղերձ ուներ իսրայելացիների համար, որը Նա կամենում էր, որ նրանք հիշեին սերունդներ շարունակ. «Մի՛ վախեցեք: … Տերը պիտի պատերազմի ձեզ համար» (Ելք 14.13–14):

Այն ժամանակից սկսած, երբ Աստծո ժողովուրդը հավատքի և քաջության կարիք է ունեցել, նրանք պատմել են այս պատմությունը: Երբ Նեփին կամեցավ ոգեշնչել իր եղբայրներին, նա ասաց. «Եկեք վերադառնանք. եկեք ուժեղ լինենք, ինչպես Մովսեսը, քանի որ նա իսկապես հրամայեց Կարմիր ծովի ջրերին, և դրանք բաժանվեցին այս ու այն կողմ, և մեր հայրերը դուրս եկան գերությունից նրա միջով՝ չոր գետնի վրայով» (1 Նեփի 4.2): Երբ թագավոր Լիմքին կամեցավ, որ իր գերյալ ժողովուրդը «բարձրացներ [իրենց] գլուխները և ուրախանար», նա հիշեցրեց նրանց այս նույն պատմությունը (Մոսիա 7.19): Նույնպես վարվեց նաև Ալման, երբ ուզում էր վկայել իր որդուն Աստծո զորության մասին (տես Ալմա 36․28)։ Եվ երբ մենք ծուղակում ենք, երբ կարիք ունենք մի փոքր ավելի շատ հավատքի, որպեսզի տեսնենք Տիրոջ փրկությունը», մենք կարող ենք հիշել, թե ինչպես «Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից» (Ելք 14.13, 30):

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ելք 14, Ելք 15․1–21

Տերը կարող է «մեծ աշխատանք» անել իմ կյանքում

Ելք 14.1–10 հատվածները կարդալիս պատկերացրեք, թե իսրայելացիներն ինչ զգացին, երբ տեսան, որ փարավոնի բանակը մոտենում է: Հավանաբար դուք զգում եք, որ ձեր առջև ծառացած դժվարին մարտահրավերին դիմակայելու համար հրաշքի կարիք ունեք: Ի՞նչ գտաք Ելք 14.13–31 հատվածներում, որը ոգեշնչում է ձեզ փնտրել Աստծո զորությունը ձեր կյանքում: Խորհեք, թե ինչպե՞ս եք տեսել Նրա զորությունն անցյալում: Ի՞նչ սովորեցիք Նրա մասին այս փորձառություններից:

Ելք 15․1–19 հատվածները գովաբանության երգ է, որն իսրայելացիները երգեցին, երբ Տերը բաժանեց Կարմիր ծովը: Այս երգի ո՞ր արտահայտություններն են հատկապես կարևոր ձեզ համար: Գուցե կա մի օրհներգ, որը ցանկանում եք երգել, երբ Տերը որևէ զարմանալի բան է անում ձեզ համար, օրինակ՝ «Փրկիչն Իսրայելի» օրհներգը (Հիմներ, հ. 6)։ Կարող եք երգել կամ լսել այն ձեր այսօրվա երկրպագության ընթացքում:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 8․2–3։

Ելք 15․22–27, 16․1–15; 17․1–7

Տերը կարող է դառը բաները քաղցր դարձնել

Իսրայելի ճամփորդության մասին կարդալը կարող է ոգեշնչել ձեզ մտածել ձեր կյանքում այն բաների մասին, որոնք ձեզ «դառն» են թվացել՝ ինչպես Մեռայի ջրերը (տես Ելք 15․23–27)։ Ինչպե՞ս է Տերը դառը բաները քաղցր դարձրել ձեր կյանքում: Ի՞նչ արժեք են ունեցել այդ փորձառությունները ձեր կյանքում:

Իսրայելացիների համար դառը փորձառությունների ավելի շատ օրինակներ կտեսնեք Ելք 16 և 17 գլուխներում։ Գայթակղություն է առաջանում քննադատել նրանց տրտունջը կամ բողոքները, բայց կարդալիս մտածեք՝ արդյոք դուք երբևէ արել եք նույն բանը: Ի՞նչ սովորեցիք իսրայելացիների այդ փորձառություններից, որոնք կարող են օգնել ձեզ ավելի քիչ տրտնջալ և ավելի շատ վստահել Աստծուն: Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո մասին:

Տես նաև 1 Նեփի 2․11–12:

Իսրայելացիները մանանա են հավաքում

Իսրայելացիները մանանա են հավաքում։ Նեոգոթական որմնանկար, Տրնավա (հատված)

Ելք 16

սեմինարիայի պատկերակ
Տերը ինձ առաջարկում է ամենօրյա հոգևոր սնուցում

Քանի որ մենք բոլորս ուտելու կարիք ունենք, Տերը հաճախ հոգևոր բաները համեմատում է սննդի հետ: Ելք 16 գլխում գտեք Նրա հոգևոր դասերը իսրայելացիների մանանայի հետ կապված փորձառություններում։ Օրինակ՝ Ելք 16․16, 19, 22–26 հատվածներում տրված Տիրոջ ցուցումներն ինչպե՞ս են վերաբերում ձեր հոգևոր սնուցմանը:

Որպեսզի բացահայտեք այլ դասեր, որոնք Տերը կարող է ցանկանալ, որ դուք սովորեք այս հրաշքից, խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Տիրոջ կողմից մեզ տրված բաներից ի՞նչն է նման ամենօրյա մանանային, որը Նա տալիս էր իսրայելացիներին:

  • Իմ գործողություններից ո՞րը կարող է նմանվել մանանա հավաքելուն:

Կարող եք լրացուցիչ գաղափարներ գտնել այս տեսանյութերից մեկում կամ մի քանիսում՝ «Daily Bread: Pattern», «Daily Bread: Experience» և «Daily Bread: Change» (Gospel Library):

2:52

Daily Bread: Pattern

3:12

Daily Bread: Experience

3:0

Daily Bread: Change

Ուտելուց բացի մտածեք նաև այլ բաների մասին, որոնք անում եք ամեն օր։ Ինչո՞ւ պետք է որոշ բաներ անել ամեն օր, որպեսզի դրանք արդյունավետ լինեն: Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ ամենօրյա հոգևոր փորձառություններ փնտրելու համար:

Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ամենօրյա վերականգնում», Լիահոնա, նոյ. 2021, 77–79, «Ամենօրյա վերականգնում» (տեսանյութ), Gospel Library հավելված։

5:27

Daily Restoration

Ելք 17.1–7

Հիսուս Քրիստոսը իմ հոգևոր վեմն է և կենդանի ջուրը

Մտածեք Փրկչի մասին՝ Ելք 17.1–7 հատվածները կարդալիս։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը վեմ հանդիսանում ձեզ համար (տես Սաղմոս 62.6–7, Հելաման 5.12): Ինչպե՞ս է Նա ջուր հանդիսանում ձեզ համար (տես Հովհաննես 4.10–14, Ա Կորնթացիներին 10.1–4, 1 Նեփի 11.25):

Փնտրեք ֆիզիկական առարկաներ, որոնք վկայում են Քրիստոսի մասին: Երբ սուրբ գրությունները նկարագրում են բաներ, որոնք կարող են լինել Հիսուս Քրիստոսի խորհրդանիշները, օրինակ՝ Ելք 17․1–7 հատվածներում, դա կարող է առարկայական դասի առիթ հանդիսանալ: Նայելով վեմին կամ ջրին կամ դիպչելով դրանց, կարող եք հեշտությամբ հասկանալ, թե որքանով են դրանք նման Հիսուս Քրիստոսին: Եթե ուսումնառության ընթացքում կարողանաք տարբեր իմաստային երանգներ տալ դրանց, դա ավելի հիշվող և ազդեցիկ կլինի:

Ելք 17․8–16, 18․13–26

Ուսանողներն օգնում են միմյանց Տիրոջ աշխատանքը կատարելու «բեռը կրել»

Ձեր կյանքում կարող են լինել պահեր, երբ կարող եք նմանեցնել ձեզ Մովսեսին նրանով, որ ուրիշները կախված են ձեզանից, բայց ձեր «ձեռքերը հոգնությունից [ծանրանում են]» (Ելք 17․12)։ Այլ դեպքերում կարող եք ավելի շատ նմանվել Ահարոնին, Ովրին և Հոթորին, որոնք աջակցում էին Մովսեսին: Ելք 17․8–16, 18․13–26 հատվածները կարդալիս պատկերացրեք ձեզ այդ մարդկանցից յուրաքանչյուրի տեղում և տեսեք, թե ինչ է Տերը ուսուցանում ձեզ Իր աշխատանքի մասին:

Տես նաև Մոսիա 4․27, 18․8–9 հատվածները։

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ելք 14.5–22

Տերը կարող է «մեծ աշխատանք» անել իմ կյանքում

  • Երբ Տերը բաժանեց Կարմիր ծովը, Մովսեսն ու իսրայելացիները տեսան, թե որքան հզոր է Նա: Ձեր երեխաներին հնարավորություն տվեք օգնելու ձեզ հետաքրքիր եղանակով վերանայել Ելք 14․5–22 հատվածները (տես նաև «Զատիկը» բաժինը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 70–74)։ Կարող եք դասավորել աթոռները և վերմակները և «բաժանել» դրանք Կարմիր ծովի նման։ Ապա կարող եք կիսվել միմյանց հետ, թե ինչպես եք տեսել Աստծո զորությունը ձեր կյանքում:

    2:54

    The Passover

  • Ինչպե՞ս են Վարդապետություն և Ուխտեր 8.2–3 հատվածները լրացնում Ելք 14 գլխի պատմության մասին մեր հասկացողությունը: Ձեր երեխաներին պատմեք մի փորձառության մասին, երբ Սուրբ Հոգին ինչ-որ բան է ասել ձեր մտքին կամ սրտին և առաջարկեք նրանց պատմել իրենց փորձառությունների մասին։ Կարող եք նաև երգել Սուրբ Հոգու մասին օրհներգը, օրինակ՝ «Let the Holy Spirit Guide» (Hymns, հմր. 143)։

Ելք 15․22–25

Տերը կարող է դառը բաները քաղցր դարձնել

  • Ձեր երեխաների հետ միասին Ելք 15․22–25 հատվածներն ուսումնասիրելիս գուցե կարողանաք խմել որևէ քաղցր կամ դառը բան։ Ինչպե՞ս է Փրկիչը մեր կյանքում «դառը» փորձառությունները «քաղցր» դարձրել:

Ելք 15.23–25, 16.14–15, 17.1–6

Հիսուսը իմ Կենդանի ջուրն է, իմ Կյանքի հացը և իմ վեմը

  • Երբ դուք և ձեր երեխաները կարդաք Ելք 15․23–25, 16․14–15, 17․1–6 հատվածները, նրանց հնարավորություն տվեք օգնելու ձեզ գտնել առարկաներ, որոնք կօգնեն պատմել պատմություններից յուրաքանչյուրը, օրինակ՝ մի ճյուղ (Մեռայի ջրերն անուշացնելու համար), մի թաս կամ զամբյուղ (մանանայով լցնելու համար) և մի փայտ կամ քար (Քորեբում ջուր հանելու համար): Ի՞նչ են այդ պատմությունները հիշեցնում մեզ այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ինչ է անում մեզ համար: Քննարկման ընթացքում կարող եք կարդալ Մատթեոս 7.24–27, Հովհաննես 4.10–14, 6․29–35, 48–51, Հելաման 5.12, Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79 հատվածները։

նկար, որտեղ պատկերված են Մովսեսը, Ահարոնը և Ովրը

Մեկ՝ Աստծո առջև, հեղինակ՝ Ջոզեֆ Բրիքի (հատված)

Ելք 17․8–16, 18․13–26

Ես կարող եմ Տիրոջ աշխատանքը կատարելու «բեռը կրել»

  • Ելք 17․8–16 հատվածները կարդալիս երեխային առաջարկեք ձեռքերը բարձր պահել օդում: Երբ երեխան հոգնի, մյուս երեխաները կարող են օգնել նրան, ինչպես Ահարոնն ու Ովրն օգնեցին Մովսեսին: Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչպե՞ս կարող ենք օգնել, որպեսզի Աստծո արքայությունը հաջողության հասնի։ Կարող եք նաև կարդալ Ելք 18․13–26 հատվածները և պատմել ձեր ծխում ծառայող մարդկանց ծանր պարտականությունների մասին: Ի՞նչ կարող ենք անել այսօր՝ մեր եկեղեցու ղեկավարին օգնելու համար, ինչպես Ահարոնն ու Ովրն օգնեցին Մովսես մարգարեին:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը

Կարմիր ծովն անցնելուց, հեղինակ՝ Օտտո Սելմեր

Երեխաների միության վարժությունների էջ․ Տերը կարող է «մեծ աշխատանք» անել իմ կյանքում