Եկ, հետևիր ինձ
Մարտի 30–ապրիլի 5։ «Նա կուլ կտա մահը հաղթության մեջ»․ Զատիկ


«Մարտի 30–ապրիլի 5։ «Նա կուլ կտա մահը հաղթության մեջ»․ Զատիկ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Մարտի 30–ապրիլի 5։ «Նա կուլ կտա մահը հաղթության մեջ»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Հիսուսի դատարկ գերեզմանը

Դատարկ գերեզմանի նկար

Մարտի 30–ապրիլի 5․ «Նա կուլ կտա մահը հաղթության մեջ»

Զատիկ

Հիսուս Քրիստոսի կյանքը «առանցքային է ողջ մարդկային պատմության մեջ» («Կենդանի Քրիստոսը`Առաքյալների Վկայությունը», Gospel Library): Ի՞նչ է դա նշանակում: Մասամբ դա նշանակում է, որ Փրկչի կյանքն ազդում է յուրաքանչյուր մարդու հավերժական ճակատագրի վրա, ով երբևէ ապրել է կամ երբևէ կապրի: Կարող եք ասել նաև, որ Հիսուս Քրիստոսի Հարությունը՝ առաջին Զատիկի կիրակի օրը, կապում է Աստծո ամբողջ ժողովրդին պատմության ընթացքում. նրանց, ովքեր ծնվել էին Նրա Հարությունից առաջ, հավատքով էին սպասում դրան (տես Հակոբ 4.4), և նրանց, ովքեր ծնվել են հետո և հավատքով հետ են նայում դրան: Երբ մենք կարդում ենք Հին Կտակարանի պատմություններն ու մարգարեությունները, երբևէ չենք տեսնում Հիսուս Քրիստոս անունը, բայց տեսնում ենք հին հավատացյալների հավատքի և իրենց Մեսիայի ու Քավիչի հանդեպ փափագի ապացույցը: Այսպիսով, մենք, որ հրավիրվում ենք հիշել Նրան, կարող ենք կապ զգալ նրանց հետ, ովքեր անհամբեր սպասում էին Նրան: Քանզի, հիրավի, Հիսուս Քրիստոսը կրեց «մեր ամենիանօրինությունները» (Եսայի 53.6, շեշտադրումն ավելացված է), և «Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիներին 15.22, շեշտադրումն ավելացված է):

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Հին և ժամանակակից մարգարեները վկայում են Փրկչի քավող զոհաբերության մասին

Հին Կտակարանի շատ հատվածներ նկարագրում են Փրկչի ծառայությունը և քավիչ զոհաբերությունը: Ստորև գտնվող աղյուսակը պարունակում է այդ հատվածներից մի քանիսը: Երբ կարդում եք այս հատվածները, ի՞նչ հուշումներ եք ստանում Փրկչի մասին:

Հին Կտակարան

Նոր Կտակարան

Հին Կտակարան

Զաքարիա 9.9

Նոր Կտակարան

Մատթեոս 21․1–11

Հին Կտակարան

Զաքարիա 11.12–13

Նոր Կտակարան

Մատթեոս 26.14–16, 27.3–8

Հին Կտակարան

Եսայիա 53․4

Նոր Կտակարան

Մատթեոս 8․16–17, 26․36–39

Հին Կտակարան

Եսայի 53․7

Նոր Կտակարան

Մարկոս 14.60–61

Հին Կտակարան

Սաղմոս 22.16

Նոր Կտակարան

Հովհաննես 19.17–18, 20.25–27

Հին Կտակարան

Սաղմոս 22.18

Նոր Կտակարան

Մատթեոս 27․35

Հին Կտակարան

Սաղմոս 69․21

Նոր Կտակարան

Մատթեոս 27․34, 48

Հին Կտակարան

Սաղմոս 118․22

Նոր Կտակարան

Մատթեոս 21.42

Հին Կտակարան

Եսայի 53.9, 12

Նոր Կտակարան

Մատթեոս 27.57–60, Մարկոս 15.27–28

Հին Կտակարան

Եսայի 25.8

Նոր Կտակարան

Մարկոս 16.1–6, Ղուկաս 24․6

Հին Կտակարան

Դանիել 12.2

Նոր Կտակարան

Մատթեոս 27.52–53

Փրկչի մասին ուսուցանող մարգարեություններն էլ ավելի առատ են և հստակ Մորմոնի Գրքում: Մտածեք, թե ինչպես է ձեր հավատքն ամրապնդվում այնպիսի հատվածների միջոցով, ինչպիսիք են. 1 Նեփի 11.31–33, 2 Նեփի 25.13, Մոսիա 3.2–11, Ալմա 7․10–13։

Վերջին օրերի մարգարեները շարունակում են հատուկ վկայություն տալ Հիսուս Քրիստոսի և Նրա քավող առաքելության մասին: Այս Զատիկի շաբաթավերջին գերագույն համաժողովը լսելիս նկատի առեք Քրիստոսի մասին վկայությունները, որոնք լսում եք: Ի՞նչ են դրանք ուսուցանում ձեզ Նրա մասին:

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսն առաջարկում է խաղաղություն և ուրախություն

Զատիկը ուրախ ժամանակ է, քանի որ տոնում ենք Փրկչի Քավությունը և Հարությունը: Եվ այնուհանդերձ, նույնիսկ Զատիկի ժամանակ կան շատ մարդիկ, որոնք տարբեր պատճառներով չեն ուրախանում։ Ի՞նչ կարող եք անել այս Զատիկին՝ Փրկչի խաղաղությունն ու ուրախությունը տարածելու համար:

Գաղափարներից մեկն այն է, որ սուրբ գրություններում գտնեք ուղերձներ այն խաղաղության և ուրախության մասին, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսը, օրինակ՝ Սաղմոս 16.8–11, 30․2–5, Եսայի 12, 25․8–9, 40․28–31, Հովհաննես 14․27, 16․33, Ալմա 26․11–22։ Մտածեք, թե ինչպես կարող եք կիսվել այս ուղերձներով ուրիշների հետ: Օրինակ՝ այս ուղերձների հիմա վրա կարող եք ստեղծել Զատիկի բացիկներ՝ կիսվելու համար։ Աղոթեք այն մասին, թե ով պետք է ստանա ձեր Զատիկի ողջույնը: Կարող եք նաև որոշել ձեր ուղերձներով կիսվել սոցիալական ցանցերում, որտեղ շատ մարդիկ կարող են տեսնել դրանք:

Օրհներգեր Քրիստոսի և Հարության մասին, օրինակ՝ «He Is Risen!» (Հիմներ, հմր․ 199), նույնպես կարող է օգնել մեզ Զատիկին զգալ խաղաղություն և ուրախություն: Օրհներգի մեջ փնտրեք արտահայտություններ, որոնք, ձեր կարծիքով, արտահայտում են Զատիկի ուրախությունը:

Տես նաև Ջեֆրի Ռ․ Հոլլանդ «Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս», Լիահոնա, մայիս 2021, 35–38, Մարկ Ս․ Պալմեր, «Մեր տրտմությունն ուրախություն կլինի», Լիահոնա, մայիս 2021, 88–90։

Հիսուսը ողջունում է Մարիամին Իր գերեզմանի մոտ

Ինչո՞ւ ես լաց լինում, հեղինակ՝ Սայմոն Դյուվեյ (հատված)

Իր Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը զորություն ունի օգնելու ինձ հաղթահարել մեղքը, մահը, փորձություններն և թուլությունները

Ահա մի վարժություն, որը կարող է օգնել ձեզ տեսնել բազմաթիվ օրհնություններ, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով: Կարդացեք ստորև բերված սուրբ գրություններն այն մասին, թե ինչն է մեզ օգնում հաղթահարել Հիսուս Քրիստոսը: Փորձեք դասակարգել հատվածները հետևյալ անվանակարգերի․ մեղք, մահ, փորձություններ և թուլություններ (որոշ հատվածներ կարող են համապատասխանել մեկից ավելի կատեգորիաների): Կարդալիս ի՞նչ տպավորություններ ստացաք Փրկչի զորության մասին:

Ինչպե՞ս կբացատրեք ձեր ընկերոջը, որը քրիստոնյա չէ, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար: Երեց Ահմադ Ս. Քորբիթի ուղերձը «Գիտե՞ք, թե ինչու եմ ես որպես քրիստոնյա հավատում Քրիստոսին» (Լիահոնա, մայիսի 2023, 119–21) կարող է օգնել։

Տես նաև Ռեյնա Ի. Ըբարթո «Գերեզմանը հաղթանակ չունի», Լիահոնա, մայիս 2021, 85–87, Թեմաներ և հարցեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», «Հարություն», Gospel Library։

Հիսուս Քրիստոսը ամենաբարձր գինը վճարեց իմ փրկության համար

Հետևյալ հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչ գին է վճարել ձեր փրկության համար․ Եսայի 53․3–5, Մոսիա 3․7, Վարդապետություն և Ուխտեր 19․16–19։ Ի՞նչ գին է վճարել Երկնային Հայրը (տես Հովհաննես 3․16

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հիսուս Քրիստոսը տառապեց և մահացավ ինձ համար

  • Զատկի շաբաթը լավ ժամանակ է՝ ձեր երեխաներին ուսուցանելու այն մասին, թե ինչ է արել Փրկիչը մեզ համար՝ Գեթսեմանում և խաչի վրա: Կարող եք սկսել՝ նրանց ցուցադրելով ստորև բերված նկարները և հնարավորություն տալով, որ պատմեն, թե ինչ է տեղի ունենում նկարներում: Մինչ ձեր երեխաները նայում են նկարներին, դուք կարող եք կարդալ այն հատվածները, որոնք նկարագրում են այդ իրադարձությունները (տես Մատթեոս 26․36–46, 27․35–50, Ղուկաս 22․39–46, Հովհաննես 19․16–30)։ Երեխաները կարող են նշել նկարների մանրամասները, որ լսում են հատվածներում:

բաղադրյալ նկար՝ Հիսուսը Գեթսեմանիում և խաչի վրա

Ձախ կողմում՝ Քրիստոսը Գեթսեմանիում, հեղինակ՝ Հարի Անդերսոն։ Աջ կողմում՝ Խաչելություն, հեղինակ՝ Հարի Անդերսոն

  • Ինչպե՞ս ենք մենք օրհնված Հիսուսի զոհաբերության շնորհիվ: Հետևյալ հատվածներում օգնեք ձեր երեխաներին գտնել բառեր և արտահայտություններ, որոնք պատասխանում են այդ հարցին․ Եսայի 53․4–12, Ալմա 7․11–13 և Վարդապետություն և Ուխտեր 19․16–19։ Այս հատվածները կարդալուց հետո կիսվեք միմյանց հետ, թե ինչպիսի զգացմունքներ ունեք Փրկչի հանդեպ:

Հիսուս Քրիստոսը հարություն է առել ինձ համար

  • Կարող եք օգտագործել այս շաբաթվա վարժությունների էջը կամ այս նյութի այլ նկարներ՝ ձեր երեխաներին պատմելու համար Հարության պատմությունը (տես նաև «Jesus Is Risen» նյութը Նոր Կտակարանի պատմություններում» 139–44): Այնուհետև առաջարկեք երեխաներին ձեզ վերապատմել այդ պատմությունը:

  • Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր երեխաներին ուրախություն գտնել Քրիստոսում այս Զատիկին: Կարող եք միասին երգել Զատիկի մի սիրելի օրհներգ, օրինակ՝ «Christ the Lord Is Risen Today» (Հիմներ, հմր. 200) կամ «Գեթսեմանի» (Gospel Library)։ Հարության մասին այլ օրհներգեր գտնելու համար ուսումնասիրեք Հիմներ և Children’s Songbook բաժինների թեմաների ցանկը: Դուք և երեխաները կարող եք կիսվել միմյանց հետ, թե ինչու են ձեզ դուր գալիս այս երգերը, և ինչ եք զգում, երբ դրանք երգում եք: Այս երգերն ի՞նչ են ուսուցանում մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Երեխաները կարող են զգալ Հոգին, բայց կարող են օգնության կարիք ունենալ՝ Նրա ազդեցությունը ճանաչելու համար։ «Երեխաներին սովորեցրեք, թե Հոգին մեզ հետ ինչպես է հաղորդակցվում տարբեր ձևերով: Օգնեք նրանց ճանաչել Նրա ձայնը, երբ Նա խոսում է իրենց հետ: Դա կօգնի նրանց զարգացնել անձնական հայտնություն փնտրելու և դրա հիման վրա գործելու սովորություն իրենց ողջ կյանքի ընթացքում» (Ուսուցանել Փրկչի ձևով32)։ Օրինակ՝ երբ ձեր երեխաների հետ երգեք Փրկչի մասին երգեր, նայեք Նրա պատկերին կամ կարդաք Նրա մասին պատմություններ, կիսվեք միմյանց հետ ձեր ունեցած հոգևոր զգացողություններով:

  • Gospel Library հավելվածն ունի Զատիկի տեսանյութերի հավաքածու, որոնք կարող են հաճույքով դիտել ձեր երեխաները: Հնարավորություն տվեք նրանց ընտրել տեսանյութերից մեկը՝ դիտելու համար: Հարցրեք նրանց, թե ինչ են սովորում Հիսուս Քրիստոսի մասին տեսանյութից: Կարող եք նաև խնդրել նրանց ամփոփել տեսանյութի ուղերձը մեկ նախադասությամբ։

Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին

  • Երբ դուք և ձեր երեխաները այս Զատիկի շաբաթավերջին միասին դիտեք գերագույն համաժողովը, օգնեք նրանց տեսնել, երբ Փրկչի հատուկ վկաները վկայություն են բերում Հարության մասին: Կարող եք խաղ խաղալ. առաջարկեք երեխաներին ոտքի կանգնել ամեն անգամ, երբ լսում են Զատիկ, Քավություն կամ Հարություն բառերը։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչու եք երախտապարտ Փրկչի մասին ապրող մարգարեների վկայությունների համար:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

գեղանկար՝ Հիսուսը Հարությունից հետո

Այս նպատակի համար, հեղինակ՝ Յոնգսունգ Քիմ։ Նկարը՝ havenlight.com

Երեխաների միության վարժությունների էջ. Հիսուսը հարություն է առել ինձ համար