«Զատիկ․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Զատիկ․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Զատիկ
Զատիկ
Ակնարկ
Մենք նշում ենք Զատիկը՝ տոնելու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու Հարությունը։ Սա հրաշալի հնարավորություն է՝ խորհելու այն մասին, թե Նա ինչ է արել մեզ համար։
Նշում․ ուսուցման այս շաբաթվա համար նախատեսված է մի դաս, որը պատրաստված է՝ օգնելու ձեր ուսանողներին մտորել Հիսուս Քրիստոսի առաջարկած խաղաղության և հույսի մասին։ Սա դաս է, որը նախատեսված է օգնելու ուսանողներին պատրաստվել Զատկին։ Եթե այս շաբաթ բավարար քանակությամբ ուսուցման օրեր կան, և դուք կարծում եք, որ արդյունավետ կլինի մեկից ավելի դաս անցկացնել՝ ձեր ուսանողներին Զատկին նախապատրաստելու համար, դիտարկեք հետևյալ գաղափարներից մի քանիսը.
-
Դասը անցկացրեք՝ հիմնվելով Զատկի մասին գերագույն համաժողովի որևէ ելույթի վրա։ Թեմաներ և հարցերի էջում Զատիկ վերնագրի ներքո՝ ChurchofJesusChrist.org կայքում կա «Եկեղեցու ղեկավարների ուղերձներ» վերնագրով հղում, որը լուսաբանում է բազմաթիվ արդյունավետ ելույթներ, օրինակ՝ Ռասսել Մ. Նելսոն, «Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, մայիս 2023, 127–128, և Գարի Է. Սթիվենսոն, «Երբևէ պատմված Սուրբ Զատիկի մեծագույն պատմությունը», Լիահոնա, մայիս 2023, 6–9։ Դաս 207․ «Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները»-ը նույնպես կարող է օգտակար լինել՝ այս դասը պատրաստելու համար։
-
Օգտագործեք «Easter Study Plan»-ը՝ օգնելու ուսանողներին քայլել Փրկչի կյանքի վերջին շաբաթվա օրերով։ Յուրաքանչյուր օրվա ուսումնասիրություն ներառում է Եկեղեցու ղեկավարների մեջբերում, ուսումնասիրելու և խորհելու համար սուրբ գրություններ, դիտելու համար տեսանյութեր և օգտակար օրհներգ։
-
Դասի ընթացքում օգտագործեք «Հին և ժամանակակից մարգարեները վկայում են Փրկչի քավիչ զոհաբերության մասին» լրացուցիչ գաղափարը, որը ներառված է այս շաբաթվա ուսուցման մեջ։
-
Ուսուցանեք Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկում տրված հետևյալ դասերից մեկը կամ երկուսը․ Դաս 162. Կենդանի Քրիստոսը, Մաս 1, Դաս 163․ Կենդանի Քրիստոսը, Մաս 2։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունը ներկայացնում է առաջարկություններ այն մասին, թե ինչի նախապատրաստման կարիք կարող եք ունենալ յուրաքանչյուր դասից առաջ։
Զատիկ
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել խաղաղության և հույսի մասին, որ իրենց առաջարկում է Հիսուս Քրիստոսը։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կատարել դասի վերջում նշված չորս համարակալված վարժություններից մեկը։ Օրինակ՝ ուսումնասիրեք «Կենդանի Քրիստոսը» փաստաթուղթը՝ փնտրելով արտահայտություններ, որոնք վկայում են Փրկչի առաջարկած խաղաղության և հույսի մասին։ Խրախուսեք նրանց պատրաստված գալ՝ իրենց արտահայտություններով կիսվելու համար:
-
Բովանդակություն ցուցադրման համար. ցուցադրեք խաչի վրա Հիսուս Քրիստոսի նկարը, օրինակ՝ «The Crucifixion» և Փրկչի Հարության նկարը, օրինակ՝ «Christ and Mary at the Tomb»։
-
Տեսանյութեր․ խրախուսեք ուսանողներին դիտել հետևյալ տեսանյութերը․ «The Peace and Hope of Easter» (5), «Խաղաղության Իշխան․» (2:32) և «Որովհետև Նա ապրում է» (2:28)