«Դաս 163․ Կենդանի Քրիստոսը, Մաս 2. «Մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրողության մասին»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Կենդանի Քրիստոսը, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 163. Ապրող Մարգարեն
«Կենդանի Քրիստոսը», Մաս 2
«Մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրողության մասին»
Ինչպես Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը վկայում են կենդանի Քրիստոսի մասին, մենք նույնպես կարող ենք հայտարարել, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Այս դասը կօգնի ուսանողներին կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց մտքերով և զգացմունքներով ուրիշների հետ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կիսվելու պատճառները
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել սովորելուն, կարող եք ձեզ հետ բերել որևէ բան, որը սիրում եք և որով կցանկանայիք կիսվել ձեր դասարանի հետ: Դա կարող է լինել նկար, փորձառություն կամ ձեր սիրելի ուտելիքը: Ուսանողներին առաջարկեք հիշել, թե վերջերս ինչով են կիսվել կամ ցանկացել են կիսվել մեկ ուրիշի հետ:
-
Ինչո՞վ եք ցանկացել կիսվել։
-
Ինչո՞ւ եք ցանկացել կիսվել դրանով։
Գրատախտակին գրեք պատճառները, թե ինչու են ուսանողները ցանկացել կիսվել որևէ բանով:
-
Գրատախտակին գրված պատճառներից որո՞նք կարող են կիրառվել՝ փորձառությամբ կամ Հիսուս Քրիստոսի մասին վկայությամբուրիշների հետ կիսվելու համար։
-
Հիսուս Քրիստոսի մասին վկայելու ի՞նչ որոշակի պատճառներ կարող եք ավելացնել ձեր գրածին:
Ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե ինչպես են իրենք վերաբերվում Հիսուս Քրիստոսի մասին ուրիշների հետ ավելի շատ խոսելուն և ինչու են այդպես կարծում:
Պատրաստվեք վկայել Հիսուս Քրիստոսի մասին
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ ելույթը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Աշխարհում կան մարդիկ, որոնք շատ քիչ բան գիտեն Հիսուս Քրիստոսի մասին, իսկ աշխարհի որոշ մասերում, որտեղ դարեր շարունակ հռչակվում է Նրա անունը, հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ նվազում է: … [Ա]մբողջ աշխարհում արված … ուսումնասիրությունը կանխատեսում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում քրիստոնեությունից հեռանալու է երկու անգամ ավելի շատ մարդ, քան նրանք, ովքեր ընդունելու են այն: …
… Եթե աշխարհը պատրաստվում է ավելի քիչ խոսել Նրա մասին, ապա ո՞վ է ավելի շատ խոսելու Նրա մասին: Մենք: (Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 88–89)
-
Ի՞նչ մտքեր կամ հարցեր ունեք երեց Անդերսենի այդ խոսքերի վերաբերյալ:
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Հիսուս Քրիստոսի մասին կիսվելու օրինակներ են ցույց տվել: Օրինակներից մեկը «Կենդանի Քրիստոսը» հռչակագիրն է։ Մի քանի րոպե տրամադրեք այդ փաստաթուղթը վերընթերցելու համար՝ խորհելով այն օգուտների մասին, որոնք մենք կարող ենք ունենալ Հիսուս Քրիստոսի մասին նրանց վկայությամբ կիսվելու շնորհիվ:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե իրենց կարծիքով, մենք ինչ օգուտներ կարող ենք ունենալ:
Փրկչի մասին ավելի շատ խոսելու վերաբերյալ ուսանողների մտքերն ու զգացմունքները կարող են զգալիորեն տարբերվել: Սուրբ գրություններից որևէ սկզբունք բացահայտելը կօգնի նրանց հասկանալ, թե որքան կարևոր է Փրկչի մասին ավելի շատ խոսել: Դա անելու համար կարող եք օգտագործել հետևյալ սուրբ գրությունը։
Կարդացեք 2 Նեփի 25.26 հատվածը՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի մասին վկայություն տալու այլ պատճառ:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Նեփիի ունեցած պատճառներից:
Ճշմարտություններից մեկը, որն ուսանողները կարող են նշել այն է, որ երբ մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին և հրճվում ենք Քրիստոսով, ուրիշները կարող են իմանալ, որ Նա իրենց կարող է փրկել մեղքերից։
-
Իմացությունը, թե ինչ կարող է անել Հիսուս Քրիստոսը ուրիշների համար, ինչպե՞ս կարող է ազդել ձեր ցանկության վրա՝ վկայել կամ կիսվել Նրա մասին ձեր մտքերով ու զգացմունքներով:
Հիշեք այն ճշմարտությունները, որոնք գտել եք Փրկչի մասին «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում՝ նախորդ դասն ուսումնասիրելիս: Կարող եք ընտրել այն ճշմարտությունը, որի վրա կենտրոնացել եք այդ դասի ժամանակ կամ ընտրել մեկ այլ ճշմարտություն, որով կցանկանայիք կիսվել ուրիշների հետ:
Ահա բազմաթիվ ճշմարտությունների օրինակներ, որոնք ուսանողները կարող են նշել.
-
Հոր ղեկավարության ներքո Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրը։
-
Հիսուս Քրիստոսը զոհեց Իր կյանքը՝ քավելու ողջ մարդկության մեղքերը:
-
Հիսուս Քրիստոսը հարություն է առել և ապրում է այսօր:
-
Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է, կյանքը և հույսը։
-
Հիսուս Քրիստոսի ճանապարհն այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և դեպի հավերժական կյանք՝ գալիք աշխարհում։
Դասի մնացած ժամանակը կարող եք օգտագործել հետևյալ վարժությունները կատարելու համար, որոնք կօգնեն պատրաստել ուսանողներին կիսվել իրենց վկայությամբ: Ընտրեք մեկ վարժություն, որը, ձեր կարծիքով, օգտակար կլինի ձեր ուսանողների համար կամ յուրաքանչյուր վարժության համար առաջարկեք տարբերակներ, որոնցից նրանք կարող են ընտրություն կատարել: Որպեսզի օգնեք ուսանողներին ընտրել գործնականում առավել կիրառելի վարժությունը, առաջարկեք նրանց մտածել, թե ում հետ են ցանկանում կիսվել իրենց վկայությամբ:
Վարժություն Ա. Մտապահեք
Եղանակներից մեկը, որը կօգնի պատրաստվել կիսվել Հիսուս Քրիստոսի մասին՝ «Կենդանի Քրիստոսը» հռչակագրից մի հատված մտապահելն է։
Մի քանի րոպե հատկացրեք՝ մտապահելու ձեր ընտրած ճշմարտությունը: Կարող եք գրել այն, կրկնել մի քանի անգամ կամ ձայնագրել ձեզ՝ կարդալով և մի քանի անգամ ձեր կարդացածը լսելով: (Կարող եք նաև մտապահել նախորդ դասի ժամանակ սուրբ գրություններից ձեր գտած այն հատվածները, որոնք վկայում են նույն ճշմարտության մասին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել «Կենդանի Քրիստոսը» հռչակագրի մի մասը, ցուցադրեք «Memorize the Living Christ: Goal Setting Ideas» (2:05) տեսանյութը:
Այնուհետև գրեք, թե երբ և ինչպես կարող եք մեկ ուրիշի հետ կիսվել նրանով, թե ինչ եք մտապահել: Ներառեք, թե ինչու են ձեր ընտրած արտահայտությունները կարևոր ձեզ համար և ինչ հույս ունեք, որ դրանք կօգնեն ուրիշներին դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը:
Վարժություն Բ. Պատրաստեք պաստառ, մեմ կամ թվային պատկեր
Եղանակներից մեկը, որը կօգնի ձեզ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր մտքերով ու զգացմունքներով՝ պաստառ, մեմ կամ թվային պատկեր պատրաստելն է:
Կարող եք ընտրել տարբեր պատկերներ, որոնք արտացոլում են ձեր ընտրած ճշմարտության իմաստը: Օրինակ՝ կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի մկրտության վերաբերյալ ճշմարտությամբ և կարևորությամբ: Դա նկարագրված է «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում հետևյալ արտահայտությամբ․ «Թեև անմեղ լինելով Նա մկրտվեց, որ ամեն արդարություն կատարվի»: Կարող եք ներառել այդ հատվածը ձեր նախագծում՝ Փրկչի մկրտությունը պատկերող ձեր սիրելի նկարի հետ միասին: Կարող եք նաև ներառել հատվածներ սուրբ գրություններից, որոնք խորացնում են ձեր հասկացողությունը:
Այնուհետև ավելացրեք ձեր բացատրությունը, թե ինչու են այդ գիտելիքները կարևոր ձեզ համար:
Եթե ուսանողները ցանկանան դա անել իրենց հեռախոսների միջոցով, նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես օգտվել Եկեղեցու media library հավելվածից, կարող են ուսուցանել ուրիշներին նկարներ գտնելու եղանակները: Եթե ուսանողները ցանկանան իրենց նախագծերը կատարել թղթի վրա, կարող եք ձեզ հետ բերել Եկեղեցու ամսագրերը և հնարավորություն տալ նրանց այնտեղից կտրել պատկերներ կամ բառեր:
Վարժություն Գ. Պատրաստեք ելույթ
Հիսուս Քրիստոսի մասին ուրիշներին պատմելու եղանակներից մեկը ելույթ ունենալն է:
Պատկերացրեք, որ կիրակի օրը դուք համաձայնել եք ելույթ ունենալ ձեր ծխում կամ ճյուղում: Ելույթի ժամանակ կարող եք կիսվել, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին, և ինչու է դա կարևոր ձեզ համար: Գրեք առնվազն մի քանի պարբերություն, որոնք կարող եք օգտագործել ձեր ելույթի ժամանակ: Համոզվեք, որ ներառել եք արտահայտություններ «Կենդանի Քրիստոսը» հռչակագրից, սուրբ գրությունների հատվածները և այն, թե ինչու են դրանք կարևոր ձեզ համար:
Կիսվելու ժամանակ տրամադրեք
Ուսանողներին ժամանակ տրամադրեք կիսվելու իրենց պատրաստածով։ Խրախուսեք տարբեր ուսանողներին մասնակցել այս վարժության կատարմանը: Երբեմն դադար տվեք՝ հարցնելու ուսանողներին, թե ինչն է իրենց դուր գալիս կամ ինչն են իրենք կարևորում նրանում, ինչով կիսվում են իրենց դասընկերները: Շեշտեք, որ այս գաղափարները Փրկչի մասին խոսելու և վկայելու օրհնություններ են:
Խրախուսեք ուսանողներին դասարանից դուրս այդ ամենով կիսվելու եղանակներ փնտրել: Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել այն օրհնություններով, որոնք ստացել եք ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի մասին խոսելուց: Կամ կարող եք կիսվել, թե ինչ են ուրիշները վկայել ձեզ: Դասի ավարտին ուսանողներին տվեք հետևյալ հարցը.
-
Ինչպե՞ս կարող է բարելավվել ձեր հարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ, երբ ուրիշների հետ կիսվեք Նրա մասին ձեր մտքերով և զգացմունքներով: