«Սաղմոսների նախաբան․ Մաս 1. Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունները Սաղմոսներում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Սաղմոսների նախաբան․ Մաս 1. Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունները Սաղմոսներում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46․ Դաս 100
Սաղմոսների նախաբան․ Մաս 1
Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունները Սաղմոսներում
Ձեր սիրելի օրհներգերն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։ Օրհներգերը դարեր շարունակ երաժիշտներին և բանաստեղծներին հնարավորություն են տվել արտահայտել իրենց զգացմունքները Փրկչի հանդեպ: Ինչպես ժամանակակից օրհներգերը, սաղմոսներից մի քանիսը նույնպես ուսուցանում և վկայում են Փրկչի կյանքի և առաքելության մասին: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի կյանքն ու առաքելությունը, ինչպես մարգարեացվել էր Սաղմոսներում:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես են իրենց սիրելի օրհներգերն ուսուցանում և վկայում Հիսուս Քրիստոսի մասին: Առաջարկեք նրանց պատրաստվել՝ դասարանում կիսվելու Հիսուս Քրիստոսի մասին սիրելի օրհներգով: Եթե ուսանողները կարծում են, որ չունեն իրենց սիրելի օրհներգը, առաջարկեք նրանց օրհներգերի գրքում փնտրել երգեր, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Օրհներգեր, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին
Դասի ժամանակ հոգևոր երաժշտության օգտագործումը կարող է ստեղծել ակնածանքի զգացում, հրավիրել Սուրբ Հոգուն և մեծացնել միասնության զգացումը: Երաժշտությունը կարող է օգտագործվել նաև օրհներգերի ուղերձն ուսանողների սովորած ճշմարտությունների հետ կապելու համար:
Այս դասը սկսելու համար կարող եք հոգևոր երաժշտություն օգտագործել: Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել ուսանողներին որոնել դրանք Hymns (1985) կամ Hymns—for Home and Church (2026) բաժիններում։ Ուսանողներին առաջարկեք ընտրել «Հիսուս Քրիստոս» թեմայով օրհներգը։ Ուսանողներին ժամանակ տրամադրեք կարդալու այդ օրհներգի բառերը և խորհելու դրանց շուրջ: Լսելով երաժշտությունը և բառերը, կարող եք նշել հեղինակների անունները և սուրբ գրությունների հղումները: Ցուցադրեք հետևյալ հարցերը և ուսանողներին առաջարկեք զուգընկերոջ հետ կիսվել իրենց պատասխաններով:
(Հոգևոր երաժշտության օգտագործման վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում։)
-
Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի և Նրա կյանքի մասին այս օրհներգի խոսքերից։
-
Կա՞ Փրկչի մասին մեկ այլ օրհներգ, որը յուրահատուկ կարևորություն ունի ձեզ համար: Եթե այո, ապա ինչո՞ւ։
Այսօր ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ զգալ բառերի և երաժշտության զորությունը, որոնք ուսուցանում և վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:
Սաղմոսների գիրքը
Սաղմոսների գիրքն աղոթքների, բանաստեղծությունների և օրհներգների հավաքածու է, որը որոշ առումներով նման է մեր ժամանակակից օրհներգերի ժողովածուներին:
Ուսանողներին առաջարկեք բացել Սաղմոսներ գիրքը։ Ուսանողներին երկու-երեք րոպե ժամանակ տրամադրեք, որպեսզի նրանք կարդան սաղմոսներից մի քանիսը և ընդհանուր տպավորություն կազմեն դրանց մասին:
-
Գիրքը կարդալիս ի՞նչ նկատեցիք Սաղմոսներում, որն այն յուրահատուկ է դարձնում:
-
Ի՞նչ հարցեր ունեք այս գրքի վերաբերյալ:
Արագորեն կարդացեք Սաղմոսներ 3-ը և ամեն անգամ Սելա բառը հանդիպելիս՝ նշեք այն։ Թեև Սելա բառի իմաստը հստակ չէ, այն կարող է երգողի կամ ընթերցողի համար դադարի և խորհելու ազդանշան լինել (երաժշտական դադարի նման):
Կարդացեք Սաղմոսներ 3-ը և ամեն անգամ դադար առեք՝ Սելա բառը կարդալիս։ Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ խորհել այդ հատվածների շուրջ:
-
Ինչո՞ւ էր հեղինակը ցանկանում, որ մենք դադար առնենք և խորհենք այդ հատվածների շուրջ:
-
Ինչպե՞ս կարող է այդ հատվածներից մեկի կամ մի քանիսի շուրջ խորհելն օգնել կամ մխիթարել դեռահասին այսօր:
Կախված ձեր ուսանողների հարցերից և փորձառությունից՝ կարող եք համառոտ նշել հետևյալներից մի քանիսը կամ բոլորը.
-
Սաղմոսներից շատերը վերագրվում են որոշակի հեղինակների, օրինակ՝ Դավթին (Սաղմոսներ 3)։ Մյուս սաղմոսների հեղինակները հայտնի չեն (տես Սաղմոսներ 1)։
-
Եբրայերեն բանաստեղծական տարրերն առկա են բոլոր Սաղմոսներում։
-
Զուգահեռությունը բանաստեղծություն է, որտեղ երկու կամ ավելի տող կապված են միմյանց հետ նույն գաղափարներով (տես Սաղմոսներ 29․4)։
-
Կրկնությունը եբրայերեն բանաստեղծական գործիք է, որն ընդգծում է տողը՝ կրկնելով այն (օրինակ՝ «Գովաբանիր նրան» Սաղմոսներ 150)։
-
-
Եբրայերենով Սաղմոսներ 119-ն աքրոստիկոսների օրինակ է։ Աքրոստիկոսներում օգտագործվում է յուրաքանչյուր տողի առաջին տառը՝ բառեր կազմելու կամ եբրայերեն այբուբենը գրելու համար։
-
Սաղմոսների գիրքը Նոր Կտակարանում մեջբերված է ավելի քան 115 անգամ (տես Սամոսներ 6․8 և Ղուկաս 13․27)։
-
Վերջին ընթրիքից հետո Հիսուսը և Նրա աշակերտներն օրհներգ երգեցին (տես Մատթեոս 26․30)։ Հավանաբար, դա Սաղմոսներ 113–118-ից «Հալլել» օրհներգն էր, որն ավանդաբար երգվում էր Փեսախի ժամանակ (տես Մերիլ Ջ. Բեյթման, «The Power of Hymns», Ensign, հուլիս 2001, 17)։
Կարդացեք Ղուկաս 24.44 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Իր աշակերտներին սաղմոսների մասին Իր Հարությունից կարճ ժամանակ անց:
Խոսելով Սաղմոսների գրքում ներառված ամենակարևոր ուղերձներից մեկի մասին, Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Հիսուսն Ինքը Սաղմոսների գրքից ավելի շատ էր մեջբերում, քան Հին Կտակարանի որևէ այլ տեքստից: … Կարելի է պնդել, որ սուրբ գրությունների ոչ մի գրքում այդքան ծավալուն չի պատմվում մեսիական առաքելության կամ Նրա վերադարձի սպասման և կարոտի մասին, որն արտահայտված է Սաղմոսերգուի երգերում: (Դժվարին ժամանակներում․ Հոգևոր մխիթարություն Սաղմոսներից [2012], 7–8)
-
Ի՞նչ սովորեցիք Ղուկաս 24․44 հատվածից և նախագահ Հոլլանդից: Ինչու՞ արժե ուսումնասիրել Սաղմոսների գիրքը։
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության մասին՝ ուսումնասիրելով սաղմոսները։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին:
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Սաղմոսների որոշ մարգարեական արտահայտություններ Հիսուս Քրիստոսի կյանքի և Նրա առաքելության մասին, բերեք ստորև սուրբ գրություններից մի քանիսի կամ բոլորի հղումները։ Ստորև բերված են մի քանի եղանակ, որոնցով կարող եք ուսումնասիրել այդ հատվածները ձեր դասարանում.
-
Թղթի շերտերի վրա գրեք հատվածները զույգերով և շերտերից յուրաքանչյուրը տեղադրեք դասասենյակում: Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ շրջելու դասասենյակում և կարդալու մի քանի մարգարեություն և դրանց կատարումները:
-
Խառնեք սուրբ գրությունների զույգերը և առաջարկեք ուսանողներին համապատասխանեցնել Սաղմոսների մարգարեությունները դրանց կատարման հետ:
-
Ցուցադրեք միայն Սաղմոսների հատվածները: Ուսանողներին առաջարկեք օգտագործել ծանոթագրությունները և սուրբ գրությունների ուսումնասիրության այլ գործիքներ, որպեսզի կարողանան գտնել Փրկչի կյանքի մասին այն հղումները, որոնք ցույց են տալիս յուրաքանչյուր մարգարեության կատարումը:
|
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին |
Կատարված մարգարեություն |
|---|---|
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 22․1 | Կատարված մարգարեություն Մատթեոս 27․46 |
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 22.7–8 | Կատարված մարգարեություն Մատթեոս 27․41–43 |
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 22.16 | Կատարված մարգարեություն |
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 22.18 | Կատարված մարգարեություն Հովհաննես 19․23–24 |
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 31․5 | Կատարված մարգարեություն Ղուկաս 23.46 |
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 34․20 | Կատարված մարգարեություն Հովհաննես 19․31–36 |
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 41․9 | Կատարված մարգարեություն Ղուկաս 22․47–48, Գործք Առաքելոց 1․16–17 |
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 69․20–21 | Կատարված մարգարեություն Հովհաննես 19․28–29 |
Սաղմոսներ, որոնք մարգարեանում են Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսներ 118․22 | Կատարված մարգարեություն Գործք Առաքելոց 4․10–12 |
Մտածեք մի իրավիճակի մասին, որում հայտնվել եք դուք կամ ձեր սիրելի մարդը, երբ օգտակար էր իմանալ մի բան, որը սովորեցիք Փրկչի կյանքի կամ առաքելության մասին այս մարգարեություններից: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել որոշ մարգարեությունների կատարումը, կարող եք ցուցադրել մի տեսանյութ, որտեղ ներկայացված են պահեր Փրկչի կյանքից: Օրինակ՝ կարող եք օգտագործել «My Kingdom Is Not of This World» տեսանյութը 0:00-3:18, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այս տեսանյութը ցուցադրում է Սաղմոսներ 22․1, 7–8, 16-ում նկարագրված մարգարեությունները։
Մինչ ուսանողները դիտեն տեսանյութը, առաջարկեք նրանց բարձրացնել իրենց ձեռքերն այն ժամանակ, երբ կճանաչեն Սաղմոսներում մարգարեացված իրադարձությունը: Կարող եք դադարեցնել տեսանյութը և առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ կցանկանային, որ մարդը հասկանար Փրկչի կյանքի այս պահի մասին:
Հիսուս Քրիստոսի կյանքը
Ուսանողներին առաջարկեք ցուցադրել իրենց հասկացողությունը Փրկչի կյանքի և առաքելության մասին, ինչպես մարգարեացված է Սաղմոսներում: Օրինակ՝ առաջարկեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցերն իրենց դասընկերոջ, փոքր խմբի կամ ամբողջ դասարանի հետ:
Ընտրեք Սաղմոսների մարգարեություններից մեկը, որը ձեզ համար հատկապես կարևոր է:
-
Այդ մարգարեությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ այն, ինչ սովորել եք Նրա մասին:
Կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության մասին ձեր վկայությամբ: Ուսանողներին առաջարկեք շարունակել փնտրել հղումներ Հիսուս Քրիստոսի մասին՝ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում Սաղմոսների գիրքն ուսումնասիրելիս: Գուցե տեղին լինի ավարտել դասը՝ երգելով կամ լսելով Փրկչի մասին օրհներգը, որը կընտրեն ուսանողները:
Դաս 101․ «Սաղմոսների նախաբանը, Մաս 2»-ը ուսումնասիրելու ժամանակ ուսանողները կարող են արտահայտել իրենց սերն ու նվիրվածությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես դա արեցին սաղմոսերգուները: Ուսանողներին առաջարկեք սկսել մտածել դրա մասին այս պահից: Խնդրեք նրանց խորհել, թե ինչ են իրենք զգում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և ինչպես կարտահայտեին այդ զգացմունքները: