Սեմինարիա
Դ Թագավորների 18–19. Վստահեք Իսրայելի Տեր Աստծուն


«Դ Թագավորների 18–19. Վստահեք Իսրայելի Տեր Աստծուն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Դ Թագավորների 18–19. Վստահեք Իսրայելի Տեր Աստծուն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դ Թագավորների 16–25․ Դաս 86

Դ Թագավորների 18–19

Վստահեք Իսրայելի Տեր Աստծուն

An African woman kneeling by her bed praying

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և կօգնեն մեզ, երբ մենք վստահենք Նրանց: Երբ ասորիները գրավեցին Սամարիան, սկսեցին հարձակվել Հուդայի թագավորության վրա։ Եզեկիա թագավորը և նրա ժողովուրդը դիմեցին Տիրոջը՝ զորություն և պաշտպանություն ստանալու համար: Տերը նրանց ազատեց ասորիներից։ Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ Տերը կօգնի իրենց դիմակայել դժվարություններին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ դասարան՝ կիսվելու փորձառությամբ, երբ զգացել են Աստծո աջակցությունը դժվարին ժամանակներում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դժվարին ժամանակներում

Կարող եք սկսել դասը՝ գրատախտակի մեջտեղում գրելով հետևյալ բառերը՝ անօգնական, ճնշված, հուսահատված, վախեցած և կասկածով լի։ Ապա գրատախտակի ձախ կողմում կարող եք գրել հետևյալ հարցերից մեկը, իսկ գրատախտակի աջ կողմում՝ մյուս հարցը: Ուսանողները կարող են գրատախտակին գրել յուրաքանչյուր հարցի իրենց պատասխանը:

  • Ո՞ր իրավիճակում դեռահասը կարող է ունենալ այս զգացմունքներից մեկը կամ մի քանիսը:

  • Ո՞ւմ օգնությանը կարող են դիմել դեռահասները՝ այդ զգացմունքներն ունենալիս:

Ապա կարող եք առաջարկել ուսանողներին մտածել կամ գրել իրենց օրագրում ներկայիս կամ ապագա իրավիճակի մասին, որտեղ կարող են նմանատիպ զգացմունքներ ունենալ: Ուսանողները հնարավորություն կունենան անդրադառնալ այս զգացմունքներին ավելի ուշ՝ դասի ընթացքում:

Խորհեք ձեր անձնական իրավիճակին վերաբերող հետևյալ հարցերի շուրջ.

  • Ո՞մ օգնությանն եք դիմում՝ այս զգացմունքներն ունենալիս:

  • Որքանո՞վ եք վստահ, որ Տերը կօգնի ձեզ, երբ դիմեք Նրան:

Այսօր դասի ողջ ընթացքում մտածեք, թե ինչպես կարող է Տերը օգնել ձեզ, երբ ունեք այս զգացմունքները հիմա կամ կարող եք ունենալ դրանք ապագայում: Ուշադրություն դարձրեք այն տպավորություններին, որոնք գալիս են ձեր միտքը և սիրտը Սուրբ Հոգուց:

Եզեկիան վստահում է Տիրոջը

Բացատրեք ուսանողներին, որ այս դասը կկենտրոնանա այն բանի վրա, թե Եզեկիան՝ Հուդայի թագավորը, ինչպես որոշեց օգնություն խնդրել Տիրոջից, երբ նա և իր ժողովուրդը մեծ դժվարությունների բախվեցին:

Կարդացեք Դ Թագավորների 18․1–7 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեց Եզեկիան, երբ դարձավ թագավոր:

  • Ի՞նչ գտաք:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել հատվածներ 5–7-ից։

Օգնեք ուսանողներին նշել հետևյալ սկզբունքը. եթե մենք վստահենք Տիրոջը և պահենք Նրա պատվիրանները, Նա մեզ հետ կլինի:

Համադրենք սուրբ գրությունները մեր կյանքի հետ

Իսրայելը՝ Հուդայի հյուսիսային սահմանին գտնվող երկիրը, գրավվեց Ասորեստանի կողմից։ Ապա ասորիները հարձակվեցին Եզեկիայի ժողովրդի վրա և գրավեցին նրանց թագավորության բոլոր ամրացված քաղաքները (տես Դ Թագավորների 18․9–13)։ Ապա ասորի սուրհանդակները եկան Երուսաղեմ՝ Հուդայի մայրաքաղաք, որպեսզի նախազգուշացնեն Եզեկիային և նրա ժողովրդին։

  • Կրկին նայեք գրատախտակին գրված զգացմունքներին: Ըստ ձեզ, ի՞նչ զգացմունքներ կարող էր ունենալ Երուսաղեմի ժողովուրդը:

սեմինարիայի պատկերակ Կարող եք օգտագործել «Տիրոջը վստահելու օրինակ» վերնագրով աշխատաթերթը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն սկզբունքը, որն իրենք նշել են ավելի վաղ և տեսնել կապը Եզեկիայի և իրենց կյանքի միջև:

Ուսանողները կարող են լրացնել աշխատաթերթը խմբերով կամ զուգընկերոջ հետ: Ուսանողներին առաջարկեք վերակազմավորել խմբերն աշխատաթերթի յուրաքանչյուր բաժինն ավարտելուց հետո՝ հնարավորություն տալով նրանց աշխատել և ծանոթանալ դասարանի մյուս անդամների հետ:

սեմինարիայի պատկերակՀարցերը, որոնք օգնում են ուսանողներին անձնական համապատասխանություն գտնել սուրբգրային հատվածների շարքի հետ, կարող են թույլ տալ Տիրոջը ուսուցանել և ոգեշնչել նրանց անձամբ: Աշխատաթերթի հարցերը կարող են օգնել ուսանողներին իրենց ուսումնասիրած հատվածները կապել իրենց կյանքի հետ:

Լրացուցիչ ուսուցում ստանալու համար, թե ինչպես օգնել ուսանողներին անձնական համապատասխանություն գտնել սուրբգրային հատվածների շարքի հետ, տես «Օգնեք սովորողներին անձնական համապատասխանություն գտնել Հիսուս Քրիստոսի վարդապետության մեջ» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։

Տերը մեզ հետ է

Կարդացեք Դ Թագավորների 19․32–35 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչպես ազատեց Եզեկիային և նրա ժողովրդին:

  • Ի՞նչ գտաք:

Ուսանողներին առաջարկեք նշել Դ Թագավորների 19․34 հատվածում ներառված «Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որպեսզի փրկեմ այն» արտահայտությունը։ Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ Տիրոջ կողմից ազատում ստանալը կգա Իր ժամանակին և Իր ձևով:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես է Տերը օգնում մեզ հաղթահարել մեր դժվարությունները, կարող եք ցուցադրել «Երկնային Հայրը ճանաչում է ինձ» (3:18) տեսանյութը և խնդրել նրանց փնտրել, թե Երկնային Հայրը ինչպես ազատեց այս երիտասարդ կնոջն այն դժվարություններից, որոնց նա բախվել էր: Ապա առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց անձնական փորձառությամբ: Մտածեք Տիրոջը վստահելու անձնական փորձառության մասին կամ այն ​​մասին, թե ինչպես է Նա օգնել ձեզ դժվարին պահերին:

3:19
  • Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը աջակցել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն դժվար իրավիճակում:

Կարող եք նաև դասի ավարտին ուսանողներին հնարավորություն տալ տեսնելու Փրկչի մասին մարգարեական վկայության զորությունը: Դա անելու համար կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Ալմա 36․3 հատվածը կամ հետևյալ խոսքերը:

Առաջին Նախագահության նախկին նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը վկայել է Աստծուն վստահելու զորության մասին:

19:11

Մեր դժվարությունների մեծության վրա կենտրոնանալու փոխարեն լավ կլինի կենտրոնանալ մեր Աստծո անսահման մեծության, բարության և բացարձակ զորության վրա՝ վստահելով Նրան և ուրախ սրտով պատրաստվելով Հիսուս Քրիստոսի վերադարձին:

Մենք՝ որպես Նրա ուխտի ժողովուրդ, չպետք է պարալիզացվենք վախից այն բանի պատճառով, որ կարող են վատ բաներ տեղի ունենալ: Փոխարենը, մենք կարող ենք առաջ շարժվել հավատքով, քաջությամբ, վճռականությամբ և վստահել Աստծուն, երբ մոտենում ենք առաջիկա դժվարություններին և հնարավորություններին: («Կատարյալ սերը հեռացնում է վախը», Լիահոնա, մայիս 2017, 106)

Խրախուսեք ուսանողներին վստահել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին դժվարին ժամանակներում: