Սեմինարիան՝ որպես ընտրելու և գործելու ժամանակ
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է. «Ծնողնե՛ր, խրախուսեք, նույնիսկ պնդեք, որ ձեր ուսանողները գրանցվեն սեմինարիայում կամ ինստիտուտում: Նախագահնե՛ր, եպիսկոպոսնե՛ր, երիտասա՛րդ առաջնորդներ, դուք պատասխանատու եք, որ խրախուսեք բոլոր երիտասարդներին, առանց բացառության, որ ընդգրկվեն այդ գործում: Ձեր կատարած փոքր քայլերը նրանց նույնքան օգուտ կբերեն» («Ազատ կամք և վերահսկողություն», Ensign, մայիս 1983, 67):
Ի՞նչ են նշանակում այս բառերը: Ի՞նչ ենք մենք զգում, երբ լսում ենք մարգարեների, տեսանողների և հայտնողների կրկնվող կոչը: Մենք գործո՞ւմ ենք այս կոչով: Այդուհանդերձ, ինչո՞ւ է այդքան կարևոր խրախուսել և պնդել, որ յուրաքանչյուր երիտասարդ մասնակցի սեմինարիայի և ինստիտուտի դասընթացներին:
Եթերի 2.25-ում Փրկիչն ասում է. « Եվ ահա, ես նախապատրաստում եմ ձեզ այս բաների համար. քանի որ դուք չեք կարող անցնել այս մեծ ջրանդունդը, եթե ես չնախապատրաստեմ ձեզ ծովի ալիքների դեմ, և քամիների, որոնք առաջ գնացած կլինեն, և ջրհեղեղների, որոնք պիտի գան: Հետևաբար, ի՞նչ կկամենաք դուք, որ ես պատրաստեմ ձեզ համար, որ դուք կարողանաք լույս ունենալ, երբ դուք կուլ գնացած կլինեք ծովի խորքերին»: Ուստի, Տիրոջից նախապատրաստություն էր պահանջվում, որպեսզի օգներ հարեդացիներին անցնել այլ մայրցամաք: Այսօր մենք չենք ձգտում տեղափոխվել մեկ այլ մայրցամաք, բայց աշխատում ենք Սիոնը կառուցել մեր երկրներում և մի օր գնալ այնտեղ, որտեղ գտնվում են մեր Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը: Արդյո՞ք մենք և մեր թանկագին երիտասարդները Տիրոջ կողմից նախապատրաստման կարիք ունեն դրա համար: Պատասխանն ակնհայտ է. Այո՛: Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե հարեդացիները մերժեին Փրկիչի առաջարկած նախապատրաստումը և ապավինեին բացառապես իրենց ուժերին: Կարո՞ղ էին նրանք անցնել: Դա անհնար էր առանց Աստծո օգնության: Բայց դա չի բացառել նրանց կողմից կատարվելիք քրտնաջան աշխատանքը: «Եվ Տերն ասաց. Գնացեք, աշխատեք և կառուցեք բեռնանավեր» (Եթեր 2.16), և լուսավորության այս հարցը լուծելու համար Հարեդի եղբայրը պետք է բարձրանար սարը, հալեցներ քարերը, տաներ դրանք իր ձեռքում սարի գագաթը և աղաղակեր առ Տերը» (Եթեր 3.1):
Ինչո՞ւ պետք է ծնողներն ու ղեկավարները շարունակեն քաջալերել, պնդել և խրախուսել երիտասարդներին մասնակցել սեմինարիայի և ինստիտուտի դասընթացներին: Քանի որ սա այն գործիքն է, որը Տերը նախապատրաստել է, որպեսզի երիտասարդները պատրաստ լինեն մեր օրերում:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է. «Եկեղեցու պատմության մեջ այս ժողովրդի մարգարեական պատրաստվածության ավելի լավ օրինակ չկա, քան սեմինարիայի և ինստիտուտի ծրագրի սկիզբը: Այս ծրագրերը սկսվել են այն ժամանակ, երբ դրանք հաճելի էին, բայց խիստ անհրաժեշտ չէին: Նրանց հնարավորություն տրվեց ծաղկել և Եկեղեցու համար պատվար դառնալ: Նրանք այժմ դառնում են աստվածային նվեր ժամանակակից Իսրայելի փրկության համար առավել դժվարին ժամին: Մենք այժմ շրջափակված ենք: Մեր երիտասարդությունը հուսահատ վտանգի մեջ է: Սրանք վերջին օրերն են, որոնք կանխագուշակել էին մարգարեները հին ժամանակներում:
Այսպիսով, մենք հնարավորություն ունենք օգնելու երեխաներին պատրաստվել «ամենադժվար փորձությունների ժամին»: Ինչպե՞ս կարելի է դա անել: Երեց Ռիչարդ Գ. Սքոթը ուսուցանել է. «Ամեն օր Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստաշոուները, տեսախաղերը կամ սոցիալական լրատվամիջոցները: Գուցե ձեզ հարկավոր է վերակազմակերպել ձեր առաջնահերթությունները՝ ժամանակ տրամադրելով Աստծո խոսքի ուսումնասիրությանը: Եթե այո, արե՛ք դա» (Լիահոնա, 2014 թ. նոյեմբեր): Ծնողների և ղեկավարների դերն է՝ օգնել երիտասարդներին ճիշտ ընտրել առաջնահերթությունները՝ ամենօրյա սեմինարիայի դասերին ժամանակ տրամադրելով: Ես գիտեմ, որ սա Տիրոջ աշխատանքն է, և Նա ոգեշնչելու է մեզ այդ ճանապարհին»:
Մենք գիտենք, թե որքան դժվար էր Նախագահ Նելսոնի համար, երբ նրան հանձնարարվեց հիմնել Եկեղեցին Արևելյան Եվրոպայում: Քույր Դյուն այսպես է նկարագրել դա. «Երբ ավելի ուշ նրան հարցրին, թե իրականում ինչ դաս է քաղել Արևելյան Եվրոպայի երկրները Ավետարանը քարոզելու համար բացելու իր հանձնառությունից՝ այդքան շատ սահմանափակումների, համեստ սկիզբի, ձախողված հանդիպումների, վերելքների և անկումների տեսանկյունից, Երեց Նելսոնը պարզապես պատասխանեց. «Տիրոջը դուր է գալիս, երբ ջանքեր են գործադրվում: Նա կարող էր ասել Մովսեսին. «Կես ճանապարհին կհանդիպեմ քեզ: Բայց Մովսեսը ստիպված էր մենակ անցնել ամբողջ ճանապարհը և հասնել Սինայ լեռան գագաթը: Նա ջանքեր է պահանջել Մովսեսից և Հովսեփից, Ջոզեֆ Սմիթից և Եկեղեցու մյուս բոլոր նախագահներից, որ եկել են նրանցից հետո … Պատրա՞ստ եք կատարել այդ իսկապես ծանր աշխատանքը: Երբ ցույց տաք, որ պատրաստ եք կատարել ձեր բաժինը, Նա կօգնի ձեզ»:
Ի՞նչ է պատահում մեզ հետ, երբ վստահում ենք Տիրոջը և հետևում Նրա ծառաների ձայնին: Սուրբ գրություններում սրա մասին շատ պատմություններ կան: Դրանցից մեկը Նեեմայի բժշկման պատմությունն է, երբ նա «վայր իջաւ եւ եօթն անգամ թաղուեցաւ Յորդանանի մէջ Աստուծոյ մարդի խօսքին համեմատ. Եւ նորա մարմինը ետ դառաւ իբրեւ մի փոքր տղայի մարմին» (Դ Թագավորաց 5.14): Բուժման ուղին պատրաստվել էր, բայց անհրաժեշտ էր ընտրել այն և գործել այս բառերին համապատասխան:
Սեմինարիայի և կրոնի ինստիտուտների կառավարիչ Չադ Վեբը մեկնաբանել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատ երիտասարդներ և միայնակ մեծահասակներ տառապում են չլուծված խնդիրներից և շփոթված են աշխարհի բազմաթիվ ձայներից: Այս աղմուկի միջով անցնելու համար մենք պետք է հասկանանք իրական վարդապետությունը»: Սեմինարիայի ուսանողներից մեկը, ճանապարհ ընկնելով աղմուկի միջով և ավարտելով բաց թողած դասը, ունեցավ ճշմարիտ վարդապետության հիանալի փորձ: Երբ փողոցում հանդիպեց փայտով քայլող մի տարեց կնոջ, նա հիշեց սեմինարիայի դասի մի սկզբունք այն մասին, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Սուրբ Հոգու հուշումներին, երբ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի: Այս ուսանողը, չնայած այն բանին, որ շտապում էր, իրականում օգնեց միայնակ ծեր կնոջը մթերք գնել: Նա կնոջը ուղեկցեց տուն և իր հեռախոսահամարը տվեց, որ կարիքի դեպքում զանգահարի իրեն: Երբ ես անդրադառնում եմ այս պատմությանը, մտածում եմ այն մասին, թե որքան երանելի են նրա ծնողները, ովքեր օգնում են իրենց դստերը ընտրություն կատարել իր բազմաթիվ գործողությունների ու դասերի միջև և խրախուսում են նրան մասնակցել սեմինարիայի դասերին: Ինչպիսի հրաշալի նախապատրաստություն կարող են ստանալ Տիրոջից մեր թանկագին երիտասարդները, երբ նրանք իրենց հասակակիցների հետ մասնակցում են սեմինարիայի դասերին և ստանում անհրաժեշտ փորձառություններ՝ հավերժական կյանքի ճանապարհին: