2023
Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ փոքրիկների համար
Նոյեմբեր 2023


Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ փոքրիկների համար, Ընկեր, նոյ. 2023, 49։

Եկ, հետևիր ինձ. վարժություններ փոքրիկների համար

Եբրայեցիս 1–6-ի համար

Alt text

Պատկերացրեք, որ նավով միասին նավարկում եք: Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե ուր գնալ: Խոսեք այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը նման նավապետի (տես Եբրայեցիս 2.10): Երբ մենք հավատում ենք Նրան, Նա կարող է ապահով առաջնորդել մեզ կյանքի ընթացքում:

Եբրայեցիս 7-13-ի համար

Երգեք “Faith” (Children’s Songbook, 96–97): Խոսեք այն մասին, թե ինչպես ենք մենք ցույց տալիս մեր հավատքը, երբ վստահում ենք Աստծուն և հետևում Հիսուս Քրիստոսին:

Հակոբոսի գրքի համար

Միասին հյուրասիրություն պատրաստեք։ Մինչ այն եփվում է հարցրեք. «Դժվա՞ր է սպասել»: Սպասելը հեշտ չէ: Բայց, երբ մենք սպասում ենք, որ լավ բաներ գան, օրինակ՝ Աստծո օրհնությունները, միշտ արժե դա անել:

Ա և Բ Պետրոսի գրքերի համար

Ձեր փոքրիկներին դուրս տարեք: Արևոտ օ՞ր է։ Անձրևոտ օ՞ր է: Մտածեք ինչ-որ բանի մասին, որ կարող եք անել` եղանակը վայելելու համար։ Ուսուցանեք, որ կարող ենք երջանիկ լինել, անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր շրջապատում:

Ա–Գ Հովհաննեսի, Հուդայի գրքերի համար

Չափեք, թե որքան է ձեր փոքրիկների հասակը: Ուսուցանեք, որ երբ Փրկիչը մեծանում էր, Նա ամեն օր լավ ընտրություններ էր կատարում: Խնդրեք նրանց անվանել որևէ լավ ընտրություն, որ իրենք կատարել են այսօր: Օգնեք նրանց ասել. «Ես աճում եմ, ինչպես Հիսուսը»: