2023
Ակոնին պատրաստվում է տաճարի համար
Նոյեմբեր 2023


«Ակոնին պատրաստվում է տաճարի համար», Ընկեր, նոյ. 2023, 36–37

Ակոնին պատրաստվում է տաճարի համար

Ծանոթացեք Ակոնիի հետ և սովորեք, թե նա ինչպես էր պատրաստվում տաճար գնալու համար:

alt text

Ակոնին 12 տարեկան է։ Նա ապրում է Նյու Մեքսիկոյում (ԱՄՆ), Նավախո ազգությունում: Սա Միացյալ Նահանգների մի տարածք է, որը կառավարվում է Նավախո ժողովրդի կողմից: Այնտեղ բնակվում է ավելի քան 250000 մարդ։

alt text

Երբ Ակոնին փոքր էր, նա տեսնում էր, թե ինչպես էին իր մեծ եղբայրներն ու քույրերը գնում Երիտասարդ կանանց և Երիտասարդ տղամարդկանց խմբեր:

alt text

Նա նաև տեսավ, թե որքան երջանիկ էին նրանք, երբ գնացին տաճար։ Ակոնին նույնպես ոգևորված էր, որ տաճար էր այցելելու:

Ակոնին պատրաստվեց Երիտասարդ տղամարդկանց խմբի համար՝ գնալով եկեղեցի և զրուցելով իր ընտանիքի հետ:

Նա տաճարի վերաբերյալ հարցեր էր տալիս, որպեսզի պատրաստ լիներ մտնելու տաճար:

alt text

«Ես հուզվում էի առաջին անգամ տաճար գնալիս», - ասում է Ակոնին: «Բայց երբ տաճարում եմ, ես ապահով եմ զգում»:

Alt  text

Ակոնիի համար ամենամոտիկ տաճարը Ալբուկերկեյի Նյու Մեքսիկո Տաճարն է: Մեքենայով այն չորս ժամվա ճանապարհ է: Ակոնին ոգևորված է, որ շուտով ավելի մոտիկ` մի նոր տաճար է կառուցվելու:

Ակոնին հույս ունի, որ մի օր կծառայի միսիայում, ինչպես իր ավագ եղբայրներն ու քույրերը:

Նա սկսել է կիսվել ավետարանով` եկեղեցի հրավիրելով իր ընկերոջը: Նա ցանկանում է օրինակ լինել իր փոքր եղբոր և մյուսների համար:

alt text

Այս նկարի բարձր ժայռերը կոչվում են «ժայռերի թևեր»: Այս վայրը կարևոր է Նավախո ժողովրդի համար:

alt text here