2023
Մեկը, ով հասկանում է
Նոյեմբեր 2023


«Մեկը, ով հասկանում է», Ընկեր, նոյ. 2023, 26–27:

Մեկը, ով հասկանում է

Բլերի ընկերները չէին հասկանում, թե ինչ է նշանակում ունենալ Քրոնի հիվանդություն:

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

alt text

«Ես չեմ կարող գալ այսօր», - ասաց Բլերը։ Նրա դեմքը ամոթից այրվում էր:

Նրա ընկերները սևեռուն հայացքով նրան էին նայում: «Բայց դու ասացիր, որ կգաս», - ասաց Սամմին։

«Ես գիտեմ»։ Բլերը հայացքը սևեռեց իր ոտքերին։ «Ես լավ չեմ զգում: Ներեցեք ինձ»:

«Դու անցած անգամ էլ նույնն ասացիր», - ասաց Ջեսիկան:

Բլերը չգիտեր՝ ինչ ասել։ Նա կուզենար գնալ Սամմիենց տուն։ Բայց նրա ստամոքսը իսկապես ցավում էր այսօր: Նա պետք է տուն գնար և հանգստանար:

Բլերը Քրոնի հիվանդություն ուներ: Դրա պատճառով ցավում էր նրա ստամոքսը, և իրոք ուժեղ ցավ էր պատճառում: Հիմնականում նրա ստամոքսը գրեթե քիչ էր ցավում: Բայց որոշ օրեր նա ավելի վատ էր զգում, քան մյուս օրերին: Այսօր այդ օրերից մեկն էր: Նա կցանկանար, որ ինքը կարողանար ընտրել, թե որ օրերին ավելի շատ ցավ ունենալ: Թվում էր, նրա ստամքսը ուժեղ էր ցավում, հենց որ նա ցանկանում էր մի քիչ զվարճանալ:

«Արի գնանք»,- ասաց Սամմին Ջեսիկային:

Երբ Բլերը տուն հասավ, նա խմեց իր դեղը: Ապա փորձեց քնել։ Բայց ցավերը շատ ուժեղ էին:

alt text

Մայրիկն ու հայրիկը եկան ստուգելու նրա վիճակը: Հայրիկը նստեց նրա մահճակալին։ «Ինչպե՞ս ես զգում»:

«Լավ։ Դեղը մի քիչ օգնեց»,- ասաց Բլերը:

«Ցավում եմ, որ չկարողացար գնալ Սամմիենց տուն», - ասաց մաման:

Բլերի աչքերում արցունքներ երևացին։ «Դա արդար չէ: Ընկերներս չեն հասկանում, թե սա ինչ է»։ Բլերը բարձը նետեց պատին: «Ես պարզապես ուզում եմ լավանալ»:

Հայրն ամուր գրկեց նրան։ «Ես գիտեմ։ Կցանկանայի՞ր քահանայության օրհնություն ստանալ»։

Բլերը գլխով արեց։ Օրհնությունները սովորաբար օգնում էին նրան ավելի շատ խաղաղություն զգալ:

alt text

Հայրիկը ձեռքերը դրեց Բլերի գլխին և օրհնեց նրան, որպեսզի հանգստանար և սփոփանք զգար: Դա հիանալի օրհնություն էր: Այն օգնեց նրան հիշել, որ Երկնային Հայրը սիրում է իրեն։ Բայց նա դեռ տխուր էր, որ ընկերները չհասկացան իրեն:

Օրհնությունից հետո մայրիկն ու հայրիկը Բլերին համբուրեցին և բարի գիշեր մաղթեցին: Նրանք հեռացան, որպեսզի նա կարողանար քնել:

Բլերը պառկեց մեջքի վրա և փակեց աչքերը: Օրհնությունն օգնեց, բայց նա դեռ ցավ էր զգում:

Նա ծնկի իջավ իր մահճակալի կողքին աղոթելու: Սկզբում դա իր բոլոր աղոթքների նման էր: Նա ասաց Երկնային Հորը, թե ինչի համար էր երախտապարտ և խնդրեց, որ ավելի լավ զգար: Բայց այս անգամ նա շարունակեց:

alt text

«Երկնային Հայր, ես շատ տխուր եմ: Ես կարոտում եմ իմ ընկերներին և ցանկանում են նրանց հետ լինել»,- ասաց նա: Ես միայնակ եմ զգում: Ոչ ոք չի հասկանում, թե որքան շատ ցավեր եմ ունենում ամեն օր: Ես կարոտում եմ այն ժամանակը, երբ դեռևս առողջ էի»:

Որքան շատ էր Բլերն աղոթում, այնքան ավելի շատ էր զգում, որ Երկնային Հայրը լսում է իր աղոթքը: Նա չէր կարողանում տեսնել կամ լսել Նրան, բայց զգում էր Նրա սերը: Նա գիտեր, որ Նրան հետաքրքրում էր, թե ինքը ինչ պիտի ասեր: Բլերը չէր ուզում, որ այդ զգացումը վերջանար։

Բլերն աղոթեց այնքան, մինչև Երկնային Հորն ասաց այն ամենը, ինչ զգում էր: Ապա նրա գլխում մի միտք ծագեց: Բլերի ընկերները գուցե երբեք չիմանան, թե ինչ են զգում Քրոնի հիվանդություն ունեցողները, բայց Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեին: Նրանք գիտեին, թե որքան մեծ էր նրա ցավը և որքան միայնակ էր նա զգում: Նրանք միշտ կլինեն իր կողքին:

Բլերն այնպիսի զգացողություն ունեցավ, ասես ամուր գրկում էին իրեն: Աղոթքը վերջացնելուց հետո նա գնաց գտնելու իր ծնողներին, որ պատմեր նրանց, թե ինչ էր տեղի ունեցել:

«Դու մղձավա՞նջ ես ունեցել»,- հարցրեց մայրիկը։

Բլերը ժպտաց։ «Ոչ։ Ես աղոթում էի»։

Մայրիկը զարմացած էր: «Քիչ առաջ բարի գիշեր ասացինք: Այդ ողջ ժամանակ դու աղոթո՞ւմ էիր»:

Միթե դա այդքան երկար տևեց: Բլերը գլխով արեց։ «Դա նման էր մի մեծ գրկախառնության։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն, թե ես ինչ եմ զգում։ Նրանց շնորհիվ ես չպետք է միայնակ զգամ»:

alt text here

Նկարները՝ Թամի Լիոնի