«Հակոբոսն ասում է. «Խնդրի Աստծուն» Ընկեր, նոյ. 2023, 46-47:
Սուրբ գրությունների պատմություններ
Հակոբոսն ասում է. «Խնդրի Աստծուն»
Նկարները` Էյփրիլ Սթոտի
Հակոբոսն առաքյալ էր: Նա մարդկանց ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին: Նա մի նամակ գրեց մարդկանց, որոնք հավատում էին Հիսուսին:
Իր նամակում Հակոբոսն ուսուցանեց մարդկանց աղոթել: Նա ասաց նրանց, որ հավատք ունենան։ Նա ասաց, որ նրանք կարող էին խնդրել Աստծուն` իմանալու համար, թե որն է ճշմարիտ:
Հարյուրավոր տարիներ հետո Ջոզեֆ Սմիթը կարդաց Հակոբոսի նամակը Աստվածաշնչում:
Նա հարցրեց Աստծուն, թե որ եկեղեցուն միանար:
Ջոզեֆի աղոթքը պատասխան ստացավ։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին: Նրանք օգնեցին նրան վերադարձնել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա: