Մարգոն և Պաոլոն
Ողջույն, ես Մարգոն եմ։
Իսկ ես Պաոլոն եմ։
Մենք մեր ընտանիքով եղել ենք ողջ աշխարհում։
Բայց այժմ վերադարձել ենք տուն՝ Բրազիլիա։
Մենք հրաշալի ընկերներ ենք գտել յուրաքանչյուր վայրում, որտեղ եղել ենք։
Ինչպես Հինան Ճապոնիայից և Մարկոն Իտալիայից, և ․․․
Երեխաներ, դուք նամակներ ունեք ԱՄՆ-ի ձեր ընկերներից։
Մեթը և Մենդին։
Նրանք ստացել են մեր Սուրբ ծննդյան բացիկը։ Եվ նրանք ուզում են, որ մենք իրենց ամեն ինչ պատմենք Բրազիլիայի մասին։
Ուրախ ենք կիսվելու մեր պատմություններով։
Եկեք ծանոթանանք մեր ընտանիքի մյուս անդամների հետ։
Սա մեր տատիկն է։ Ես սիրում եմ պատրաստել նրա հետ։
Իսկ ես սիրում եմ ուտել նրանց պատրաստածը։
Ահա մեր ծնողները։ Մենք սիրում ենք արշավի գնալ և նոր վայրեր բացահայտել նրա՛նց հետ։
Սա մեր փոքր եղբայրն է՝ Լուկասը։
Մեր ընտանիքը նրան որդեգրել է անցած տարի։ Շուտով նա մեր ընտանիքի հետ կնքվելու է տաճարում։
Իսկ սա մեր թութակն է՝ Կիվին։ Նա սիրում է միրգ և բանջարեղեն։
Կիվի Կիվիի համա՞ր։
Երբեմն մեր տանը խառնաշփոթ է լինում։
Սակայն դա նույնպես զվարճալի է։ Ճի՞շտ է, Կիվի։
Շատ զվարճալի է։ Սուր ճիչ։
Մենք անհամբեր սպասում ենք մեր հաջորդ արկածին այստեղ՝ Բրազիլիայում։
Անկախ նրանից, թե որտեղ ենք, մենք միասի՛ն կարող ենք հետևել Հիսուսին։
Նկարները` Քեթի Մակդիի