Սուրբ գրությունների պատմություններ
Ընծաներ Հիսուսի համար
Երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց, մի նոր աստղ հայտնվեց երկնքում։ Մոգերը գիտեին, որ նոր աստղը նշանակում է, որ Հիսուսը ծնվել էր։ Նրանք հետևեցին աստղին։ Նրանք ճամփորդեցին շատ օրեր։
Երբ մոգերը գտան Հիսուսին, ընծաներ տվեցին Նրան։ Նրանք ծնկի իջան Նրա առաջ և երկրպագեցին Նրան։ Նրանք գիտեին, որ Նա Աստծո Որդին է։
Ես նույնպես կարող եմ ընծաներ տալ Հիսուսին։ Ես կարող եմ սեր ցուցաբերել Աստծո հանդեպ, երբ հետևում եմ Նրա օրինակին և սեր եմ ցուցաբերում ուրիշների հանդեպ։
Նկարները` Էյփրիլ Սթոտի