Ես կարող եմ նվագել այն:
Հիսուսը լույսն է իմ
Ուրախ՝ [քառորդ նոտա] = 116-126
1․ Գիշերը, երբ մութն է իջնում,
Չեմ վախենում երբեք։
Գիտեմ՝ Հիսուսն է ինձ սիրում
Եվ միշտ լինում ինձ հետ,
2․ Եթե փորձվում եմ ես, ապա
Նրա լույսն եմ փնտրում։
Հիշում եմ, թե ինչ արեց Նա,
Եվ ճիշտն եմ ես ընտրում,
Կրկներգ․ Արդ Հիսուսը լույսն է իմ,
Պաշտպանս հավատարիմ։
Ճիշտն ընտրել է օգնում․
Այդ լույսին եմ հետևում։